13:20 18.10.2018
«Ազատություն» ռադիոկայանի ներկայացուցիչն այսօր տեսանյութ է հրապարակել Բագրատաշենի անցակետից, որտեղ բողոքի ակցիա են կազմակերպել աջ ղեկով մեքենա ներկրողները: Բանն այն է, որ հոկտեմբերի 1-ից արգելվել է աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան: Բողոքի ակցիայի նախաձեռնողները պահանջում են չեղարկել ընդունված օրենքն ու թույլատրել ներկրումը: Բագրատաշենի անցակետում հավաքվածներն ասել են, որ հանդիպել են մաքսակետի ղեկավարի հետ, և նա […]
13:17 18.10.2018
ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի: Նա պահանջում է առոչինչ ճանաչել Սերժ Սարգսյանի 2013 թվականի հոկտեմբերի 15-ի ՆՀ-264-Ա հրամանագիրը, որով ինքն ազատվել էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից: Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկացավ «Դատալեքս» տեղեկատվական կայքից: Նշենք, որ Արմեն Դանիելյանը եղել է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ:
13:05 18.10.2018
ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունենալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մինչև ապրիլ Հայաստանը եղել է ավտորիտար երկիր, ապա բռնել է ժողովրդավարացման ուղին։ Սրա վերաբերյալ «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ, Փաշինյանին իր աջակցությունը հայտնած Գևորգ Կոստանյանն ասաց, որ համաձայն չէ վարչապետի այս դիրքորոշման հետ։ «Ես համաձայն չեմ վարչապետի այդ դիրքորոշման […]
12:59 18.10.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ բարելավում է օտար լեզուների իմացության մակարդակը: «Ամենօրյա ռեժիմով բարելավում եմ ֆրանսերենիս, ռուսերենիս, անգլերենիս իմացությունը՝ ամեն լեզվին շաբաթական տրամադրելով երկու օր: Նույնը խորհուրդ եմ տալիս ձեզ: Սովորեք օտար լեզուներ»,- գրել է նա:
12:46 18.10.2018
Փաստաբան Մուշեղ Շուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ հայտնել է, որ ՄԻԵԴ-ը այսօր հրապարակել է 2008թ. մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ քաղաքական նկատառումներով ձերբակալված և կալանավորված քաղաքական բանտարկյալներ Գրիգոր Ոսկերչյանի և Մասիս Այվազյանի կալանքների օրինականության և հիմնավորվածության վերաբերյալ վճիռները: «Գրիգոր Ոսկերչյանի վերաբերյալ կայացված վճռով ճանաչվել է ՄԻԵԿ 5(3) հոդվածի խախտում, իսկ Մասիս Այվազյանի վերաբերյալ վճռով՝ ՄԻԵԿ […]
12:32 18.10.2018
SHANTNEWS.am-ի թղթակիցն այսօր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանից հետաքրքրվել է, թե ինչ քայլեր են ձեռնարկվում աջ ղեկով ավտոմեքենաների՝ սահմանում առաջացած խնդիրը կարգավորելու համար: Ինչպես հայտնի է, հայ-վրացական սահմանին ավելի քան 100 մեքենա է կանգնած: SHANTNEWS.am-ի թղթակիցը հետաքրքրվել է, թե ինչ քայլեր է ձեռնարկում կառավարությունը խնդիրը լուծելու ուղղությամբ: «Իսկ ի՞նչ քայլ պետք […]
12:16 18.10.2018
ՀՀ մշակույթի նախարարությունն իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով հայազգի հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերի մահվանը, իր ցավակցություններն է հայտնել նրա հարազատներին, մտերիմներին, արվեստի երկրպագուներին: Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ստամբուլի աչք» անունը ստացած լուսանկարիչը մահացել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Արա Գյուլերը ծնվել է 1928 թվականի օգոստոսի 16-ին, Ստամբուլում: Դպրոցական տարիներին աշխատել է Թուրքիայի կինոստուդիաներում և հաճախել թատերական […]
12:15 18.10.2018
Պոլսոյ պատրիարքութեան ընդհանուր փոխանորդ Արամ արք. Աթէշեան մեկնած է Լոս Անճելոս: Shantnews այս մասին տեղեկութիւն ստացաւ ԱՄՆ-ի իր աղբիւրէն: Մեր աղբիւրը նաեւ փոխանցեց, որ Աթէշեան ԱՄՆ մեկնած է ընդառաջելով Արեւմտեան Թեմի Առաջնորդ (Էջմիածնական) Տ. Յովնան արք. Տէրտէրեանի կողմէ իրեն ուղղուած հրաւէրին: Տեղեկութիւններ կան, որ Աթէշեան պատարագ պիտի մատուցանէ Պըրպէնքի մէջ գտնուող Սրբոց Ղեւոնդեանց առաջնորդանիստ եկեղեցւոյ […]
12:06 18.10.2018
ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Վալերիյ Օսիպյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Սյունիքի մարզպետի պաշտոնում նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակմանը: Լրագրողները հետաքրքրվեցին` ինչպես է գնահատում այդ նշանակումը: «Վարչապետի որոշումը ճիշտ որոշում է, կարծում եմ` Հունան Պողոսյանը լավ կաշխատի»,- ասաց նա: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` հոկտեմբերի 16-ին Հունան Պողոսյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ: Նույն […]
11:59 18.10.2018
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է արտերկրի քաղաքացի Բահրամ Հասանզադային, ում մեղսագրվում է «օտար պետության օգտին» լրտեսական գործունեությունը Ադրբեջանում, սակայն չի հստակեցվում, թե կոնկրետ որ պետության օգտին է լրտեսությամբ զբաղվել ձերբակալվածը։ Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ Հասանզադան այլ երկրների հատուկ ծառայությունների հրահանգով հետախուզական տեղեկություններ է հավաքել ադրբեջանական զինծառայողների, ռազմական-ռազմավարական օբյեկտների, ռազմական տեխնիկայի, այլ երկրների հետ ռազմական […]
11:46 18.10.2018
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` անդրադառնալով նախօրեին ցմահ ազատազրկման դատապարտված Կարեն Օգանեսյանի ազատ արձակմանը: «Նախօրեին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, աննախադեպ որոշում կայացրեց՝ դատարանի դահլիճից պայմանական վաղաժամկետ ազատ արձակելով ցմահ ազատազրկման դատապարտված Կարեն Օգանեսյանին։ Երևույթն, իրոք, աննախադեպ է ու ողջունելի, քանի որ առաջինը՝ ՔԿՀ-ի կողմից առաջին […]
11:40 18.10.2018
Կառավարության այսօրվա նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կոչ է արել գործադիրին չփոխել ակտիվ աշխատելու տրամադրվածությունը և շարունակել պարտականությունները կատարել ամբողջ ծավալով: Կառավարության նիստում քննարկվող հիմնական հարցերը եղել են չզեկուցվող: Ապա ներկայացվել են մի քանի ընկերությունների արտոնություններ տրամադրելու մասին առաջարկներ: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանն առաջարկել է «Յունիվերսալ Քլոզերս» ընկերությանը սարքավորումներ ներկրելու համար […]
08:18 18.10.2018
Թուրքիայում շուրջ երկու տարի կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնն ազատ արձակվելուց հետո ամերիկյան «ABC» հեռուստաալիքի «Բարի լույս, Ամերիկա» ծրագրի եթերում պատմել է թուրքական բանտում անցկացրած օրերի մասին: Հոկտեմբերի 12-ին Իզմիրում տեղի ունեցած դատական նիստում կայացված վճռով ազատ արձակված հոգևորականը եթերում նշել է, որ Թուրքիայում գտնվելու տարիներին քաղաքական որևէ գործունեությամբ չի զբաղվել, ինչի մեջ իրեն մեղադրում […]
07:41 18.10.2018
ԱՄՆ-ի հարավային սահմանի ուղղությամբ «միգրանտների քարավան» է շարժվում, որի կազմում հաշվվում է մոտ 4000 մարդ։ Այս մասին հայտնում է NBC-ն՝ հղում անելով ամերիկյան իշխանություններին։ «Հոնդուրասից փախչող միգրանտների քարավանի կազմում գտնվողների թիվը հասել է 4000-ի։ Մեքսիկական կառավարությունը ևս 500 ոստիկան է ուղարկել Գվատեմալայի հետ իր սահման՝ սպասելով նրանց ժամանմանը»,-հայտնում է հեռուստաընկերությունն իր թվիթերյան էջում։ Ավելի վաղ […]
01:10 18.10.2018
Ստամբուլահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերը հոկտեմբերի 17-ի երեկոյան կյանքից հեռացել է։ Այս մասին հայտնում է Daily Sabah-ը։ Նա ծնվել էր 1928 թվականի օգոստոսի 16-ին Ստամբուլի Բեյօղլու թաղամասում։ Արա Գյուլերը, որին նաև «Ստամբուլի աչք» են անվանում, բազմաթիվ մրցանակներ և տիտղոսներ է ստացել թե´ Թուրքիայում, թե´ աշխարհի ամենահայտնի կազմակերպությունների կողմից։ Բացառիկ տաղանդի շնորհիվ նրան թույլ են տվել դառնալ […]
00:16 18.10.2018
Այսօր՝ ժամը 21-ի սահմաններում, արտակարգ պատահար է տեղի ունեցել Գյումրիում։ Բախվել են բեռնատար գնացքը և BMW մակնիշի ավտոմեքենան։ Նախնական տվյալներով՝ BMW -ի վարորդը կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից, հայտնվել երկաթգծի վրա և շրջվել։ Բեռնատար գնացքի վարորդը նկատել է շրջված մեքենան, արգելակել է, բայց բախումից խուսափել չի կարողացել։ Գնացքը հարվածել է մեքենային և […]
23:40 17.10.2018
Ժամեր առաջ «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» բակում նորածիններ են հայտնաբերվել: Երեխաները եղել են պոլիէթիլենային տոպրակի մեջ, նրանց նկատել է հաստատության պահակը: «Մեր հաստատության պահակն է նկատել, որ բակում դեղին պոլիէթիլենային տոպրակ է դրված, մոտեցել ու տեսել է, որ մեջը բարուրված երկու երեխաներ կան: Անմիջապես ահազանգել ենք ոստիկանություն ու պատկան […]
23:21 17.10.2018
Համացանցում է հայտնվել Կերչի պոլիտեխնիկական քոլեջում տեղի ունեցած ահաբեկչության տեսանյութը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ տեսանյութում երևում է, որ պայթյունից հետո ծուխ է բարձրանում, որին զուգահեռ կրակոցի ձայներ են լսվում: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Կերչի պոլիտեխնիկական քոլեջում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 10 մարդ մահացել է, 50-ը՝ վիրավորվել։ Կերչի քոլեջում ահաբեկչական գործողություն իրականացնելու մեջ մեղադրվող […]
22:49 17.10.2018
Աշխատանքային այցով Ֆրանսիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին հրավերն ընդունելու համար և շնորհավորելով Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ` Անն Իդալգոն հաջողություններ է մաղթել գործընկերոջը պատասխանատու աշխատանքում: Փարիզի քաղաքապետը մեկ անգամ ևս […]
21:57 17.10.2018
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Քննարկվել են ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր: Նախագահ Արմեն Սարգսյան – Պարոն վարչապետ, տեղի ունեցող քաղաքական և նախընտրական պրոցեսներն ընթացքի մեջ են: Ուրախ եմ, որ հանդիպում ենք, և, իհարկե, կուզեի Ձեզնից լսել վերջին իրադարձությունների մասին: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ […]
21:06 17.10.2018
ՀՀ նախագահի նստավայրում կայացել է նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Ավելի ուշ SHANTNEWS.am-ը տեղեկատվություն կներկայացնի օրակարգի և քննարկման արդյունքների վերաբերյալ:
20:48 17.10.2018
Կերչի հիվանդանոցի բժիշկները հարազատներին են տրամադրել պոլիտեխնիկական քոլեջում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների ցուցակը: Ցուցակում կա նաև Ալեքսանդր Դանիլյան անուն ազգանունը, նա նույնպես այդ պահին գտնվել է քոլեջում: Հիշեցնենք, որ այսօր՝ Մոսկվայի ժամանակով 12:00-ին, Ղրիմում գտնվող Կերչի պոլիտեխնիկական քոլեջում ահաբեկչություն են իրականացրել, որի հետևանքով զոհվել է 19, տուժել՝ 40-ից ավելի մարդ:
20:02 17.10.2018
Հայաստանի հավաքականը Մակեդոնիայի ընտրանուն հաղթեց 4։0 հաշվով: Հաղթանակը, որը մի կողմից՝ անհրաժեշտ էր գոնե հավաքականի արժանապատվությունը վերջնականապես չկորցնելու համար, մյուս կողմից՝ չի հավակնում լուծել այն խնդիրը, որն ի սկզբանե դրված էր մեր ընտրանու առջև Ազգերի լիգայի մրցաշարից առաջ: Երբ ՈՒԵՖԱ-ն որոշեց նման մրցաշար անցկացնել, Հայաստանում և Հայաստանի պես ֆուտբոլ ու ֆուտբոլային հավակնություններ ունեցող երկրներում այն […]
19:51 17.10.2018
Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը հայտարարել է, որ Կերչի քոլեջում տեղի ունեցած ողբերգությունից հետո Ղրիմում սուգ է հայտարարվել: Այս մասին նա տեղեկացրել է Instagram-ի իր էջում: «Կերչի դժբախտության հետ կապված՝ վաղվանից Ղրիմում սուգ է հայտարարվում»,- մասնավորապես գրել է Աքսյոնովը: Տեղեկացնենք, որ դեպքը տեղի է ունեցել Կերչի Պոլիտեխնիկական քոլեջում՝ Մոսկվայի ժամանակով 12։00-ի սահմաններում: Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը […]
19:28 17.10.2018
Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ավարտել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների սակագների հաշվարկներում ներառվող մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների ճշգրտման նպատակով սույն թվականի հոկտեմբերի 1-ին մեկնարկած մոնիթորինգի առաջին փուլը, որն իրականցվում էր Երևան քաղաքի վարչական տարածքում: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից տեղեկացրել են, որ հայտնաբերվել են ապօրինի ջրօգտագործման հարյուրից ավելի դեպքեր, ճշտվել խմելու ջրի […]
19:10 17.10.2018
«Մանվել Գրիգորյանի առողջականը շատ վատ է, կարելի է ասել` ծանր է: Փորձագիտական եզրակացության համաձայն` նա ունի 16 հիվանդություն, որոնցից 2-ը կալանքի մեջ գտնվելու հետ անհամատեղելի է: Ես իր հետ շփվում եմ ամենօրյա ռեժիմով և փաստում եմ ու պնդում, որ Գրիգորյանի առողջական վիճակը օր օրի ավելի է վատթարանում»,- այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի […]
18:32 17.10.2018
Ֆրանսիացի հայտնի սոմելյե (գինու մասնագետ) Ֆիլիպ Ֆորե-Բրաշը, որը 1992 թվականին աշխարհի լավագույն սոմելյե է ճանաչվել, բացել է 20 տարի առաջ շանսոնյե Շառլ Ազնավուրից նվեր ստացած հայկական գինին: Ֆիլիպ Ֆորե-Բրաշը նշել է, որ գինին բացել է Ազնավուրի հիշատակին: «Ես հանդիպեցի Ազնավուրին Փարիզում՝ 20 տարի առաջ: Նա հարցրեց, թե ես ունե՞մ արդյոք հայկական գինի: Ես չունեի ու […]
18:15 17.10.2018
Գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոլին, մանուկներին նվիրված նախաձեռնությամբ է հանդես եկել։ Նա հեծանվաարշավի շնորհիվ դրամահավաք է իրականացնում Հայաստանի մանուկներ (COAF) հիմնադրամի՝ Տավուշի մարզի շահառու սահմանամերձ գյուղերի համար։ Հավաքվելիք 10 հազար դոլարը կծառայի Այգեհովիտ, Բերդավան, Պտղավան ու Զորական գյուղերում սպորտային խմբակների ստեղծմանը, սարքավորումների ձեռքբերմանը և ուսուցիչների աշխատանքին։ Տղաների և աղջիկների ֆուտբոլի, վոլեյբոլի ու թենիսի մեկամյա […]