Հայաստանում ամեն տարի կա 100 000 տոննա կարտոֆիլի, գազարի, կաղամբի արտահանման չօգտագործված պոտենցիալ. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+21.09 oC

Հայաստանում ամեն տարի կա 100 000 տոննա կարտոֆիլի, գազարի, կաղամբի արտահանման չօգտագործված պոտենցիալ. Փաշինյան

11:36 27.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 27-ին խորհրդարանում Կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց՝ Հայաստանում տնտեսական հեղափոխությունը սկսված է, և այն հաղթելու է նույն կերպ, ինչպես քաղաքականը:

«Սա չի նշանակում, որ մենք չունենք պրոբլեմ, դրանց վերաբերյալ պետք է ավելի բաց ու համարձակ խոսել: Մենք պետք է խրախուսենք աշխատանքը, քաջալերենք քաղաքացիներին, որ հավատան իրենց ուժերին, որ կարող են ստեղծել արդյունք, իսկ կառավարության ամենամեծ առաքելությունը այդ հնարավորությունների իրացման դաշտ ստեղծելն է»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց՝ գյուղատնտեսությանն այսօր տալիս ենք ռազմավարական նշանակություն, մասնավորապես՝ աղքատության հաղթահարման գործում, սակայն ուզում է՝ կոնկրետ և ճիշտ պատկերացնենք, թե այս ոլորտում ինչ հնարավորություններ ունենք:

«Նախորդ տարի այս ոլորտում ունեցել ենք որոշակի սթրեսներ, չնայած դրան՝ արտահանման լուրջ պոտենցիալ կա, որ ասում ենք՝ քաջալերենք, լավ, էդ ոլորտում աշխատանքի դաշտ կա՞, թե՞ չէ, թե՞ մենք գյուղացուն կրկին անարդյունք չարչարանքի ենք մղում, մեր եզրակացությունը հետևյալն է՝ Հայաստանի Հանրապետությունում ամեն տարի կա մոտավորապես 100 հազար տոննա կարտոֆիլի, գազարի, ճակնդեղի, կաղամբի արտահանման չօգտագործված պոտենցիալ: Արտահանման սեզոնը բացվում է ոչ թե այն ժամանակ, երբ ապրանքը կա, այլ կա դրա սեզոնայնությունը, այսինքն՝ այն երկրներում, որտեղ պիտի արտահանենք, պիտի սպառվի եղածը, որ մենք լավ գներով արտահանենք: Սա մի ուղղություն է, որի մասին պետք է մտածենք»,- ասաց նա:

Փաշինյանը շեշտեց՝ կաթի հետ կապված բանավեճերի սեզոնը կսկսվի, ապրիլ-մայիսը դրա սեզոնն է, պարզվում է՝ Հայաստանում կա տարեկան 70 հազար տոննա կաթի դեֆիցիտ, ընդ որում՝ այն կաթինը, որն այսօր կարող է մթերվել առնվազն 190 դրամով:

«Գյուղացիներն ինչի՞ց են բողոքում, ասում են՝ կաթը այս սեզոնին իջնում է 110, 100 դրամ, երբեմն էլ ավելի ցածր, հետևաբար՝ այս ի՞նչ թվաբանություն է: Սա այն կաթն է, որը ստացվում է որոշակի որակական պայմաններին համապատասխան, խոսքը այն կաթի մասին է, որը ոչ թե ձեռքով է կթվում, այլ համապատասխան սարքավորումներով, 70 000 տոննա կաթ շուկայում խնդրում են, որ ստանան»,- նշեց վարչապետը:

Փաշինյանը հայտնեց, որ 600 000 գլուխ գառի արտահանման պահանջ կա, այսինքն՝ ամիսը 50 000 գլուխ գառի դեֆիցիտ ունենք: Նա նշեց, թե ինչու է արտահանումը կարևոր, ընդգծեց՝ դա շատ ավելի մեծ եկմամուտներ է բերում գյուղացիներին: Կառավարության ղեկավարը հայտնեց, որ ներքին սպառման 40 000 տոննա հավելյալ լոլիկի պահանջարկ ենք ունենալու, նախորդ տարվա ցնցումների պատճառով վերամշակող ընկերությունները լոլիկ չեն կարողացել գտնել, ներմուծել են, և այս տարի ունենալու ենք այդքան լոլիկի պահանջարկ:

Վարչապետը նաև տեղեկացրեց՝ այս տարի ունենալու ենք 55 000 տոննա թարմ բանջարեղենի, 15 000 տոննա սեղանի խաղողի հավելյալ պահանջարկ, 15 000 տոննա գինու խաղողի պահանջարկ:

«Ըստ էության, այս վերլուծությունն անում ենք ՝ ցույց տալու, որ երբ ասում ենք՝ աշխատանքը պետք է խրախուսվի, դրա տեղը կա: Իսկ արդյո՞ք կառավարությունն ասում է՝ գյուղացի ջա´ն, գնա´, ոնց ուզում ես, արա, ո´չ, վերջին շրջանում կառավարությունը 10-յակ որոշումներ է կայացրել, որոնց նպատակը աշխատանքի քաջալերումն է»,- ասաց Փաշինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP