TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+20.09 oC

Գլխավոր

ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը գեներալ-լեյտենանտի կոչում ստացավ

13:12 21.09.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով սեպտեմբերի 21-ին ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանին շնորհվեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: Նախագահի հրամանագրով ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետ-վարչության պետ Արմեն Վարդանյանին շնորհվեց գեներալ-մայորի զինվորական կոչում: Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Առաջին աստիճանի մեդալով պարգևատրվեց զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը:  

̰
30 տարի առաջ նշել ենք անկախության 70-ամյակը, ինչպե՞ս ենք այսօր 27-ամյակ նշում. Պարույր Հայրիկյան

11:56 21.09.2018

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում լրագրողների հետ հանդիպմանը կրկին հիշեցրեց` այսօր ոչ թե անկախության 27-ամյակը պետք է նշել, այլ ինքնորոշման: «Եթե դու ունես այգի և այգուց ուզում ես տեղափոխվել այլ այգի, ի՞նչ կմտածես ապագայի մասին` ծա՞ռը տանել, թե՞ պտուղները, բնականաբար, ծառը, որ հաջորդ տարի էլ պտուղ ունենաս, մեր ինքնորոշումն է ծառը: Չի […]

̰
Անկախության 27-րդ տարեդարձի առթիվ վարչապետն այցելել է «Եռաբլուր» պանթեոն

11:43 21.09.2018

Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների […]

̰
Մեր միասնականութիւնը աղբիւր հայրենիքին հզօրութեան. Արամ Ա. Կաթողիկոսի ուղերձը

11:37 21.09.2018

Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 27-րդ ամեակի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս հայ ժողովուրդին ուղղեց պատգամ մը, որուն ընդմէջէն լուսարձակի տակ առաւ հայ ժողովուրդին անկախութիւն կերտելուն ու վերակերտելուն հաւաքական հաւատքին եւ ամուր վճռակամութեան եւ մանաւանդ միասնակամութեան հրամայականը։ Վեհափառ Հայրապետը նշեց, որ անկախ հայրենիքը բնականաբար ունեցաւ թերութիւններ ու յաջողութիւններ, սակայն ան շարունակեց հայրենաշինութեան աշխատանքը շնորհիւ մեր ժողովուրդին գործօն […]

̰
ԱՄՆ պետքարտուղարը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել հնարավորինս շուտ վերսկսել բանակցությունները

11:16 21.09.2018

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ուղերձ է հղել ՀՀ անկախության 27-ամյակի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ուրախ եմ Միացյալ Նահանգների կառավարության անունից շնորհավորել հայ ժողովրդին անկախության վերականգման պատմական հանրաքվեի 27-ամյակի կապակցությամբ: Այս տարին հատկապես կարևոր է, քանի որ այն ներկայացնում է նորագույն պատմության մեջ հայկական առաջին պետության հիմնադրման 100-ամյակն ու Հայաստանի ու ԱՄՆ-ի 100-ամյա բարեկամության տարեդարձը: […]

̰
Անսահման հպարտություն է հայոց պետականության նվիրական արժեքի գիտակցումը. ՄԻՊ-ի շնորհավորանքը

11:11 21.09.2018

Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության 27-ամյակի կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ։ Անսահման հպարտություն է հայոց պետականության նվիրական արժեքի գիտակցումը։ Խորհրդանշական այս օրն աշխատակազմիս հետ անցկացնելու ենք Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում՝ […]

̰
Արմեն Աարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության տոնի առթիվ

10:50 21.09.2018

ՀՀ նախագահ Արմեն Աարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության տոնի առթիվ, որը ներկայացնում ենք ստորև. «Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի այս օրը մենք հրապարակավ ձեւակերպեցինք ձայնի մեր իրավունքը: Այսօր որպես անկախ պետություն, մենք վստահորեն խոսում ենք Իրավունքի ձայնով: Մենք ապացուցեցինք, որ երազանքը կարող է իրականություն դառնալ: Այսօր ունենք նոր ձգտումներ, որոնք […]

̰
Նոր աղբատար մեքենաներն արդեն Երևանում են

10:45 21.09.2018

Նոր աղբահան մեքենաներն արդեն Երևանում են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ կից զետեղելով լուսանկար: Ինչպես օրեր առաջ SHANTNEWS․am-ը հայտնել էր, «Սանիթեք»-ը 5 նոր աղբատարներ է ներկրում: Նախարարը հայտնել էր, որ մեքենաները Վրաստան-Հայաստան սահմանին են: https://www.facebook.com/photo.php?fbid=2402923209748398&set=a.983056871735046&type=3&theater

̰
Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը Սիրիայում է

10:20 21.09.2018

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Սիրիայում: ՀՀ սփյուռքի նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 20-ի երեկոյան նախարարը հանդիպում է ունեցել Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախատեսված է այց նաև Հալեպ: 2011 թվականից ի վեր, երբ սկսվեց սիրիական պատերազմը, Մխիթար Հայրապետյանն առաջին հայ պաշտոնյան է, որը մեկնելու է Հալեպ: «Պատիվ ունեմ Հայաստանի Հանրապետության […]

̰
Հայրենյաց սիրո նորոգված ոգի, գործելու նորոգված եռանդ և նոր հաղթանակներ. Գարեգին Բ-ի ուղերձը

09:46 21.09.2018

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության 27-ամյակի կապակցությամբ։ Ուղերձը ներկայացնում ենք ստորև․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Անկախության տոնի առիթով ողջույն ենք հղում և Հայրապետական Մեր օրհնությունը բերում մեր ժողովրդին ի Հայաստան, ի Արցախ և ի Սփյուռս: Անկախության տոնի խորհրդով արժևորում ենք հայրենի պետականությունը վերակերտելու մեր ժողովրդի պանծալի ուղին, որն անցել […]

̰
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի դեմ՝ ռուսական սպառազինության գնման համար

08:20 21.09.2018

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Չիմաստանի դեմ՝ «Ռոսօբորոնէքսպորտի» հետ համագործակցության, մասնավորապես՝ ռուսական Су-35 կործանիչների և С-400 զենիթա-հրթիռային համակարգերի գնման համար։ Այսպիսով՝ Չինաստանը դարձել է առաջին երկիրը, որի դեմ Վաշինգտոնը պատժամիջոցներ է կիրառել ՌԴ-ի հետ համագործակցության համար։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։ Պատժամիջոցները սահմանվել են «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքի շրջանակում։ Պատժամիջոցների տակ են […]

̰
Հայաստանի Հանրապետությունը 27 տարեկան է

07:10 21.09.2018

Սեպտեմբերի 21-ին նշվում է Հայաստանի Հանրապետության Անկախության օրը: Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին՝ Գերագույն Խորհրդի նիստում: 1991թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ տարածքում անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու հարցով հանրաքվե, որին մասնակցելու իրավունք ունեցող 2 056 758 քաղաքացիներից 94.39%-ը կողմ արտահայտվեց Հայաստանի անկախությանը։ Սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագույն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:

̰
Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայոց եռագույնի գույներով

00:18 21.09.2018

Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի օրը, Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայոց եռագույնի գույներով։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից։ https://www.facebook.com/ArmEmbGeorgia/photos/a.1066945563448052/1223957034413570/?type=3&theater  

̰
Առաջիկա ամիսներին հնարավորություններ են բացվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, որը կարող է նաև նոր հնարավորություններ բացել հայ-ամերիկյան գործակցության համար․ Թրամփը՝ Փաշինյանին

22:33 20.09.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը: «Մեծարգո վարչապետ, Ամերիկյան ժողովրդի անունից շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի ժողովրդին՝ ձեր ազգային անկախության 27-րդ տարեդարձի առթիվ: Այս տարի Հայաստանը տոնելու շատ բան ունի: Խաղաղ, ժողովրդական շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում, և մենք պատրաստ ենք աշխատել Ձեզ հետ՝ […]

̰
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք ապահովել դաշնակցային կապերի հետագա զարգացումը. Պուտինը՝ Փաշինյանին

22:28 20.09.2018

Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից: Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Մեր երկրների միջև հարաբերությունները հիմնվում են բարեկամության […]

̰
ՀԱԿ-ի հայտարարությունը ՄԻԵԴ-ի վճիռների կապակցությամբ

22:14 20.09.2018

Սեպտեմբերի 20-ին Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը հրապարակել է 2008 թ.-ի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ առաջին գործերով՝ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի և Գասպարին ընդդեմ Հայաստանի պատմական վճիռները: Դրանցով ապացուցվել է, որ Հայաստանի արդարադատության համակարգը կայացրել է բազմաթիվ ակնհայտ անարդար վճիռներ՝ Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ցուցարարների նկատմամբ ուժի գործադրմամբ խաղաղ հավաքը ցրելու վերաբերյալ, որի ընթացքում բազմաթիվ ցուցարարների […]

̰
Դոն Պիպոն գրավի դիմաց ազատ է արձակվել

21:51 20.09.2018

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Ա. Մկրտչյանի նախագահությամբ, բավարարեց մեր միջնորդությունը և Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) նկատմամբ կիրառված կալանավորումը փոխարինվեց գրավով, այս մասին տեղեկանում ենք Հակոբյան և Գործընկերներ Փաստաբանական գրասենյակի ֆեյսբուքյան գրառումից։ https://www.facebook.com/HakobyanEVGorcynkerner/posts/2266132383623848?__xts__[0]=68.ARBS76VOsotXDhSiUWRP-NQR8hn3xJglRIfmMFoJ_0IQvpKwodluH_5owImYHpXn9yG26Txt4sYvVkJuk5MWJoqSqJDTLiiHrPf-u0w17C1YSSj4u_ZusmTK5DP7JXtifd34C__1kgG5GdfA-7QMp14aLgAVtgAx5ENFmb8KhhIVlHIVCashZw&__tn__=-R

̰
Հանրապետության փողոցում էլեկտրասյունը շրջվել է մեքենայի վրա

21:41 20.09.2018

Երեկոյան Հանրապետության փողոցում՝ Արցախբանկի հարևանությամբ, էլեկտրասյունն ընկել է մեքենայի վրա։ Shantnews.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ տեղում են ՀՀ ոստիկանության և Էլցանցի աշխատակիցները։  

̰
Ոչ մի վախ Արցախի հողում. ռուս բլոգերի տպավորությունները

20:45 20.09.2018

Ռուս բլոգեր Նատալյա Անոխինան իր բլոգում պատմել է, որ Արցախ կատարած ճամփորդությունը իր ամենաանսովոր բլոգ-ճամփորդություններից մեկն է եղել: Կինը սկզբում ընդհանրապես չէր էլ հավատում, որ այն կարող էր կայանալ: «Խնդրում եմ, ասեք, ինչի՞ հետ է Ձեզ մոտ ասոցացվում Լեռնային Ղարաբաղը: Երբ ես այդ մասին հարցրի, իմ բոլոր   հետևորդները պատասխանեցին, որ Լեռնային Ղարաբաղն ասոցացվում է պատերազմով, […]

̰
Երևանի քաղաքապետի թեկնածուներն ու նրանց նախընտրական խոստումները. մաս 1-ին

20:19 20.09.2018

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող 12 քաղաքական ուժերը երևանցիներին ամենատարբեր խոստումներ են տալիս: SHANTNEWS.am-ն ի մի է բերել այդ ուժերի նախընտրական ծրագրերը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունների մեջ են սոցիալական բնակարանաշինությունը, տրանսպորտի, վերելակների, աղբահանության, աղբավերամշակման, բնակֆոնդի մաշվածության հարցերը: Կուսակցությունը կարևորում է վթարային շենքերի ճակատագիրը, քաղաքում կանաչապատման աշխատանքները, շինթույլտվությունների և շինարարական նախագծերի հաստատման գործընթացի վերահսկումը, Հրազդանի կիրճի վիճակը: ԲՀԿ-ն խոստանում է Երևանի մշակութային […]

̰
«Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ում 66.8 մլն դրամի չափով սերմացուների փչացման, 15.6 մլն դրամի պակասորդներ են հայտնաբերվել. հարուցվել է քրգործ

19:44 20.09.2018

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2017թ. մարտի 19-ի որոշմամբ, ՀՀ-ում գարնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման 2017 թվականի ծրագրի շրջանակներում` ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ին թույլատրել ծրագիրն իրականացնելու համար օգտագործել 612.779.084 դրամ` 1.710 տոննա առաջին […]

̰
Խորհրդարանը պետք է արտահայտի այն երազանքները, այն ընտրությունը, որ կատարում են ՀՀ քաղաքացիները. վարչապետ

19:40 20.09.2018

ՀՀ Ազգային ժողովում Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը ներկաներին ողջույնի խոսքով դիմեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իր խոսքում նա նշեց, որ այսօր նշվում է հայոց խորհրդարանական ավանդույթի 100-ամյակը, որը նշանակալից իրադարձություն է, չնայած մի քանի հազար տարվա պետական ավանդույթ ունեցող ժողովրդի համար 100 տարին, երևի թե, այդքան շատ չէ: «Սակայն այս 100 […]

̰
Տարոն Մարգարյանը հարցաքննվել է, նրանից առգրավվել է 1 մլրդ 800 մլն դրամ. Արթուր Վանեցյան

19:19 20.09.2018

ԱԱԾ-ում հարցաքննվել է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա տեղեկացրել է, որ Մարգարյանն ունի վկայի կարգավիճակ, գրում է Armtimes.com-ը: Ընդհանուր առմամբ իրավապահներն առգրավել են 1 միլիարդ 800 մլն դրամ, որը Տարոն Մարգարյանը յուրացրել էր «Երևան» հիմնադրամից: Արթուր Վանեցյանն ասել է, որ այդ գումարներն […]

̰
ԱԺ-ում մեկնարկել է խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումը

19:15 20.09.2018

ՀՀ Ազգային ժողովի բակում մեկնարկել է Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը: Հոբելյանական միջոցառմանը ներկա են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի առաջինից վեցերորդ գումարումների պատգամավորներ, գործադիր և դատական իշխանության ներկայացուցիչներ, Հայաստանում […]

̰
Դա մեզ պատիվ չի բերում. Արսեն Ջուլֆալակյանը՝ Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի վիճակի մասին

18:24 20.09.2018

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզադպրոցի վերանորոգման աշխատանքներն ամեն տարի ձգձգվում են ֆինանսական միջոցների բացակայության պատճառաբանությամբ, բայց դա միակ մարզադպրոցը չէ Հայաստանում, որը համապատասխան պայմաններ չունի մարզիկների համար: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն ու ավելացրել, որ վերանորոգման աշխատանքների հետաձգումները ֆինանսական միջոցների բացակայությամբ չեն պայմանավորված։ «Ցավոք սրտի, […]

̰
ՀՅԴ-ն քարոզարշավի փոխարեն մաքրել է Երևանյան լճի տարածքը

18:02 20.09.2018

Հայ հեղափոխական դաշնակցությունը քարոզարշավի նախավերջին օրը ոչ թե շրջայց, այլ բնապահպանական ակցիա իրականացրեց: Երևանյան լճում կուսակցության ցուցակը գլխավորող Միքայել Մանուկյանը ավագանու ու երիտասարդական միության անդամների հետ Երևանյան լիճն ու հարակից տարածքը աղբից էին մաքրում: Նավակների օգնությամբ Միքայել Մանուկյանը թիմակիցների հետ շրջեց նաև լճի տարածքում՝ մաքրելով լիճն աղբից ու միաժամանակ ծանոթանալով առկա խնդիրներին: «Երևանյան լիճը շատ […]

̰
Ադրբեջանում անցկացվել է խոշոր զորավարժության կրակային փուլը

17:30 20.09.2018

5-6 օր տևողությամբ զորավարժության ընթացքում այսօր Ադրբեջանի զինված ուժերը սկսել են կրակային փուլը, որի ժամանակ զրահատանկային ու հրթիռահրետանային տեխնիկայի օգնությամբ իրականացրել են կրակային վարժանքներ։ Այս մասին նշվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։ Կրակային փուլում ինքնաթիռներով և ուղղաթիռներով էլ իրականացվել են օդային հարվածներ «պայմանական հակառակորդի» ուղղությամբ, պարաշյուտներով իջեցվել է օդային դեսանտ և այլն։ Զորավարժության ընթացքին հետևել […]

̰
Այն նման է տիեզերական քաղաքի. բրիտանական «Daily Mail»-ը՝ «Զվարթնոց» օդանավակայանի մասին

17:14 20.09.2018

Բրիտանական «Daily Mail» պարբերականը ծավալուն հոդված է տպագրել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի մասին: «Շենքը նման է մոնոլիտ տիեզերական քաղաքի, այն կարծես գիտական ֆանտաստիկայի էջերից է հայտնվել մեր իրականությունում: «Զվարթնոցը» համարվում էր Սովետական ճարտարապետության թանկարժեք քարերից մեկը»,- ասվում է հոդվածում: Նշվում է նաև, որ ժամանակին Եվրոպայի և Ասիայի խորհրդանիշ համարվող այս կառույցը գտնվում է անմխիթար […]

̰
Նրանք Վանը դարձրել են Հայաստան. թուրքերը դժգոհ են հայերի՝ Աղթամար կղզի այցելություններից

17:05 20.09.2018

Այսպես կոչված «Հայերի չհիմնավորված պահանջների դեմ պայքարող» թուրքական հասարակական կազմակերպությունն իր  դժգոհությունն է հայտնել հայերի՝ Աղթամար կղզի կատարվող զանգվածային այցելությունների առնչությամբ: Այս կազմակերպության ներկայացուցիչները հատկապես դժգոհ են կղզու Սուրբ Խաչ եկեղեցի հայերի այցելություններից: «Նրանք հայկական և, այսպես կոչված, Լեռնային Ղարաբաղի դրոշներ են բերել և իրենց շատ ագրեսիվ դրսևորել: Նրանք Վանը Հայաստան են դարձրել»,- թուրքերի դժգոհություններն է […]

̰
Վրաստանով ցորենի և ալյուրի տարանցման արգելքը 1 տարով հետաձգվել է

17:05 20.09.2018

Երեկ հայտնել էինք, որ Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանիի որոշմամբ՝ ավտոտրանսպորտային միջոցներով ցորենի և ալյուրի ներմուծում-արտահանում հնարավոր կլինի իրականացնել մինչև այս տարվա վերջ: Իսկ այսօր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ արգելքը մեկ տարով հետաձգվել է: https://www.facebook.com/miqayel.nahapetyan/posts/1898315453549200

̰
BACK_TO_TOP