17:46 25.04.2019
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտարարում է, որ ՀՀ Հարկային օրենսգրքի 457-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հսկիչ-դրամարկղային մեքենաների պարտադիր կիրառումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է շուրջ 11000 ՀԴՄ սարք: Հսկիչ-դրամարկղային մեքենաների շուկայի ազատականացման շրջանակներում պահանջարկի բավարարման համար տնտեսվարող սուբյեկտները կարող են իրականացնել ՀՀ կառավարության պահանջներին համապատասխան՝ հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գործընթացը: Հսկիչ-դրամարկղային մեքենաներին ներկայացվող պահանջները սահմանված են ՀՀ […]
17:38 25.04.2019
ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձել է Սևան լճի մակարդակին ու էկոհամակարգի վիճակին. «Այս տարի մակարդակը դեռ չի հասել նույնիսկ անցյալ տարվա մակարդակին, երբ սակավաջուր տարի էր: Խոսել լավ, թե վատ վիճակի մասին, դեռ շատ վաղ է: Ձյան հալոցքը դեռ չի սկսել, տեղումների մասին չենք կարող ասել՝ […]
17:32 25.04.2019
Այսօր առավոտյան` 07.30-ի սահմաններում, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Գյումրի-Վանաձոր ճանապարհի 14-րդ կմ-ին, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Ջաջուռի ոլորաններին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ըստ նախնական տվյալների, կորցրել է կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել 15 մետր խորություն ունեցող ձորակում: Ուժեղ հարվածը կանխել չեն կարողացել նույնիսկ ճամփեզրին տեղադրված մետաղյա արգելապատնեշները։ Պատահարի հետևանքով […]
16:58 25.04.2019
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և հայտնել, որ այցելել է լյարդի փոխպատվաստում ստացած պացիենտին և նրա դստերը՝ դոնորին. «Քիչ առաջ այցելեցի լյարդի փոխպատվաստում ստացած պացիենտին և նրա դստերը՝ դոնորին։ Խոսեցինք բժշկական անձնակազմի հետ։ Պացիենտի վիճակը կայուն է։ Արագ ապաքինում եմ ցանկանում երկուսին էլ»: Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում` «Աստղիկ» […]
16:56 25.04.2019
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը իր ֆեյսբուքյան էջում հետաքրքրվել է, թե լավ եղանակից հասցրել են տաքանալ: «Ժողովո´ւրդ ջան, գոնե մի քիչ տաքացա՞ք»,- գրել է Սուրենյանը: https://www.facebook.com/gagik.surenyan/posts/2358186477577921
16:34 25.04.2019
SHANTNEWS.am-ը ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ ՌԴ-ից ապաստան խնդրելու փաստի վերաբերյալ զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի հետ: Վերջինս նշել է, որ ՌԴ-ում արտահանձնման գործերով օրենքը ենթադրում է մի փոքր այլ ընթացակարգ, քան ՀՀ-ում. «Իրենց մոտ մեկ փուլ կա, որ նա դեռ պետք է անցնի, որպեսզի մտնի քննարկման, իսկ ինքն […]
16:17 25.04.2019
24 ապրիլ 1915-ին, Օսմանեան կայսրութեան մայրաքաղաք Պոլսոյ բնակիչ քաղաքագէտներ, գրողներ, բանաստեղծներ, լրագրողներ, մանկավարժներ, գիտնականներ, բանասէրներ եւ բազմաթիւ հայ մտաւորականներ ձերբակալուեցան։ Անոնք նախ աքսորուեցան Այաշ ու Չանղըրը եւ ապա մեծամասնութիւնը սպաննուեցաւ։ Թէեւ 1915-ի կորուստները անկարելի է վերադարձնել, սակայն միասնաբար ապրելու տեսակէտէ արժէքաւոր է հասարակաց յիշողութենէ ներս ստեղծուած ցաւերը ընդունիլ եւ աշխատիլ զիրար առողջացնելու ուղղութեամբ։ Խորհրդարանը պէտք […]
16:13 25.04.2019
Աշխարհահռչակ Nike ամերիկյան ընկերության լոնդոնյան գլխավոր գրասենյակը տեղափոխվելու է Լոնդոնի հանրահայտ Քինքզ Քրոզ (King’s Cross) կայարանի մոտ՝ Google-ի և Facebook-ի գրասենյակների հարևանությամբ։ Այդ մասին հայտնում է Evening Standard բրիտանական լրատվամիջոցը: Հաղորդվում է, որ Nike-ի նոր գրասենյակը նախագծել է հայազգի հռչակավոր ճարտարապետ Միշել Մոսեսյանի գլխավորած Westminster-based Mossessian ճարտարապետական ստուդիան: Արդեն հայտարարվել է, որ կառուցման աշխատանքներում օգտագործվելու […]
16:00 25.04.2019
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին Վիեննայի կենտրոնում՝ Ֆրիդրիխ Շիլլերի հրապարակում տեղադրված ավստրիացի գրող և մեծ հայասեր Ֆրանց Վերֆելի հուշարձանի մոտ, տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն: Միջոցառմանը ներկա էին Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը, դեսպանության աշխատակազմը, Ավստրիայի Հայ առաքելական եկեղեցու և Մխիթարյան միաբանության հոգևոր հայրերը, Ավստրիայի հայկական կազմակերպությունների, հայ համայնքի ներկայացուցիչներ, […]
15:55 25.04.2019
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում օրեր առաջ ԱԱԾ մարմինների կատարած հետախուզական աշխատանքներին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը. «Եթե օդափոխության համակարգ չկա քրեակատարողական հիմնարկներում, ջերմաստիճանը բարձր է, ապա առանց որևէ խտրականության, որևէ կոռուպցիոն դրսևորման, խցերի կերակրապատուհանները միշտ բաց են լինում: Իսկ եթե խցում չկա բանտարկյալ, դրա բաց ու փակ լինելը նշանակություն չունի: Դրա […]
15:41 25.04.2019
Ցեղասպանագիտությունն ու Ցեղասպանությանն առնչվող փաստաթղթերի պահպանումը տարբեր արխիվներում մշտապես գտնվում է պատմաբանների ուշադրության կենտրոնում: Հատկապես հետաքրքրություն են ներկայացնում Օսմանյան կայսրությունում ապրած հայերի ժառանգությունը և բոլոր այն նյութերը, որոնք գրված են օսմաներենով: Ինչպիսի՞ ջանքեր են տանում հատկապես երիտասարդ պատմաբաններն այս ուղղությամբ, արխիվների առումով ի՞նչ վիճակ է տիրում, մանավանդ այսօրվա Թուրքիայում, որտեղ գտնվում է Օսմանյան Թուրքիայի արխիվների […]
15:22 25.04.2019
Կառավարության ապրիլի 25-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչ փուլում է Արթուր Ալեքսանյանի ըմբշամարտի մարզադպրոցի վերանորոգման ծրագիրը, որտեղ շուրջ 600 երեխա է մարզվում և ո՞րն է ձգձգման պատճառը: «Այդ ծրագիրը քննարկվում է 2015-ից: Ամեն տարի ներկայացնում էինք շինկոմիտե և մեր ցուցակում ունեինք մարզադպրոցների վերանորոգման և հիմնանորոգման առաջնահերթությունը, և Ալեքսանյանի մարզադպրոցը միշտ առաջնահերթ տեղ է […]
15:07 25.04.2019
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիր համայնքի ղեկավարը, զբաղեցնելով նշված պաշտոնը 2002թ. հոկտեմբերից, ունենալով ՀՀ կառավարության սահմանած կարգով ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ պետության պատվիրակած լիազորությունների […]
15:00 25.04.2019
Կառավարությունն այսօրվա նիստում քննարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունների նախագծի մասին հարցը: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց՝ նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել օրենքում, հանել սահմանված շեմերը՝ 100 հազար ստորին և 10 մլն դրամ վերին շեմը: Ջանջուղազյանը […]
14:54 25.04.2019
Այսօր լրագրողները կառավարության հերթական նիստից հետո Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ Արգիշտի Քյարամյանին հարց ուղղեցին` արդյո՞ք ինքն է փոխարինելու ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանին, տեղակալը նշեց՝ Սանասարյանը այսօր էլ է այդ կառույցի պետը: «Ես բարձր եմ գնահատում պարոն Սանասարյանի դերը հայ պետականաշինության գործում, շատ հարգում եմ պարոն Սանասարյանին և նա այսօր շարունակում է մնալ Պետական վերահսկողության […]
14:30 25.04.2019
Այսօր՝ 25/04/2019-ին, ՄԻԵԴ-ը հրապարակել է «Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» վճիռը։ Այս մասին տեղեկանում ենք Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից: «Սույն դիմումը ներկայացվել էր 30/08/2008-ին և վերաբերում էր նախագահ Տեր-Պետրոսյանի՝ 2008-ի նախագահական ընտրություններին հաջորդած հետընտրական շրջանում բողոքի խաղաղ հավաքների իրավունքի խախտմանը, ինչպես նաև այդ խախտումների դեմ Հայաստանում արդյունավետ պաշտպանության միջոցների բացակայությանը, […]
14:28 25.04.2019
ՀՀ կառավարությունը որոշեց հավանություն տալ ՀՀ 2018 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը: Կառավարության որոշմամբ՝ ՀՀ 2018թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով: ՀՀ 2018 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին ԱԺ որոշման մեջ նշված է. «Հաստատել ՀՀ 2018 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը եկամուտների գծով` 1,341,690,590.9 […]
14:20 25.04.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել, թե ինչպես է իր դուստր Արփիի հետ տիկնիկային ներկայացում բեմականացնում` «Կարմիր գլխարկի» մոտիվներով։ «Մամա և Արփի VS աշխատանքային այցեր, սթրեսներ»,- տեսանյութը մակագրել է Աննա Հակոբյանը: Հրապարակման մեկնաբանություններում օգտատերերը շնորհակալություն են հայտնել Աննա Հակոբյանին […]
14:17 25.04.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է բարերարներ Ջորջ և Քերոլայն Նաջարյաններին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում տարբեր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է Գյումրիի պատմական միջուկի վերականգնման ծրագրերի մասին՝ նշելով, որ օտարերկրյա այցերի շրջանակում իր հանդիպումների ժամանակ մշտապես բարձրաձայնում […]
14:00 25.04.2019
Ապրիլի 25-ի գիշերը` ժամը 03։30-ի սահմաններում, Անի թաղամասի բնակարաններից մեկում գողության դեպքն ավարտվել է դանակահարությամբ։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Ուշ գիշերին դիմակավորված անձը Պարույր Սևակ 8 շենքի 8-րդ բնակարան է ներխուժել պատշգամբից ու տանն ինչ-որ իրեր է փնտրել: Տանտերերն արթնացել են ու հյուրասենյակում տեսել դիմակավորված անձի, որը չի հասցրել փախչել, տանտերերը փորձել են […]
13:50 25.04.2019
ԱԺ ճեպազրույցների ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Էդոմոն Մարուքյանին հարցրել են՝ ինչպե՞ս է նա վերաբերվում Միհրան Պողոսյանի՝ Ռուսաստանից քաղաքական ապաստան խնդրելու թեմային: «Հույս եմ հայտնում, որ ռուսական իշխանությունները նրան չեն տա քաղաքական ապաստան: Հուսանք, այո, հիմնվելով մեր փայլուն հարաբերությունների վրա, հուսանք՝ նրան չեն տա քաղաքական ապաստան: Բայց եթե տվեցին՝ այ-այ-այ, շատ բան կստացվի»,- ասաց նա: […]
13:32 25.04.2019
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի և ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի նախկին պետի կողմից առերևույթ յուրացումներ կատարելու մի շարք հանգամանքներ: Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել: Նախնական տվյալներով՝ 2012 թվականի մայիսի 21-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 5-ն ընկած […]
13:25 25.04.2019
Լիբանանի Սեն Ժոզեֆ ֆրանսիական համալսարանում բացվել և մինչև մայիսի 31-ը գործելու է հայ նշանավոր լուսանկարիչ Վարուժան Սեթյանի լուսանկարների ցուցահանդեսը: SHANTNEWS.am-ը համալսարանի կայքից տեղեկանում է, որ ցուցահանդեսը համախմբել է հայ և տեղացի մտավորականների, ուսանողների, քաղաքական ու հասարակական գործիչների, որոնք ցուցահանդեսին ներկայացված բարձրարժեք լուսանկարների միջոցով ծանոթացել են Լիբանանի պատմությանը, բնության գեղեցկությանը, Խորհրդային Հայաստանի նշանավոր գործիչներին, Հայոց ցեղասպանության […]
13:19 25.04.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին Լոս Անջելեսի փողոցներ էին դուրս եկել հազարավոր մարդիկ: «Շատերն էին դուրս եկել փողոց` մասնակցելու այսպես կոչված «Արդարության երթին»: Գալիս էին ընտանիքներով, նույնիսկ փոքր երեխաների հետ: Հենց այդ նոր սերունդն է շարունակում պայքարը՝ հայերի ցեղասպանության ճանաչման համար»,- հաղորդում է ABC հեռուստաալիքը: Հեռուստաալիքին հարցազրույց տված հայերը նշում էին, […]
13:12 25.04.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու տիկին Աննա Հակոբյանը ապրիլի 24-ի երեկոյան իրենց տանը հյուրընկալել են ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում գործող Շամելյան հայկական ազգային վարժարանի սաներին: Հանդիպմանը ներկա են գտնվել են նաև վարչապետի երկու դստրերը` Շուշան և Արփի Փաշինյանները: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի […]
12:50 25.04.2019
Արդեն երկու տասնամյակ, լինելով անվտանգության առումով անկանխատեսելի ու անկայուն միջավայրում, որտեղ պատերազմ և խաղաղություն հասկացությունները խիստ երերուն են, Հայաստանն իր պաշտպանական ներուժի մեծացմանը զուգահեռ զարգացնում է միջազգային անվտանգությանն աջակցելու հնարավորությունները։ Մոսկվայի միջազգային անվտանգության կոնֆերանսի ընթացքում իր ելույթում այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ «Լինելով մի պետություն, որը գործնականում է հասկացել միջազգային անվտանգության և […]
12:46 25.04.2019
Եթե «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը կապացուցի, որ ես «Արարատցեմենտ»-ը 200 հազար դոլարով եմ ձեռք բերել, ուրեմն ես այն նվեր եմ տալիս իրեն: Այս մասին ապրիլի 19-ին`ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, նշել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նա չցանկացավ նշել, թե որքանով է ձեռք բերել գործարանը: Իսկ այսօր՝ ԱԺ ճեպազրույցների ժամանակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ […]
12:18 25.04.2019
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից ապրիլի 25-ը հռչակվել է Մալարիայի համաշխարհային օր, որը նշվում է 2007 թվականից: Այս տարվա կարգախոսն է. «Զրո մալարիան սկսվում է ինձնից»: Մալարիայի դեմ պայքարում ավելի քան մեկ տասնամյակի կայուն առաջընթացը դադարել է: ԱՀԿ-ի մալարիայի համաշխարհային իրավիճակի վերջին զեկույցի համաձայն՝ 2015-ից մինչև 2017 թվականը մալարիայի դեպքերի […]
12:14 25.04.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, լրագրող Հայկ Գևոորգյանն ազնիվ չի եղել փաստերի տրամադրման առումով: ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասել է «Բարգավաճ Հայաստան» խմաբակցության անդամ Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով «Արարատցեմենտ»-ի հետ կապված թեմային: «Մեր գործընկեր Հայկ Գևորգյանն առնվազն ազնիվ չի եղել փաստերի տրամադրման առումով՝ մասնավորապես խորհրդարանական ամբիոնից հայտարարելով, թե մասնավորեցման գործընթացը 200 հազար դոլար է արժեցել: Ընդամենը […]