23:40 24.07.2018
Վաթսուն տարվա ընդմիջումից հետո հուլիսի 24-ին Մոսկվայի Մեծ թատրոնում ներկայացվել է Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը: Ինչպես տեղեկացրին Ռուսաստանում ՀՀ դեսպանությունից, բալետի ներկայացումը նվիրված է Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին, Երևանի 2800 և մեծանուն կոմպոզիտորի ծննդյան 115-ամյակներին: Բալետն ունկնդրել են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը և ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ […]
23:33 24.07.2018
«Մենք քննարկում ենք, քանի որ նիստն էլ չի լուսաբանվել, կնախընտրեի, որպեսզի թեկնածուները ցանկության դեպքում իրենք ներկայացնեին իրենց ծրագրերը, ի վերջո, հաղթող թեկնածուի ծրագրին կծանոթանաք։ Մյուսներն էլ կլսենք, արդեն եզրակացություններ կանենք»,- ՔՊ վարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։ Հարցին, թե ինչ է ուզում Արայիկ Հարությունյանը տեսնել այդ ծրագրերում, ԿԳ նախարարը […]
22:28 24.07.2018
«Այսօր ունեցել ենք քաղաքապետի պոտենցիալ թեկնածուների մասին քննարկումներ։ Դեռևս որոշումներ չունենք»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ՔՊ վարչության նիստից հետո։ Այսօր ՔՊ-ն լսել է 2 թեկնածուի։ Ավինյանի կարծիքով՝ քննարկումները եղել են արժեքավոր, լինելու է քննարկումների ևս մեկ փուլ, իրենք լսելու են նաև այլ թեկնածուների, ըստ այդմ՝ կկայացվի որոշում։ […]
21:40 24.07.2018
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր՝ ժամը 19.30-ի սահմաններում, մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ օրակագրում Երևանի քաղաքապետի թեկնածուի ընտրության հարցն էր, սակայն ՔՊ անդամ, աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բաթոյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Երևանի քաղաքապետի թեկնածուի ընտրության հարցը […]
21:10 24.07.2018
Սլովակիայի «Յոյ» հեռուստաընկերությունը բացահայտում է արել դեռևս 2014 թվականին որպես ՀՀ դեսպան ներկայացած Աշոտ Գրիգորյանի մասին: «Հայաստանից մի խաբեբա մեծ թվով մեր գործարարների և նույնիսկ քաղաքական գործիչների է դիմել։ Նա ներկայանում է որպես Աշոտ Գրիգորյան և պնդում, որ դեսպան է Սլովակիայում: Նա նույնիսկ գրասենյակ է բացել Բրատիսլավայում «Հայաստանի դեսպանություն» անունով: Միայն թե դիվանագիտության հետ նա […]
20:52 24.07.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ ժամը 19.30-ի սահմաններում, մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ օրակագրում Երևանի քաղաքապետի թեկնածուի ընտրության հարցն էր: ՔՊ անդամ, աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բաթոյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ դեռևս Երևանի քաղաքապետի թեկնածուի ընտրության հարցը չի […]
20:30 24.07.2018
SHANTNEWS.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ մոտ մեկ ժամ է, ինչ մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը: Նիստին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ նախնական տեղեկությունների՝ օրակարգում Երևանի քաղաքապետի թեկնածուի ընտրության հարցն է: Մեր թղթակիցը հայտնում է, որ ՔՊ գրասենյակի շենքն այս պահին տարբեր կողմերից վերահսկվում է անվտանգության աշխատակիցների կողմից, բայց անցուդարձն արգելված […]
20:22 24.07.2018
Հունաստանում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 74-ի, հաղորդում է Sputnik-ի հունական ծառայությունը՝ հղում անելով հրշեջ ծառայությանը: Նշվում է, որ հրդեհի հետևանքով տուժել է առնվազն 187 մարդ՝ 164 մեծահասակ և 23 երեխա: Ավելի քան 100 մարդ համարվում է անհետ կորած: Հիշեցնենք՝ երեկ Աթենքից արևմուտք ընկած հատվածում զանգվածային անտառային հրդեհ էր բռնկվել, որի պատճառով մարդիկ […]
20:18 24.07.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառմանը: Վարչապետը ՀՄԸՄ-ի բոլոր անդամներին ջերմորեն շնորհավորել է 100-ամյա հոբելյանի առթիվ և խորհրդանշական համարել, որ հոբելյանական միջոցառումը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում կայացած դրամատիկ քաղաքական իրադարձությունների ժամանակաշրջանում: «Թույլ տվեք ասել, որ վերջերս […]
20:17 24.07.2018
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ԱՄՆ այցի վերաբերյալ իր տեսաուղերձում տեղեկացրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ առաջիկայում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեա նախատեսված այցի շրջանակներում կոնգրեսականները նպատակահարմար են գտնում կազմակերպել Փաշինյան-Թրամփ հանդիպում: Միրզոյանը նշել է, որ այս հարցով Կոնգրեսում ստորագրահավաք են սկսել, նամակ են հղում նախագահ Թրամփին: «Սա ևս ընդունված պրակտիկա է. հարցը բարձրացվեց կոնգրեսականների կողմից, և […]
19:39 24.07.2018
«Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանն ահազանգում է, որ Մեղրի քաղաքի մոտակայքում հրդեհ է բռնկվել: Facebook-ի իր էջում նա մասնավորապես գրել է. «Ահազանգ Մեղրի քաղաքի մոտակայքում, Պաժարնու ձոր կոչված հատվածից, հրդեհ է բռնկվել։ Կրակն արագ տարածվում է։ Վտանգ կա, որ այն կանցնի դեպի «Արևիկ» ազգային պարկի տարածք։ Դեպքի վայր է ժամանել Կապանից հրշեջ ծառայության ղեկավարությունը։ […]
19:26 24.07.2018
ՀՀԿ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի գազալցակայանում գրանցված ավազակային հարձակումը, ինչպես պարզվեց ոստիկանության հաղորդագրությունից, բեմադրված է եղել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Հակոբյանը պատմեց՝ ինչպես է դեպքը տեղի ունեցել: Հակոբյանը պատմեց, որ գիշերը զանգել են, ասել՝ աշխատողին գտել են գետնին ընկած, ինքը զանգել է հերթափոխի պետին, ասել, պարզվել է՝ տարել են 223 հազար դրամ և 32 000 դրամ […]
19:14 24.07.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 26-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ։ Հուլիսի 26-27-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի նախագահությամբ Սանկտ Պետերբուրգում կկայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին կմնասնակցեն Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղըզստանի վարչապետները։ Նիստում քննարկվելու են ԵԱՏՄ անդամ երկրների թվային էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համագործակցության, ԵԱՏՄ իրավանորմատիվային բազայի կատարելագործման հարցերը:
18:55 24.07.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Ժորա Պետրոսյանի մահվան հանգամանքները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Հուլիսի 24-ին կայազորային քննչական բաժնում ահազանգ է ստացվել, որ 24.07.2018թ.՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում դեմքի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային […]
18:52 24.07.2018
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նոր տեղեկություն է հաղորդել ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում հայտնաբերված ավտոմեքենաների՝ ԼՂՀ պաշտպանության բանակի հաշվեկշռում գրանցված լինելու լուրերի վերաբերյալ. «Հաշվի առնելով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթում քննվող` ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործով հասարակության և զանգվածային լրատվության միջոցների հետաքրքրվածությունն ու քրեական գործի որոշ դրվագների վերաբերյալ ԶԼՄ-ներից ստացվող […]
18:43 24.07.2018
Ինչպես արդեն հայտնի է, Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հուլիսի 23-ին իր ֆեյսբուքյան ուղիղ տեսակապի ժամանակ ասել էր, որ ուսումնասիրություններ են կատարել ՀՀ ոստիկանական համակարգում ու մի շարք բացահայտումներ կատարել: «Բացահայտել ենք, որ կան արտոնյալներ՝ նախկին գեներալներ, ոստիկանապետեր ու փոխոստիկաններ իրար պետհամարանիշներ են նվիրել, հիմա պաշտոնավարումից հետո էլ այս մարդիկ խախտումներ են անում, տեսախցիկները նկարահանում […]
18:37 24.07.2018
Միացյալ Նահանգների Կոնգրեսում քննարկվում է երկրի մյուս տարվա ռազմական բյուջեի նախագիծը, որում հիշատակվում են թուրքական իշխանությունների այն գործողությունները, որոնց հիման վրա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ պետք է պատժամիջոցների ենթարկվողների ցուցակներում հայտնվեին։ Այս հիմնավորմամբ Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովում քննարկվող փաստաթղթում (էջեր 680-683) առաջարկվում է սառեցնել նորագույն F-35 կործանիչների մատակարարումը թուրքական օդուժին։ «Նախագահ Էրդողանը, […]
18:22 24.07.2018
Բաքվում կայացել է Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի հարցերով զբաղվող գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում որոշվել է թուրքական ավիաուղիների ինքնաթիռներին իրավունք տալ ուղևորափոխադրումներ իրականացնել Գանձակ (Գյանջա)-Նախիջևան ուղեգծով (եթե ուղիղ գծով թռչեն, անցնելու են Հայաստանի օդային տարածքով)։ Հանդիպմանը քննարկվել են առհասարակ ուղևորափոխադրող ու բեռնափոխադրող ավիացիայի խնդիրները երկու երկրների միջև։ Որոշվել է ակտիվացնել երկու երկրների միջև օդային […]
18:11 24.07.2018
Երեկ երեկոյան հրդեհ է բռնկվել Աջափնյակի աղբավայրում, որը շատ մոտ է բնակելի հատվածին: SHANTNEWS.AM-ի նկարահանող խումբն այցելել է աղբավայր ու ծանոթացել ստեղծված իրավիճակին: Աղբավայրին մոտ գտնվող տների բնակիչները տեսախցիկի առջև չեն ցանկացել խոսել, բայց պատմել են, որ հրդեհներն այստեղ հազվադեպ երևույթ չեն և տարիներ շարունակ իրենց բողոքներն անարձագանք են մնում: «Աղբավայրում հրդեհաշիջում իրականացնելը դժվար է, […]
18:03 24.07.2018
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, արձագանքելով ԱՄՆ կատարած այցի մասին հրապարակված որոշ լուրերի, հանդես է եկել հայտարարությամբ: «Վերջին օրերին, ընդհանրապես վերջին ամիսներին ապատեղեկատվության և տեղեկատվական նույնիսկ կարելի է ասել որոշ դեպքերում «աղբ»-ի մի հսկայական ծավալ է դիտարկվում, որոշ դեպքերում իսկապես թյուրիմացության արդյունք է դա, որոշ դեպքերում միտումնավոր ապատեղեկատվության տարածում: Ինչ վերաբերում է «Հազարամյակների մարտահրավերներ»-ին, ապա […]
17:47 24.07.2018
Ռուսաստանցի երգչուհի Զառայի (Զարիֆա Մգոյան) հնարավոր Բաքու այցը վրդովմունքի ու բարկության ալիք է բարձրացրել ադրբեջանական սոցցանցային հարթակներում, քանի որ երգչուհին կրում է հայկական ազգանուն, ունի «Իմ Հայաստան» անունով երգ և այլ «դավադիր» արարքներ է արել ադրբեջանցիների նկատմամբ։ Այս մասին հայտնում է JamNews կայքը։ Զառան կարող է Բաքու մեկնել այնտեղ հուլիսի վերջին անցկացվելիք երաժշտական փառատոնին մասնակցելու […]
17:40 24.07.2018
Կառավարությունում սկսվել են Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի նախագծի մշակմանն ուղղված աշխատանքները, տեղեկացնում է ՀՀ վարչապետի կայքը: Մասնավորապես, «ՀՀ 2019 թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ իրենց առաջարկություններն են ներկայացնում նախարարություններն ու պետական մյուս գերատեսչությունները: 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը մշակվում է ծրագրային բյուջետավորման ձևաչափով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել […]
17:33 24.07.2018
2018 թվականի առաջին կիսամյակի աշխատանքների ամփոփման արդյունքում Հայաստանի քննչական կոմիտեում արձանագրվել է վերջին 4 տարիների համեմատության քրեական գործերի քանակի աննախադեպ աճ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը։ Նրա տեղեկացրել է, որ 2017 թվականի առաջին կիսամյակում ՔԿ-ում քննվել է 10526, իսկ 2018-ի առաջին կիսամյակում` 12622 քրեական գործ, այսինքն` 2096 […]
17:09 24.07.2018
«Շիրակ» ֆուտբոլային ակումբի նկատմամբ ՀՖՖ կարգապահական կոմիտեի 05.05.2018 թվականին կայացրած որոշման շուրջ կրքերը կարծես հանդարտվում են, համենայնդեպս՝ ներպետական դատական ատյաններում: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքից: Մայիսի 17-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Ռ. Վարդազարյան) դատավարական իրավունքի նորմերի խախտումներով բավարարել էր «Շիրակ» ՖԱ-ի բողոքը և որոշում ընդունել արգելել ՀՖՖ-ին նվազեցնել «Շիրակ» ՖԱ-ի միավորները: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան […]
16:52 24.07.2018
Խորհրդարանում Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը նշեց, որ կողմ է ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի առաջարկին, այն է՝ ընտրապայքարի մասնակից ուժերը պետք է ներկայացնեն իրենց կառավարության կազմը: «Պարզ պատկերացնենք, որ իրավունքի մեջ կան կոշտ և փափուկ նորմեր: Նախընտրական ծրագիրը, որ կուսակցությունը ներկայացնում է, ունե՞նք կոշտ պահանջ, որ դա հենց վաղը ընտրություններում հաղթելով […]
16:46 24.07.2018
Միացյալ Նահանգների համար Ռուսաստանը կմնա աշխարհաքաղաքական մրցակից, որից Վաշինգտոնի դաշնակիցների կախվածությունը նվազեցնելու համար ամերիկյան կողմը մտադիր է ռուսական սպառազինությունից հրաժարվելու ծրագրեր իրականացնել։ Այս մասին կետերը ներառված են ԱՄՆ ռազմական բյուջեի մասին նախագծում, որը քննարկվում է Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովում։ Նշվում է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ ԱՄՆ մրցակիցը, և պետք է բացառել ռուս-ամերիկյան համագործակցությունը ռազմական ոլորտում։ […]
15:52 24.07.2018
Իսրայելական Aeronautics ընկերությունը հուշագիր է ստորագրել Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության հետ, որի հիման վրա կողմերը կարող են համատեղ իրականացնել իսրայելական Pegasus 120 հետախուզական անօդաչու թռչող սարքի արտադրությունը։ Այս մասին հայտնում է Janes մասնագիտացած կայքը։ Անօդաչու թռչող այս սարքը նորագույններից է ընկերության տեսականու մեջ, այն ներկայացվել է 2017 թվականի ամռանը։ Իսկ Ադրբեջանն այս ընկերության հետ համագործակցության […]
15:37 24.07.2018
Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Վաչագան Ղազարյանը վճարել է դատարանի սահմանած 1 միլիարդ դրամ գրավը: Տեղեկությունը Armtimes-ի հետ զրույցում հաստատել է ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: Այս պահին դեռ պարզ չէ՝ Վաչագան Ղազարյանն ազատ արձակվե՞լ է, թե՞ ոչ: 1 միլիարդ դրամ գրավի որոշում կայացրել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը: Որոշումը կայացվել […]
15:17 24.07.2018
ՊԵԿ քննչական վարչությունում դեռևս 2018 թվականի մայիս ամսին արևադարձային մրգերի ներկրմամբ և մանրամեծածախ վաճառքով զբաղվող «Քեթրին Գրուպ», ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված «Մաքսֆրուտ», «Ֆրուտ Վորլդ», «Մելատրոպիկ» ընկերություններում նշանակվել են հարկային համալիր ստուգումներ, որոնց արդյունքում այդ ընկերությունների կողմից պետական բյուջե է վճարվել շուրջ 600 միլիոն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություններ: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ վերագրյալի հիման […]