11:28 23.09.2018
«Մինչ քվեարկության օրը ընտրական հանձնաժողովներ որևէ դիմում-բողոք չի ստացվել»,- այս մասին սեպտեմբերի 23-ին ասաց ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը: Նրա խոսքով՝ այս ընթացքում ստացվել են միայն տեղեկատվության հարցման բազմաթիվ հեռախոսազանգեր և ԿԸՀ պաշտոնական էլեկտրոնային հասցեին ուղղված նամակներ: Ընդամնեը 1 դիմում է ստացվել թիվ 4 տարածքային ընտրական հանձնաժողովին ուղղված, որը վերաբերում է տեղամասային ընտրական հանձնաժողվներից […]
11:25 23.09.2018
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մասնակցել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը: «Ընտրությունը կատարված է… Հ.Գ. Վստահ եմ, որ կունենանք 1991-ից հետո ամենաժողովրդավարական ընտրությունները։ ԴՈՒԽՈՎ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:
11:23 23.09.2018
ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը, այս մասին սեպտեմբերի 23-ին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը: «ՀՀ քաղաքացիների համար ՏԻՄ ընտրությանը մասնակցելու իրավունք տվող փաստաթղթերն են՝ նույնականացման քարտը, կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիրը, ոչ կենսաչափական անձնագիրը,անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը»,- նշված […]
11:22 23.09.2018
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների մասին ընտրատեղամաս այցելելիս լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն անդրադարձել է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի կողմից իր դեմ հարուցված դատական հայցի մասին: «Ես կժպտա՛մ միայն այդ առիթով»,- ասել է ԱԱԾ տնօրենը: «Դատարանը կքննի: Ես հիմա չեմ ցանկանում որևէ բան ասել, որ չստացվի՝ դատարանի վրա ինչ-որ […]
11:18 23.09.2018
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը մասնակցեց քվեարկությանը։ Անդրադառնալով երեկ ԲՀԿ Աջափնյակի գրասենյակում անցկացված գործողություններին՝ ասաց, որ օրենքի սահմաններում գործողություններն ընթացքի մեջ են, ընտրակաշառքի մասին հայտարարություններն ուսումնասիրվում են: Օսիպյանն արձագանքեց ԲՀԿ քաղաքապետի հայտարարությանը, թե ոստիկանությունը չի տիրապետում իրավիճակին: «Նաիրա Զոհրաբյանի երևակայությունն է, որ մենք չենք տիրապետում: Ոստիկանությունը տիրապետում է ՀՀ-ում տիրող օպերատիվ իրավիճակին: Ցանկացած ահազանգ ոստիկանությունը պարտադիր […]
10:16 23.09.2018
Ժամը 9:30-ի դրությամբ՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցվել է 97 խախտում, 3 միջադեպ: Այս մասին հայտնում է Transparency.am -ը: Ամենից շատ խախտումներով տեղամասերն են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 7/34-ը, Կենտրոն վարչական շրջանի 9/48-ը և Նորք-Մարաշի 9/6 ընտրատեղամասը: Այս ընտրատեղամասերում գրանցվել է 4-ական խախտում: Հիմնականում խախտումները վերաբերում են տեղամասի անմատչելիությանը, վիճականության կարգին, քվեարկության սենյակի կահավորմանը: Միջադեպերի մասով […]
09:59 23.09.2018
Սեպտեմբերի 23-ին՝ Երևանի ավագանու ընտրության օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատում է վաղ առավոտից։ Հատուկ նպատակով ստեղծված է աշխատանքային խումբ, որն իրականացնում է անկախ մշտադիտարկում: Շուրջօրյա գործում է նաև թեժ գիծը, որով քաղաքացիներին տրամադրվում է իրավական խորհրդատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում իրականացվում է արագ արձագանքում: Առանձին ուսումնասիրության են ենթարկվում զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները։ Ընտրական իրավունքների […]
09:14 23.09.2018
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 22-ին մասնակցել է Շամոն քաղաքում անցկացվող ամենամյա Մտքերի գագաթնաժողովին (Summit of Minds)։ 28 երկրի 300 ներկայացուցիչ բազմակողմ քննարկում են ծավալել ժամանակակից աշխարհում ներդրումային ու ռազմավարական որոշումներ կայացնելու հնարավորությունների ընդլայնման և դրանց մեջ մարդու դերակատարման շուրջ։ Նրանք անդրադարձել են համաշխարհային տնտեսական մակրո միտումներին, դրանց ազդեցությանը ներդրումների […]
09:08 23.09.2018
Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին: Հայտնի է, որ վարչապետն այսօր աշխատանքային այցով մեկնելու է Նյու Յորք և մեկնելուց առաջ ուղիղ տեսակապով դիմել է քաղաքացիներին՝ հույս հայտնելով, որ վերջիններս կգնան և իրենց սահմանադրական պարտքը կկատարեն: «Հույս ունեմ, որ այսօր մեր քաղաքացիները շատ ակտիվ մասնակցություն կունենան ընտրություններին և չեն մնա տներում, որովհետև […]
08:57 23.09.2018
Երևանի ավագանու ընտրություններում իր քվեարկությունը Շենգավիթի շրջանի թիվ 8/16 ընտրատեղամասում կատարելուց հետո վարչապետը գնացել է օդանավակայան՝ Նյու Յորք մեկնելու համար, որտեղ մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հերթական նստաշրջանին։ Մինչ օդանավակայան ուղևորվելը, Նիկոլ Փաշինյանը ընտրատեղամասի մոտ պատասխանել է լրագրողների հարցերին։ Այն հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի Նյու Յորքից, Փաշինյանը պատասխանել է․ «Հայաստանից են իմ ակնկալիքները, Երևանից»։
08:00 23.09.2018
Երևանում այսօր ավագանու արտահերթ ընտրություններ են: Ժամը 08:00-ին Երևանի 475 ընտրատեղամասերը բացվեցին, քվեարկությունն սկսվեց: Ուղիղ 20:00-ին քվեարկությունը կավարտվի, կսկսվի ձայների հաշվարկը: ՀՀ ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն` Երևանում ընտրողների թիվը 848.343 է։ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին կհետևեն տեղական և օտարերկրյա դիտորդական կազմակերպություններ: Այսօր դիտորդական առաքելություն կիրականացնի 8 կազմակերպություն: Ընտրությունների ընթացքին կհետևի 662 դիտորդ: Դիտորդական ամենամեծ խումբն […]
22:55 22.09.2018
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով ադրբեջանցիների կողմից էլեկտրոնային փոստերի կոտրելու դեպքերի մասին։ Նա հորդորում է փոխել էլեկտրոնային փոստերի գաղտնաբառերը։ «Ժողովո՜ւրդ, ադրբեջանցիք հերթական մեծ հարձակումն են արել հայերի վրա։ Էս անգամ էլեկտրոնային փոստերն են կոտրել։ Հիմա հրապարակում եմ մի ցուցակ՝ մոտ 500 մեյլեր են։ Դրանց գաղտնաբառերը ես հանել եմ, […]
22:01 22.09.2018
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ ընտրական գործընթացներին առնչվող ահազանգով Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել Ոստիկանության բաժին․ «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող անկախ մշտադիտարկման շրջանակներում այսօր արձանագրվել են ընտրական գործընթացներին առնչվող դեպքերը: Իրականացվում է նաև զանգվածային լրատվության միջոցներում առկա հրապարակումների ուսումնասիրություն: Դրանից բացի, Մարդու իրավունքների պաշտպանին է ուղղվել մեկ զանգ՝ կապված […]
19:31 22.09.2018
Սեպտեմբերի 22-ին` ժամը 16:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արցախ Մհերի Հովսեփյանը: Այս մասին հայտնում են ՊԲ-ից: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած […]
19:12 22.09.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը, դատական հայց է ներկայացրել ընդդեմ քաղաքագետ, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախկին ղեկավար Արա Պապյանի: Սեդրակ Քոչարյանը զրպարտության դիմաց 2 միլիոն դրամի փոխհատուցում է պահանջել, ինչպես նաև հրապարակային հերքում: Թե ինչ հերքման մասին է խոսքը, այս դեպքում ևս մանրամասներ չկան: Այս մասին տեղեկանում ենք Datalex տեղեկատվական համակարգից: Նշենք, որ Ռոբերտ […]
19:08 22.09.2018
Իրանական Ահվազ քաղաքում իրականացված ահաբեկչության զոհերի թիվը հասել է 28-ի, ևս 60 մարդ վիրավոր է: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Աբու Ֆադլ Բիջին: Հիշեցնենք, որ ահաբեկչությունն իրականացվել է սեպտեմբերի 22-ի առավոտյան Իրանի Ահվազ քաղաքում տեղի ունեցող ռազմական շքերթի ընթացքում: 4 անձինք անկանոն կրակ են բացել միջոցառման մասնակից քաղաքացիների […]
19:05 22.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզկենտրոնում սեպտեմբերի 22-ին հանդիպեց բնակիչների հետ: Նա նշեց, որ տպավորված է 84-ամյա Քնարիկ Մնացականյանի և նրա 90-ամյա ամուսնու հետ հանդիպմամբ: Վերջիններս 7 000 մ խաղողի այգի ունեն և արդեն քանի տարի այդ այգուց ռեկորդային՝ 25 տոննա բերք են ստանում և մթերում: «Ես նրան հարցնում եմ` Քնարիկ մայրիկ, բա ո՞վ է […]
18:49 22.09.2018
Հոնդուրասում գտնվող Սան-Պեդրո-Սուլա քաղաքը համարվել է աշխարհում ամենավտանգավոր քաղաքը, պարզել են Numbeo պորտալի փորձագետները: 2018 թվականի հանցագործությունների բարձր ցուցանիշով առաջին հնգյակում տեղ են գտել Վենեսուելայի Կարակաս քաղաքը, Պապուա-Նոր Գվինեայում գտնվող Պորտ-Մորսբին, Բրազիլիայում գտնվող Ֆորտալեզա քաղաքը և Հարավաֆրիկյան Հանրապետությունում գտնվող Դուրբան քաղաքը: ՀՀ մայրաքաղաք Երևանը ևս ներառվել է ամենավտանգավոր քաղաքների վարկանշային աղյուսակում՝ հայտնվելով 270-րդ հորիզոնականում: Թուրքիայի […]
18:25 22.09.2018
Մարտի 1-ի գործով առավոտյան գործողությունները և ընդդիմության ներկայացուցիչներին առաջադրված մեղադրանքները եղել են ապօրինի: Այս մասին սեպտեմբերի 22-ին Արտաշատում բնակիչների հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հիմա այդ դատավորները պետք է շարունակեն զբաղվել այդ գործո՞վ, առնվազն բարոյականությունը ստիպում է, որ գնան իրենց տները, էլ չեմ ասում, որ հնարավոր է` նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարց բացվի: […]
17:35 22.09.2018
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, չարաշահելով իր ծառայողական լիազորությունները, հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության վերաբերյալ հայտարարությամբ, ինչը դուրս է գալիս Կազմակերության մանդատից», – այսպիսի հայտարարությամբ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի այն հայտարարությանը, որում նա մտահոգություն էր հայտնում Ադրբեջանի բանակի կողմից հայկական սահմաանմերձ գյուղերի ու դիրքերի գնդակոծությունների վերաբերյալ։ Ադրբեջանական կողմի […]
17:13 22.09.2018
ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, սեպտեմբերի 22-ին կայացել է ՀՖՖ նորընտիր Գործկոմի առաջին նիստը՝ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի նախագահությամբ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից հայտնում են, որ ՀՖՖ նախագահի առաջարկով Գործկոմի անդամները հաստատել են ՀՖՖ Գործկոմի անդամներ Արմեն Մելիքբեկյանին` ՀՖՖ առաջին փոխնախագահի, իսկ Արմեն Նիկողոսյանին՝ երկրորդ փոխնախագահի պաշտոններում: ՀՖՖ Գործկոմի անդամ Արմեն Մելիքբեկյանը նաև ժամանակավոր կատարելու է Հայաստանի […]
16:46 22.09.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ հայց է ներկայացրել դատարան: Այս մասին տեղեկանում ենք Datalex տեղեկատվական համակարգից: Հայցվոր Սեդրակ Քոչարյանը զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու և հրապարակայնորեն հերքելու պահանջ է ներկայացրել, սակայն մանրամասներ չկան` ինչն է պահանջում հերքել: Pastinfo-ն նշում է, որ ԱԱԾ տնօրենը երեկ որոշ խմբագրումներ է կատարել ավելի […]
16:31 22.09.2018
Հոկտեմբերի 3-ին ՄԱԿ-ի միջազգային դատարանը (Արդարադատության միջազգային դատարան) հրապարակելու իր վճիռը, որը վերաբերում է Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների օրինաչափությունը կասկածի տակ դնելուն։ Դատը բացվել է Թեհրանի հայցի հիման վրա։ Իրանական կողմը հղում է անում մինչհեղափոխական՝ 1955 թվականին Վաշինգտոնի և Թեհրանի միջև կնքված համաձայնագրին ու պնդում, որ ամերիկյան պատժամիջոցները խախտում են դրանց պայմանները՝ ազդելով ոչ միայն […]
16:01 22.09.2018
Վարդան Մինասյանի հրաժարականն ինձ համար անսպասելի էր: Այս մասին ասել է ՀՖՖ նորընտիր նախագահ, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով SHANTNEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե հնարավո՞ր է, որ ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում առաջադրվի Յուրի Ջորկաեֆի թեկնածությունը: «Մենք չենք զրուցել իրար հետ, հանդիպել ենք մեկ անգամ և չէի սպասում, որ ինքը պետք է հրաժարական […]
15:57 22.09.2018
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տեղեկատուն հայտնել է, որ իրենց կազմակերպությունն է հեղինակել Իրանի Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը։ Տեղեկատուն, սակայն, որևէ ապացույց չի ներկայացրել դրա վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Մինչ այս տեղեկություններ էին տարածվել, որ ահաբեկչական հարձակման կազմակերպիչը տեղական անջատողական խմբերից մեկն է։ Իսկ Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, […]
15:52 22.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզ կատարած այցի ժամանակ այցելել է նաև Արարատի՝ 1903 թվականին հիմնված գինու գործարան։ Նա նշել է, որ տեխնոլոգիական կորուստները մեղմելու համար անհրաժեշտ է լրացուցիչ տարածք, դա կնպաստի քանակի և որակի ավելի լավացմանը, կստեղծվեն նոր աշխատատեղեր՝ ավելացնելով նաև վճարվող հարկերը։ Գործարանը վերջին 8-10 տարիներին Հայաստանի՝ առավել շատ խաղող մթերող և նաև […]
15:35 22.09.2018
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցի` այսօր՝ սեպտեմբերի 22-ին, մինչև ժամը 24.00-ն տեղամասային ընտրական հանձնաժողովներում պետք է ավարտվի քվեարկության սենյակների կահավորման գործընթացը, իսկ տարածքային ընտրական հանձնաժողովները տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին պետք է հանձնեն քվեաթերթիկները, քվեարկության ծրարները, ինքնասոսնձվող դրոշմանիշները, հանձնաժողովների կնիքները և տեխնիկական սարքավորումները: Հիշեցնենք, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել 4 դաշինք […]
15:17 22.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզ կատարած այցի ժամանակ հանդիպեց Երասխ համայնքի բնակիչներին: Վարչապետը խոսեց պետության առաջընթացի մեջ յուրաքանչյուր քաղաքացու աշխատանքի կարևորության մասին: «Մենք, որ բնակավայրեր ենք մտնում, զարմանալի է, թե ինչքան հեշտ ենք հարմարվել, օրինակ, որ մեր փողոցների երկայնքով, գյուղամիջերում, ամենուր աղբ լինի: Բոլորս դրա հետ արդեն հարմարվել ենք: Պարզ է` համայնքը պետք է […]
14:58 22.09.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կինը՝ Նունե Սարգսյանը, հարցազրույց է տվել ղազախական հեռուստաընկերությանը, խոսել իր նախասիրությունների, ընտանիքի, Մեծ Բիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հետ հանդիպման, Հայոց ցեղասպանության և Սփյուռքի, աշխարհահռչակ հայերի՝ Շերի, Շառլ Ազնավուրի ու Քիմ Քարդաշյանի մասին: «Արևելյան Թուրքիայի տարածքում ցեղասպանություն է կատարվել, մոտ 2 միլիոն հայ ոչնչացվեց, մյուսները ցաքուցրիվ եղան ամբողջ աշխարհում: Դա է Սփյուռքի […]
14:42 22.09.2018
Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ նիստին իր ելույթի ընթացքում ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրված Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը ներկայացրել է այն հիմնական դրույթներն ու առաջնահերթությունները, որոնք ինքը պատարստվում է իրականացնել ընտրվելու դեպքում: «Մենք փակելու ենք ՀՖՖ և ֆուտբոլային ակումբների թշնամանքի էջը: Ամեն ինչ անելու ենք ակումբներին աջակցելու համար: Ակումբներից պահանջելու ենք միայն մեկ բան՝ հետևել […]