11:58 24.07.2018
Երկրապահ կամավորականների միավորման նախկին ղեկավար Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում գտնված «ՈՒԱԶ» ռազմական մեքենաները Արցախի պաշտպանության բանակինը չեն եղել։ Այս մասին այսօր հայտնել է բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, փոխանցում է News.am-ը։ «Որտեղի՞ց վստահություն, որ Պաշտպանության բանակի մեքենաներն են հայտնվել Մանվել Գրիգորյանի մոտ։ Այդպիսի բան չկա։ Համացանցում եղել է նյութ, որտեղ Աստրախանի համայնքի բարերարները […]
11:43 24.07.2018
Աթենքի հարավարևելյան շրջանում բռնկված անտառային հրդեհների պատճառով 50 մարդ է զոհվել: EPT տեղական ալիքը տեղեկացնում է, որ Ռաֆինա քաղաքի մոտ 26 մարմին է հայտնաբերվել: Ավելի վաղ հեռուստաալիքը հաղորդել էր 156 վիրավորի մասին: Նրանցից 16-ը երեխաներ են: 11 մարդ անհայտ կորած է համարվում: Նաև հաղորդվում է, որ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից: Իշխանությունները Աթենքում արտակարգ դրություն են հայտարարել: […]
07:36 24.07.2018
Աթենքի մատույցներում անտառային հրդեհների զոհ է դարձել առնվազն 20 մարդ, վիրավորվել է 104 մարդ, որից 69-ը հոսպիտալացվել են։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ հղում անելով Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Դիմիտրիս Ձանակոպուլոսին։ Նրա խոսքով՝ տուժածներից 16-ը երեխաներ են։ Հոսպիտալացված 69 մարդկանց մեծ մասը գտնվում է ծանր վիճակում։ Զոհերի մեծ մասը բաժին է ընկնում Մաթի առողջարանային […]
07:18 24.07.2018
Բուհերում, քոլեջներում, ուսումնարաններում և ավագ դպրոցներում այլևս չեն լինելու չհաճախող, բայց դիպլոմ ստացող ուսանողներ ու աշակերտներ։ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այս մասին հայտարարել է ֆեյսբուքյան տեսաուղերձում: Նա ավագ դպրոցի աշակերտներին, բուհերի ուսանողներին և այս ուսումնական հաստատություններում սովորողներին հորդորել է սեպտեմբերի 1-ից անպայման հաճախել դասերի, որպեսզի վերջ դրվի դպրոցներ, քոլեջներ կամ բուհեր չհաճախելու, […]
00:48 24.07.2018
10 օր է՝ ուսումնասիրություններ ենք սկսել, և արդեն մեկ գործով դիմել ենք դատախազություն. 1 մլն 200 հազար դոլարի գողություն է եղել։ Այս մասին հուլիսի 23-ին ֆեյսբուքյան ուղիղ տեսակապի ժամանակ հայտարարել է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։ «Արդեն կան բացահայտումներ, վերահսկողություն ենք իրականացնում էներգետիկ ոլորտում։ Հիմա տեսնում ենք՝ ինչքան անհայրենիք են եղել ու չեն սիրել […]
00:28 24.07.2018
Հաջորդ շաբաթ Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցները կլինեն Էջմիածնի քաղաքապետարանում։ Այդ մասին հուլիսի 23-ին ասել է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը` «Facebook»-ում ուղիղ հեռարձակման ժամանակ պատասխանելով քաղաքացիների հարցերին։ Սանասարյանի խոսքով՝ դա կապված է տեղեկատվության և քաղաքացիներից ստացված տարաբնույթ բողոքների հետ։ Առաջիկայում ուսումնասիրություններ են սպասվում Աբովյանում. «Բոլոր տեղերում թող մեզ սպասեն, հերթով գալու ենք»։ «Ես ասել […]
22:02 23.07.2018
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը հայտարարել է, որ Գրիգորյանի առողջական վիճակը գնալով վատանում է: «Իմ պաշտպանյալի շաքարախտի ցուցանիշները գնալով բարձրանում են, ինչ վերաբերում է անբուժելի հիվանդությանը, որի համար պետք են պրոֆիլակտիկ պրոցեդուրաներ, դրանք արդեն ուշացել են և չեն կատարվել, հետևաբար նման պայմաններում նրա առողջական վիճակն օր-օրի վատանում է»,- ասաց պաշտպանը: Արսեն […]
21:01 23.07.2018
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հարցազրույց է տվել EADaily-ին: Հարցազրույցում նախարարը խոսել է Հայաստանի պաշտպանական ոլորտի խնդիրների, Կործանիչ ավիացիայի զարգացման ծրագրերի, ինչպես նաև Արցախի հարցում և հայ-ադրբեջանական սահմանին ռազմական լարվածության աճի մասին: Իբրև Հայաստանի անվտանգության ապահովման համար առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներ՝ նա նշել է, որ իր համար առաջնահերթ խնդիր է ԼՂ խնդրի կարգավորման համար բարենպաստ ռազմական […]
20:29 23.07.2018
Երուսաղեմի Լացի պատից մեծ քար է ընկել, հայտնում է Associated Press- լրատվական գործակալությունը: Պատից մեծ քարն ընկել է այցելուների համար նախատեսված տարածքում, հայտնի է, որ ոչ ոք չի տուժել: Նշվում է, որ քարը կշռել է 100 կգ: Երուսաղեմի քաղաքապետ Նիր Բարկատն այս երևույթը անվանել է մեծահույն հրաշք, քանի որ 100 կիլոգրամանոց քարը ընկել է աղոթող […]
19:50 23.07.2018
Վերջերս ռուսական լրատվամիջոցներն ու ոչ պաշտոնական աղբյուրները հայտնել են Հայաստանի կողմից՝ ռուսական Су-30СМ կործանիչների ձեռքբերման հնարավորության մասին: Այս մասին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ զրույցում հիշեցնում է eadaily-ի լրագրողը և հետաքրքրվում՝ իրո՞ք այդպես է, Ռուսաստանի հետ այդ հարցով բանակցություններ վարվո՞ւմ են, և արդյո՞ք Հայաստանը զարգացնում է կործանիչ ավիացիան: Տոնոյանը պատասխանել է, որ երկնքում գերիշխելը միշտ […]
18:51 23.07.2018
Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն անդրադարձել է այն հարցին, թե արդյո՞ք «Ելք» դաշինքը կշարունակի իր գործունեությունը: «Ելք»-ը երբեք միասնական չի եղել՝ միասնական խումբ, որն ունի միասնական հետաքրքրություններ: «Ելք»-ն ըստ իրավիճակի ստեղծված մեկանգամյա ինստրումենտ է՝ խորհրդարան մտնելու համար: Խորհրդարան նրանք անցան, միանգամից տեսանք տարաձայնությունները: Տեսնում ենք մինչև այսօր»,- ասել է Իսկանդարյանը: Ըստ քաղաքագետի՝ […]
17:48 23.07.2018
Այսօրվա ասուլիսի ժամանակ լրագրողները հետաքրքրվել են քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանից, թե ինչքանո՞վ են վտանգավոր տարաձայնությունները, որոնք նկատելի են նոր կառավարությունում, և հնարավո՞ր է, որ վատ թեկնածու ունենալու պարագայում նոր իշխանությունը ձախողի Երևանի քաղաքապետի պաշտոնը ևս ունենալու ծրագիրը: «Եթե լիդերը ընտրվի ներկայիս իշխանությունից, եթե իշխանությունը իր անունից նշանակի լիդերին, ասենք այս բաժակին, ապա այս բաժակը կդառնա Երևանի […]
17:29 23.07.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը: Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են Եվրասիական տնտեսական միությանը և երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:
15:26 23.07.2018
Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ նշելով, թե ԱԱԾ հատուկ ջոկատայինները տեղեկություն էին ստացել, որ առաջնագծի տվյալ հատվածում նոր դիպուկահար է հայտնվել և դիրքավորվում է: «Համբերատար և երկար սպասումներից հետո ստեղծվեց հնարավորություն դիպուկահարին վնասազերծելու հենց դիրքավորման պահին»,- մասնավորապես նշել է Արշակ Զաքարյանը:
13:33 23.07.2018
Թուրքական ծագմամբ, գերմանացի 29-ամյա ֆուտբոլիստ Մեսութ Օզիլը քննադատության էր արժանացել այն բանից հետո, երբ նկարվել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մայիսին Լոնդոնում կայացած միջոցառման ժամանակ: Նա ստացել էր բազմաթիվ քննադատական նամակներ: Գերմանական ֆուտբոլի միությունը նույնպես Օզիլին քննադատողների շարքում էր: «Ես գերմանացի եմ, երբ հաղթում ենք, իսկ պարտվելիս՝ ներգաղթյալ»: Չնայած իր հաջողություններին, Օզիլը ասել է, […]
11:30 23.07.2018
Հիմա ժամանակը չէ որևէ հարցում հարաբերություններ պարզել Ռուսաստանի հետ,- այսօր նշել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով Փանիկում տեղի ունեցած միջադեպին: «Ռուսները գործել են իրենց ոճով, բարեբախտաբար, ոչ մի լուրջ հետևանք չեղավ: Կոնֆլիկտն այսքանով պետք է սպառված համարել»,- կարծում է քաղտեխնոլոգը: Կարեն Քոչարյանն անդրադարձել է նաև ներքաղաքական խնդիրներին, մասնավորապես` Երևանի ավագանու և ԱԺ ընտրություններին: Նրա կարծիքով՝ […]
10:45 23.07.2018
Հայկական բնապահպանական ճակատը Facebook-ի իր էջում գրել է. «Դիտենք Ամուլսարում արված պայթեցումների պատկերները, որ պարզ լինի, թե ինչու էր փոշին հասնում Ջերմուկ, Կեչուտ եւ Գնդեվազ։ Եվ սա դեռ ընդամենը շինարարական աշխատանքներն էին։ Եթե թույլ տայինք բուն հանքի պայթեցումները՝ տեսարաններն ու հետեւանքները շատ ավելի սարսափելի կլինեին։ Այս տեսանյութերը բարի մարդիկ տրամադրել էին Ամուլսարի պաշտպաններից Շիրակ Բունիաթյանին»:
10:27 23.07.2018
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարության ղեկավար կազմի ներկայացուցիչներ և դեսպանատան աշխատակիցներ։ Կողմերը շեշտել են երկու երկրների միջեւ առկա համագործակցությանը նոր թափ և որակ հաղորդելու անհրաժեշտությունը՝ հատկապես բնապահպանության ոլորտում։ Նախարար Էրիկ Գրիգորյանը հատկանշել է անտառների կառավարման և օդի առցանց մոնիթորինգի […]
08:47 23.07.2018
Կուբացի պատգամավորները միաձայն աջակցել են սահմանադրական բարեփոխմանը, որը ենթադրում է երկրում սոցիալիզմի կառուցում։ Կուբայի ժողովրդական իշխանության Ազգային ժողովը կիրակի կայացած նիստում միաձայն հավանություն է տվել երկրի հիմնական օրենքի փոփոխում նախատեսող սահմանադրական բարեփոխմանը։ Այս մասին հայտնում է Granma պորտալը։ Խորհրդարանականները նաև առաջարկել են օգոստոսի 13-ից նոյեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում նոր սահմանադրությունը դնել համաժողովրդական հանրաքվեի անցկացման հարցով […]
08:14 23.07.2018
Իրանի հարավարևելյան Կերման նահանգում 5․8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այն դարձել է 1 օրում Իրանում գրանցված 4-րդ ստորգետնյա ցնցումը։ Ինչպես հայտնում է ISNA գործակալությունը՝ հղում անելով Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի ինստիտուտի սեյսմոլոգիական կենտրոնին, երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով 01։09-ին։ Ստորգետնյա ցնցման օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չկան։ Վերջին […]
07:20 23.07.2018
Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդն իրեն վատ է զգացել Սուրբ Երրորդության մայր տաճարում կիրակնօրյա պատարագի ժամանակ։ Այս մասին հայտնում է «Գրուզիա-Օնլայն»-ը։ Ինչպես հայտնել է Պատրիարքի անձնական բժիշկը՝ Իլյա Երկրորդի առողջությանը վտանգ չի սպառնում։ Ավելի ուշ տեղեկություն էր տարածվել, որ Պատրիարքի վատ զգալու պատճառը գերհոգնածությունն էր․ 3 օր նա եղել է շրջաններում։
21:33 22.07.2018
Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ օգոստոսի 10-24-ը Հայաստանում անցկացվելու է «Քայլ դեպի տուն» ծրագիրը։ Առաջին հատվածը՝ օգոստոսի 10-20-ը, պատանիներն անցկացնելու են հյուրընկալ ընտանիքներում։Այս տարի հյուրընկալվելու են մեծ թվով՝ շուրջ 500 պատանիներ, առկա է հյուրընկալ ընտանիքներ գտնելու խնդիր։ «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկին կհյուրընկալի վարչապետի ընտանիքը: Եթե դուք էլ պատրաստ եք միանալ, ապա լրացրեք սույն հայտադիմումը՝ http://tiny.cc/0aztvy: Մանրամասները՝ տեսանյութում:
21:03 22.07.2018
Կնոջս «զբոսանքը ԱՄՆ» եղել է մեր ընտանեկան բյուջեի հաշվին և ոչինչ չի արժեցել հարկատուների համար։ Այցի իմաստի, օգուտների և վնասների մասին կարելի է դատել, երբ ես առաջիկա օրերին օրենքով սահմանված կարգով ներկայացնեմ այցի հաշվետվությունը։ Այս մասին Facebook կայքի իր էջում գրել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին խորհրդական […]
20:50 22.07.2018
Իրանի արևմտյան Քերմանշահ նահանգում կիրակի օրը երկրաշարժի հետևանքով 128 մարդ է տուժել: Այս մասին հայտնել է նահանգապետ Հուշանգա Բաջանդան, փոխանցում է TASS գործակալությունը։ Տուժածների մեծ մասի համար հոսպիտալացման անհրաժեշտություն չի եղել: Ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվել է Քերմանշահ քաղաքից 76 կմ արևմուտք՝ 10 կմ խորոության վրա։ Ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, որ 26 մարդ է տուժել […]
20:12 22.07.2018
Եղեգիս խոշորացված համայնքի շրջկենտրոնում՝ Շատինում, արդեն լրացավ 41-րդ օրը, ինչ խոշորացումից հետո համայնքի մեջ ներառված տասներկու գյուղերի ժողովուրդը համախմբվել են, շրջապատել համայնքի ղեկավարի շենքը, պահանջում են գործող գյուղապետի՝ Արթուր Ստեփանյանի հրաժարականը: Վաղն այստեղ դարձյալ բողոքի ակցիա կլինի՝ ընդդեմ ՀԷԿ-երի: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ակցիայի կազմակերպիչ և համակարգող Տիգրան Եղոյանը նշեց՝ ՀԷԿ-երը «չորացնում» են ժողովրդին: Նա ասաց՝ […]
20:00 22.07.2018
Այսօր Շիրակի մարզի Փանիկ գյուղում լրագրողների հետ ունեցած զրույցում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ նախարարությունը չարաշահման դեպք է հայտնաբերել զորամասերից մեկում: Նախարարը չի մանրամասնել, թե ում անուններն են շրջանառվում գործում: «Կարող եմ տեղեկացնել, որ մեծ բացահայտում ենք արել զորամասերից մեկում սննդամթերքի հետ կապված: Շատ մեծ վատնում է եղել, որի վերաբերյալ քրեական գործ է […]
19:34 22.07.2018
Կատարվածը բացահայտ անտարբեր վերաբերմունքի հետևանք էր Փանիկի բնակիչների նկատմամբ։ Նման կարծիք է հայտնել ռուս բլոգեր Ալեքսեյ Ռոմանովը, ով այսօր այցելել է Շիրակի մարզի Փանիկ գյուղ և զրուցել տեղի բնակիչների և Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարության հետ։ Բլոգերը քննադատում է ռուս զինվորականների պահվածքը և դրանում տեսնում ռուսական զինված ուժերի առանձին ներկայացուցիչների մեղքը։ «Եթե իմ երկրի բանակն […]
18:29 22.07.2018
Ռուսաստանն ամբողջությամբ Հայաստանին է տրամադրել 200 մլն դոլարի վարկային համաձայնագրերով նախատեսված սպառազինությունը։ Այս մասին հուլիսի 22-ին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ «200 մլն դոլարի դիմաց տրամադրած զենք-զինամթերքը ժամանակակից, արդիական, անգամ ՌԴ սպառազինության մեջ չգտնվող սպառազինություն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հավելեց Դավիթ Տոնոյանը: 2015թ. ՌԴ-ն և ՀՀ-ն վարկային համաձայնագիր են վավերացրել, որի շրջանակներում ՌԴ-ն ՀՀ-ին ժամանակակից սպառազինություն է մատակարարում:
17:27 22.07.2018
26 մարդ է տուժել Իրանի արևմտյան Քերմանշահ նահանգում այսօր տեղի ունեցած 5․9 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով։ Այս մասին հայտնում են իրանական ԶԼՄ-ները։ Տեղի բնակիչները տները վնասվել են։ Արտակարգ իրավիճակների հարցերով ծառայության ղեկավարը հայտնել է, որ շրջան է ուղարկվել փրկարարների 15 խումբ։ Դա եղել է 1 օրում երրորդ երկրաշարժը։ Առաջինը՝ 4․7 մագիտուդով, գրանցվել էր տեղի ժամանակով 9․34-ին, […]
14:15 22.07.2018
Փանիկում ռուսական զորքերի զորավարժությունների անցկացման վայրի ընտրությունը սխալ էր։ Այստեղ մեղքի բաժին ունի և՛ ռուսական և հայկական կողմը։ Այս մասին այսօր Փանիկում հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Ռուսական 102-րդ ռազմաբազան այսօր Փանիկում հյուրասիրություն և համերգային ծրագիր էր կազնակերպել։Սա գյուղացիները համարում են ներողություն խնդրելու ոչ ֆորմալ ձև։ Նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ պաշտոնական ներողություն […]