18:04 05.12.2018
Համացանցում այսօր հայտնվել է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի ձայնագրության երկրորդ մասը: Նոր ձայնագրության մեջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի, ինչպես նաև ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցն է: Տեսանյութին իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա տարածել է տեսանյութը` կից հետևյալ գրառմամբ. […]
17:47 05.12.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են Գյումրի քաղաքում գտնվող «Արեգակ» ներառական փուռ-սրճարան, այս մասին տեղեկացնում է «Արեգակ» փուռի ֆեյսբուքյան էջը. «Մեր նախագահը կրկին «Արեգակ»-ում է»: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը նախկինում ևս այցելել էր «Արեգակ» ներառական փուռ: Սրճարանի աշխատակիցները սահմանափակ կարողություններով երեխաներ են, որոնք ուղիղ մեկ տարի խոհարարական հմտություններ են սովորել «Էմիլի Արեգակ» կենտրոնում: Նրանք նաև […]
17:44 05.12.2018
Գյումրիում դեկտեմբերի 2-ին սպանված 57-ամյա կնոջ մահվան դեպքի կապակցությամբ առգրավվել են դեպքի վայրի հարակից բնակելի տների, սպասարկման օբյեկտների ու շինություններում առկա տեսանկարահանող սարքերը։ Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցին հայտնել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը։ Նշենք, որ դեպքի վայրում է գտնվում նաև ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի առանձնատունը. վերջինիս տան տարածքը հսկող տեսախցիկները ևս առգրավվել են։ Նախաքննությունից […]
17:04 05.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան քարոզչություն էր իրականացնում Երևանի մետրոպոլիտենում, և դա լուսաբանվում էր, նկարահանվում: Մետրոպոլիտենից հայտարարել են, որ նկարահանման թույլտվություն չեն տրամադրել: Լրագրողները Փաշինյանին հիշեցրին, որ Մետրոպոլիտենում տեսա և լուսանկարահանումն արգելված է, մինչդեռ իր քարոզարշավը տեսանկարահանվել է: «Ես հույս ունեմ, որ դրա համար իմ արժանի պատիժը […]
17:02 05.12.2018
Այսօր ԵԱՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստից մեկ օր առաջ Միլանում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։ Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Նախատեսվում է Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարության համաձայնեցում, և ես կարծում եմ, որ արդյունքների մասին ձեզ կտեղեկացնեն բավական մանրամասնորեն»,- ասել է […]
14:42 05.12.2018
Նիկոլ Փաշինյանի թիմը հայտնվել է այն իրավիճակում, որ զրահաբաճկոններ գոյություն չունեն, մնացել են մերկ մարմինները, և դա ապացուցում են նրանց կեցվածքները։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ ցուցակով ՀՀ ԱԺ պատգամավոր առաջադրված Դավիթ Շահնազարյանը։ Նա նշեց, որ թույլ չեն տալու Փաշինյանի թիմին իրականացնել այն, ինչ նրանք պատրաստվում են անել Արցախի հարցում։ Շահնազարյանը կոչ արեց […]
14:41 05.12.2018
Արցախում բանտարկված ադրբեջանցի Էլնուր Հուսեյնզադենի ազատ արձակման և նրան Բաքվում գտնվող հայազգի կալանավորների հետ փոխանակելու թեման շարունակում է քննարկումների օրակարգում մնալ: Այսօր հարցի վերաբերյալ SHANTNEWS.am-ին մեկնաբանություններ է տվել Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը: Նա մասնավորապես ասել է. «Մենք ողջունում ենք Արցախի իշխանությունների կեցվածքը՝ Արցախում բանտարկված ադրբեջանցու ազատ արձակման թեմայի շուրջ: Բեգլարյանը նաև ընդգծել է, որ իրենց այդ […]
14:34 05.12.2018
«Հիմա էլ մեկ անգամ ևս հայտարարում եմ, որ ներկայիս վարչակազմն իրականացնում է այդ քաղաքականությունը»,- ընթացիկ ասուլիսի ժամանակ քիչ առաջ հայտարարեց ՀՀԿ նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանը՝ ներկայացնելով իր այն միտքը, ըստ որի՝ ներկա իշխանություններն իրականացնում են «իշխանություն՝ Արցախի դիմաց» քաղաքականություն։ Շահնազարյանի խոսքերով՝ ԱԱԾ-ն իրավական գնահատական է տվել այս ամենին, մինչդեռ ինքը տվել է քաղաքական […]
14:28 05.12.2018
Այսօր՝ ՀՀ ԱԺ հերթական քառօրյայի երկրորդ օրը, օրակարգում դրված էր միայն ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Միջնորդությունը ներկայացրել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, այսօր՝ ժ. 11։00-ին, խորհրդարանի օրակարգում ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցն էր դրված: Անհրաժեշտ էր 53 պատգամավորի ներկայություն, սակայն խորհրդարանում քվորում չապահովվեց: […]
14:16 05.12.2018
Գործարար Սիլվա Համբարձումյանը դեկտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ իր հայտարարությանը, թե ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյանին կաշառք է տվել: Նա նշեց, որ երբեք առանց փաստաթղթի ոչինչ չի հայտարարում: «Ամեն ինչ ունեմ, բայց դրա մասին այլևս չեմ խոսելու: Իմ տված մամուլի ասուլիսից հետո Հատուկ քննչական ծառայությունում ստորագրություն եմ տվել, որ այդ թեմայով այլևս չեմ խոսելու»,- ասաց […]
14:00 05.12.2018
Հայաստանը U-աձև շրջադարձեր չի անելու քաղաքական կողմնորոշումներում, փորձելու է զարգացնել Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունները, ինչպես նաև ավելի արդյունավետ դարձնել Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ Այս մասին ռուսական «Россия 24» ալիքին տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանն ավելացրել է, որ Հայաստանի համար շատ կարևոր են հարաբերությունները նաև ԱՄՆ-ի, Եվրոպայի, հարևան պետությունների, Չինաստանի ու Հնդկաստանի […]
13:56 05.12.2018
ՀՀ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետում ՀՀ ոստիկանության պաշտոնական՝ www.police.am կայքում ներբեռնելու հնարավորությամբ տեղադրվել են ՀՀ Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների վերջնական ցուցակները՝ ըստ ընտրական տեղամասերի։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
13:26 05.12.2018
Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` ներկայացնելով, թե ընտրվելու դեպքում ինչպես է աշխատելու: «Մեր երկիրը կարիք ունի իրական ընդդիմության, այլ ոչ թե գրպանային ընդդիմության: Ձայն տալով ինձ՝ քաղաքացին խորհրդարան է ուղարկում մարդու, որը իշխանության առաջ բարձրաձայնելու է քաղաքացու մտահոգությունները: Աշխատելու եմ այնպես, ինչպես անցած 7 ամիսներին՝ […]
13:25 05.12.2018
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ Մհեր Եղիազարյանը, որին նախօրեին ԱԱԾ-ն ձերբակալել էր, հացադուլ է հայտարարել: Նա այս առնչությամբ հայտարարություն է տարածել, որտեղ նշել է. «Իմ հանդեպ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքին չվստահելու և քննությունը ուշացված տանելու նպատակով հրաժարվում եմ շարունակել մասնակցություն ունենալ այդ գործընթացին, ուստի հայտարարում եմ. -դեկտեմբերի 5-ին՝ ժամը 9.00-ից հայտարարում եմ հացադուլ՝ […]
13:15 05.12.2018
ԵԱՏՄ պայմանագրերով նախատեսված է միասնական նավթագազային շուկայի ստեղծում, սակայն դա մինչև հիմա չի ստացվում իրականացնել, թեև դա ավելի կարևոր ու գործնական հարց է, քան քաղաքական խնդիրները։ Այս մասին ռուսական «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքերով՝ Հայաստանի տնտեսությունը զգալիորեն կախված է գազի մատակարարումներից, և այս հարցը կարևոր է […]
13:12 05.12.2018
2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ՀՀ քննչական կոմիտեն հիշեցնում է՝ Քրեական օրենսգրքով պատասխանատվություն է սահմանված ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից իր լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար, որի արդյունքում անհնարին է դարձել ընտրական հանձնաժողովի կողմից քվեարկության կամ ընտրության արդյունքների ամփոփումը: Նշված արարքի համար ՀՀ Քրեական օրենսգրքով սահմանվում է պատիժ՝ ազատազրկում` երկուսից հինգ […]
13:07 05.12.2018
ՀԱՊԿ-ում հիմնական խնդիրն այն է, որ պետք է դաշնակիցների հետ ճշտել այն պարտավորությունները, որ կազմակերպության անդամ պետություններն ունեն միմյանց նկատմամբ։ Հայաստանի դեպքում առանցքային հարցերը Արցախյան հակամարտության և տարածաշրջանի անվտանգության հարցերի վերաբերյալ ՀԱՊԿ պետությունների դիրքորոշումների ճշգրտումն է։ Այս մասին ռուսական «Россия 24» ալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Ցավոք, երկար տարիներ մենք […]
12:22 05.12.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երեք անձանց առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու և ապօրինի կերպով զենք կրելու դեպքի առթիվ: 2018թ. դեկտեմբերի 4-ին բժշկական կենտրոնից Ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգեր են ստացվել առ այն, որ իրենց մոտ բուժօգնության են դիմել Երևան քաղաքի երկու բնակիչներ՝ ծնված 1991թ. և […]
12:02 05.12.2018
«Ես մե՛զ եմ ԱԱԾ-ով սպառնում»,- այս մասին «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողներին ասաց՝ պատասխանելով ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանի այն խոսքերին, ըստ որոնց՝ Փաշինյանը իրենց ԱԱԾ-ով է սպառնում։ Փաշինյանը բացատրեց, որ իրենց են մեղադրում դավադրության մեջ մտնելու, Արցախը հանձնելու համար։ «Մեզ ասում են, որ դուք դավադրության մեջ եք Արցախը հանձնելու համար, […]
12:00 05.12.2018
Դեկտեմբերի 4-ին` ժամը 22:00-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ, 35-ամյա մի տղամարդ, հայտնում են ոստիկանությունից: Նույն օրը՝ ժամը 22:35-ին, «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում նոր հաղորդում ստացվեց, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երևանի բնակիչներ, 27 […]
11:59 05.12.2018
Ս.թ. նոյեմբերի 27-ին «Հայելի ակումբ»-ում տեղի է ունեցել Դավիթ Շահնազարյանի մամլո ասուլիսը, որի ընթացքում անդրադառնալով Թալինում քարոզարշավի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանի այն հայտարարությանը, թե՝ «Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, ես չեմ վարանում, չեմ վախենում ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան թե Արցախյան ազատամարտը», Դավիթ […]
11:43 05.12.2018
«Հայաստանը ոչ մեկին ոչ մի խնդրանքով չի դիմել»,- այս խոսքերով «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը պատասխանեց ռուսական կողմի այն հայտարարություններին, թե Հայաստանի ղեկավարությունը, քարոզարշավով պայմանավորված, ռուսական կողմին խնդրել է հետաձգել ՀԱՊԿ գագաթնաժողովը։ SHANTNEWS.am-ի հարցին պատասխանելիս Փաշինյանն ասաց, որ չի եղել ո՛չ խնդրանք, ո՛չ առաջարկություն։ Հայկական կողմը, ըստ Փաշինյանի, ասել է, որ ունի […]
11:32 05.12.2018
Այսօր «Նախընտրական հակակառուպցիոն լսումներ» թեմայով լսումներ են կազմակերպվել: Լսումներին մասնակցել են ԱԺ արտահերթ կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ներկայացուցիչները: Նախապես հրավերը մերժել է միայն ՕԵԿ-ը՝ առանց պատճառ նշելու: ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն նախապես չեն մերժել, բայց չեն ներկայացել: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը քննարկումը «ծանր» է բնորոշել: «Մենք այս միջոցառումը կազմակերպել ենք մի խումբ ՀԿ-ներով: […]
11:07 05.12.2018
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Նշվում է, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջպետական ավտոճանապարհի 106-րդ կիլոմետրին՝ Գուդաուրի (Փոստա) -Կոբի ճանապարհահատվածում, Բիդարի գետի վրա կառուցված ժամանակավոր կամրջի երթևեկելի հատվածին կցված մետաղական խողովակներում անցկացվող շինարարական աշխատանքների պատճառով դեկտեմբերի 5-ին և 6-ին՝ ժամը 12։00-ից […]
10:24 05.12.2018
Հայաստանում Միացյալ Նահանգների քաղաքականության հիմնական նպատակն է ամրապնդել Հայաստանի անկախ պետականությունը, այդ մասին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ընթացքում հայտարարել է Լին Թրեյսին, որին նախագահ Դոնալդ Թրամփն առաջադրել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնին, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: «Հայաստանում մեր քաղաքականության նպատակը մնում է անփոփոխ. անկախ, ժողովրդավար և բարգավաճող Հայաստանի ամրապնդումը, որը խաղաղության մեջ է ապրում […]
07:53 05.12.2018
Երևանում կրակոցներ են հնչել։ Էրեբունու Աճեմյան փողոցի 209 հասցեից Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենային վնասվածքներով 2 քաղաքացի, ևս 1-ը՝ սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներով, հայտնում է Shamshyan.com-ը: Ոստիկանությունը պարզել է վիրավորներից 2-ի ինքնությունը. նրանք են՝ 29-ամյա Գևորգ Հարությունյանը, 44-ամյա Արման Ապիյանը՝ հայտնի որպես «Արեշի բաղնիքի» Արման, մյուսի տվյալները ճշտվում են: Նշված հասցեում՝ բաղնիքի ներսում, ոստիկանները […]
00:03 05.12.2018
Բունեոս Այրեսում ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խոսել է ցեղասպանության թեմայից: Նրա հայտարարությունները քննարկվում են արգենտինական մամուլում, նշվում է, թե հնարավոր է՝ հարցը, որ նրան տրվել է, նախօրոք պլանավորած էր: SHANTNEWS-ի եթերում Թուրքիայի նախագահի խոսքերը մեկնաբանում է Արգենտինայի հայկական «Արաքս» ռադիոյի տնօրեն Դիեգո Կարամանուկը:
21:30 04.12.2018
Սրտի խոր ցավով տեղեկացա ՀՀ զինուժի ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով օդաչուներ փոխգնդապետ Արմեն Բաբայանի և մայոր Մովսես Մանուկյանի զոհվելու մասին։ Կորուստը չափազանց մեծ է մեր երկրի ու մեր ողջ ժողովրդի համար։ Այս ծանր պահին անկեղծորեն ցավակցում եմ մեր խիզախ զինվորականների ընտանիքներին, հարազատներին, ընկերներին ու ծառայակիցներին և կիսում նրանց վիշտը։
21:11 04.12.2018
Լոռու մարզի Դեբեդ համայնքում 2018 թվականի մայիսի 27-ից գործում է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) ՍՄԱՐԹ-կենտրոնը, որտեղ այսօր այցելել են նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը։ ՍՄԱՐԹ կենտրոնի սաները տարբեր գյուղերից ժամանած երեխաներ են, ընդ որում, ոչ միայն Լոռու մարզից: Նախագահ Սարգսյանը շրջել է կենտրոնում, որտեղ երեխաները սովորում են ծրագրավորում, պար, անգլերեն, նկարչություն, երգեցողություն և […]
20:04 04.12.2018
Այսօր առավոտյան ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելում հյուրընկալել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանին: Նրանք քննարկել են Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի կունենան դեկտեմբերի 9-ին և ընտրությունների վստահելի, ներառական և թափանցիկ լինելու անհրաժեշտությունը, հայտնում է Հայաստանում ԵՄ պատվիրակությունը։ https://www.facebook.com/eudelegationtoarmenia/posts/2002766153110637