10:56 21.12.2018
Այսօր Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ է հրավիրված: Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով և Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 115-րդ կետով, Երևանի քաղաքապետի 2018 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 3686-Ա որոշմամբ. Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտը կանցկացվի հետևյալ օրակարգով. 1) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողի […]
10:33 21.12.2018
Երևանի քաղաքապետարանի, «Արմ Մարաթոն» հիմնադրամի և «Թրայքլաբ» ակումբի համատեղ նախաձեռնությամբ դեկտեմբերի 23-ին` ժամը 10:00-ին, Հանրապետության հրապարակից կմեկնարկի «Ամանորի բարի վազք» ավանդական բարեգործական վազքարշավը: Նպատակը «Վազիր և օգնիր» կարգախոսով վազքարշավի հասույթը կուղղվի բարեգործության՝ «One Armenia» hասարակական կազմակերպության «Mine-Free Artsakh» ծրագրին, որն ուղղված է Արցախում ականազերծման աշխատանքների իրականացմանը: Ինչպե՞ս մասնակցել Վազքին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները. երեխաները՝ […]
10:21 21.12.2018
Դեկտեմբերի 18-ից 20-ն ընկած ժամանակահատվածում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ շրջայցեր են իրականացրել ձկան ապօրինի վաճառքի դեպքեր բացահայտելու նպատակով։ Մասնավորապես ՝ Էրեբունի, Ավան, Արաբկիր, Աջափնյակ վարչական շրջաններում առգրավվել է թվով 1002 հատ սիգ տեսակի ձուկ, սննդի համար պիտանելիության լաբորատոր հետազոտություն անցկացնելուց հետո ձկները հանձնվել են «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն ՊՈԱԿ […]
09:50 21.12.2018
Մշակույթի նախարարության աշխատակիցներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում նախարարության շենքի մոտ: Նրանք բողոքում են կառավարության մտադրության դեմ, որով նախատեսվում է լուծարել մշակույթի նախարարությունը: Նախարարության աշխատակիցները խնդիրը չեն անձնավորում, և ընդդիմանալու միտումը ամենևին էլ աշխատանքը կորցնելու մտավախությունից չէ: Նրանք դեմ են քաղաքական դիրքորոշմանը, և ընդգծում են, որ մշակույթը մշտապես եղել է մեր երկրի այցեքարտը, և […]
08:01 21.12.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնին հրամայել է նախապատրաստել Աֆղանստանից մոտ 7000 զինվորականների դուրսբերման պլան։ Խոսքն այդ երկրում ամերիկյան զորակազմի մոտավորապես կեսի մասին է։ Զորքերի դուրսբերման համար կարող է մի քանի ամիս պահանջվել, հայտնում է CNN հեռուստաալիքը։ Աֆղանստանում 2001 թվականից թալիբների դեմ սկսված օպերացիան ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաերկար ռազմական արշավն է։ Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ […]
07:47 21.12.2018
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է մինչև 2019 թվականի փետրվարի 8-ը դաշնային կառավարության աշխատանքի հերթական ժամանակավոր երկարացման մասին բանաձևի նախագիծը՝ ներառելով այնտեղ 5․7 մլրդ դոլարի չափով ծախսեր Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարության համար։ Բանաձևի օգտին է քվեարկել 217 կոնգրեսական, 185-ը դեմ են հանդես եկել։ Այժմ օրինագիծը կուղարկվի Սենատի դիտարկմանը, որն ավելի վաղ համանման բանաձև էր […]
07:15 21.12.2018
ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը հեռանում է։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նախագահի խոսքով՝ Պենտագոնի ղեկավարը կլքի իր պաշտոնը 2019 թվականի փետրվարի վերջին։ Մեթիսը Թրամփի վարչակազմում աշխատել է 2 տարի։ «Ջիմի պաշտոնավարման ընթացքում վիթխարի առաջընթաց է ձեռք բերվել․․․Գեներալ Մեթիսն ինձ շատ է օգնել այն բանում, որպեսզի ստիպենք դաշնակիցներին ու […]
23:29 20.12.2018
«Վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի էջում քիչ առաջ մի նկար տեսա, որն արվել էր 4-րդ գյուղի տուն-ինտերնատ կատարած այցից: Նկարում պատկերված է Լառան, ում ԱՄՆ-ից ժամանած ասմունքող Նունե Ավետիսյանն ու ես այցելել էինք դեռևս 4 տարի առաջ»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սերգեյ Մանվելյանը։ «Ինտերնատում բոլորը նրան «բաբո» էին անվանում, իսկ Նունեն, հիացած նրա […]
21:47 20.12.2018
«Հայաստանի Հանրապետության մասին խոսելիս մենք նկատի ունենք պետությունը»,- այս մասին այսօր 168․am-ի հետ զրույցում ասաց ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախօրեի հայտարարությանը։ Հիշեցնենք, որ նախօրեին Դիլիջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանի նոր իշխանությունը Ռուսաստանի հետ չի քննարկել կենսալաբորատորիաների տարածքում օտարերկրյա զինվորականների բացակայության հարցը։ «Վերջերս քննարկվում է Լավրովի […]
19:54 20.12.2018
Յուրաքանչյուր տարի Վլադիմիր Պուտինի մեծ ասուլիսներին սահմանվում են տարատեսակ ռեկորդներ՝ լրագրողների և հարցերի թիվ, թեմաների սրություն, շփվելու ժամանակ և այլն: Ռուսական կայքերից մեկը ներկայացրել է Պուտինի բոլոր ասուլիսների թվային վիճակագրությունը` սկսած 2001-ից մինչև 2018 թվականները: Բացառություն են կազմել 2005 և 2009-2011 թվականները, երբ Պուտինը չի եղել նախագահ: Եվ այսպես, Պուտինի ամենաերկար ասուլիսը գրանցվել է 2008 […]
19:51 20.12.2018
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանին վերագրվող տեսանյութերի տարածման փաստով քրեական գործ է հարուցվել: Այս մասին SHANTNEWS.am-ին փոխանցեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Էդգար Ջանոյանը: Նա հայտնեց՝ տեսանյութը համարվել է պոռնկագրական, իսկ քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պոռնկագրական նյութեր կամ առարկաներ, այդ թվում՝ տպագիր հրատարակություններ, կինոյի […]
19:03 20.12.2018
Բուենոս Այրեսի ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել հայազգի գործարար, միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանի առանձնատանը և նրան պատկանող «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գրասենյակներում։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։ Պատճառը մեծ դատական գործն է, որով անցնում է ոչ միայն Էռնեկյանը, այլև մի շարք այլ գործարարներ, որոնք կասկածվում են կաշառքի միջոցով իշխանություններից իրենց բիզնեսների համար արտոնություն կորզելու մեջ։ Զառամյալ տարիքի […]
19:00 20.12.2018
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը «Ֆեյսբուքում» գրառում է կատարել, որում անդրադարձել է խորհրդարանական ընտրություններին և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի անելիքներին: Նա համոզմունք է հայտնել, որ խորհրդարանը ձևավորվել է առանց իրական ընդդիմադիր ուժերի: «Անկախ Հայաստանի պատմականորեն ամենացածր մասնակցության պայմաններում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքը ստացավ վստահության ամենաբարձր քվեն: Ավելին, խորհրդարանը ձևավորվեց առանց ռեալ ընդդիմադիր […]
18:17 20.12.2018
Դեկտեմբերի 20-ին ՀՀ ԱԱԾ մարմինների աշխատակցի օրն է, իսկ օրն այս տարի առանձնացել է նաև նրանով, որ հենց 2018 թվականին է լրանում ՀՀ ազգային անվտանգության մարմինների կազմավորման 100-ամյակը: «Մեր ժողովրդի կողմից իրականացված և աշխարհին հիացրած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունն ու նրան հաջորդած լայնածավալ քաղաքական ու տնտեսական բարեփոխումները շարունակում են ընթանալ»,- նիստի ժամանակ ասել է ԱԱԾ […]
18:01 20.12.2018
Պետական եկամուտների կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես հիշեցնում է, որ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական պարզաբանման համաձայն` ավտոմեքենաների լցակայաններում, զվարճությունների, հանգստի կազմակերպման և այլ վայրերում մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի («Хватайка») կազմակերպման գործունեություն է համարվում միայն այն ավտոմատների տեղադրումն ու շահագործումը, որոնցում շահումները բացառապես խաղալիքներ են: «Ընդ որում, տարբեր տիպի լիցքավորման լարերը կամ սարքերը, հեռախոսները, […]
17:48 20.12.2018
ՀՀ ոստիկանությունը, բնապահպանության նախարարությունը, Գեղարքունիքի մարզպետարանը, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը դեկտեմբերի 20-ից հունվարի 20-ը Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում անցկացնելու են համատեղ հատուկ միջոցառումներ: Նշված ժամանակահատվածում խիստ հսկողություն է սահմանվելու Սևանը գոտևորող բոլոր անտառային ճանապարհների վրա, տեղակայվելու են հսկիչ կետեր, իրականացվելու է «Սևան» ազգային պարկի տարածքից լողամիջոցների, որսագործիքների և ժամանակավոր կացարանների դուրս բերման աշխատանքներ, […]
17:43 20.12.2018
«Սասնա ծռեր» խմբի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ ասելով, որ ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր։ «Սիրելի հայրենակիցներ, րոպեներ առաջ վերջապես ստացա ՀՀ քաղաքացու անձնագիր։ Հուսով եմ, որ տեղի ունեցող փոփոխությունները, որոնց շնորհիվ այսքան տարիներ հետո ես ՀՀ քաղաքացիություն ստացա, համակարգային բնույթ կունենան և սկիզբ կդնեն Հայաստանը համայն հայության […]
17:08 20.12.2018
Միջազգային առևտրում դոլարի կիրառման ծավալները աշխարհում փոքր-ինչ նվազել են՝ 63 տոկոսից 62 տոկոս։ Բայց Ռուսաստանի համար այդ ցուցանիշը 69 տոկոս է, ինչը կապված է նավթի ու գազի արտահանման հետ։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ մտադրություններ կան ԵԱՏՄ շուկայում դոլարից հրաժարվելու ուղղությամբ։ Դոլարից հրաժարվելու հարցը կապված է ոչ […]
16:20 20.12.2018
Ռուսաստանի նախագահի ամենամյա ասուլիսի ժամանակ քիչ առաջ հարց հնչեց Հայաստանի հետ հարաբերությունների մասին։ Հայ լրագրողը հարցրեց՝ ինչպե՞ս է ընտրություններից հետո Ռուսաստանը վերականգնելու Հայաստանի նկատմամբ քաղաքականությունը։ Պուտինը զարմացավ՝ իսկ ի՞նչ է պետք է վերականգնել։ «Մենք չունենք ոչ մի բան, որ քանդված լինի ու վերականգնման կարիք ունենա։ Մենք հավասար հարաբերություններ ունենք Հայաստանի հետ։ Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն […]
16:18 20.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը հուզիչ գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում հայտնել է, որ Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ այցի ժամանակ «զարդ է նվեր ստացել»: «Թիվ 1 տուն ինտերնատում տիկին Լառան (նկարում) իր ձեռքից մատանին հանեց, դրեց իմ մատը՝ որպես իրենից հիշատակ … Ինչպես որ մայրիկներն են իրենց ամենասիրելի զարդը նվիրում […]
15:20 20.12.2018
«Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանձնարարականը կատարված է: Նա հիշեցրեց` իրենք հանձնարարական են ստացել առանց աշխատատեղերի կրճատման հասնել ցեմենտի այնպիսի գնի, որը կլինի շատ ավելի մատչելի, քան այլ գործարանների արտադրանքը: Նշված արդյունքին պետք է հասնեին սարքավորումների արդիականացման և նոր տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ: […]
15:08 20.12.2018
Կառավարության նիստից հետո ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին լրագրողները հարցրեցին՝ արդյո՞ք նրա համար տարօրինակ էր, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզական վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանը նշանակվեց ՀՀ վարչապետի խորհրդական: Նշենք, որ ավելի վաղ, երբ Կարապետյանը նշանակվել էր ՌԴ-ում ՀՀ դեսպանի ռազմական կցորդ, Արայիկ Հարությունյանը գրել էր. «Շատ հետաքրքիր տեղեկություն ձեզ տամ, […]
14:37 20.12.2018
Ֆրանսիայում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Չնայած Ֆրանսիայի կառավարությունը հետաձգել է վառելիքի թանկացումը, և նախագահն էլ հայտարարել է, որ հունվարից աշխատավարձերի բարձրացում է նախատեսվում, «դեղին բաճկոնները» շարունակում են բողոքի ակցիաները: Ի՞նչ դիրքորոշում ունեն Եվրոպայի ամենամեծ հայկական համայնքի անդամները՝ Ֆրանսիայի հայերը: Թեման Shantnews-ի եթերում մեկնաբանում է Փարիզում գործող լրագրող Շանթ Մերջանյանը:
14:34 20.12.2018
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանից այսօր լրագրողները հետաքրքրվել են, թե արդյոք ոստիկանության աշխատանքի համար խոչընդոտներ չեն ստեղծի քրեական հեղինակություններ Ալիկ Բանդուրյանը և Պետրոս Իսրայելյանը, որոնք արդեն ազատության մեջ են: «Իհարկե ոչ, քանի որ ոստիկանությունն այսօր կաշկանդված չէ և ոստիկանության համար, միևնույն է, ազատվել է ա՞յս, թե՞ մյուս նախկին դատապարտյալը: Մենք բոլորի նկատմամբ այս պահին էլ ունենք […]
14:24 20.12.2018
Այսօր՝ կառավարության նիստից հետո, լրագրողները հետաքրքրվել են ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանից, թե ի՞նչ ազդեցություն է ունեցել համաներումը հանցագործությունների թվի աճի մասով: «Այս պահի դրությամբ ես չեմ կարող ձեզ ասել, բայց կան այնպիսիները, որ արդեն կրկնակի հանցագործություն են կատարել: Մի քանի օրից կավարտվի տարին, և հունվարին մենք կհրավիրենք ձեզ և այն մտահոգությունը, որը կա թե՛ ձեր […]
14:18 20.12.2018
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և հայտնել, որ ՀՀ Սահմանադրության և ՀՀ «ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն»՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ որպես խորհրդարանում ներկայացված մեծությամբ երկրորդ քաղաքական ուժ և պատգամավորների քանակով ամենամեծ ընդդիմադիր խմբակցություն, 7-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստի ժամանակ ներկայացնելու է ԱԺ նախագահի տեղակալի թեկնածություն: «ԲՀԿ քաղաքական խորհուրդն այս […]
14:12 20.12.2018
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հերքում է մամուլում տարածված լուրերը, թե Հայաստանի կառավարությունը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակից նամակ է ստացել, որի համաձայն՝ հունվարի 1-ից Հայաստանին մատակարարվող գազի սակագինը 150 դոլարից դառնալու է 215 դոլար: Այս մասին Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «Ռուսական գազի գնի հետ […]
14:06 20.12.2018
Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ հեղափոխության օրերին կարմիր բերետավորների կողմից մեքենա կոտրելու գործը ընթացքի մեջ է, իսկ վնասը կփոխհատուցվի: Խոսելով ճանապարհային տուգանքների ավելացման մասին՝ ոստիկանապետը նշեց, որ մայիս ամսին մի փոքր զգոնությունը թուլացնելուց հետո որոշ վարորդներ ավելի լկտի էին սկսել վարել ավտոմեքենաները. «Մենք իրավասու չենք՝ եղել է տուգանք և այդ տուգանքը […]
13:51 20.12.2018
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ կան մարդիկ, որոնք փորձում են «ցեխ շպրտել» ոստիկանության վրա. «Քաղաքացիների մոտ այնպիսի տպավորություն է, որ ինչ-ինչ բան է փոխվել, ես ասում եմ, որ ՃՈ-ն այսօր ավելի լավ է աշխատում: Ինչքան օգտատերեր կան, որ ոստիկանության բարեխիղճ ծառայության մասին նյութեր են դրել: Ես ազատել եմ անբարեխիղճ […]