TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+30.09 oC

Գլխավոր

Եթե Մարտի 1-ին արտակարգ դրություն չհայտարարվեր, կարող էր բերել լրացուցիչ զոհերի. Դավիթ Հարությունյան

17:17 27.07.2018

«Այն իրավիճակը, որ ստեղծվել էր 2008-ի մարտի 1-ին, շատ ծանր իրավիճակ էր, և չեմ կարող մեղադրել մեկին, եթե կոնկրետ սպանությունները չեն բացահայտվել: Իրավիճակը այդ օրերին Երևանի կենտրոնում այնպիսինն էր, որ արտակարգ դրություն չհայտարարելը կարող էր բերել լրացուցիչ զոհերի. սա իմ գնահատականն է»,- հուլիսի 27-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության անդամ, արդարադատության նախկին նախարար […]

̰
ՀՀ վարչապետն Ալիևի հետ հանդիպելու ու բանակցելու պատրաստակամություն է հայտնել

16:54 27.07.2018

Որպես ցանկացած ժողովրդավար երկիր՝ Հայաստանը նվիրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու հանձնառությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Al-Jazeera հեռուստաընկերության հայտնի Talk to Al Jazeer ծրագրին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ Հայաստանում իշխանափոխության գործընթացից հետո  Ադրբեջանն ավելի ագրեսիվ է դարձել: «Մենք մեծ հնարավորություններ ունենք Հայաստանն […]

̰
«Երկիր, որը պետք է տեսնել». Nas Daily-ն Հայաստանի մասին ամփոփիչ հոլովակ է նկարահանել

16:31 27.07.2018

Հայաստանի մասին ճանաչողական տեսահոլովակներ պատրաստելու նպատակով Հայաստան այցելած բլոգեր Nas Daily-ն այցի ավարտին ամփոփիչ տեսանյութ է պատրաստել այստեղ իր կատարած բացահայտումների մասին: Բլոգերը նշել է, որ Հայաստանն այն երկրներից է, որի մասին շատերը գուցե չգիտեն, սակայն այն տարբեր առավելություններ ունի, որոնք արժանի են ուշադրության: Հիշեցնենք՝ Nas Daily-ն պատմությունը սկսել էր հայկական ջրի մասին տեսանյութով, որտեղ […]

̰
Մեղադրյալի աթոռին Քոչարյանի հայտնվելը հաստատում է, որ ժողովրդի կամքն անբեկանելի արժեք է. «Ժառանգություն»

16:17 27.07.2018

«Ժառանգություն» կուսակցությունը Ռոբերտ Քոչարյանի շուրջ ծավալված իրադարձությունների հետ կապված հանդես է եկել հայտարարությամբ. «Մեղադրյալի աթոռին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտնվելը հաստատում է, որ ժողովրդի կամքն անբեկանելի արժեք է. նրա նկատմամբ ցանկացած ոտնձգություն, վաղ թե ուշ, պատժվում է օրենքով: «Ժառանգություն» կուսակցությունը Նոր Հայաստանի իրավապահ մարմիններին կոչ է անում վերոնշյալ գործընթացի շարունակականությունն ապահովելու և երկրում օրինականության […]

̰
ՀՀԿ-ն հանդես է եկել հայտարարությամբ

15:14 27.07.2018

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր խոր մտահոգությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ  հարուցված քրեական գործի և կալանավորման միջնորդության առիթով։ Առաջադրված մեղադրանքը թողնում է բացառապես քաղաքական հետապնդման տպավորություն, իսկ իրավական տեսակետից անհեթեթ է։ Ստեղծված իրավիճակը համարում ենք սպառնալիք Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը և […]

̰
Յուրի Խաչատուրովին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել. ՀՔԾ

13:17 27.07.2018

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց […]

̰
«Զիբիլիքս»-ի գործով մեղադրյալ Հեղինե Փոգրարյանը կալանավորվել է. ՀՔԾ

13:09 27.07.2018

Հատուկ քննչական ծառայությունում քննվող, հանրությանը «Զիբիլիքս» անունով հայտնի քրեական գործով մեղադրյալ Հեղինե Փոգրարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:  Այս մասին հայտնում են ՀՔԾ-ից: Նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա հուլիսի 25-ին Հեղինե Փոգրարյանին մեղադրանք էր առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ […]

̰
Հասունացել է համաներում հայտարարելու պահը. Զոհրաբյանը նամակ է գրել Փաշինյանին

11:44 27.07.2018

ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը երկրում համաներում հայտարարելու խնդրանքով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վարչապետին ուղղված նամակում գրել է. «Հաշվի առնելով ներկայումս Հայաստանի քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության խնդիրը, ինչպես նաև պատիժ կրող անձանց ու նրանց հարազատների՝ նոր իրողություններով պայմանավորված սպասումները, կարծում եմ` երկրում հասունացել է համաներում հայտարարելու պահը: Հարկ եմ համարում […]

̰
Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել

11:10 27.07.2018

Հուլիսի 26-ին` ժամը 20:45-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Դավիթ Արթուրի Միլոյանը: Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

̰
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենին կընտրեն սեպտեմբերի 14-ին. հայտարարվել է մրցույթ

10:55 27.07.2018

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի բաց մրցույթ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդից: «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ունեն՝ 1) գիտական աստիճան` հայագիտության կամ հումանիտար-հասարակագիտական գիտությունների բնագավառում, 2) առնվազն 5 տարվա գիտական աշխատանքի փորձառություն, 3) ցեղասպանագիտության ոլորտում […]

̰
«Պտտվող անիվ»-ը խափանվել է. քաղաքացիները մնացել են 4-5 մ բարձրության վրա

10:29 27.07.2018

ՀՀ ԱԻՆ-ում հուլիսի 26-ին՝ ժամը 21:35-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի քաղաքապետարանի դիմաց կարուսելը խափանվել է, քաղաքացիները մնացել են 4-5 մետր բարձրության վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարները «Պտտվող անիվ» կոչվող […]

̰
Սփյուռքի նախարարը Նիկոսիայում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ

10:24 27.07.2018

ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը Նիկոսիայում հանդիպել է  հայ համայնքի ներկայացուցիչների հետ: «Շատ անկեղծ զրույց ենք ունեցել: Նախ, պատմել եմ Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների մասին, այնուհետև ներկայացրել սփյուռքի հետ աշխատանքների, Հայաստան-սփյուռք գործակցության շուրջ իմ և մեր թիմի պատկերացումներն ու մշակվող նոր ռազմավարությունը, որից հետո լսել եմ նրանց. արձանագրել ենք համայնքում առկա խնդիրներն ու մտահոգությունները, ինչպես նաև […]

̰
Coca-Cola-ն կբարձրացնի գները՝ ալյումինի ներկրման համար Թրամփի սահմանած մաքսատուրքի պատճառով

07:30 27.07.2018

Ամերիկյան Coca-Cola ընկերությունը կբարձրացնի իր արտադրանքի գները՝ ալյումինի ներկրման մաքսատուրքերի պատճառով։ Ընկերությունն ալյումինն օգտագործում է ըմպելիքների տարաների պատրաստման համար։ Այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Ջեյմս Քվինսին, փոխանցում է CNBC-ն։ ԱՄՆ-ն ընթացիկ տարվա վերջին հայտարարել էր պողպատի համար 25 տոկոսի և ալյումինի համար 10 տոկոսի ներկրման մաքսատուրքեր սահմանելու մասին։ ԵՄ-ի, Կանադայի և Մեքսիկայի համար […]

̰
Քոչարյանին կալանավորելու հարցով նիստը հետաձգվեց մինչև հուլիսի 27-ը

07:10 27.07.2018

Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը քննելու համար հրավիրված նիստը հետաձգվել է. այն կկայանա հուլիսի 27-ին` ժամը 11-ին: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Ռուբեն Սահակյանը` նշելով, որ կասկած անգամ չկա Քոչարյանի՝ դատարան ներկայանալու հետ կապված։ Խնդիրը պատշաճ կերպով ծանուցումն է։ Ինչպես ավելի […]

̰
Սուրենավան համայնքի ղեկավարն ավելի քան 1 մլն դրամի յուրացումներ է կատարել

23:56 26.07.2018

Ոստիկանության Արարատի մարզային վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողները հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 24-ին տվյալներ են ստացել, որ Արարատի մարզի Սուրենավան համայնքի ղեկավար Կարո Կարապետյանը յուրացումներ է կատարել։ Տվյալների հիման վրա ոստիկանության Արարատի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է հետևյալը։ Համայնքի ղեկավարը 2017-2018 թվականների ընթացքում Սուրենավանի 20-ից ավելի բնակչի անուններով դիմումներ է ձևակերպել և որպես օգնություն դուրս […]

̰
«Սևան ազգային պարկ»-ի տնօրենը խմել է կանաչ ջրից՝ հերքելով դրա վտանգավորության մասին լուրերը

23:32 26.07.2018

«Սևան ազգային պարկ»-ի տնօրեն Վահե Գուլոյանն այսօր Սևանա լճում փորձարկում է արել և հայտարարել, որ ջուրն ամենևին էլ վտանգավոր չէ, ինչպես բնապահպաններն են ահազանգում: Վահե Գուլոյանն անձամբ է լճից բաժակով ջուր վերցրել ու հենց նույն պահին խմել: «Որևիցե վտանգավոր բան չկա, ժողովուրդ ջան, հիմա այս ամբողջը խմելու եմ, և առաջիկայում հրապարակում կլինի, որ դրանից ինձ […]

̰
Կգնամ, կնստեմ, կպայքարեմ մինչև վերջ․ ո՞ւր պետք է փախչեմ․ Քոչարյան

22:17 26.07.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ՀՔԾ-ում ցուցմունք չի տվել։ «Ես հատուկ եկել եմ ցուցմունք տալու համար՝ որպես վկա, սակայն երբ ինձ հայտարարեցին, որ իմ կարգավիճակը մեղադրյալի կարգավիճակ է, ես հրաժարվեցի ցուցմունք տալ»,- այսօր «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։ Նրա խոսքով՝ մեղադրանքին ծանոթանալով՝ ինքն ապշել է։ Այդուհանդերձ, պաշտոնաթող նախագահը հայտարարել է, որ կպայքարի մինչև […]

̰
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել. նրան կկալանավորեն

20:52 26.07.2018

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ […]

̰
Մենք բարեգործության տրամաբանությունը պետք է փոխենք. վարչապետ

19:09 26.07.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ հյուսիսարևմտյան տարածաշրջանի մի քանի տասնյակ հայ գործարարների հետ: Այս մասին տեղեկացրել էր վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը: Քիչ առաջ Արման Եղոյանը իր ֆեյսբուքյան էջում նոր լուսանկար է հրապարակել հանդիպումից և մեջբերել վարչապետի խոսքերը: «Մենք բարեգործության տրամաբանությունը պետք է փոխենք։ Բարեգործության փառաբանումը […]

̰
ԲՐԻՔՍ երկրների ղեկավարները չեն կարողացել գտնել իրենց դրոշները

19:04 26.07.2018

ԲՐԻՔՍ գագաթնաժողովի մասնակից երկրների ղեկավարները խմբակային լուսանկարին պատրաստվելիս չեն կարողացել գտնել իրենց երկրի դրոշը և կանգնել են այլ երկրի դրոշի մոտ: Ինչպես հաղորդում է «Կորեսպոնդենտ»-ը՝ անգամ դրոշների տեղափոխությունից հետո նախագահներից ոչ մեկն իր երկրի դրոշի մոտ չի կանգնել: Անգամ այն բանից հետո, երբ քաղաքական գործիչները փոխել են իրենց տեղերը, նրանցից որևէ մեկը չի կանգնել իր […]

̰
Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ-ից հեռացավ հետնամուտքով՝ անթափանց ապակիներով մեքենայով

17:19 26.07.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր որպես վկա հրավիրված էր Հատուկ քննչական ծառայություն՝ Մարտի 1-ի գործով ցուցմունք տալու։ Մինչ կեսօր ՀՔԾ շենքի մոտ արդեն հավաքված էին լրագրողներ, որոնք սպասում էին Ռոբերտ Քոչարյանին, որը, սակայն, ShantNews.am-ի տեղեկություններով, ՀՔԾ է ժամանել հետնամուտքով։ Մոտ երկու ժամ անց նույն հետնամուտքի կողմից դուրս եկավ ShantNews.am-ի տեսանյութում երևացող մեքենան և պետական […]

̰
Արարատ Միրզոյանը աշխատանքից ազատել է Կարպիս Փաշոյանին

16:27 26.07.2018

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն իր Ֆեյսբուքի էջում հայտարարություն է տարածել՝ նշելով, որ աշխատանքից ազատում է իր մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանին. «Օրեր առաջ ՖԲ-ում լայն քննարկման առարկա դարձան իմ մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանի՝ մի հարցազրույցում հնչեցրած մտքերը։ Հասկանալիորեն որևէ պաշտոնյայի խոսնակը խիստ սահմանափակ է հրապարակավ իր աշխատանքային ղեկավարի դիրքորոշումը չարտացոլող կարծիքներ հայտնելու մեջ։ Ուստիև ես […]

̰
Կառավարության որոշմամբ՝ Գյումրին Երկրագիտական թանգարան կունենա

16:15 26.07.2018

ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր կառավարության որոշմամբ Շիրակի մարզի Գյումրու քաղաքային համայնքի Ջիվանու փողոցի 74 հասցեում գտնվող հիվանդանոցի շենքն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հատկացվել է ՀՀ Շիրակի մարզի «Շիրակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ին: Մշակույթի նախարարությանն այս հարցում մեծապես աջակցել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն: Սա գյումրեցիների 30 […]

̰
Որտե՞ղ է բացվելու Մինասի նոր թանգարանը. փակ քննարկում Գյումրիի քաղաքապետարանում

16:00 26.07.2018

«Մինաս Ավետիսյան» հիմնադրամի խորհրդի նախագահը՝ նկարչի որդի Արման Ավետիսյանը, օրեր առաջ հանդես էր եկել առաջարկությամբ՝ Մինասի բոլոր որմնանկարները մեկ վայրում հավաքել ու հիմնել Մինասի մոնումենտալ գործերի թանգարան: Այս հարցի շուրջ այսօր Գյումրիի քաղաքապետարանում անցկացվել է փակ քննարկում: Հանդիպմանը մասնակցել է Մինաս Ավետիսյանի որդին՝ Արման Ավետիսյանը: Քննարկվել է նկարչի ծննդավայր Ջաջուռում գտնվող թանգարանը տեղափոխելու հարցը: Իսկ նոր […]

̰
«Կումայրի» պատմական արգելոցում ընթացող փողոցաշինական աշխատանքների համար ծառեր են հատվում․ ահազանգում են բնակիչները

15:30 26.07.2018

Երբեք օդի մաքրությամբ ու կանաչ տարածքներով աչքի չընկնող Գյումրիում, պարզվում է, ծառերը խանգարում են շինարարությանը։ «Կումայրի» պատմական արգելոցի տարածքում ընթացող փողոցաշինական աշխատանքների համար ծառեր են հատվում, ու նշանակություն չունի՝ դրանք բնակիչնե՞րն են տնկել, մրգատո՞ւ են, թե՞ դեկորատիվ։ Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի խոսքերով՝ այն ամենը, ինչ մայթեզրերին է, համայնքային սեփականություն է, հայտնում է SHANTNEWS.AM-ը։ «Մայթի […]

̰
«Հաց բերողի» հիշատակին նվիրված ակցիա Գյումրիում

15:03 26.07.2018

Այսօր՝ հուլիսի 26-ին, Գյումրիի Թատերական հրապարակում հարգանքի տուրք են մատուցել 2016թ. ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբին հաց հասցրած Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի հիշատակին: Նախաձեռնող խմբի անդամներն անցորդներին հաց ու խմորեղեն են բաժանել: Հիշեցնենք՝ երկու տարի առաջ այս օրը Արթուր Սարգսյանն իր անձնական մեքենայով ճեղքել էր ոստիկանական պատնեշն ու կյանքը վտանգելով հաց հասցրել ՊՊԾ գնդում […]

̰
Առաջիկա օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր գործադիր տնօրենի թեկնածության կոչ է լինելու. Պետրոս Թերզյան

15:02 26.07.2018

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրինության ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Թերզյանը նամակ է գրել հիմնադրամի նվիրատուներին, որը ներկայացնում ենք ստորև. «Հայաստան» համահայկական հիմնադրամի հարգելի նվիրատուներ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամները, ընդառաջելով Հայաստանի Հանրապետության ախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահ պարոն Արմեն Սարգսյանի առաջադրանքին, ինձ հանձնվեց Հիմնադրամի գործադիր տնօրինության ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունը, որը պաշտոնապես ստանձնեցի 2018-ի հուլիսի 19-ին: […]

̰
Մենք բունտերով պետք է չշարժվենք, այլ օրենքի տառը կատարելու պահանջով. ՊԵԿ նախագահ

13:41 26.07.2018

Փոքր և միջին բիզնես իրականացնող հարկ վճարողների մոտ կոշտ վարչարարություն չի իրականացվում: Հուլիսի 26-ին լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ եթե նախկինում կոշտ վարչարարություն է իրականացվել, հիմա այդպես չէ: ՊԵԿ նախագահի խոսքերով՝ եթե գործարարը կարծում է, որ սխալ վարչարարություն է իրականացվել, ապա իրենք տվել են կազմհսկողական վարչության կոնտակտային տվյալները, խնդրել, որ դիմեն […]

̰
Պետական միջոցները բոլոր ուղղություններով փոշիացվում են. վարչապետ

11:37 26.07.2018

Մենք կարող ենք արձանագարել, որ պետական միջոցները բոլոր ուղղություններով փոշիացվում են: Այս մասին այսօրվա կառավարության նիստի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մի շարք համայքներին  պետական բյուջեով  գումար հատկացնելու վերաբերյալ հարցին: «Մինչ մենք այդ անցքերը չփակենք,  այլ թեմաների մասին խոսելն ուղղակի լուրջ չի լինելու, որովհետև ինչքան շատ լցնենք այդ կաթսայի մեջ, այնքան վարարելու են […]

̰
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել մաքսային անցակետում լվացքի մեքենա ջարդող քաղաքացու մասին

11:16 26.07.2018

ՊԵԿ-ը պարզաբանել է Բագրատաշենի մաքսակետում տեղի ունեցած միջադեպը: ՊԵԿ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունը ներկայացնում ենք ամբողջությամբ. Քաղաքացու կողմից լվացքի մեքենան մաքսային հսկողության գոտում ջարդելու, մի շարք լրատվամիջոցներով լուսաբանված դեպքի կապակցությամբ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ տեսանյութում լվացքի մեքենան ջարդող քաղաքացին Երևան քաղաքի բնակիչ Սեյրան Ռոլանդի Դեմիրճյանն է, որը, մաքսային ծառայության տեղեկատվական բազայում առկա […]

̰
BACK_TO_TOP