21:27 12.05.2019
Հասցեն՝ Աշտարակից Ապարան տանող ճանապարհ, Արագածոտնի մարզ, Արայի լանջեր: Քարքարոտ, տեղ-տեղ կիսաքանդ, առանց ցուցանակների և ուղենիշերի ճանապարհ: Միակ ուղեցույցը հեռվից՝ քարայրերի արանքից երևացող սպիտակ դուռն է:
Բնական քարանձավի մեջ գտնվող մատուռ՝ «Ծաղկեվանք»։ Հայ առաքելական եկեղեցին այն նաև կույս Վառվառայի մահարձան է կոչում։
Ավանդազրույցը պատմում է….
Բնական քարանձավում գտնվող այս մատուռի ստեղծման մի քանի ավանդազրույց կա:
Ավանդազրույց 1.
Քրիստոնյա Վառվառա կույսը, փախչելով կռապաշտ հորից, թաքնվել է Արայի լեռան քարանձավում: Հայրը հետապնդել է աղջկան, գտել և սպանել նրան: Նահատակվելուց առաջ Վառվառեն Աստծուց խնդրել է, որ ծաղիկ և կարմրուկ հիվանդություններ ունեցող մանուկները բժշկվեն իր անունով: Ըստ հավատալիքի՝ Աստված կատարել է նրա խնդրանքը, և Վառվառայի բարեխոսությունը խնդրող ծնողների զավակներն ազատվում են այդ հիվանդություններից: Հայ առաքելական եկեղեցին այս ավանդությամբ է մեկնաբանում Արայի լեռան վրա գտնվող ուխտատեղիի անվանումը:
Ավանդազրույց 2.
Բռնակալ իշխանը փորձել է ուժով տիրանալ գեղեցկուհի Ծաղիկին։ Ծաղիկն էլ, նրանից փախչելով, թաքնվել է Արայի լեռան քարայրում։ Աղջկան հետապնդող իշխանը լեռան ստորոտում հանդիպել է մի հովվի, որը նրան հայտնել է Ծաղիկի տեղը։ Եվ այդ պահին էլ մատնիչ հովիվն իր ոչխարներով քարացել է։ Իսկ Ծաղիկը, կորցնելով իշխանից ազատվելու հույսը, բարձրացել է ժայռի վրա և ցած նետվել։ Ըստ այս ժողովրդական ավանդազրույցի՝ այդ օրվանից էլ Ծաղիկի թաքստոց դարձած քարայրի առաստաղից սկսել է ջուր հոսել, որն, ըստ հավատացյալների, նահատակ կույսի արցունքներն են։
Ի դեպ
Ծաղկեվանքի առաստաղից հոսող ջուրը երբեք չի կտրվում։ Իսկ մարդիկ այստեղ գալիս են քարանձավի առաստաղից հոսող սուրբ կույսի «արցունքները» հավաքելու ու դրանցով իրենց ցավերը բուժելու հավատով։
Այստեղ ջուրը հավաքելու հարմարանքներ էլ կան: Ասում են՝ այս ջրում առկա ցինկն օգնում է տեսողության, ինչպես նաև հոդերի և մկանների ջղաձգության դեպքում։ Տեղի բնակիչները այն «Սուրբ ջուր» են անվանում։
12:16 27.06.2025
Մեսսին կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում11:50 27.06.2025
Կասեցվել է «Սեմոյի մոտ» ռեստորանի կողմից ապօրինի ջրօգագործումը. ԲԸՏՄԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ բնակավայրում գործունեություն իրականացնող «ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՔՈԼԵԹ» ՍՊԸ-ում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։ Պարզվել է, որ Սևանա լճի ափամերձ հատվածում գործող, ընկերությանը պատկանող «Սեմոյի մոտ» ռեստորանը, տարածքում առկա խորքային հորից, խմելու և կենցաղային նպատակով իրականացնում է ապօրինի ջրառ՝ առանց ջրօգտագործման […] ...
11:40 27.06.2025
Պուտինը կարծում է, որ Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունն անցյալում էՄերձավոր Արևելքում իրավիճակը հանդարտվում է, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Աստծո կամքով, Մերձավոր Արևելքում իրավիճակը հիմա հանդարտվում է, Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը նույնպես», – ասել է Պուտինը՝ հինգշաբթի օրը ելույթ ունենալով Մինսկում Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ Սա նշանակում է, նշել է նա, որ հնարավոր կլինի տնտեսական հարաբերություններ զարգացնել տարածաշրջանի բոլոր երկրների, այդ […] ...
11:31 27.06.2025
Ալոնսոյի պատասխանը ԼապորտայինՄադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն արձագանքել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հայտարարությանը: «Ես կարող եմ պատկերացնել այն համատեքստը, որի շրջանակներում արվել է այդ հայտարարությունը: Չեմ ցանկանում խորանալ դրա մեջ: Ենթադրում եմ, որ նրանք նույնպես որոշակի իշխանություն ունեն, այդ պատճառով էլ տվյալ հայտարարությունն աշխատում է երկու կողմի համար: Ամեն դեպքում, մենք ազատության և ժողովրդավարության […] ...
11:20 27.06.2025
Պոլիկլինիկայի բուժքույրերը կաշառք են վերցրել՝ մի շարք անձանց չպատվաստելու, սակայն պատվաստված լինելու հանգամանքը հավաստող կեղծ վկայականներ տրամադրելու նպատակովՔրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պոլիկլինիկայի բուժքույրը 2022 թվականի փետրվարից մինչև ապրիլն ընկած ժամանակահատվածում միասնական դիտավորությամբ մի խումբ անձանց օժանդակությամբ տարբեր անձանցից վերցրել է 500 հզր ՀՀ դրամ կաշառք: Բուժքույրը կաշառքի մի մասը պահել է իրեն, մյուս մասը փոխանցել պոլիկլինիկայի 2 բուժքույրերին՝ կաշառք տվող անձանց չպատվաստելու, սակայն […] ...
11:17 27.06.2025
Իրավապահներն ավարտել են քննչական գործողությունները Շիրակի թեմի առաջնորդարանումՀայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանում իրավապահներն ավարտել են քննչական գործողությունները։ Այս մասին հաղորդում է Գյումրիում «Արմենպրես»-ի թղթակիցը։ Քիչ առաջ իրավապահները հեռացել են առաջնորդարանից, ինչից հետո տեղում հավաքվածները կարողացել են մտնել առաջնորդարան։ «Արմենպրես»-ի թղթակիցը նշում է, որ իրավապահներն առաջնորդարանից իրենց հետ ոչինչ չեն տարել։ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբան Թամարա […] ...
11:11 27.06.2025
Քննարկվել են ՀՀ և ՇՀԿ միջև փոխգործակցության հարցերՀունիսի 27-ին Պեկին պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՇՀԿ Գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ և ՇՀԿ միջև փոխգործակցության հարցեր՝ երկուստեք գոհունակություն հայտնելով ձևավորված ակտիվ երկխոսության և գործընկեր երկրի կարգավիճակում արդեն իսկ արձանագրված արդյունքների կապակցությամբ։ Նախարար Միրզոյանն ընդգծել է կազմակերպության շրջանակներում ՀՀ ներգրավածության ընդլայնման հարցում ՀՀ […] ...