19:04 10.10.2018
«Կարծում եմ՝ այդ հայտարարության տրամաբանական շարունակությունը պետք է այն լինի, որ իրենք հեռանում են Ազգային Ժողովից և վայր են դնում իրենց մանդատները, որովհետև իրենց անձնական կարծիքը չի համընկնում ՀՀ ժողովրդի կարծիքի հետ»,- արձագանքելով ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավորներ Միհրան Հակոբյանի, Կարեն Բեքարյանի, Արման Սաղաթելյանի և Սամվել Ֆարմանյանի կողմից երեկ տարածած հայտարարությանը՝ նշել է ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ երեկ Հանրապետական խմբակցության 4 պատգամավորները հայտարարություն էին տարածել, որտեղ մասնավորապես նշել էին, որ վարչապետ Փաշինյանը պատռում է բոլորի դիմակները՝ մեղադրելով վերջինիս ու նրա թիմակիցներին պատգամավոր «գողանալու» ու պատգամավորների վրա ճնշում գործադրելու մեջ: Հայտարարության հեղինակները վերջին երկու օրերին կատարվող զարգացումները ոչ իրավական և ոչ էլ բարոյական երևույթ են համարում՝ պնդելով, որ անզիջողականությունն ու բանակցելու ցանկության բացակայությունը հասունացնում է հասարակական ու մարդկային հարաբերությունների ճգնաժամի, չափազանց վտանգավոր հետևանքներով:
Պատգամավորները նաև հորդորել են գտնել արդար հանգուցալուծում, չինքնահաստատվել մյուսների արժանապատվության հաշվին, ինչպես նաև չզանգել իրենց, քանի որ իրենք չկան այս էժան խաղում:
Ալեն Սիմոնյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ընդգծել է, որ թե’ հայտարարությունը, թե՛ հայտարարություն անողներին դիտարկում է անլուրջ դաշտում, քանի որ թե՛ իր, թե՛ իր գործընկերների կողմից պատգամավորների նկատմամբ որևէ ճնշում ոչ միայն չի գործադրվել, այլև իրենք իրենց քայլերով երբեք չեն փորձել հասարակության մեջ լարվածություն սերմանել:
«Այսինքն՝ մենք գիշերով հավաքվում ենք Ազգային ժողովում և փորձում ենք ժողովրդի կամքին հակառակ որոշում կայացնել ու ժողովրդին դրանով բորբոքո՞ւմ ենք»,- հասարակության մեջ ճգնաժամ սերմանելու վերաբերյալ հարցին այսպես է պատասխանել Սիմոնյանը՝ ավելացնելով, որ իրենք ոչ թե լարման են տանում հասարակությանը, այլ փորձում կանգնեցնել ու մեղմել շատ երևույթներ:
«Արդյո՞ք մենք չենք այն իշխանությունը, որին անընդհատ մեղադրում են հակառակի մեջ, անընդհատ մեղադրում են, որ մենք կտրուկ քայլերի չենք գնում, անընդհատ մեղադրում են, որ մենք հայտնի կարկառուն, նախկին իշխանության գործչին բաց ենք թողնում կամ չենք բռնում կամ որևիցե նման բան:
Վերջիվերջո, մեր գործընկերները, ովքեր մեզ մեղադրում են, պետք է կողմնորոշվեն՝ հիմա մենք ճնշո՞ւմ ենք գործադրում, թե՞ այնուամենայնիվ այնքան թույլ ենք, ինչպես ասում է պարոն Շարմազանովը, որ մեկ-երկու «Նիվայի» վարորդ ենք պառկացնում գետնին: Պետք է կողմնորոշվել նախ և առաջ իրենց կուսակցության մեջ և իրարամերժ հայտարարություններ չանել»,- նշել է Ալեն Սիմոնյանը:
:
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...