Կենդանաբանական այգու ղեկավարությունը պարզաբանում է կենդանիների անկման դեպքերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+32.09 oC

Կենդանաբանական այգու ղեկավարությունը պարզաբանում է կենդանիների անկման դեպքերը

17:06 01.12.2018

Կենդանաբանական այգու կոկորդիլոսներից մեկի անկման դեպքը օրերս հանրության ուշադրության կենտրոնում էր: Քննության արդյունքներն արդեն պարզ են: Կենդանաբանական այգու աշխատակազմը հայտարարել է, որ այս անգամ արտառոց որևէ բան չկա:

Երևանի կենդանաբանական այգու ղեկավարությունը հյուրընկալել է Ամստերդամի «Արտիս» թագավորական կենդանաբանական այգու գլխավոր կուրատոր Յանոշ Շանտոնին: Հյուրը նկատեց, որ նախկինի համեմատ այգին ավելի բարվոք վիճակում է: Երևանի կենդանաբանական այգին եվրոպական կենդանաբանական այգիների և ակվարիումների  ասոցիացիայի թեկնածու անդամ է և լիիրավ անդամ կարող է դառնալ հաջոդ տարի նախատեսված ստուգումներից հետո:

«Եվրոպական կենդանաբանական այգիների և ակվարիումների  ասոցիացիան 400-500 կենդանաբանական այգիների ցանց է, որտեղ արգելվում է կենդանատեսակների առք ու վաճառքը: Նպատակն այն է, որ կենդանատեսակները, որոնք նվիրում են այգիներին, հետագայում չհայտնվեն անհատների ձեռքում ու չդառնան կենդանիների թրաֆիքինգի զոհ: Կենդանին բացարձակ արժեք է և գին չպետք է ունենա»,- ասել է «Արտիս» թագավորական կենդանաբանական այգու գլխավոր կուրատորը:

Երևանի կենդանաբանական այգու տնօրենն էլ հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձել է վերջին շրջանում կենդանաբանական այգում կենդանատեսակների անկման դեպքերին: Ռուբեն Խաչատրյանը նկատել է, որ այնպես չէ որ միայն իր տնօրինության ժամանակ են կենդանիները սատկել: Իսկ ինչ վերաբերում է աշխատակիցների մի մասի իր դեմ ուղղված սկանդալային հայտարարություններին, տնօրենի կարծիքով, դրանք արհեստածին են, և ընտրություններից առաջ նման երևույթները ակտուալ են դառնում:

Օրերս անկած կոկորդիլոսն էլ, պարզվում է, խրոնիկ հիվանդություններ է ունեցել, սակայն տարիներ առաջ կենդանուն այգու կոլեկցիայի մեջ ներառելիս առողջական վիճակի մասին տեղեկանք չի ներկայացվել: Երևանի կենդանաբանական այգում ապրելու տարիներին էլ կոկորդիլոսը գանգատներ չի ունեցել, թե չէ բժշկական ստուգում կնշանակեին:

«Մեզ համար մեծ զարմանք էր, երբ մենք իմացանք, որ կոկորդիլոսը սատկել է, որովհետև դուք տեսաք, թե ինչ մեծ կենդանի էր: Եվ այդ կենդանին այդպիսին է դարձել շատ մարդկանց ջանքերի շնորհիվ, բայց երբ սատկեց, և հերձեցինք սողունին, մենք տեսանք, թե ինչ պաթալոգիկ երևույթներ կան այդ կենդանու օրգանիզմի մեջ: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ ոչ մի այլ կենդանի այդ կարգի պաթոլոգիաներով չէր կարող ապրել»,- ասել է կենդանաբանական այգու կենդանիների խնամքի բաժնի համակարգողը:

Մանրամասները՝ ռեպորտաժում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Հերացու փողոցում տեղի ունեցած վթարից

18:28 13.08.2025

Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Հերացու փողոցում տեղի ունեցած վթարից

Օգոստոսի 13-ին՝ ժամը 16։31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հերացու փողոցում բախվել են «Volkswagen» և «Lexus» մակնիշների ավտոմեքենաները։ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է․ տուժածներ […] ...

ԱՊԼ-ի նախկին ֆուտբոլիստը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

18:22 13.08.2025

ԱՊԼ-ի նախկին ֆուտբոլիստը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

«Ուիգանի» նիդերլանդցի նախկին ֆուտբոլիստ Ռոնի Ստամը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, հաղորդում է The Sun-ը: 41-ամյա Ստամը մեղավոր է ճանաչվել մաքսանենգ ճանապարհով ավելի քան երկու տոննա կոկաին տեղափոխելու գործով: Թմրանյութի շուկայական արժեքը կազմել է 48.6 միլիոն ֆունտ: Նախկին ֆուտբոլիստին սպառնում էր 13 տարվա ազատազրկում, քանի որ դատախազությունը նրան համարում էր նիդերլանդական հանցավոր աշխարհում խոշոր խաղացող: […] ...

2025-2026 ուսումնական տարին հայտարարվելու է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի» տարի

18:14 13.08.2025

2025-2026 ուսումնական տարին հայտարարվելու է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի» տարի

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր տեղեկացրել է՝ 2025-2026 ուսումնական տարին հայտարարվելու է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի» տարի։ Նախաձեռնության նպատակն է դպրոցներում ստեղծել բռնությունից զերծ, առողջ և պաշտպանված կրթական մթնոլորտ։ Սեպտեմբերին դպրոցները կստանան անվտանգության ուղեցույց, որը ներառելու է բռնության կանխարգելման և հայտնաբերման մեխանիզմներ։ Նախատեսվում են նաև մեծածավալ վերապատրաստումներ՝ բռնության, բուլինգի և անվտանգության ապահովման թեմաներով։ […] ...

ՏԿԵ նախարարն ու Շիրակի մարզպետը հետևել են Գյումրիում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

18:06 13.08.2025

ՏԿԵ նախարարն ու Շիրակի մարզպետը հետևել են Գյումրիում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ու Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հետևել են նաև Գյումրիում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։ Պատասխանատուների առաջին կանգառը եղել է Մ-1 Երևան–Գյումրի-Վրաստանի սահման (Բավրա) միջպետական ավտոմոբիլային ճանապարհի դեպի «Շիրակ» օդանավակայան 2կմ երկարությամբ հատվածում, որտեղ ընթանում են միջին նորոգման աշխատանքներ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ իրականացվող ծրագրի պայմանագրային արժեքը 276 […] ...

SHANTNEWS

18:00 13.08.2025

SHANTNEWS

ՌԴ-ում մասնակիորեն սահմանափակվել են Telegram-ով և WhatsApp-ով զանգերը

17:55 13.08.2025

ՌԴ-ում մասնակիորեն սահմանափակվել են Telegram-ով և WhatsApp-ով զանգերը

«Ռոսկոմնադզոր»-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ռուսաստանում Telegram-ի և WhatsApp-ի միջոցով զանգերը մասամբ սահմանափակվել են: «Իրավապահ մարմինների նյութերի համաձայն հանցագործներին հակազդելու համար միջոցներ են ձեռնարկվում տվյալ արտասահմանյան մեսենջերներում զանգերը մասամբ սահմանափակելու համար։ Դրանց ֆունկցիոնալության վրա այլ սահմանափակումներ չեն մտցվում», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հիմնավորման՝ խաբեբաներն ավելի հաճախ զանգահարում են Telegram-ով և WhatsApp-ով։ Նրանք այս […] ...

BACK_TO_TOP