Կատաստրոֆիկ, տագնապալի, սպառնալից. Ինչպե՞ս են բնութագրում վարչապետներն իրենց կառավարման շրջանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+25.09 oC

Կատաստրոֆիկ, տագնապալի, սպառնալից. Ինչպե՞ս են բնութագրում վարչապետներն իրենց կառավարման շրջանը

16:30 28.05.2019

Այսօր նշվում է Հայաստանի առաջին հանրապետության կազմավորման, անկախության օրը: Շուրջ 600 տարի պետականություն չունենալուց հետո, ռազմական և դիվանագիտական ճակատներում մղած տևական պայքարի արդյունքում ստեղծվում է Հայաստանի առաջին հանրապետությունը:

Հայաստանի առաջին հանրապետությունը 4 վարչապետ ունեցավ: Նրանցից յուրաքանչյուրն իր կառավարման ժամանակին տվեց իր բնորոշումը:

Հովհաննես Քաջազնունի, Ալեքսանդր Խատիսյան, Համազասպ Օհանջանյան, Սիմոն Վրացյան. Ինչպե՞ս են նրանք գնահատել Հանրապետության ստեղծումն ու այն շրջանը, որի պատասխանատուն են եղել: SHANTNEWS.am-ը ներկայացնում է հատվածներ Հայաստանի Հանրապետության 4 վարչապետների խոհերից:

Հովհաննես Քաջազնունի 

Նա եղել է նորաստեղծ պետության առաջին վարչապետը:

Ծնվել է 1868 թ-ի փետրվարի 1-ին, Թիֆլիսի նահանգի Ախալցխա քաղաքում:

Քաջազնունին եղել է Հայաստանի պատվիրակության կազմում, որը մասնակցել է Տրապիզոնի ու Բաթումի հաշտության կոնֆերանսներին։ Ալեքսանդր Խատիսյանի հետ մեկտեղ ստորագրել է Բաթումի պայմանագիրը՝ հայկական պատվիրակության անունից։

Քաջազնունին այսպես է բնութագրել իր վարչապետության ժամանակաշրջանը.

«Բացառիկ ծանր պայմանների մեջ է գործի անցել իմ կազմած կառավարությունը… Կառավարությունը չունի ոչ մի հենարան անցյալում, նա չի հաջորդում նախկին կառավարությանը՝ շարունակելու արդեն ընթացքի դրած պետական աշխատանքը: Նա հարկադրված է սկսելու ամեն բան սկզբից. անձև քաոսի և ավերակների կույտից նա պետք է ստեղծի կենսունակ և աշխատունակ մի մարմին: Մյուս կողմից, կառավարությունը գտնում է երկիրն այնպիսի վիճակի մեջ, որի բնորոշման համար մի բառ կա միայն՝ կատաստրոֆիկ»:

Ալեքսանդր Խատիսյան

Եղել է Հայաստանի առաջին հանրապետության առաջին արտաքին գործերի նախարար և երկրորդ վարչապետ, շուրջ 7 տարի եղել է Թիֆլիսի քաղաքապետ:

Ալեքսանդր Խատիսյանը ծնվել է Թիֆլիսում, 1874 թվականի փետրվարի 17-ին, խոշոր ազնվականի ընտանիքում։

Ապրիլի 27-ին երկրից արդեն շուրջ 2,5 ամիս բացակայող վարչապետ Քաջազնունին փոխանցում է իշխանությունն Ալեքսանդր Խատիսյանին, որը ստանձնում է վարչապետի պաշտոնակատարի լիազորությունները։ Մայիսի 28-ին Ալեքսանդր Խատիսյանը հաստատվում է ՀՀ վարչապետի պաշտոնում։

1920 թվականի դեկտեմբերի 2-ին կառավարության անունից ստորագրում է Ալեքսանդրապոլի պայմանագիրը, ապա հրաժարական տալիս։

Համազասպ Օհանջանյան

Խատիսյանի հրաժարականից հետո 1920 թ. մայիսի 5-ին Համո Օհանջանյանը  դարձավ վարչապետ։ Ժողովրդին արվեց հայտարարություն.

«Տաճիկ փաշաները մի կողմից, բոլշևիզմի կարմիր պատմուճանը հագած ադրբեջանական խաները մյուս կողմից սպառնում են Հայաստանի անկախությանն ու ազատությանը»:

Համո Օհանջանյանը ծնվել է Ախալքալաքում։ Ծննդյան օրվա մասին կա երեք վարկած՝ 1873, կամ 1874 թվականի փետրվարի 1, կամ փետրվարի 10:

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ռուսական զորքերը լքում են կովկասյան ճակատը։ Հայ ազգային խորհուրդը Գերմանիա է ուղարկում պատվիրակություն՝ Օհանջանյանի գլխավորությամբ, սակայն բանագնացները չեն կարողանում լուծել դրված խնդիրը։ 1918 թ. մայիսին Օհանջանյանը գործուն մասնակցություն է ունենում Ղարաքիլիսայի ճակատամարտում։ Նույն ճակատամարտում զոհվում է նրա ավագ որդին։

Սիմոն Վրացյան

Վրացյանը դարձավ Առաջին հանրապետության վերջին վարչապետը:

«Ես գիտակցում եմ, թե քաղաքական այս բացառիկ պայմաններում խորհրդարանն ինչպիսի ծանր բեռ է դնում իմ ուսերին: Իմ կազմելիք կառավարությունը հաջողություն կունենա, եթե երկիրը և Հայաստանի գերագույն օրենսդրական մարմինը լինեն նրա հետ: Ես հավատացած եմ, որ Ձեր և երկրի աջակցությամբ կհաջողվի մեզ տագնապալի այս վիճակից դուրս գալ պատվով: Իմ կողմից ես խոստանում են թափել ամեն ճիգ և ոչինչ չխնայել մեր հանրապետության բարգավաճման համար»,- ասել է Սիմոն Վրացյանը:

Երբ Օհանջանյանի բյուրո-կառավարությունը ներկայացնում է իր հրաժարականը, նույն նիստում առաջարկվում է Սիմոն Վրացյանի թեկնածությունը` որպես «ձախ» կառավարություն։ Սիմոն Վրացյանը, ով այդ ժամանակ գյուղատնտեսության և պետական գույքի նախարարն էր, ընտրվում է ՀՀ վարչապետ։ Վրացյանի հավաստմամբ` «անսպասելի էր առաջակը», սակայն նա այդ հակասական ժամանակներում ստանձնում է վարչապետի պաշտոնը, «քանի որ դա կուսակցության որոշումն էր, և ինքը պարտավոր էր ենթարկվել կարգապահությանը»։

 

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս

23:00 09.08.2025

Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել «Կեղտաջրերի նստվածքի վերամշակման տեխնոլոգիաներ․ արդյո՞ք սա թափոն է, թե՝ նոր ռեսուրս» վերնագրով: Ձեզ համար աննկատ, կեղտաջրերի մաքրման կայաններում ամեն օր տեղի են ունենում լուրջ տեխնոլոգիական գործընթացներ, որոնք ոչ միայն ապահովում են մաքուր միջավայր, այլև՝ վերածում թափոնները օգտակար նյութերի։ Որտեղի՞ց են առաջանում կեղտաջրերի թափոնները Կեղտաջրերի մաքրման ընթացքում թափոններ […] ...

Հայ պատանիները 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունում

22:51 09.08.2025

Հայ պատանիները 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունում

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է մեր պատանիների արդյունքները 2025 թվականի Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնությունում: Հայ շախմատիստները նվաճել են 2 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ։ ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն: Արմեն Վարդանյանը դարձել է Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի չեմպիոն: […] ...

Guardian. Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցել

22:46 09.08.2025

Guardian. Մեծ Բրիտանիայի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջրի արտահոսք է տեղի ունեցել

Գլազգոյի մոտակայքում գտնվող Թագավորական նավատորմի միջուկային զենքի պահեստից ռադիոակտիվ ջուր է արտահոսել Լոխ Լոնգ՝ սարքավորումների մաշվածության պատճառով, հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով Շոտլանդիայի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության զեկույցին։ Դեպքը տեղի է ունեցել Թագավորական նավատորմի Քուլպորտի զենքի պահեստում, որտեղ պահվում են միջուկային մարտագլխիկներ չորս Vanguard դասի սուզանավերի համար, որոնք կրում են ԱՄՆ Trident II (D5) […] ...

Նեթանյահուն շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ

22:42 09.08.2025

Նեթանյահուն շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անդրադարձել է վաշինգտոնյան հանդիպումներին։ X-ի իր միկրոբլոգում նա գրել է. «Շնորհավորում եմ նախագահ Թրամփին։ Ձեր համարձակ առաջնորդությունը և գլոբալ տեսլականը հնարավոր դարձրին ևս մեկ խաղաղության համաձայնագիր։ Շնորհավորում եմ նաև նախագահ Ալիևին, վարչապետ Փաշինյանին և Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդներին այս պատմական համաձայնագրի ստորագրման կապակցությամբ։ Մաղթում եմ, որպեսզի վայելեք հաշտեցումը և համատեղ բարգավաճումը»: […] ...

Երևանում «Mercedes»-ը բախվել է էլեկտրասյանը

22:33 09.08.2025

Երևանում «Mercedes»-ը բախվել է էլեկտրասյանը

Օգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:10-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Սիլիկյան թաղամասից դեպի հարավ-արևմտյան թաղամաս տանող ճանապարհին՝ «Դեֆանս» նոր կառուցվող թաղամասի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, առաջ ընթացել և բախվել երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի […] ...

Ինչո՞վ է առանձնահատուկ Վաշինգտոնյան հռչակագիրը. հարցազրույց Մարիա Կարապետյանի հետ

22:22 09.08.2025

Ինչո՞վ է առանձնահատուկ Վաշինգտոնյան հռչակագիրը. հարցազրույց Մարիա Կարապետյանի հետ

Վաշինգտոնյան հռչակագրի ու այլ փաստաթղթերի ստորագրումը նոր էջ է բացում Հայաստանի պատմության մեջ: Թե՞ ինչով են այդ փաստաթղթերն առանձնահատուկ և ի՞նչ զարգացումների հնարավորություն են տալիս, ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը «Հեռանկար»-ի տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

BACK_TO_TOP