Հայաստանն իր անտառածածկի մասով միջազգային պարտավորություններ ունի. Արամ Գաբրիելյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+19.5 oC

Հայաստանն իր անտառածածկի մասով միջազգային պարտավորություններ ունի. Արամ Գաբրիելյան

15:25 09.04.2019

ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ազգային նախկին համակարգող Արամ Գաբրիելյանն այսօր Հայաստանի անտառային էկոհամակարգի խախտումների վերաբերյալ գործով հանրային բնապահպանական դատավարության ժամանակ ասել է, որ Հայաստանն իր անտառածածկի մասով նաև միջազգային պարտավորություններ ունի:

«2050 թվականին երկրի անտառապատվածությունը ներկայիս 11.2 տոկոսի փոխարեն հասցնել օպտիմալ 20.1 տասնորդական տոկոսի: Այդ ցուցանիշը ստացվել է բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքով ու ընդգրկված է կլիմայի փոփոխության՝ Հայաստանի առաջին հաղորդագրության մեջ: Բացի դրանից՝ հիմք է ծառայել ՀՀ անտառի ազգային ծրագիրը հաստատելու մասին Հայաստանի կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի որոշումը: Հաշվարկվել է, որ հանրապետության արդյունավետ անտառապատվածությունը կկազմի  20.1 տոկոս, դրա համար կպահանջվի անտառածածկ տարածքներն ընդլայնել շուրջ 266 ու կես հազար հեկտարով»,- ասել է Արամ Գաբրիելյանը:

Ըստ բանախոսի՝ ՀՀ ներկայացուցիչները նաև Աստանայում են պաշտոնապես հայտարարել, որ միջազգային պարտավորություն է ստանձնում ՀՀ անտառապատվածությունը մինչև 2030 թվականը ավելացնել 260 հազար հա-ով: Այդ պարտավորությունը հանդիպման վերջնական հաշվետվությունում ամրագրված է: Ամրագրված է նաև միջազգային փաստաթղթերում:

«Կլիմայափոփոխության մեղմման Հայաստանի հանձնառության կատարման ժամանակահատվածը 2015 թվականից մինչև 2050 թվականն է: Մեր տեղեկություններով` անտառապատման այդ հավակնոտ ծրագրի իրականացման ուղղությամբ գործողություններ չեն կատարվում»,- ասել է Գաբրիելյանը:

ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ազգային նախկին համակարգողն անդրադարձել է նաև, թե ինչ կանոնակարգեր են սահմանված անտառհատումների մասով:

«Մենք գիտենք, որ շատ հաճախ անտառը տնկվում է, բայց հետո չորանում է»,- հիշեցրել է Գաբրիելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին

15:05 16.05.2025

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Հանդիպման ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների հասցեագրման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող աշխատանքներին: Այս համատեքստում փոխվարչապետը բարձր է գնահատել հումանիտար կարիքների հասցեագրման գործընթացում Եվրոպական Միության ցուցաբերած աջակցությունը: Անդրադառնալով առավել երկարաժամկետ կարիքների հասցեագրման ուղղությամբ անհրաժեշտ քայլերին՝ զրուցակիցները […] ...

SHANTNEWS

15:00 16.05.2025

SHANTNEWS

Մբապեն պատմական ռեկորդ է սահմանել

14:57 16.05.2025

Մբապեն պատմական ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն պատմական ռեկորդ է սահմանել: Ֆրանսիացին նորամուտի մրցաշրջանում «Ռեալի» պատմության մեջ ամենաշատն է գոլ խփել Լա լիգայում: Հիշեցնենք, որ լեգենդար Ալֆրեդո Դի Ստեֆանոն նորամուտի մրցաշրջանում (1953/54) խփել էր 27, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն (2009/10)՝ 26 գոլ: ...

Սրբուհի Գալյանը դեսպանի հետ քննարկել է Հնդկաստանի արդարադատության ոլորտի թվայնացման փորձը ներդնելու հնարավորությունը

14:50 16.05.2025

Սրբուհի Գալյանը դեսպանի հետ քննարկել է Հնդկաստանի արդարադատության ոլորտի թվայնացման փորձը ներդնելու հնարավորությունը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Նախարար Սրբուհի Գալյանը ողջունել է դեսպանին՝ Արդարադատության նախարարություն այցի և երկու պետությունների միջև արդարադատության ոլորտին առնչվող հարցերը քննարկելու համար: Սրբուհի Գալյանը դեսպանին է ներկայացրել Արդարադատության նախարարության առաջնահերթությունները՝ Դատաիրավական, քրեակատարողական և պրոբացայի, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում իրականացվող […] ...

Դոնալդ Թրամփը կրկին պապիկ է դարձել

14:44 16.05.2025

Դոնալդ Թրամփը կրկին պապիկ է դարձել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է իր թոռան ծնվելու մասին։ «Տեղեկացա թոռանս ծննդյան մասին», – ասել է Թրամփը ՝ ավարտելով հանդիպումը Աբու Դաբիում ԱՄՆ-ԱՄԷ բիզնես ֆորումի շրջանակներում։ Թրամփը հայտնել է, որ խոսքն իր դստեր՝ Թիֆանի Թրամփի երեխայի մասին է։ Նա Թրամփի 11-րդ թոռնիկն է։ ...

Մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին 2025 թ. ամառային զորակոչից տարկետում ստանալու վերաբերյալ եզրակացություն

14:37 16.05.2025

Մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին 2025 թ. ամառային զորակոչից տարկետում ստանալու վերաբերյալ եզրակացություն

Մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչից տարկետում ստանալու համար հանձնաժողովի կողմից կայացրած եզրակացությունը: ...

BACK_TO_TOP