08:25 26.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով տեղեկացրել է, որ հեղափոխությունից հետո ստվերից դուրս է եկել կամ ստեղծվել է ավելի քան 50 հազար աշխատատեղ։ Փաշինյանը կարծում է, որ սա կառավարության հաջողությունը չի, այլ՝ հեղափոխության։ Վարչապետը սա համարում է ընկերություններում գիտակցության բարձրացման կամ իրավիճակի նկատմամբ վերաբերմունքի արդյունք։ «Իրենք իրենց արած հեղափոխությանը տեր են կանգնում։ Բոլոր այն […]
08:02 26.04.2019
Շենգենյան համաձայնագիրն անհրաժեշտ է վերանայել և այնտեղից բացառել մի շարք երկրների։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեծ ասուլիսի ժամանակ, փոխանցում է RIA Novosti-ն։ «Բաց լինելու համար պետք է սահմաններ ունենալ, ընդունելության համար հարկավոր է տուն, այսինքն՝ պետք են սահմաններ, կանոններ»,- ասել է նա։ Նա նշել է, որ այսօր ամեն բան չէ, որ […]
07:46 26.04.2019
Աշխարհի ամենաբարձր շենքը՝ Դուբայի Burj Khalifa երկնաքերը, լուսավորվել է Շրի Լանկայի դրոշի գույներով՝ ի հիշատակ Սուրբ Զատկի օրը եկեղեցիներում ու հյուրանոցներում տեղի ունեցած ահաբեկչությունների շարքի զոհերի։ «Միասին դեպի աշխարհ՝ կառուցված հանդուրժողականության ու խաղաղ գոյակցության վրա»,- ասված է Burj Khalifa-ի թվիթերյան էջում հրապարակված լուսանկարին կից գրառման մեջ։ Շրի Լանկայի դրոշի գույներով են լուսավորվել նաև ԱՄԷ-ի այլ […]
07:33 26.04.2019
«Գորբաչով-հիմնադրամի» մամուլի ծառայության ղեկավար Պավել Պալաժչենկոն հերքել է ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի հոսպիտալացման մասին լուրերը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Երեկ երեկոյան «Հանդիպում Գորբաչովի հետ» կինոնկարի ռեժիսոր Անդրե Սինգերը հայտնել էր, որ Գորբաչովն իր մասին պատմող վավերագրական ֆիլմի պրեմիերային չի կարողացել գալ, քանի որ հոսպիտալացվել է։ «Նա գրասենյակում էր, աշխատանքի։ Ես նրա հետ […]
07:18 26.04.2019
Մայիսի 22-ին Բիշքեկում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում կարող են համաձայնեցվել կազմակերպության կանոնադրության հետ կապված Հայաստանի առաջարկած փոփոխությունները: Այս մասին գրում է РБК-ն՝ հղում անելով անդամ հանդիսացող երկու երկրի դիվանագետներին։ Փոփոխությունների համաձայնեցումից հետո դրանք պետք է արժանանան երկրների առաջնորդների հավանությանը։ Վերջիններս կհավաքվեն կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի՝ աշնանը ծրագրված նիստին։ Հայաստանի առաջարկների էությունը կայանում է […]
00:54 26.04.2019
«Թուրքիայի նախագահ Ռ. Թ Էրդողանի՝ ապրիլի 24-ի ելույթին ի պատասխան Հայաստանի վարչապետ Ն. Փաշինյանի արձագանքը կարևոր էր Թուրքիայի ժխտողական քաղաքականության մեջ արձանագրված նոր միտումների համատեքստում: Վարչապետի ուղերձները հստակ էին և թիրախային»,- այս մասին «Ermenihaber»-ի հետ զրույցում նշել է թուրքագետ Անահիտ Վեզիրյանը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետի թվիթերյան գրառումը: Թուրքագետը նշեց, որ վերջին շրջանում թե՛ թուրքական պաշտոնական հայտարարություններում, թե՛ […]
00:10 26.04.2019
Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին Հայոց ցեղասապանության ոգեկոչման 104-րդ տարելիցի առթիվ թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով հայ համայնքին։ «Ժողովուրդների միջև հարգանքի և հանդուրժողականության այս օրը հատկապես ցանկանում եմ ողջունել Արգենտինայի մեծ հայկական համայնքին, որն Արգենտինան ընտրել է ապրելու և ապագա կառուցելու համար՝ հարստացնելով մեր մշակույթը»,- գրել է նա։ En el Día de Acción por […]
23:29 25.04.2019
«Քաղաքացիական պայմանագիրը» վարչության նիստ է գումարել, որին մասնակցել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստից հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնեց, որ քննարկվել են առաջիկա համագումարին վերաբերող հարցեր: Նախատեսվում է, որ համագումարը տեղի կունենա հունիսի կեսին: Օրվա հետ կապված վերջնական որոշում դեռ չի եղել: Ինչպես հայտնում է Armtimes.com-ը, կայացվել են մի շարք որոշումներ, քննարկվել է […]
23:10 25.04.2019
Այս տարվա սեպտեմբերից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ժամավճարային կարգով դասավանդման վարձատրությունը կավելանա շուրջ երեք անգամ՝ հասնելով 4500 ՀՀ դրամի 1 դասաժամի համար: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր մուտքի համար ՀՊՏՀ դասախոսը կվարձատրվի 9000 ՀՀ դրամի չափով: Համեմատության համար նշենք, որ այս պահին դոցենտի դասախոսական 1 ժամի վարձատրությունը կազմում է 1600 ՀՀ դրամ, իսկ գործնական պարապմունքինը՝ […]
22:59 25.04.2019
EcoNews.am-ը գրում է․ «Մասնավոր կենդանաբանական այգի ստեղծելու մտադրության մասին վերջերս հայտարարել է նաև կենդանիների առք ու վաճառքով զբաղվող «Զօօ Ֆաունա Արտ» ՍՊԸ (2017թ.-ի հունիս ամսին «Զօօ Ֆաունա Արտ» ՍՊԸ պարտավորությունները չկատարելու պատճառով Էրեբունի և Նուբարաշեն դատարանի որոշմամբ ճանաչվել է սնանկ) տնօրեն Արթուր Խաչատրյանը: Հետաքրքրված լինելով նշված հայտարարությամբ այցելեցինք /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ Արթուր Խաչատրյանին պատկանող […]
22:45 25.04.2019
Ապրիլի 24-ին «Էրեբունի» ԲԿ է ընդունվել կալանավոր, Հայաստանի պետական սահմանը խախտած, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Էլվին Արիֆ օղլու Հիբրագիմովը: Բուժզննման արդյունքում պարզվել է, որ վերջինիս անհրաժեշտ է բժշկական շտապ միջամտություն: Իրականացված բաց եղանակով վիրահատության արդյունքում վերջինիս ստամոքսից հեռացվել է օտար մարմին: Հիվանդը գտնվում է բժիշկների մշտական հոգածության և վերահսկողության ներքո, վիճակը կայուն է: Բոլոր գործողությունները իրականացվել […]
22:34 25.04.2019
Պոլսահայ համայնքում հարյուրից ավելի հայերեն թերթեր են հրատարակվել: Այսօր հնագույն այդ թերթերից երկուսն են մնացել՝ 110 տարեկան «Ժամանակն» ու 80-ամյա «Մարմարան»: Նրանց կողքին լույս է տեսնում նաև «Ակօսը», որը մոտ 23 տարվա պատմություն ունի, բայց հասցրել է իր ավագ գործընկերների պես ճանաչված դառնալ Թուրքիայում և նրա սահմաններից դուրս: Վերջերս նաև «Լույս» թերթն է հայտնվել պոլսահայ […]
22:01 25.04.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ինի բանակցությունների ավարտին Վլադիվոստոկում բարձրաստիճան հյուրի պատվին հանդիսավոր ընդունելություն է կայացել։ Ինչպես փոխանցում է Rusarminfo-ն, ընդունելության ժամանակ մի քանի երաժշտական ստեղծագործություն է հնչել, այդ թվում՝ Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետից «Սուսերով պարը»։ Երկու երկրների առաջնորդների և հյուսկորեական պատվիրակության անդամների համար հնչել են նաև ռուսական դասական կոմպոզիցիաներ, ինչպես […]
21:43 25.04.2019
Ապրիլի 24-ին ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը մասնակցեց «Մուլտիլատերալիզմի և խաղաղության համար դիվանագիտության միջազգային օր» խորագրով Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստին։ ՀՀ մշտական ներկայացուցիչը, նշելով Հայաստանի կողմից բազմակողմ միջազգային համագործակցությանը տրվող կարևորությունը, շեշտեց, որ «այսօր Հայաստանում և ամբողջ աշխարհում հայ ժողովուրդը ոգեկոչում և հարգանքի տուրքն է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»։ Նշելով, որ ապրիլի 24-ը […]
20:27 25.04.2019
Ապրիլի 23-ին, Լոս Անջելեսի մարզի կառավարիչ Ջենիս Հանի (Janice Hahn) գլխավորությամբ Լոս Անջելեսի կառավարիչների խորհուրդն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ոգեկոչող հռչակագիր, որում խորհրդի անդամները դատապարտում են 1915-23թթ. Օսմանյան կայսրության կողմից 1,5 մլն հայերի ցեղասպանությունը: Փաստաթղթի համաձայն, ապրիլի 24-ը հռչակվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Ավելի վաղ, Լոս Անջելեսի մարզի կառավարիչների խորհուրդը, Հայոց ցեղասպանության փաստից ելնելով, […]
20:15 25.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը: Վարչապետը ողջունել է պարոն Կեպենեկյանի այցը և կարևորել նրա դերը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Ժորժ Կեպենեկյանի գործունեությունը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ: «Ցանկանում եմ […]
19:45 25.04.2019
Գյումրիի ՌԴ սահմանապահ ջոկատի հիմնադրման 95-ամյակի առիթով հայ և ռուս սահմանապահները համատեղ ծառատունկ են կազմակերպել։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում 95 դեկորատիվ ծառ է տնկվել։ 95 տարի առաջ կազմավորվել է Ալեքսանդրապոլի 5-րդ սահմանապահ վաշտը, որը հետո անվանակոչվեց Լենինականի, հիմա արդեն Գյումրիի սահմանապահ ջոկատ։ Կարմիր դրոշի շքանշանակիր ՌԴ անվտանգության դաշնային […]
19:30 25.04.2019
Դեռ անցած տարի կառավարությունը հաստատել էր Շիրակի մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագիրը, որը վերաբերում էր 16 օբյեկտի հիմնանորոգման: Բայց 8 ամիս է պահանջվել, որ կազմված նախագծերը փոխվեն, որից հետո տեղի են ունեցել մրցույթները։ Մեկ տարի անց ոչ բոլոր օբյեկտներում շինաշխատանքները նոր են սկսվել: Բայց այդ մեկնարկը Գյումրիի ժողովրդական գործիքների նվագախմբի շենքին դեռ չի հասել, ավելին, […]
19:18 25.04.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է մայրաքաղաքում գտնվող Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան: Հանրապետության նախագահը և տիկին Սարգսյանը, որոնք քաջածանոթ են 20-րդ դարի այդ երկու մեծահամբավ արվեստագետների գործերին, տուն-թանգարանի տնօրեն Աննա Սարգսյանի ուղեկցությամբ շրջել են թանգարանի տարածքում, ծանոթացել ցուցադրություններին, շենքային պայմաններին և դրանց հետ կապված խնդիրներին: Շրջայցից հետո Հանրապետության […]
18:46 25.04.2019
Հայաստանի ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է, որ այս տարի կառավարությունը տենդեր չի հայտարարել խեցգետնի և ձկան պաշարները որոշելու համար: Պատճառները պարզելու համար SHANTNEWS.am-ը դիմել է ՀՀ բնապահպանության նախարարություն: Նախարարությանը հետևյալ հարցերն ենք ուղղել. 1. Ինչո՞ւ այս տարի գումար չի հատկացվել Սևանա լճում խեցգետնի և ձկան […]
18:42 25.04.2019
Միհրան Պողոսյանը Հայաստանի Հանրապետությունից մեկնել է 2018 թվականի հոկտեմբերի 7-ին, իսկ այդ ժամանակ վարույթն իրականացնող մարմինը չէր կարող կանխել վերջինիս մեկնումը ՀՀ-ից, քանի որ անձի ազատ տեղաշարժի իրավունքը կարող է սահմանափակվել նրա նկատմամբ խափանման միջոցի առկայության դեպքում: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ արձագանքելով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքին, թե […]
18:36 25.04.2019
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը այսօր արձագանքել է ԱՄՆ Կոլորադո նահանգի խորհրդարանի այն բանաձևին, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 104-ամյա տարելիցին և Արցախի ճանաչմանը։ Բաքվի ԱԳՆ խոսնակը իրարամերժ պնդումներ է արել այդ կապակցությամբ։ Նախ` նա ասել է, որ այդ բանաձևում Արցախի ճանաչման մասին խոսք չկա, ապա հայտարարել է, որ նահանգի խորհրդարանը իրավասու չէ այս կամ այն […]
18:28 25.04.2019
Ժնևի համալսարանում՝ Հայագիտության ամբիոնում, մայիսի 2-ին՝ պրոֆեսոր Վալենտինա Կալցոլարիի ղեկավարությամբ, կներկայացվի Բեռնարդ Ջորջի հեղինակած «Հայերի վրեժխնդրությունը. Թեհլիրյանի դատավարությունը», որին հաջորդելու է քննարկում նույն համալսարանի իրավաբանության պրոֆեսոր Սևան Գարիբյանի հետ: Այս քննարկումը եզրափակում են «Անսովոր դատավարություններ» եռագրության վերաբերյալ բանավեճերը: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը: Նախորդ հանդիպումների ժամանակ քննարկվել էին հետևյալ […]
18:18 25.04.2019
Ադրբեջանական որոշ լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկությունն առ այն, թե իբր ս.թ. ապրիլի 24-ի ժամը 17:30-ի և 25-ի ժամը 15:20-ի սահմաններում հայկական առաջապահ ուժերը կրակահերթեր են արձակել հակամարտ զորքերի շփման գծի արևելյան հատվածում տեղակայված մերձճակատային Չիրագլի գյուղի ուղղությամբ, որի ընթացքում գնդակոծության տակ են հայտնվել այդ ժամանակ տներից մեկի բակում գտնվող 4-ից 13 տարեկան մի քանի աղջիկ […]
18:06 25.04.2019
Գյումրիում էր Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին։ Նա հանդիպումներ է ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, կրթական հաստատությունների ղեկավարների հետ, իսկ Գյումրիի Ամերիկյան անկյունում հանդիպել է ուսանողների հետ, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Նրանց հետ զրույցի թեման կրթությունն էր և կրթական համակարգում ամերիկյան ուսումնական հաստատությունների հետ համագործակցության հնարավորությունները։ Մասնագիտական կրթության հարցում ԱՄՆ դեսպանը […]
17:46 25.04.2019
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտարարում է, որ ՀՀ Հարկային օրենսգրքի 457-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հսկիչ-դրամարկղային մեքենաների պարտադիր կիրառումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է շուրջ 11000 ՀԴՄ սարք: Հսկիչ-դրամարկղային մեքենաների շուկայի ազատականացման շրջանակներում պահանջարկի բավարարման համար տնտեսվարող սուբյեկտները կարող են իրականացնել ՀՀ կառավարության պահանջներին համապատասխան՝ հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գործընթացը: Հսկիչ-դրամարկղային մեքենաներին ներկայացվող պահանջները սահմանված են ՀՀ […]
17:38 25.04.2019
ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձել է Սևան լճի մակարդակին ու էկոհամակարգի վիճակին. «Այս տարի մակարդակը դեռ չի հասել նույնիսկ անցյալ տարվա մակարդակին, երբ սակավաջուր տարի էր: Խոսել լավ, թե վատ վիճակի մասին, դեռ շատ վաղ է: Ձյան հալոցքը դեռ չի սկսել, տեղումների մասին չենք կարող ասել՝ […]
17:32 25.04.2019
Այսօր առավոտյան` 07.30-ի սահմաններում, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Գյումրի-Վանաձոր ճանապարհի 14-րդ կմ-ին, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Ջաջուռի ոլորաններին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ըստ նախնական տվյալների, կորցրել է կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել 15 մետր խորություն ունեցող ձորակում: Ուժեղ հարվածը կանխել չեն կարողացել նույնիսկ ճամփեզրին տեղադրված մետաղյա արգելապատնեշները։ Պատահարի հետևանքով […]