TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+30.09 oC

Գլխավոր

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նախաճաշի շուրջ հանդիպել է ՀԱՊԿ գործընկերների հետ

12:37 06.12.2018

Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը Միլանում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի կուլուարներում աշխատանքային նախաճաշ է ունեցել նույն նիստի համար Իտալիա մեկնած ՀԱՊԿ իր գործընկերների հետ, որոնց թվում է նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին հայտնի է դառնում ՀՀ ԱԳՆ խոսնակի գրառումից։ Acting FM @ZMnatsakanyan participates in the working breakfast of #CSTO Foreign Ministers […]

̰
Ամուլսարից բացի՝ ապրիլ-սեպտեմբերին օտարերկրյա ուղղակի ներդրումներն աճել են 16 մլրդ դրամով կամ 20%-ով. տնտեսագետ

12:36 06.12.2018

Տնտեսագետ Բաբկեն Թունյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ տեղադրել է Վիճակագրական կոմիտեի հրապարակած ներդրումային ցուցանիշները: Ըստ այդ մշակած ցուցանիշների՝ հետհեղափոխական շրջանում՝ 2018 թվականի ապրիլից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) գծով ստացումները կազմել են 96․5 մլրդ դրամ։ 2017 թվականի ապրիլ-սեպտեմբերի համեմատ կա նվազում 37․1 մլրդ դրամով կամ 27․8%-ով։  Ըստ տնտեսագետի՝ այստեղ կա մի […]

̰
Կանխվել է կալանավորված անձանց փախուստի փորձը

12:12 06.12.2018

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձինք Է. Վ.-ն (մեղադրվում է ՀՀ ՔՕ 175հ.3մ.1կ., 183հ.3մ.3կ., 131հ.2մ.2,3,4,6կ., 139հ.1մ., 138հ.1մ.) և Փ. Մ.-ն (մեղադրվում է ՀՀ ՔՕ 175հ.2մ.4կ.) խցի ճակատային պատի քարը քանդելու միջոցով խցից դուրս են եկել հիմնարկի արգելագոտու տարածք, որտեղ անցնելով փշալարի արգելապատնեշը՝ փորձել են տեղաշարժվել դեպի հիմնարկի ելքը: […]

̰
Սիսիանում ձնահոսքի տակ մնացած զինծառայողներից մեկի որոնումները շարունակվում են

12:05 06.12.2018

Երեկ Սիսիանի մոտակա մարտական դիրքերի տարածքում ձնահոսքի պատճառով դրա տակ են մնացել ՀՀ ԶՈւ մի խումբ զինծառայողներ։ Այս մասին տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա տեղեկացրեց, որ բոլոր զինծառայողներին հայտնաբերել են, նրանք ողջ են: Զինծառայողներից մեկի որոնումները ներկայումս շարունակվում են։

̰
Ականուած ինքնաշարժի պայթում Իրանի մէջ. կան զոհեր

11:57 06.12.2018

Ահաբեկչական պայթում մը գրանցուած է Իրանի  Չապըհար քաղաքին մէջ: Այս մասին յայտարարեց  Իրանի պետական հեռուստակայանը: Աղբիւրը նաեւ նշեց, որ պայթումին հետեւանքով զոհուած են 3 անձեր, որոնց շարքին է Չապըհար քաղաքի ոստիկանապետը: Իր կարգին իրանեան «Իրնա» գործակալութիւնը հաղորդեց, որ չի բացառուիր, որ այսօր  տեղի ունեցածը անձնասպանական գործողութիւն է եւ պայթումէն ետք շրջանին մէջ լսուած կրակոցներ: انفجار […]

̰
Մայր Աթոռը 10 բնակարան կընծայի երկրաշարժի հետևանքով տուժած և տնակներում ապրող ընտանիքներին

11:50 06.12.2018

1988թ. երկրաշարժի 30-րդ տարելիցի առիթով Մայր Աթոռը սոցիալական նոր ծրագիր է սկսում, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Նշվում է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր աշխարհասփյուռ թեմերով նախաձեռնել է 1988թ. երկրաշարժի հետևանքով տուժած և առ այսօր տնակներում բնակվող ընտանիքներին բնակարաններով ապահովելու սոցիալական ծրագիր: Նպատակ […]

̰
Տեխզննությամբ զբաղվող ընկերությունները որպես պետությանը պատճառված վնաս փոխհատուցել են ավելի քան 598 միլիոն դրամ

11:14 06.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական գործողություններ՝ ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերություններում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի  բոլոր հանգամանքները պարզելու, պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանրապետության տարբեր մարզերում և մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող մի շարք ընկերություններ ՀՀ […]

̰
Նախընտրական մեծ բանավեճը պետք է օրենքով ամրագրվի որպես պարտադիր պայման․ Փաշինյան

10:36 06.12.2018

Ընտրություններին մասնակցող կուսակցությունների առաջին դեմքերի մակարդակով նախընտրական մեծ բանավեճը պետք է նոր նախընտրական օրենսգրքով ամրագրվի որպես պարտադիր պայման։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում։ «Կարծում եմ՝ նոր «Ընտրական օրենսգրքում» նախընտրական մեծ բանավեճը պետք է ամրագրվի որպես պարտադիր պայման՝ ընտրություններին մասնակցող ուժերի առաջին դեմքերի մակարդակով: Երեկվա բանավեճը, իհարկե, կայացավ: Սա […]

̰
ԱԺ-ում կրկին քվորում չի ապահովվել

10:15 06.12.2018

Արդեն 3-րդ օրն է՝ ԱԺ-ն փորձում է քվորում ապահովել նիստի անցկացման համար, սակայն այսօր կրկին դա չի հաջողվել։ Քվորում ապահովելու համար անհրաժեշտ է, որ 53 պատգամավոր գրանցված լինի, սակայն գրանցվել էր 8 պատգամավոր։ Oրակարգում ներառված է ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին ազատությունից զրկելուն և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ դատախազության միջնորդությունը: Հիշեցնենք, որ […]

̰
Ինչպես են պատրաստվում քաղաքական ուժերը պայքարել կոռուպցիայի դեմ և տնտեսության զարգացման համար

09:57 06.12.2018

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի ընտրական ցուցակների առաջին համարները ներկայացրին կոռուպցիայի դեմ պայքարի ու տնտեսության զարգացման իրենց տեսլականները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կուսակցությունների ու դաշինքների առաջնորդները խոսեցին Առաջին ալիքի եթերում դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին համարների բանավեճի ընթացքում: «Կոռուպցիայի դեմ պայքարում ամենակարևորն այն է, որ մենք կարողանանք մեր […]

̰
Կանադայում ձերբակալել են Huawei-ի ֆինանսական հարցերով տնօրենին․ Չինաստանը վրդովված է

08:11 06.12.2018

Կանադայի իշխանությունները ձերբակալել են չինական Huawei Technologies ընկերության ֆինանսական հարցերով տնօրեն Մեն Վանչժոուին։ Ձերբակալությունը կատարվել է ԱՄՆ-ին արտահանձնելու վերաբերյալ Վաշինգտոնի հայցով, հայտնում է Reuters գործակալությունը։ Նշվում է, որ Մեն Վանչժոուն չինական տեխնոլոգիական ընկերության հիմնադրի դուստրն է։ Նրան կասկածում են Իրանի դեմ ամերիկյան առևտրային պատժամիջոցները խախտելու մեջ։ Կանադայի արդարադատության նախարարության ներկայացուցիչ Այան Մաք-Լեոդի հաղորդմամբ՝ Վանչժոուին ձերբակալել […]

̰
Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվել են առաջիկայում շարունակել հանդիպումները

07:46 06.12.2018

Դեկտեմբերի 5-ին Միլանում, ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում, Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ, որին նախորդել էր Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, Հայաստանի […]

̰
Լյուքսեմբուրգն աշխարհում առաջինն անվճար կդարձնի հասարակական տրանսպորտը

07:33 06.12.2018

Լյուքսեմբուրգի կառավարությունը պատրաստվում է հասարակական ողջ տրանսպորտը դարձնել անվճար։ Ավտոբուսներով, տրամվայներով և քաղաքամերձ գնացքներով ուղևորության վարձը կչեղարկվի 2019 թվականի ամռանը։ Իշխանությունները կարծում են, որ դա կօգնի բարելավել բնապահանական իրավիճակը Լյուքսեմբուրգում և ազատել մայրաքաղաքը խցանումներից, գրում է The Independent-ը։ Լյուքսեմբուրգում ապրում է 110 հազար մարդ, սակայն ևս 400 հազարն այնտեղ աշխատանքի է գնում անձնական փոխադրամիջոցներով։ Ուղեվարձի […]

̰
Նիկոլ Փաշինյանը մեկնեց Սանկտ Պետերբուրգ

07:15 06.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնեց Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին և ԱՊՀ անդամ  պետությունների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ․ «Գնացինք Սանկտ Պետերբուրգ»:

̰
Այդ շարժման արդյունքը բերեց նրան, որ, խոշոր հաշվով, տեղի է ունեցել մարդափոխություն․ Արմեն Ռուստամյան

01:06 06.12.2018

«Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում այս տարի, իսկապես աննախադեպ էր: Համաժողովրդական շարժումն իրապես մեր կյանքում նոր փոփոխությունների դուռ բացեց: Այդ շարժման արդյունքը, սակայն, այսօր, ըստ էության, բերեց նրան, որ, խոշոր հաշվով, տեղի է ունեցել մարդափոխություն»,-այս մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ բանավեճին ասաց ՀՅԴ կուսակցության նախընտրական […]

̰
Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ համապատասխան իրավիճակներում մենք կարողանում ենք համախմբվել, մեկ ուժ դառնալ և խնդիրներ լուծել. Արամ Սարգսյան

23:37 05.12.2018

Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ բանավեճին «Մենք» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը նշել է, որ ընթացիկ քարոզարշավի ընթացքում շատ է խոսվել ներքաղաքական կյանքից, սակայն բաց է թողնվել արտաքին քաղաքականության թեման: Արամ Սարգսյանի խոսքերով՝ Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ մենք կարողանում ենք համապատասխան իրավիճակներում համախմբվել, մեկ ուժ դառնալ […]

̰
Միլանում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը

23:04 05.12.2018

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Միլանում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

̰
Ուրախ եմ, որ հաջողությունների թվարկման համար ժամանակը չի բավականացնում․ Նիկոլ Փաշինյան

22:55 05.12.2018

Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ բանավեճի ժամանակ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Նախ, 20 և 10 դրամով էժանացել են գազն ու լույսը սոցիալական անապահով որոշակի խմբերի համար, ի հեճուկս նախորդ կառավարության ստորագրած պայմանագրի՝ խմելու ջուրը չի թանկացել և մինչև 2024 թվականը […]

̰
Հասարակությունը սևերի ու սպիտակների բաժանելու իշխանությունների քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան ներքին թշնամիներ որոնելու և ստեղծելու, այլակարծությունը խեղդելու միջոց․ Վիգեն Սարգսյան

22:37 05.12.2018

Այս կիրակի մենք կատարելու ենք ընտրություն, որից կախված է լինելու մեր երկրի ապագան առաջիկա 5 տարիներին և անդին: Այս մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում նախընտրական մեծ բանավեճի ընթացքում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը: «Հասարակությունը սևերի ու սպիտակների բաժանելու իշխանությունների քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան ներքին թշնամիներ որոնելու և ստեղծելու, այլակարծությունը […]

̰
Երբ քաղաքական հակառակորդիդ անվանում ես օտարերկրյա գործակալ և սպառնում նրան ԱԱԾ-ով, սպանում ես անվտանգության համակարգը. Վիգեն Սարգսյան

20:05 05.12.2018

ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը, պատգամավորի թեկնածուներ Արփինե Հովհաննիսյանը և Դավիթ Շահնազարյանը այսօր Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում հանդիպել են երիտասարդների հետ: Հանդիպումից Վիգեն Սարգսյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում. «Սովորաբար պոպուլիզմը ի հայտ է գալիս ժողովրդավարական կոչերի հենքի վրա և դառնում է ժողովրդավարության վախճանի հիմնական ուղին և ճանապարհը: Հենց այդպես է լինում […]

̰
Պաշտոնական Բաքուն մտահոգ է Երևանում անցկացված «Լազարևյան ակումբի» նիստի առթիվ

19:53 05.12.2018

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ նոյեմբերի 30-ին ու դեկտեմբերի 1-ին հայաստանցի ու ռուսաստանցի քաղաքական գործիչների ու փորձագետների մասնակցությամբ անցկացված «Լազարևյան ակումբի» առաջին նիստը ուղղված է Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունների վնասմանը։ Պաշտոնական Բաքուն հիշատակել է Արցախի անունը և հերթական անգամ բողոքել, թե Արցախի իշխանավորների մասնակցությունը այդ քննարկումներին, ռուսաստանցի պաշտոնյաների արած […]

̰
Քարոզարշավի ընթացքում կատարված ընտրական բնույթի ենթադրյալ հանցագործության մասին տվյալներ պարունակող 26 դեպք ստուգվում է, 8 դեպքով նախապատրաստվում են նյութեր

19:30 05.12.2018

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում դեկտեմբերի 4-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է դեկտեմբերի 9-ին կայանալիք՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական գործընթացների հետ կապված ենթադրյալ ընտրական իրավախախտման վերաբերյալ 60 հաղորդում, այդ թվում զանգվածային լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի 57 հրապարակում, ԿԸՀ-ից ստացված 1, դիտորդի կողմից ներկայացված 1 հաղորդում և քաղաքացու […]

̰
Ռուսաստանը մերժել է Ադրբեջանին հրթիռային զինատեսակի վաճառքը․ «Կոմերսանտ»

19:26 05.12.2018

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը խախտել է Ադրբեջանի գործընկերների հետ նախնական պայմանավորվածությունն ու հրաժարվել ադրբեջանական կողմին վաճառել «Բալ-է» առափնյա հրթիռային համալիրներ։ Այս մասին հայտնում է ռուսական «Կոմերսանտը»՝ վկայակոչելով իր անանուն աղբյուրներին: Այդ աղբյուրները տարբեր պատճառներ են նշել գործարքի չեղարկման մասին։ Վարկածներից մեկի համաձայն՝ այդ համալիրները պետք է դրվեին Կասպից ծովի ափին՝ հնարավոր հակառակորդի նավերի խոցման համար, և այդ […]

̰
Հրապարակվել են զոհված օդաչուների՝ մահվանից մեկ օր առաջ կատարած թռիչքների կադրերը

19:22 05.12.2018

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տարածել է այս տեսանյութը, որտեղ ներկայացվում են ՀՀ ԶՈւ օդաչուներ Մովսես Մանուկյանի և Արմեն Բաբայանի ուսումնական թռիչքները, որոնք իրականացվել են մահվանից ընդամենը մեկ օր առաջ։ «Տղերքը ուղիղ մեկ օր առաջ ուսումնական թռիչք ու կրակային վարժություն են կատարել։ Կատարել են շատ բարձր մակարդակով ու գերազանց գնահատականով։ Սրանք մեկ օր առաջվա […]

̰
Ձայնագրությունը մոնտաժված է. Նիկոլ Փաշինյան

19:19 05.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է իր և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի` գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրության հրապարակման պատճառներին: «Կոռումպացված համակարգը տեսնում է, որ իր շուրջը օղակը սեղմվում է, որ այն, ինչ մենք խոստացել էինք, այդ խոստումը քայլ առ քայլ իրականություն է դառնալու խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, որևէ մեկը չի պլստալու, հատ առ […]

̰
Ազգային կինոկենտրոնի տնօրենը կառույցում ստուգումներ է իրականացրել և նյութերն ուղարկել դատախազություն

18:58 05.12.2018

Այսօր Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը հայտարարությամբ է հանդես եկել, որը վերաբերում է կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի՝ Ազգային կինոկենտրոնի հետ ունեցած համագործակցությանը՝ սկսած 2010 թվականից մինչ օրս: Նշենք, որ Հովհաննես Գալստյանը հացադուլ է հայտարարել և պահանջում է, որ իր ֆիլմի նկարահանման համար կինոկենտրոնը գումար հատկացնի, մինչդեռ Շուշանիկ Միրզախանյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնել է, որ խնդիրը շատ […]

̰
Սա հայտարարված պատերազմ է ՀՀ նկատմամբ. Փաշինյանն արձագանքում է գաղտնալսման «երկրորդ սերիային»

18:50 05.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում արձագանքում է ԱԱԾ տնօրենի և իր` գաղտնալսված հեռախոսազրույցի հրապարակմանը: Նա նշեց, որ կոռումպացված համակարգը տեսնում է` իր շուրջ օղակը սեղմվում է, և սա հայտարարված պատերազմ է Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Նա կոչ արեց դեկտեմբերի 9-ին, անկախ եղանակային պայմաններից, գնալ և քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին: Հիշեցնենք, որ ավելի վաղ […]

̰
Եթե բարձրաձայնում են պետական դավաճանության մասին և հաղորդում չեն տալիս, ուրեմն շառլատան են. Փաշինյան

18:35 05.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում արձագանքել է ՀՀԿ կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանի` այսօրվա ասուլիսում հնչեցրած որոշ մտքերի: Նա նախ հետաքրքրվեց` Շահնազարյանն ԱԱԾ-ին ներկայացրե՞լ է այն դավադրությունը, որ, իր պնդմամբ, գոյություն ունի Հայաստանում: «Ինքն ասում էր, որ կա դավադրություն Արցախի դեմ, ասում էր, որ հեղափոխությանն օգնել են ուժեր, և […]

̰
Վազգեն Սարգսյանը ցանկացել է գնդակահարել Սասուն Միքայելյանին. Դավիթ Շահնազարյան

18:25 05.12.2018

ՀՀԿ ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանն այսօր ասուլիսի ժամանակ հաստատել է, որ Վազգեն Սարգսյանը ցանկացել է գնդակահարել Սասուն Միքայելյանին. «Այդ փաստը շատերին է հայտնի, որ նման որոշում է եղել և ինչ-որ մարդիկ, այնուամենայնիվ, նրան հետ են համոզել, նաև այդ մասին  ինձ անձամբ ասել է Վազգեն Սարգսյանը, բայց առայժմ էդ մանրամասների մեջ ես չեմ ուզում […]

̰
Դաշնակցական Գեղամ Մանուկյանը որոշ ճշտումներ է կատարել «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցչից

18:19 05.12.2018

Այսօր հակակոռուպցիոն թեմայով լսումների ժամանակ ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը «Իմ քայլ» դաշինքի ներկայացուցիչ Հերիքնազ Տիգրանյանին այսպիսի հարց է ուղղել. «Ձեր դաշինքի պատկերացմամբ՝ անցումային արդարադատության ինստիտուտը գործելու է ՀՀ-ի դատական համակարգին զուգահե՞ռ, թե՞ փոխարինելու է դատական համակարգին»: «Գործելու է առկա դատական համակարգին զուգահեռ»,- պատասխանել է  Հերիքնազ Տիգրանյանը: ԱԺ պատգամավորության թեկնածուն նկատել է, որ 3 օր առաջ, […]

̰
BACK_TO_TOP