08:29 17.04.2019
Եվրախորհրդարանի՝ ԶԼՄ-ների ազատության համար մրցանակն այս տարի հանձնվել է WikiLeaks սկանդալային պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժին։ Այս մասին հայտնում է The Sydney Morning Herald-ը։ Մալթայում սպանված լրագրողուհի Դաֆնա Կարուանա Գալիցիայի անվան մրցանակը հանձնվում է ամեն տարի։ Քանի որ Ասանժը գտնվում է կալանքի տակ, մրցանակը նրա փոխարեն ստացել է 1976 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մեյրիդ Կորիգանը։ […]
08:13 17.04.2019
Փարիզի Աստվածամոր տաճարի աշխատակիցները 23 րոպե փորձել են ինքնուրույն գտնել բռնկման աղբյուրը՝ հրդեհային առաջին ազդանշանի միացումից հետո։ Այս մասին հայտնում է BuzzFeed-ը՝ հղում անելով ֆրանսիացի պաշտոնատար անձանց հայտարարությանը։ Պարբերականի փոխանցմամբ՝ առաջին անգամ հրդեհային ազդանշանը տաճարում միացել է ապրիլի 15-ին՝ ժամը 18։20-ին։ Բռնկման օջախը 23 րոպե զուր փնտրելուց և 18։43-ին երկրորդ ազդանշանի միանալուց հետո է միայն […]
07:46 17.04.2019
Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած հրդեհի վայրում աշխատող քրեագետները հայտնել են հրդեհի բռնկման հավանական պատճառը։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։ Մասնագետների վարկածով՝ բռնկման օջախը գտնվել է սրածայր գագաթի հիմքում։ Նրանք կարծում են, որ հրդեհի բռնկման պատճառ է հանդիսացել էլեկտրականության հետ կապված խնդիրը։ Ապրիլի 15-ին բռնկված հրդեհը շարունակվել է ավելի քան 12 ժամ։ Շենքին զգալի […]
07:34 17.04.2019
Սաստիկ հրդեհից վնասված Փարիզի Աստվածամոր տաճարը կվերականգնվի 5 տարում։ Այս մասին ասել է նախագահ Էմանուել Մակրոնը հեռուստաուղերձում, փոխանցում է ТАСС գործակալությունը։ «Մենք կվերականգնենք Աստվածամոր տաճարը և այն կդարձնենք ավելի գեղեցիկ։ Եվ ես ցանկանում եմ, որպեսզի այդ աշխատանքները 5 տարուց ավարտվեն»,- ասել է նախագահը՝ վստահեցնելով, որ դրա համար կմոբիլիզացվեն բոլոր ուժերը։ Նա խորին համոզմունք է հայտնել, […]
07:18 17.04.2019
Տրիպոլին ենթարկվել է հրթիռակոծման։ Զոհվել է առնվազն 2, տուժել՝ 8 մարդ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով լիբիական մայրաքաղաքի արտակարգ ծառայություններին։ Այլ աղբյուրների տեղեկություններով՝ զոհվել է 4, վիրավորվել՝ ավելի քան 20 մարդ։ Հարձակումը կազմակերպելու մեջ մեղադրում են մարշալ Խալիֆա Հաֆթարի ուժերին։ Լիբիական ազգային բանակում հերքում են մասնակցությունը միջադեպին և հայտարարում Տրիպոլիում գործող խմբավորումների […]
21:11 16.04.2019
Պետական վեահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է լրատվամիջոցներում տարածված այն լուրերը, ըստ որոնց, նրան որպես կասկածյալ ներգրավել են ԱԱԾ-ում քննվող քրեական գործով: Այս մասին հայտնում է «Ազատությունը»: Նշենք, որ գործն առնչվում է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին առերևույթ ապօրինի միջամտելու և օրինական […]
20:49 16.04.2019
Ապրիլի 15-ին Մոնրեալի քաղաքապետարանը հատուկ նիստ է գումարել, որի վերջում հայտարարություն են հրապարկել Հայոց ցեղասպանության 104-ամյակի հիշատակման օրվա առնչությամբ: Հայտարարությունում նշված է, որ 1915-1916 թվականներին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի 1-ին ցեղասպանությունն է, որին զոհ է գնացել Հայ ժողովրդի երկու երրորդը: Նիստին ներկա է եղել Մոնրեալի Հայ դատի հանձնախմբի պատվիրակությունը: Հայտարարության մեջ նշված է, […]
20:39 16.04.2019
2019թ. մարտի 17-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի մշտական տեղակայման վայրում գտնվող մի խումբ պարտադիր ժամկետային զինծառայողներ հրաժարվել են կատարել զինվորական ծառայության առանձին՝ օրվա կարգացուցակով նախատեսված պարտականությունները՝ փաստացի դրանք դադարեցնելով: Նրանք ինքնակամ թողել են զորամասի տարածքը և շուրջ 2 ժամ անց նոր միայն զորամասի հրամանատարի և ՌՈ աշխատակիցների հորդորների արդյունքում վերադարձել ծառայության: Նշված […]
20:15 16.04.2019
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Գ. Դ.-ն ընկերոջ՝ Հ. Ռ.-ի և դստեր ամուսնու` Մ. Մ.-ի հետ նախնական համաձայնության են եկել` ավազակային հարձակմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի ընտանիքին պատկանող գույքը հափշտակելու նպատակով: Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով վերջիններս ապօրինի կերպով ձեռք են […]
19:39 16.04.2019
Ներկայիս Թուրքիայի կազմում գտնվող Արդահանի շրջանից ընտրված անկախ պատգամավոր Օզթուրք Յըլմազն ԱՄՆ-ի Կոնգրեսում ու Սենատում ներկայացվելիք Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևերի թեմայով ասուլիս է տվել, հայտնում է Ermenihaber-ը: Խորհրդարանում (մեջլիսում) տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Յըլմազը հայտարարել է, որ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի Կոնգրեսում ու Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի քննարկումն արգելափակելու ուղղությամբ: Թուրք պատգամավորը […]
19:37 16.04.2019
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` ՊՎԾ աշխատակիցներին վերաբերող քրեական գործով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ներգրավվել է որպես կասկածյալ: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին։ «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ ԱԱԾ մամուլի կենտրոնից ո´չ հերքել, ո´չ հաստատել են` խոստանալով ավելի ուշ պատասխանել։ Հաղորդվում է` ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել ՀՀ պետական վերահսկողության ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական […]
19:20 16.04.2019
Ե՞րբ ու ի՞նչ ուսումնասիրություններ կսկսվեն Շիրակի մարզի Մարմաշենի վանական համալիրում, որտեղ քարաթափումները մշտական են, իսկ եկեղեցու պահպանությունը`վտանգված: Խնդիրը նոր չէ, իսկ ուսումնասիրություններ, եկեղեցում և հարակից տարածքում եղել են 2015 թվականին: Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը: Պահլավունի իշխանների տոհմի եկեղեցին գերխոնավացած վիճակում է գրունտային ջրերի բարձր մակարդակի՞, սողանքային գոտո՞ւ, […]
19:09 16.04.2019
165 սմ հասակ, քաշը` 60 կգ, երկնագույն աչքեր ու գանգուր մազեր: 1889թ. ապրիլի 16-ին ծնվել է Չարլի Չապլինը՝ Չարլզ Սպենսեր Չապլինը: Չապլինը մեծացել է առանց հոր: Նրա մայրը՝ Հաննա Չապլինը, երգում էր էժանագին ակումբներում: Ելույթներից մեկի ժամանակ նրա ձայնը կտրվում է: Կուլիսներում մորը սպասող 5-ամյա Չարլին միանգամից բեմ է բարձրանում և շարունակում մոր անավարտ երգը: […]
19:03 16.04.2019
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը շնորհակալական նամակներ է ուղարկել Հայաստանի երեք նախագահներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին՝ շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը: «Նմանօրինակ նամակներ ուղարկվել են բոլոր այն պետությունների ղեկավարներին, ում հետ մեր ղեկավարը համագործակցել է Ղազախստանի […]
18:52 16.04.2019
«Ընդդիմության բազմաթիվ նախագծեր ստացել են դրական վերաբերմունք և դարձել են օրենք: Իսկ ո՞վ է ասել, որ ընդդիմության բոլոր օրենսդրական նախաձեռնությունները պիտի դառնան օրենք և մեծամասնությունն էլ կողմ քվեարկի: Սկի մեծամասնության առաջարկությունները չեն դառնում օրենք»,- ընդդիմության կողմից ներկայացրած օրենքի նախագծերի մերժմանն անդրադառնալով` ասել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Լրագրողների այն դիտարկմանը` գուցե «Իմ քայլը» խմբակցության նկատմամբ […]
18:42 16.04.2019
Անթալիայում շարունակվում է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը: Հինգերորդ տուրում Էլինա Դանիելյանը սևերով ոչ-ոքի է խաղացել Ուկրաինան ներկայացնող Իննա Գապոնենկոյի հետ և պահպանել տեղը առաջատարների խմբում: Էլինան ունի 4 միավոր և մրցաշարային աղյուսակում կիսում է 3-4 տեղերը: Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը և Սիրանուշ Ղուկասյանը ունեն 3-ական միավոր, իսկ Մարիա Գևորգյանը՝ 2: Այսօր կայանում են 6-րդ […]
18:40 16.04.2019
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ապրիլի 12-ին կարգադրություն է ստորագրել, որով պարգևատրումներ է հատկացրել մարզպետարանի մի շարք աշխատակիցների, այդ թվում՝ իրեն: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 11-րդ մասի 4-րդ կետով, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 19-րդ մասով, «Պետական […]
18:34 16.04.2019
«Երևի թե կարելի էր հարցերից ու ելույթներից հետո էսպիսի արդյունք ակնկալելը»,- այսօրվա ԱԺ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանը, որն այսօր չընտրվեց այդ պաշտոնում: Լրագրողներից մեկի այն դիտարկմանն ի պատասխան, թե գուցե Մարտի 1-ի գործի վերաբերյալ թեկնածուի մեկնաբանությունները նպաստեցին դրան, Գոռ Հովհաննիսյանը հավելեց, որ հստակ պատասխան ակնկալել մի հարցի վերաբերյալ, […]
18:25 16.04.2019
ՈւԵՖԱ-ն Բաքու մեկնելու համար աջակցություն կցուցաբերի Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, եթե նրա ակումբը կարողանա դուրս գալ Եվրոպա լիգայի եզրափակիչ: Ամերիկյան ESPN հեռուստաընկերության տվյալներով` ՈւԵՖԱ-ն կօգնի Մխիթարյանին ադրբեջանական վիզա ստանալ: Նախկինում հայ ֆուտբոլիստը, անվտանգության նկատառումներից ելնելով, չէր մեկնել Ադրբեջան: «Արսենալ»-ը Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչ առաջին խաղում 2:0 հաշվով հաղթել է իտալական […]
18:21 16.04.2019
Իսլանդիայում ավարտին է մոտենում Reykjavik Open 2019 մրցաշարը: 8-րդ տուրից հետո 6.5-ական միավորով 1-3 տեղերը կիսում են ռումինացիներ Կոնստանտին Լուպուլեսկուն, Միրսեա Պարլիգրասը և անգլիացի Գևեյն Ջոնսը: Նրան հետապնդում է Ռոբերտ Հովհաննիսյանը: Նա չորրորդն է մրցաշարային աղյուսակում և ունի 6 միավոր: Նույնքան միավոր ունի նաև Տիգրան Պետրոսյանը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով նա 9-րդ տեղն է զբաղեցնում: Սերգեյ […]
18:09 16.04.2019
Ազգային ժողովում պատգամավորների քվեարկության արդյունքներով ՀՀ նախագահի կողմից որպես Սահմանադրական դատարանի դատավոր առաջադրված թեկնածու Գոռ Հովհաննիսյանը չի ընտրվել։ Այս մասին քվեարկության արդյունքները խորհրդարանին ներկայացնելիս ասաց ԱԺ հաշվիչ հանձնախմբի ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը։ Նրա խոսքերով՝ քվեարկությանը մասնակցել է 101 պատգամավոր, և ձայները բաշխվել են հետևյալ կերպ․ կողմ – 24, դեմ – 75, անվավեր […]
17:46 16.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ցավակցական նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի կապակցությամբ: Նամակում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո´ պարոն նախագահ Ցնցված ենք Փարիզում տեղի ունեցած ողբերգությամբ: Փարիզի Աստվածամոր տաճարը եվրոպական քաղաքակրթության և ողջ քրիստոնեական աշխարհի ամենանշանակալից և սիրված խորհրդանիշներից է: Հայերիս համար այն ֆրանսիական մշակույթի և հոգևոր ժառանգության […]
17:42 16.04.2019
Պետական եկամուտների կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնում են, որ «Հետք» թերթից ՀՀ պետական եկամուտների կոմիտե հարցում էր ներկայացվել ՀԴՄ սարքերի գնման գործընթացի կազմակերպումը և դրա արդյունքում կնքված պայմանագրերի վերաբերյալ: Քանի որ նշված գործընթացի կազմակերպումը և դրա արդյունքում պայմանագրերի կնքումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության գաղտնի որոշումների շրջանակներում, ՊԵԿ-ի կողմից պահանջվող տեղեկատվությունը չի տրամադրվել: Միաժամանակ, ՀԴՄ սարքերի […]
17:30 16.04.2019
Ապրիլի 12-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Ադրբեջանում փողերի լվացման մասին բանաձև ընդունեց: «Կոռուպցիոն լվացքատուն» խորագրով զեկույցի հեղինակը հոլանդացի պատգամավոր Մարտ վան դե Վենն է: Փաստաթղթում խոսվում է խոշոր գումարների լվացման, Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից եվրոպացի գործիչներին և պատգամավորներին կաշառելու մասին: ԵԽԽՎ լիագումար նիստին մասնակցող Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամ Տաթև Հայրապետյանը SHANTNEWS-ի տաղավարում խոսել է բանաձևի մասին: […]
16:46 16.04.2019
ԱԺ հայտարարությունների ժամին ԲՀԿ պատգամավոր Վարդան Ղուկասյանն ասաց, որ այստեղ և այսօր բարձրացնում է մի հարց, որ բարձրացրել է մի քանի ԱԺ նախագահների, հանրապետության նախագահի առաջ։ Նա ասաց, որ այս հարցը հետաքրքրում է ոչ թե տասնյակ հազարավոր մարդկանց, այլ թերևս ամբողջ հայության 70-80 տոկոսին։ «Կուզենայի ժողովրդի անունից ասել, որ հայոց դրոշի վրա պետք է լինի […]
16:06 16.04.2019
Անտեղի մի՛ վատնեք պետական ռեսուրսները: Այս մասին ասված է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործի շրջանակում իրավապահ մարմինները բաց չեն թողնում ցանկացած առիթ հանրությանը ներկայանալ թատերական հայտարարություններով։ Մասնավորապես, հայտարարվում է, թե ուժայիններին հայտնի է Միհրան Պողոսյանի գտնվելու վայրը։ […]
15:52 16.04.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանում ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանի ծրագրի քննարկումից հետո նշեց, որ իրեն զարմացրել են քննարկումների ընթացքն ու շեշտադրումները: «Ես զարմանում եմ, թե ինչու ենք այստեղ քննարկում այդ հարցը: Դա դարձել է նեգատիվ բան. հանրապետության նախագահը՝ սահմանադրական մի մարմին, իր իրավասություններով խորհրդարանին է ներկայացրել թեկնածություն, խորհրդարանը՝ իշխանության մյուս թևը, […]
15:51 16.04.2019
ԱԺ այսօրվա նիստի ընդմիջման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իրեն ուղղված հորդորին: «Ես հիշում եմ 1 տարի առաջ, երեկ չէ առաջին օրը, 6 ամիս առաջ, 5 տարի առաջ ինչեր եմ ասել և իմ բոլոր ասածներին տեր եմ և հպարտանում եմ իմ բոլոր ասածների համար: Ես 1 տարի առաջ այս […]
15:20 16.04.2019
Հայաստանի ԱԳ նախարարի հետ վերջին հանդիպման արդյունքում Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը հասկացել է, թե ինչ խնդիրներ կան, որոնք խոչընդոտում են Արցախյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների առաջխաղացմանը։ Նրա խոսքով՝ Հայաստանը շեշտը դնում է Արցախի կարգավիճակի ու անվտանգության վրա, իսկ իրենց կողմից առաջարկվող օրակարգը վերաբերում է Արցախի տարածքից հայկական զորքերը հանելուն և փախստականների վերադարձին։ Ըստ նրա՝ […]