18:46 03.09.2018
ԵՄ դիվանագետները որոշել են վեց ամսով երկարաձգել պատժամիջոցները Ռուսաստանի այն քաղաքական գործիչների և ընկերությունների նկատմամբ, որոնք առնչություն ունեն Դոնբասում և Ղրիմում տիրող իրավիճակի հետ: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է «Ազատություն ռադիոկայան»-ի թղթակից Ռիկարդ Յոզվիակը: eu diplomats have today decided to prolong the visa ban and asset freezes by another six months of politicians […]
18:20 03.09.2018
Աբբասն իսրայելցի օրենսդիրներին ասել է, որ կմերժի այս ծրագիրը, եթե Իսրայելը առաջակվող համադաշնության մաս չկազմի:
18:13 03.09.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացնում են, որ Երևան-Գառնի-Գեղարդ հանրապետական նշանակության ավտոճանապարհի Գողթ-Գեղարդ հատվածում ճանապարհի վրա կախված վտանգավոր ժայռաբեկորը վնասազերծված է։ Ճանապարհն արդեն երկկողմանի անվտանգ երթևեկելի է։ «Ճանապարհահատվածը սպասարկող «Կոտայքի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցներն այժմ հեռացնում են կողնակներին և ճանապարհամերձ հատվածներում կուտակված թափվածքները», – ասված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին ճանապարհի այդ հատվածում փլուզում էր […]
18:07 03.09.2018
Հայաստանի կողմից բազմաֆունկցիոնալ կործանիչ ինքնաթիռներ գնելու նորություններից հետո Ադրբեջանի հակաօդային պաշտպանության ուժերը Ս-300 զենիթահրթիռային համակարգերով զորավարժություն են սկսել։ Երկրի ՊՆ կայքի հաղորդագրության մեջ, այնուամենայնիվ, նշվում է, որ զորավարժությունը նախապես ծրագրված է եղել։ Զորավարժության մեկնարկից հետո Ս-300 «Ֆավորիտ» համակարգերի ստորաբաժանումները մարտական պատրաստության աստիճանի են բերվել, ապա երթով ուղարկվել են պայմանական մարտական կիրառման շրջաններ՝ «հակառակորդի» օդուժին հակազդելու […]
18:00 03.09.2018
Նման առաջարկ անելիս, երևի Րաֆֆի Հովհաննիսյանն ինչ-որ բան պատկերացրել է: Shantnews.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու ընտրություններում «Երևանցիներ» դաշինքի ցուցակը գլխավորող Արարատ Զուրաբյանը նման կարծիք հայտնեց՝ անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման կոչին: Երևանի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը նախ` նշեց, որ դեռ չի ծանոթացել այդ հայտարարությանը, բայց նման հանդիպումները դրական է գնահատում: «Եթե ռացիոնալ տարր կա դրա մեջ, կարելի է […]
17:57 03.09.2018
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 3-ի նիստում գրանցվեցին Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած 13 կուսակցություններից 12-ը, ՀԺԱՄ-ը հայտարարեց ընտրապայքարից դուրս գալու մասին: ԿԸՀ նիստում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին հատկացվեցին հերթական համարներ, այդ ուժերն իրավունք ունեն այսուհետ քարոզչական նյութերի վրա օգտագործել նաև այդ համարը՝ որպես քարոզչական բաղադրիչ: Քաղաքական ուժերի հերթականությունը որոշվել է այբբենական կարգով՝ […]
17:50 03.09.2018
ՖԻՖԱ-ն հրապարակել է Պուշկաշի անվան մրցանակի հավակնորդների անունները: Հիշեցնենք, որ մրցանակը հանձնվում է տարվա լավագույն գոլի հեղինակին: Հավակնորդներն են՝ Գարեթ Բեյլ («Ռեալ», Ուելսի հավաքական) Լազարոս Խրիստոդուլոպուլոս («ԱԵԿ», Հունաստանի հավաքական) Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենթուս», Պորտուգալիայի հավաքական) Ջորջիանո դե Արրասկաետա («Կրուզեիրո» Ուրուգվայի հավաքական) Ռայլի Մակ-Գրի («Նյուքասլ Յունայթեդ Ջեթս», Ավստրալիայի հավաքական) Լիոնել Մեսսի («Բարսելոնա», Արգենտինայի հավաքական) Բենջամին Պավար («Շտուտգարտ», […]
17:33 03.09.2018
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սեպտեմբերի 3-ի նիստի օրակարգում Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակից ուժերի գրանցման և հերթական համարների տրամադրման կարգն է: ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նիստի ժամանակ հայտնեց, որ «Հայաստանի Ժողովրդավարական-ազատական միություն» կուսակցությունը փաստաթղթերը նախապես ներկայացրել էր, բայց նիստից րոպեներ առաջ գրություն է ներկայացրել ԿԸՀ, որով տեղեկացնում են, որ չեն մասնակցելու Երևանի ավագանու արտահերթ […]
17:10 03.09.2018
Ստամբուլում մահացել է թուրքական կինոյում մեծ ավանդ ունեցող, բազմաթիվ ֆիլմերի ռեժիսոր, սցենարիստ ու պրոդյուսեր Արամ Գյուլյուզը: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը: 87-ամյա հայազգի երախտավորի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը: «Վշտացա՝ իմանալով մեր կինոյի վարպետ Արամ Գյուլյուզի մահվան լուրը: Լուսահոգի վարպետը 1958 թվականից սկսած մեծ ծառայություններ է […]
16:47 03.09.2018
Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Անդրանիկ Մանուկյանին ազատել է աշխատանքից: Նախագահի աշխատակազմի պաշտոնական կայքէջում հրապարակված փաստաթղթում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Անդրանիկ Մանուկյանին հետ կանչել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»:
16:00 03.09.2018
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերից մեկ՝ «Ժառանգության» քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպման կոչ է արել իր մրցակիցներին՝ քաղաքապետի մյուս թեկնածուներին: Հովհաննիսյանի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Բոլորս լիահույս ենք, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները պետք է դառնան ամենաազատը, ամենաարդարն ու ամենաթափանցիկը Հայաստանի Հանրապետության վերջին գրեթե քառորդդարյա պատմության մեջ: Դրան զուգահեռ շատ կարևոր է, […]
15:48 03.09.2018
Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձությունները և խաղաղ հեղափոխությունը բարձրացրել են Հայաստանի հեղինակությունը: Այս մասին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի փոքրիկ լրագրողների հարցին ի պատասխան նշեց: Նախագահի խոսքերով՝ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը հսկայական է, երկրում հեղափոխական փոփոխությունը կատարվեց շատ հազվագյուտ ձևով ՝ առանց մարդկային զոհերի, առանց բռնության, ինչ-որ տեղ ժպիտով, պարով և զգացումներով: «Սա շատ […]
15:46 03.09.2018
Հայ և վրացի ոստիկանների համագործակցությամբ հայտնաբերվել է Ձորաղբյուրում զինված ավազակային հարձակում գործած երրորդ անձը ՀՀ ոստիկանության և Վրաստանի ներքին գործերի նախարարության ծառայողների համագործակցության արդյունքում սեպտեմբերի 3-ին Վրաստանում հայտնաբերվել և ձերբակալվել է Գագիկ Դանոյանը, այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից։ 49-ամյա Դանոյանը ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով՝ խափանման միջոցը կալանք։ Հիշեցնենք, […]
15:30 03.09.2018
«Շաքարի շուկայում աշխատանքներ ենք տանում երկրորդ ձեռնարկություն ունենալու ուղղությամբ: Առևտրի տարանջատման քաղաքականությունն ենք դնում, որպեսզի գնագոյացումը բոլորի համար հավասար լինի»,- սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: Արծվիկ Մինասյանը մանրամասնեց շաքարի շուկայում տարվող աշխատանքների կարևորությունը՝ առանձնացնելով մի քանի չափանիշ: Նախ՝ շաքարավազը սոցիալապես կարևոր ապրանք է համարվում, երկրորդ՝ այն մատակարարվում […]
15:20 03.09.2018
ՀԱԷԿ-ի աշխատակիցները բաց նամակով դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրենց աշխատավարձի չափը վերանայելու համար: Բաց նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ: «Հարգարժա՛ն պարոն վարչապետ Հիմք ընդունելով Հայաստանում ստեղծված նոր իրավիճակն ու բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման միտումները, դիմում ենք Ձեզ` հուսալով, որ մեզ համար կենսական կարևորություն ստացած խնդիրը վերջապես լուծում կստանա: Մեծարգո՛ պարոն վարչապետ, մեր աշխատավարձը վերջին անգամ բարձրացվել […]
15:15 03.09.2018
Վարորդների իրավունքների պաշտպան Արտակ Խաչատրյանը և «Խաչատուրով» փաստաբանական գրասենյակի փաստաբան Գայանե Պապոյանն այսօր խոսել են այն մասին, թե ինչ բնույթի խախտումներով են աշխատում ապահովագրական ընկերությունները: Բանախոսներն ասել են, որ ընկերությունները հրաժարվում են փոխհատուցել վարորդներին՝ ասելով, որ ուշ են զանգահարել՝ հաշվի չառնելով, որ շատ հաճախ զանգերին միշտ չէ, որ պատասխանում են՝ հատկապես գիշերային ժամերին: «Ապահովագրական ընկերությունները […]
14:53 03.09.2018
«Ես ՀՀ Սահմանադրության կարևոր պաշտպաններից մեկն եմ և համարում եմ, որ ցանկացած անձ իրավունք ունի զբաղվելու քաղաքականությամբ՝ առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ օրենքով սահմանված կարգով սահմանափակված չէ իր այդ իրավունքը»,- սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու հարցին, ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: Լրագրողի մեկ այլ հարցին […]
14:16 03.09.2018
Մոտ ժամանակներս նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: «Մոտ ժամանակներս նախատեսվում է ևս մեկ հանդիպում Պուտինի և Փաշինյանի միջև: Կարծում եմ՝ մեզ համար կարևոր է լսել, թե Հայաստանի նոր ղեկավարն ինչպես է գնահատում իր երկրում իրադրության զարգացման […]
13:54 03.09.2018
Ճանապարհորդ–բլոգեր Օլեգ Պերևերզիևը, որը մասնագիտությամբ երաժիշտ է ու hանդիսավար է աշխատում Մոսկվայում, արդեն երկրորդ տարին է այցելում Հայաստան: Նրա ուսումնասիրության թեման հայ մշակույթն է, երաժշտարվեստն ու ոլորտի հայտնի մարդիկ: Այս տարի ռուս բլոգերի ճանապարհորդության մի մասն է կազմել է այցելությունը Գյումրի: «Շանթ» ռադիոյի ուղիղ եթերում Օլեգը խոսել է մեր ազգային նվագարանների մասին: Օլեգը հայերեն երգում է, նվագում հայկական ժողովրդական […]
13:44 03.09.2018
Հոկտեմբերին Ռուսաստանում հացի գները կարող են բարձրանալ 10%-ով: Նման կանխատեսում են արել ռուսաստանցի հացարտադրողները, հայտնում է «Իզվեստիան»: «Ռուսպրոդսոյուզ» ասոցիացիայից լրատվամիջոցին հայտնել են, որ ցորենի գինը բարձրանում է, քանի որ արժույթի փոխարժեքն անփոփոխ է մնացել: Այսպես, ներկայումս երրորդ կարգի ցորենի 1 կգ արժեքը 12 ռուբլի է, իսկ օգոստոսի սկզբին այն 10 ռուբլի էր: Նշվում է, որ […]
13:36 03.09.2018
Նոր ուսումնական տարվա առաջին օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Նախագահը կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել դպրոցում, ծանոթացել կրթահամալիրի մեդիակենտրոնի, Հյուսիսային, Արևելյան դպրոց-պարտեզների, քոլեջի, Մայր դպրոցի աշխատանքների, զրուցել աշակերտների հետ ու պատասխանել նաև նրանց հարցերին: Աշակերտներից մեկը հետաքրքրվել է, թե ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա երկրի նախագահը: […]
13:22 03.09.2018
«Սասնա ծռեր» կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի քարտուղարությունը Facebook-ում հայտարարություն է տարածել, որում մասնավորապես կոչ է արվում ապահովել Շանթ Հարությունյանի ազատ արձակումը: Հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի ազատության հարցի վերաբերյալ Հայաստանյան լայն հանրության համոզմամբ, ինչպես նաև ըստ ԵԽԽՎ-ի Իրավական հարցերի և Մարդու իրավունքների կոմիտեի թիվ 13011 զեկույցի հիման վրա 2012 թվականին ընդունված 1900 բանաձևի չափանիշների, […]
13:02 03.09.2018
Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոն, որն աշխատանքային այցով Հայաստանում է առաջին անգամ, սեպտեմբերի 3-ին լրագրողներին ներկայացրեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ իր հանդիպման արդյունքները: «Ինձ համար մեծ հաճույք և պատիվ է Հայաստան այցելել առաջին անգամ որպես Ճապոնիայի ԱԳ նախարար` 2015 թվականին Ճապոնիայի դեսպանատան հաստատումից և անցյալ տարի մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի նշումից […]
12:54 03.09.2018
Հակառակ երկրին մէջ գլուխ բարձրացուցած տնտեսական դժուարութիւններուն Պէյրութի մէջ հայկական նոր վարժարան մը պիտի բանայ իր դռները։ Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկութիւն ստացաւ Պէյրութի իր աղբիւրներէն։ Նշենք, որ վարժարանը մաս պիտի կազմէ աշխարհով մէկ տարածուած Մխիթարեան վարժարաններու ցանցին եւ պիտի գործէ Վատիկանի կողմէ նշանակուած Գերպ. Լեւոն արք. Զէիքեանի անմիջական նեցուկովը, որ կը համարուի Մխիթարեան գլխաւոր պատասխանատուն: Վարժարանը […]
12:25 03.09.2018
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա հարուցվել է նոր քրգործ` 2008-ի մարտի 1-ի և 2-ի դեպքերի վերաբերյալ: Այս առնչությամբ ՀՔԾ տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք են բերվել ապացույցներ այն մասին, որ 2008 թ. մարտի 1-ին՝ ժամը 06:30-ի […]
12:24 03.09.2018
«2018թ. առաջին կիսամյակում օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է 83.3 մլն ԱՄՆ դոլար»,- սեպտեմբերի 3-ին, ամփոփելով իր աշատանքային գործունեության 100-րդ օրը, ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: Նախարարը ներկայացրեց նաև, թե որ երկրներից են ներդրումներ ուղղվել Հայաստան: Այսպիսով, Ջերսիից 42.8 մլն դոլար է ներդրվել, Կանադայից՝ 9.5 մլն դոլար, Միացյալ Թագավորությունից՝ 4.1 մլն դոլար, […]
12:13 03.09.2018
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին, որը քննադատություններ էր հնչեցրել Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի երեկվա ելույթին: Մարությանը, մասնավորապես, իր ելույթի ժամանակ ասել էր. «Հայաստանում իրավիճակը շատ պարզ է՝ կան սպիտակ ուժեր և կան սև ուժեր, վերջ։ Մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն […]
12:12 03.09.2018
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱՄՆ-ի իրավապահների կողմից հետախուզվող, ազգությամբ թուրք ԱՄՆ քաղաքացի Քեվին (Քեմալ) Օքսուզին կալանավորելու միջնորդությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Որպես Օքսուզի խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: Ավելի վաղ, ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնել էր, […]
11:52 03.09.2018
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հայտարարությամբ դիմել է «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանին: «Պարոն Աղաբեկյան, անհանգստացնողներից մեկն էլ ես եմ: Ճիշտ եմ, չէ՞, հասկացել, որ բանկում առկա 1.241.000 դոլարի 820.000-ը Ձեր ասած «Մարտիկ»-ներն են ներդրել, իսկ մնացած 421.000 դոլարն այդ գումարից եկած տոկոսներն են՝ վերածած 100-ական դոլարի ու 4210 զոհված ազատամարտիկների անունից՝ […]