18:43 01.09.2018
Այսօր Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը Ռուսաստանից 5 միլիարդ դոլարի զենք է գնել և այդ թիվը դեռ շարունակելու է աճել, տեղեկացնում է РИА Новости-ն: «Մենք այսօր քննարկել ենք ռազմատեխնիկական արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցությունը: Այն արդեն մեծ ավանդույթներ ունի: Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքված պայմանագրերը, ռազմական նշանակություն ունեցող գնված արտադրանքը […]
18:38 01.09.2018
Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն՝ Արցախ Հանրապետության հռչակման 27-րդ տարեդարձի կապակցությամբ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ` հայրենիքի պաշտպանության գործում ունեցած նշանակալի ավանդի, ԱՀ պետական սահմանը պաշտպանելիս արիության և խիզախության, մատուցած ծառայությունների և մասնագիտական արդյունավետ ու նվիրված գործունեության համար ԱՀ նախագահի կողմից պետական բարձր պարգևների են արժանացել պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողներ, […]
18:10 01.09.2018
Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանից լրագրողները հետաքրքրվել են, թե ինչ առաջադիմություն է ունեցել դպրոցում: «Ամաչելով պետք է ասեմ՝ բոլոր 10 տարիները, հետո համալսարանի բոլոր 5 տարիները ոսկե մեդալ եմ ունեցել, լենինյան թոշակառու էի»,- ասել է Արմեն Սարգսյանը՝ շարունակելով կատակել, որ ինքը երևի լավ օրինակ չէ:
17:28 01.09.2018
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր սկիզբ է դրվել նոր ավանդույթի: Նստավայրի դարպասները բացվել են հանրության համար: Ավելի վաղ նախագահ Արմեն Սարգսյանը տեղեկացրել էր, որ այսուհետ ոչ աշխատանքային օրերին նստավայրի հարակից այգին բաց կլինի բոլորի համար: Օրվա առաջին այցելուները ժ. 14:00-ից շրջել և լուսանկարվել են նախագահական նստավայրի բացօթյա տարածքում ու հարակից այգում: Նրանց համար նաև հարթակ էր տրամադրված […]
17:16 01.09.2018
«Այդպիսի հարց առօրյայում չկա, բայց ցանկացած մարդ իրավունք ունի քաղաքականությամբ զբաղվելու»,- Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն հնարավոր վերադառնալու և ԲՀԿ-ի հնարավոր աջակցության մասին լրագրողների հարցին այսօր պատասխանել է Գագիկ Ծառուկյանը: Ծառուկյանը խոսել է նաև Երևանի ավագանու ընտրությունների մասին և նշել, որ ամենակարևորը այն է, որ ներկայացնելու են իրենց թեկնածուին ու ծրագիրը. «Մենք չենք խոսելու՝ 10 կամ 20 […]
16:59 01.09.2018
Սոչիում տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի համատեղ մամուլի ասուլիսը: Մինչ ասուլիսը երկու երկրների նախագահները ստորագրել են միջպետական ու միջգերատեսչական մի շարք փաստաթղթեր: Ասուլիսի ընթացքում Վլադիմիր Պուտինն ասել է, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են և՛ քաղաքական, և՛ տնտեսական ուղղություններով: Նախագահը ընդգծել է, որ երկրների միջև ակտիվորեն զարգանում է […]
16:55 01.09.2018
«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել, որով դիմում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Ավելի քան 12 տարի «Լիդիան Արմենիա» ընկերությունը պատշաճ կերպով իրականացրել է բնապահպանական ուսումնասիրություններ և նախագծել է համապատասխան միջոցառումներ հայաստանյան օրենսդրությանը և միջազգային լավագույն փորձի համապատասխանությունն ապահովելու համար: Այս մասին հաղորդագորություն է տարածել ընկերությունը: Այս ընթացքում ընկերությունը ներդրել […]
16:33 01.09.2018
Այսօր Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են երկկողմ տնտեսական համագործակցության համատեղ հայտարարություն, տեղեկացնում է РИА Новости-ն: «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրում են Ռուսաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության առաջնային ուղղությունների մասին համատեղ հայտարարություն»,- նշվել է ղեկավարների արարողության ժամանակ: Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան […]
16:30 01.09.2018
Հայտնի իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր հերթական գրառման մեջ անդրադարձել է վերջերս տարածված տեղեկությանն այն մասին, որ Ադրբեջանի իշխանությունները հետախուզում են հայտարարել ամերիկահայ մեծահարուստ Դեն բիլզերյանի նկատմամբ: «Երբ ես կարդացի, որ Ղարաբաղ այցելելու համար Ադրբեջանի դատախազությունը հետախուզում է հայտարարել ամերիկացի միլիոնատեր, շոումեն, կանանց սիրելի, թղթախաղերով տարված ու կատակասեր այդ մարդու նկատմամբ՝ դա ինձ զվարճացրեց: […]
15:59 01.09.2018
Երեկվանից Շիրակի մարզի Անի համայնքի մի քանի բնակիչներ համայնքի ղեկավարի հրաժարականի պահանջով նստացույց են հայտարարել: Երիտասարդները վրաններ են խփել Մարալիկի հրապարակում ու գիշերն անցկացրել դրսում։ Այսօր նրանց ակցիային է միացել ևս մի քանի ցուցարար։ Երիտասարդների անվտանգությունը հսկում են ոստիկանության Անիի բաժնի աշխատակիցները։ Անիի համայնքապետարանի պաշտոնյաներն ու համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը նստացույց հայտարարած բնակիչների հետ չեն հանդիպել։ […]
15:18 01.09.2018
Ինչպես հայտնի է, այսօր դպրոցականների համար միջոցառում է կազմակերպվել նախագահական նաստավայրում: Գիտելիքի օրվա կապակցությամբ 6-14 տարեկան շուրջ 180 երեխաներ հանդիպել են նախագահ Արմեն Սարգսյանի հետ, զրուցել, մասնակցել իրենց համար կազմակերպված ժամանցային և ուսուցողական միջոցառումներին: Երեխաները տարբեր ուսումնական հաստատություններ էին ներկայացնում, հրավիրված էին նաև սիրիահայ դպրոցականներ, հատուկ կարիքներ ունեցող երեխաների խնամքի կենտրոնների, մանկատների սաներ: Դպրոցականների հետ […]
14:25 01.09.2018
Մի խումբ ադրբեջանցիների կողմից այսօր՝ սեպտեմբերի 1-ի առավոտյան Բարդա-Աղդամ ուղղության սահմանահատվածը քայլերթով հատելու «նախաձեռնությունը», ինչպես և սպասվում էր, տապալվեց: «Սադրանքը կանխվեց ոչ այլ ում, քան հենց նրանց կողմից, ովքեր նախաձեռնել էին այդ հիմարությունը: Կատարվածից կարելի է եզրակացնել, որ ի զարմանս մեզ, բանականությունն ավելի ուժեղ գտնվեց, քան մարդկանց մոլորության մղած զգացականությունը: Հակառակ դեպքում ադրբեջանական կողմը հերթական […]
13:22 01.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սևան քաղաքի Վլադիմիր Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տոնական միջոցառմանը: Դպրոցն ամենամեծն է մարզում: Այնտեղ սովորում է 966 աշակերտ: Իսկ այս տարի առաջին դասարան է հաճախել 111 աշակերտ: Դիմելով ներկաներին՝ Փաշինյանը նշել է, որ սա նոր Հայաստանի առաջին սեպտեմբերի 1-ն է և փոքրիկները նոր Հայաստանի առաջին առաջին դասարանցիներն […]
13:10 01.09.2018
Բարդա-Ակնա ավտոմայրուղու տարածքում ադրբեջանցիները սադրիչ ակցիա են կազմակերպել: «Մի խումբ ադրբեջանցիներ Բարդա-Աղդամ ավտոմայրուղու 4-րդ կիլոմետրից լուսանկար են հրապարակել։ Գրում են, որ «ակցիայի» կազմակերպիչներին` Ջամալ Ահմադովին տարել են ոստիկանության Աղդամի բաժին, իսկ Աքիֆ Նաղիին՝ Թարթառի բաժին։ Գրում են նաև, որ «ակցիայի» մասնակիցները չեն կարողանում 4-րդ կիլոմետրից շարժվել դեպի Բաշ Ղարվանդ, քանի որ 4-րդ կիլոմետրում ոստիկանական ուժեր են […]
12:54 01.09.2018
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին,Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմեկնի ՌԴ պաշտոնական այցով և կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, տեղեկացնում է TASS-ը: Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ նախագահները բանակցություններ կանցկացնեն նեղ և ընդլայնված կազմերով: Հանդիպման ընթացքում կստորագրվեն մի շարք փաստաթղթեր, և երկու երկրների առաջնորդները հայտարարությամբ հանդես կգան: Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Պուտինն […]
12:13 01.09.2018
ՀՀ Ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 31-ին՝ ժամը 19.35-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ ստացվեց, որ քաղաքապետարանի մոտ վիճաբանություն է, և կրակոցի ձայներ են հնչում: Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզեցին, որ Վաղարշապատի Մաշտոցի փողոցում՝ նախկին կինոյի շենքի դիմաց, անհայտ անձինք վիճել են, որի ընթացքում դեռևս չպարզված զենքից կրակոցներ է արձակվել: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 7.62 մմ […]
11:28 01.09.2018
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին այցելել է Արմավիրի մարզ՝ Սարդարապատի միջնակարգ դպրոց: Պատճառն այն է, որ Արմավիրի մարզը ուսումնական այս տարվանից անցում է կատարում համընդհանուր ներառական կրթության: Մարզի դպրոցներն աստիճանաբար անցնելու են ներառական կրթություն ապահովելուն: Այս դպրոցը դեռ պատրաստ չէ այդ անցմանը, դա վերաբերում է և շենքային պայմաններին, և մասնագետներին: Նախարարի կարծիքով՝ […]
10:17 01.09.2018
Հայաստանյան դպրոցները սեպտեմբերի 1-ին իրենց դռներն են բացել մոտ 39 հազար առաջին դասարանցիների առջև: «Արմենպրես»-ի հետ զրույցում մարզպետարաններից վստահեցրել են`մի շարք գործոններով պայմանավորված՝ առաջին դասարանցիների զգալի աճ է գրանցվել: «Առաջին դասարանցիների կանխատեսվող թիվն այս ուսումնական տարում 39 000 է: Թիվն արձանագրվել է համայնքներից ստացված տվյալներով»,- նշել է ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ […]
09:56 01.09.2018
Կաթողիկոս Գարեգին Բ-ն ուղերձ է հղել սեպտեմբերի 1-ի առթիվ․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում և շնորհավորում բոլոր մանկավարժներին, ուսանողներին ու աշակերտներին՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով: Կրթության ու գիտության հանդեպ սերը առաջընթացի ու հաջողությունների գրավական է թե՛ անձնական, թե՛ ժողովուրդների ու պետությունների կյանքում, ուժ ու զորություն՝ դժվարություններ հաղթահարելու, նորանոր իրագործումներ […]
09:26 01.09.2018
Սարդարապատի միջնակարգ դպրոցում սեպտեմբերի 1-ի առթիվ անցկացվել է հանդիսավոր միջոցառում։ Այնտեղ է եղել նաև Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ Այցի համար ընտրվել է հենց այդ դպրոցը, քանի որ Արմավիրի մարզն այս ուսումնական տարվանից անցնում է համընդհանուր ներառական կրթության։
09:13 01.09.2018
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստի» աղբյուրների հավաստմամբ, վերջին շրջանում կտրուկ աճել է այն ոստիանների թիվը, ովքեր ցանկանում են լքել համակարգը: Մեր տեղեկություններով՝ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն անձամբ է շրջում ոստիկանության տարբեր կառույցներով՝ նման մտադրություն ունեցողներին հորդորելով չգնալ այդ ծայրահեղ քայլին և չկազմաքանդել համակարգը: Բանն այն է, որ հրահանգված է վերջ տալ «լևի» եկամուտ ստանալու պրակտիկային, իսկ չնչին աշխատավարձ ստացող ոստիկանները […]
07:08 01.09.2018
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորել է կրթության ոլորտի ներկայացուցիչների սեպտեմբերի 1-ը։ Նախարարի ֆեյսբուքյան գրառումը ներկայացնում ենք ստորև․ Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ «Շնորհավարում եմ ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և գիտելիքի օրվա կապակցությամբ: Արդեն մի քանի ամիս է, ինչ մեր երկիրն ապրում է մի նոր իրավիճակում, ուր գիտելիքն […]
00:42 01.09.2018
Պատրաստ ենք աջակցել ցանկացած երկրի՝ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Վրացական «Առաջին ալիքի» փոխանցմամբ՝ Երևանում վրացական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքների օկուպացման և տարածաշրջանում խաղաղության հասնելու մասին հնչեցված հարցին: Փաշինյանը նշել է, որ շատ զգույշ պետք է լինել հակամարտությունների մասին խոսելիս: «Պետք է զրուցել […]
00:13 01.09.2018
Վրաց և հայ ժողովուրդները պետք է վստահ լինեն, որ մեր գործողություններում որևէ դավադրություն կամ բացասական նպատակներ չկան, այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում՝ պատասխանելով վրացի լրագրողների հարցերին: Փաշինյանի խոսքով՝ Վրաստանի հետ Հայաստանի հարաբերությունն առանձնահատուկ է և պետք է պաշտպանված լինի աշխարհաքաղաքական ազդեցությունից: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։ «Կարծում եմ՝ իմ այցը Վրաստան՝ […]
23:41 31.08.2018
Օգոստոսի 31-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լիբանանի հայկական համայնքում: Հայահոծ Բուրջ Համուդում վիճաբանության հետևանքով հայ է զոհվել, կան վիրավորներ: Shantnews.am-ի լիբանանյան աղբյուրը հայտնում է, որ միջադեպը կենցաղային բնույթ է կրել. ազգությամբ ոչ հայ բնակիչներից մեկը հայհոյանքներ է տեղացել տարեց հայ մարդու հասցեին։ Դեպքին միջամտելով՝ մի խումբ հայ երիտասարդներ սաստել են հայհոյողին, որն, ըստ ականատեսների, հոգեկան […]
23:09 31.08.2018
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Լիբանանի Ազգային Առաջնորդարանից տեղեկանում ենք, որ այսօր տեղի ունեցած Ազգային պատգամավորական ժողովի ժամանակ Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ է ընտրվել Տ. Նարեկ արք. Ալեմեզյանը: Դռնփակ ժողովը ղեկավարել է թեմի գործող առաջնորդ Տ. Շահե եպս. Փանոսյանը, որի հրաժարականի լուրը Shantnews.am-ը հաղորդել էր շաբաթներ առաջ:
22:58 31.08.2018
Հայաստանը բազմաթիվ դրական փոփոխությունների է ենթարկվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Փոլ Բիլզերյանն ԱՄՆ վերադառնալուն պես։ «Նոր եմ վերադարձել Հայաստան կատարած հիանալի ճամփորդությունից, որտեղ հպարտորեն հետևել եմ երկու որդիներիս՝ Դենի և Ադամի երդմնակալությանը, երբ վերջիններս ՀՀ քաղաքացիություն էին ստանում», – գրել է Փոլ Բիլզերյանը՝ կոչ անելով կառավարությանը հետևել Նելսոն Մանդելայի օրինակին և միավորել տարբեր […]
21:32 31.08.2018
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը պնդում է, որ դպրոցների տնօրենների հետ հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում և այնտեղ նվաստացման որևէ փորձ չի եղել։ Հարությունյանը խնդիր չի տեսնում ներողություն խնդրելու մեջ, բայց դրա իմաստը չկա։ Այս մասին նա նշել է «Ազատություն» ռադիոկայանի եթերում։ Նախարարը պնդում է, որ ինքը՝ միջադեպի մասնակից տնօրենը, գրառում է արել, ըստ որի՝ […]
20:55 31.08.2018
Այսօր «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում ներկայացվել է «Հեղափոխության դեպքերն ու դեմքերը» խորագրով ցուցահանդեսը: Թավշյա հեղափոխության օրերին արված պրոֆեսիոնալ և սիրողական մի շարք լուսանկարներ էին ներկայացված: Հիշեցնենք, որ Երևանում ցուցահանդեսի բացումը տեղի է ունեցել հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը՝ խորհրդանշելով ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքների իրացման բացառիկ հաղթանակը, այնուհետև ցուցահանդեսը հյուրընկալվել է Գյումրիում և Իջևանում։ Մանրամասները՝ տեսանյութում:
20:45 31.08.2018
ՈՒԵՖԱ-ն պարզաբանել է Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի հետ Ադրբեջանում կայանալիք խաղին, երբ Եվրոպայի լիգայի խմբային փուլի վիճակահանությունից հետո պարզվեց, որ խմբում «Արսենալ»-ը մրցակիցներից մեկը լինելու է «Ղարաբաղ»-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սպորտային հայտնի Goal.com հանդեսի լրագրող ՔրիսՈւոլթինը «Թվիթեր»-ում ներկայացրել է ՈՒԵՖԱ-ի պարզաբանումը. «ՈՒԵՖԱ-ն կատարում էստանդարտ գործառույթներ՝ ուղարկում է ակումբներին, ֆեդերացիաներինհամապատասխան նամակներ, որով ֆուտբոլիստները կարողանան վիզա ստանալ ևմասնակցել ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարին»: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը ևս անդրադարձել է հայ ֆուտբոլիստին: «Ակումբներն իրենք պետք է որոշեն «Ղարաբաղ»-ի դեմ իրենց հայտացուցակը: Միայն դրանից հետո կարող ենք վերադառնալ այս հարցին: Եթե մեզ կապեն այս հարցին, ապա այդ ժամանակ կքննարկենք այն»,- Հիքմեթ Հաջիևի խոսքերը […]