TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+30.09 oC

Գլխավոր

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում Թրամփին հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ

14:12 24.07.2018

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեի համանախագահները ստորագրահավաք են սկսել Ներկայացուցիչների պալատի անդամների շրջանում, որպեսզի նամակով դիմեն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով նրան սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Հայ դատի ԱՄՆ հանձնախմբին: Նամակի նախաձեռնողներն են Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեի համանախագահներ Ֆրենկ […]

̰
Հունաստանում բռնկված հրդեհներից հայեր չեն տուժել

14:08 24.07.2018

Հուլիսի 24-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքի մոտակայքում՝ Արևելյան Ատտիկա նահանգում բռնկված անտառային հրդեհների հետևանքով տուժած հայերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը կապ է հաստատել Հունաստանում ՀՀ դեսպանատան թեժ գծի հետ. դեսպանատնից փոխանցել են, որ բռնկված հրդեհների հետևանքով տուժածների թվում հայեր չկան: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից: Ավելի […]

̰
Պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդն ուսումնասիրելու է նոր փոփոխությունների ազդեցությունը զինծառայողների վրա. Գ. Հարությունյան

13:53 24.07.2018

Պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանն այսօր  լրագրողներին է ներկայացրել զորակոչի նոր պայմանները, որոնք առնչվում են զորակոչիկների առողջական խնդիրներին: Սահմանվել է 4 հիվանդություն, որոնց դեպքում, եթե նախկինում տարկետում էր տրվում զորակոչիկին, ապա հիմա նրանք մեկնում են ծառայության, սակայն ծառայությունն անցնում են  հատուկ պայմաններում: Խոսքը, մասնավորապես, նորմայից ավելի կամ նվազ քաշ և գիշերամիզություն ունեցող […]

̰
Գանձակի և Սումգայիթի բախումների հետևում ադրբեջանական իշխանությունը տեսնում է հայ լրտեսներին և Ջորջ Սորոսի փողերը

13:32 24.07.2018

Ադրբեջանի Գյանջա (հայկական՝ Գանձակ, նախկին Կիրովաբադ) քաղաքի ղեկավար Էլմար Վելիևի դեմ հուլիսի 3-ին տեղի ունեցած մահափորձից հետո այդ երկրում տեղի ունեցող զինված բախումներն ու զանգվածային ձերբակալությունները հասել են ընդհուպ մինչև Սումգայիթ և Բաքու, և հակապետական կամ հայամետ գործունեության անվան տակ իշխանությունները ձերբակալում են իրենց համար անցանկալի անձանց: Ըստ «Թուրան» գործակալության հաղորդագրության՝ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը, […]

̰
ՊԲ հրամանատարը ներկայացրել է Արցախի առաջնագծի իրավիճակը, ռազմական բախումների հավանականությունը

13:27 24.07.2018

Հուլիսի 23-ին Արցախի պաշտպանության բանակի կողմից կազմակերպվել է լրագրողների շրջայց Արցախի շփման գիծ և զորամասերի մշտական տեղակայման վայրեր: Լրագրողները ծանոթացել են զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, հետաքրքրվել մարտական հերթապահության կրման ընթացքով և տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությամբ: Շրջայցի երկրորդ օրը՝ հուլիսի 24-ին, ՊԲ շտաբում տեղի է ունեցել ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված 2018թ. առաջին կիսամյակի արդյունքների ամփոփմանը: […]

̰
Պաշտպանության բանակը փորձում են ներքաշել քաղաքականության մեջ. ՊԲ հրամանատար

13:15 24.07.2018

Ահազանգեր կան, որ Արցախի պաշտպանության բանակի զինծառայողներին փորձում են համոզել, ներքաշել քաղաքականության մեջ, մասնակից դարձնել հանրահավաքներին և այլն։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը։ «Ահազանգներ ունենք, որ մոտենում են սպաների և զինծառայողների, որ գնան մասնակցեն հավաքների»,- նշել է հրամանատարը։ Մնացականյանի խոսքերով՝ զինծառայողներին չեն փորձել մասնակից դարձնել Արցախի նախագահի պաշտոնից Բակո Սահակյանի […]

̰
Մանվել Գրիգորյանին զրկեցին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից

13:11 24.07.2018

Էջմիածնում ավագանու այսօրվա նիստի ժամանակ Երկրապահ կամավորական միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկեցին: «Պատվավոր քաղաքացու շնորհումը և դրանից զրկումը իրավական հետևանքներ իրենից չի ենթադրում: Հարցը բացառապես բարոյական հարթության մեջ է: Պատվավոր քաղաքացու կոչումը խիստ լոկալ հարց է, որը քաղաքի բնակչության տրամադրությունը հաշվի առնելով կարծում եմ՝ դրան պետք է ուշադրություն դարձնենք: Իհարկե, դատաքննությունը […]

̰
Էջմիածնում քննարկում են Մանվել Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը

12:55 24.07.2018

Էջմիածնի քաղաքապետարանում մեկնարկել է ավագանու նիստը: Oրակարգում կա 8 հարց, որոնցից մեկը Երկրապահ կամավորական միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելն է: Հատկանշական է, որ Էջմիածնի քաղաքապետարանի ավագանու բոլոր 14 անդամներն էլ Մանվել Գրիգորյանի որդու՝ նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի թիմակիցներն են:

̰
Քաղաքագետ Էդգար Առաքելյանը նոր կուսակցություն է հիմնելու

12:50 24.07.2018

Քաղաքագետ, «Հայկական վերածնունդ» կուսակցությունից պատգամավորի նախկին թեկնածու, ՀՎԿ նախկին խոսնակ, Հ3 հեռուստաընկերության լրատվական բաժնի նախկին տնօրեն Էդգար Առաքելյանը որոշել է նոր կուսակցություն բացել. այս տեղեկությունը նա հաստատեց SHANTNEWS.AM-ի հետ զրույցում: «Այժմ փաստաթղթավորման փուլում ենք, առաջիկայում կհստակեցնենք կուսակցության անունը, հիմնական նպատակները և սեպտեմբերին հավանաբար տեղի կունենա կուսակցության հիմնադիր համագումարը: Կուսակցությունը լինելու է աջ կենտրոնամետ գաղափարախոսության կրող: […]

̰
Ընտրություններին մասնակցող ուժերը պետք է կառավարության կազմ ներկայացնեն. Խոսրով Հարությունյանի առաջարկը

12:47 24.07.2018

Խորհրդարանում Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը հանդես եկավ առաջարկով: Պատգամավորի առաջարկը հետևյալն էր՝ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած ցանկացած կուսակցություն նախ պետք է պարտավորվի ներկայացնել այն կառավարության կազմը, որով մտադիր է հանդես գալ ընտրություններում հաջողություն գրանցելու դեպքում: Այս դեպքում, ըստ պատգամավորի, հանրությունը հասկանում է՝ ինչ կազմով է այդ ուժը պատրաստվում իրականացնել նախընտրական […]

̰
Մինասի որմնանկարի տեղափոխության հարցը` տարաձայնությունների առիթ Վահրամաբերդի գյուղապետի և նկարչի որդու միջև

12:37 24.07.2018

Մինաս Ավետիսյանի «Արմենիա» որմնանկարը, որը վերականգնվել է 2016 թվականին, նորից վնասվել է: Այս մասին բարձրաձայնում է նկարչի որդին՝ Արման Ավետիսյանը, որը «Մինաս Ավետիսյան հիմնադրամ»-ի խորհրդի նախագահն է: Որմնանկարը գտնվում է Վահրամաբերդի մշակույթի տանը, որտեղ ըստ հիմնադրամի նախագահի, պահպանության համար անբավարար պայմաններ են: Մշակույթի տան ջրագծերի վթարի պատճառով որմնանկարի խոնավացման վտանգ կա, ուսումնասիրություններով նաև մեխանիկական վնասվածքներ […]

̰
Բարեկամավանի ուղղությամբ կրակոցներից փոքր-ինչ վնասվել է տներից մեկի տանիքը. գյուղապետ

12:16 24.07.2018

Հուլիսի 22-ի երեկոյան ադրբեջանական դիրքապահների կողմից գնդակոծվել են Տավուշի մարզի Բարեկամավան սահմանամերձ գյուղն ու հարակից հայկական դիրքերը։ Գյուղի ղեկավար Ջոնիկ Միքայելյանը ShantNews.am-ին հայտնեց, որ ադրբեջանական կողմի արձակած գնդակներից մի քանիսը դիպել են գյուղացիներից մեկի տան տանիքին, կրակոցների պատճառով վնասները մեծ չեն։ Կրակոցների մասին տեղեկությունները ShantNews.am-ի հետ զրույցում հաստատեց նաև ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ […]

̰
ՀՀ քաղաքացիների համար Հունաստանում Հայաստանի դեսպանությունում գործում է թեժ գիծ

12:03 24.07.2018

Հունաստանում Հայաստանի դեսպանատունը տեղեկացնում է, որ Հունաստանի Ատտիկա և մյուս շրջաններում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների համար Հունաստանում Հայաստանի դեսպանությունում գործում է թեժ գիծ: «Զոհերի կամ վիրավորների վերաբերյալ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել (+30) 2106831130 կամ (+30) 6989479827 հեռախոսահամարներով»,- ասված է հայտարարության  մեջ: Ավելի վաղը SHANTNEWS.am-ը հայտնել է, որ անտառային հրդեհի հետևանքով զոհերի թիվը […]

̰
Գեներալ Մանվելի մոտ հայտնաբերված «ՈՒԱԶ»-ները Արցախի բանակինը չեն. պարզաբանել է ՊԲ հրամանատարը

11:58 24.07.2018

Երկրապահ կամավորականների միավորման նախկին ղեկավար Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում գտնված «ՈՒԱԶ» ռազմական մեքենաները Արցախի պաշտպանության բանակինը չեն եղել։ Այս մասին այսօր հայտնել է բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, փոխանցում է News.am-ը։ «Որտեղի՞ց վստահություն, որ Պաշտպանության բանակի մեքենաներն են հայտնվել Մանվել Գրիգորյանի մոտ։ Այդպիսի բան չկա։ Համացանցում եղել է նյութ, որտեղ Աստրախանի համայնքի բարերարները […]

̰
Հունաստանում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 50-ի

11:43 24.07.2018

Աթենքի հարավարևելյան շրջանում բռնկված անտառային հրդեհների պատճառով 50 մարդ է զոհվել: EPT տեղական ալիքը տեղեկացնում է, որ Ռաֆինա քաղաքի մոտ 26 մարմին է հայտնաբերվել: Ավելի վաղ հեռուստաալիքը հաղորդել էր 156 վիրավորի մասին: Նրանցից 16-ը երեխաներ են: 11 մարդ անհայտ կորած է համարվում: Նաև հաղորդվում է, որ  իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից: Իշխանությունները Աթենքում արտակարգ դրություն են հայտարարել: […]

̰
Հունաստանում անտառային հրդեհները 20 մարդու կյանք են խլել

07:36 24.07.2018

Աթենքի մատույցներում անտառային հրդեհների զոհ է դարձել առնվազն 20 մարդ, վիրավորվել է 104 մարդ, որից 69-ը հոսպիտալացվել են։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ հղում անելով Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Դիմիտրիս Ձանակոպուլոսին։ Նրա խոսքով՝ տուժածներից 16-ը երեխաներ են։ Հոսպիտալացված 69 մարդկանց մեծ մասը գտնվում է ծանր վիճակում։ Զոհերի մեծ մասը բաժին է ընկնում Մաթի առողջարանային […]

̰
Այլևս չեն լինելու դասերի չհաճախող, բայց դիպլոմ ստացողներ. Արայիկ Հարությունյան

07:18 24.07.2018

Բուհերում, քոլեջներում, ուսումնարաններում և ավագ դպրոցներում այլևս չեն լինելու չհաճախող, բայց դիպլոմ ստացող ուսանողներ ու աշակերտներ։ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այս մասին հայտարարել է ֆեյսբուքյան տեսաուղերձում: Նա ավագ դպրոցի աշակերտներին, բուհերի ուսանողներին և այս ուսումնական հաստատություններում սովորողներին հորդորել է սեպտեմբերի 1-ից անպայման հաճախել դասերի, որպեսզի վերջ դրվի դպրոցներ, քոլեջներ կամ բուհեր չհաճախելու, […]

̰
1.2 մլն դոլարի գողություն է եղել․ Պետական վերահսկողական ծառայությունը դիմել է դատախազություն

00:48 24.07.2018

10 օր է՝ ուսումնասիրություններ ենք սկսել, և արդեն մեկ գործով դիմել ենք դատախազություն. 1 մլն 200 հազար դոլարի գողություն է եղել։ Այս մասին հուլիսի 23-ին ֆեյսբուքյան ուղիղ տեսակապի ժամանակ հայտարարել է  Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։ «Արդեն կան բացահայտումներ, վերահսկողություն ենք իրականացնում էներգետիկ ոլորտում։ Հիմա տեսնում ենք՝ ինչքան անհայրենիք են եղել ու չեն սիրել […]

̰
Հաջորդ շաբաթ Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցները կլինեն Էջմիածնի քաղաքապետարանում. Սանասարյան

00:28 24.07.2018

Հաջորդ շաբաթ Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցները կլինեն Էջմիածնի քաղաքապետարանում։ Այդ մասին հուլիսի 23-ին ասել է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը` «Facebook»-ում ուղիղ հեռարձակման ժամանակ պատասխանելով քաղաքացիների հարցերին։ Սանասարյանի խոսքով՝ դա կապված է տեղեկատվության և քաղաքացիներից ստացված տարաբնույթ բողոքների հետ։ Առաջիկայում ուսումնասիրություններ են սպասվում Աբովյանում. «Բոլոր տեղերում թող մեզ սպասեն, հերթով գալու ենք»։ «Ես ասել […]

̰
Մանվել Գրիգորյանի փաստաբանը պատրաստվում է դիմել Վճռաբեկ դատարան

22:02 23.07.2018

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի  պաշտպաններից Արսեն Մկրտչյանը հայտարարել է, որ Գրիգորյանի առողջական վիճակը գնալով վատանում է: «Իմ պաշտպանյալի շաքարախտի ցուցանիշները գնալով բարձրանում են, ինչ վերաբերում է անբուժելի հիվանդությանը, որի համար պետք են պրոֆիլակտիկ պրոցեդուրաներ, դրանք արդեն ուշացել են և չեն կատարվել, հետևաբար նման պայմաններում նրա առողջական վիճակն օր-օրի վատանում է»,- ասաց պաշտպանը: Արսեն […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարը զգուշացրել է Ադրբեջանին

21:01 23.07.2018

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հարցազրույց է տվել EADaily-ին: Հարցազրույցում նախարարը խոսել է Հայաստանի պաշտպանական ոլորտի խնդիրների, Կործանիչ ավիացիայի զարգացման ծրագրերի, ինչպես նաև Արցախի հարցում և հայ-ադրբեջանական սահմանին ռազմական լարվածության աճի մասին: Իբրև Հայաստանի անվտանգության ապահովման համար առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներ՝ նա նշել է, որ իր համար առաջնահերթ խնդիր է ԼՂ խնդրի կարգավորման համար բարենպաստ ռազմական […]

̰
Երուսաղեմի Լացի պատից 100 կիլոգրամանոց քար է ընկել

20:29 23.07.2018

Երուսաղեմի Լացի պատից մեծ քար է ընկել, հայտնում է Associated Press- լրատվական գործակալությունը: Պատից մեծ քարն ընկել է այցելուների համար նախատեսված տարածքում, հայտնի է, որ ոչ ոք չի տուժել: Նշվում է, որ քարը  կշռել է 100 կգ: Երուսաղեմի քաղաքապետ Նիր Բարկատն այս երևույթը անվանել է մեծահույն հրաշք, քանի որ 100 կիլոգրամանոց քարը ընկել է աղոթող […]

̰
Ծրագրում ենք ունենալ ոչ թե հատուկ կործանիչ ավիացիա, այլ բազմաֆունկցիոնալ օդուժ. Դավիթ Տոնոյան

19:50 23.07.2018

Վերջերս ռուսական լրատվամիջոցներն ու ոչ պաշտոնական աղբյուրները հայտնել են Հայաստանի կողմից՝ ռուսական Су-30СМ կործանիչների ձեռքբերման հնարավորության մասին: Այս մասին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ զրույցում հիշեցնում է eadaily-ի լրագրողը և հետաքրքրվում՝ իրո՞ք այդպես է, Ռուսաստանի հետ այդ հարցով բանակցություններ վարվո՞ւմ են, և արդյո՞ք Հայաստանը զարգացնում է կործանիչ ավիացիան: Տոնոյանը պատասխանել է, որ երկնքում գերիշխելը միշտ […]

̰
«Ելք»-ն ըստ իրավիճակի ստեղծված մեկանգամյա ինստրումենտ է. քաղաքագետ

18:51 23.07.2018

Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն անդրադարձել է այն հարցին, թե արդյո՞ք «Ելք» դաշինքը կշարունակի իր գործունեությունը: «Ելք»-ը երբեք միասնական չի եղել՝ միասնական խումբ, որն ունի միասնական հետաքրքրություններ: «Ելք»-ն ըստ իրավիճակի ստեղծված մեկանգամյա ինստրումենտ է՝ խորհրդարան մտնելու համար: Խորհրդարան նրանք անցան, միանգամից տեսանք  տարաձայնությունները: Տեսնում ենք մինչև այսօր»,- ասել է Իսկանդարյանը: Ըստ քաղաքագետի՝ […]

̰
Եթե Փաշինյանը որոշի, որ այս բաժակն է լինելու քաղաքապետ, բաժակը քաղաքապետ կդառնա. քաղաքագետ

17:48 23.07.2018

Այսօրվա ասուլիսի ժամանակ լրագրողները հետաքրքրվել են քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանից, թե ինչքանո՞վ են վտանգավոր տարաձայնությունները, որոնք նկատելի են նոր կառավարությունում, և հնարավո՞ր է, որ վատ թեկնածու ունենալու պարագայում նոր իշխանությունը ձախողի Երևանի քաղաքապետի պաշտոնը ևս ունենալու ծրագիրը: «Եթե լիդերը ընտրվի ներկայիս իշխանությունից,  եթե իշխանությունը իր անունից նշանակի լիդերին, ասենք այս բաժակին, ապա այս բաժակը կդառնա Երևանի […]

̰
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

17:29 23.07.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը: Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են Եվրասիական տնտեսական միությանը և երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:

̰
ԱԱԾ հատուկ ջոկատայինները ադրբեջանցի դիպուկահարի են ոչնչացրել

15:26 23.07.2018

Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ նշելով, թե ԱԱԾ հատուկ ջոկատայինները տեղեկություն էին ստացել, որ առաջնագծի տվյալ հատվածում նոր դիպուկահար է հայտնվել և դիրքավորվում է: «Համբերատար և երկար սպասումներից հետո ստեղծվեց հնարավորություն դիպուկահարին վնասազերծելու հենց դիրքավորման պահին»,- մասնավորապես նշել է Արշակ Զաքարյանը:

̰
Մեսութ Օզիլը լքել է գերմանական ֆուտբոլը, իր խոսքով՝ ռասիզմի և անհարգալից վերաբերմունքի պատճառով

13:33 23.07.2018

Թուրքական ծագմամբ, գերմանացի 29-ամյա ֆուտբոլիստ Մեսութ Օզիլը քննադատության էր արժանացել այն բանից հետո, երբ նկարվել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մայիսին Լոնդոնում կայացած միջոցառման ժամանակ: Նա ստացել էր բազմաթիվ քննադատական նամակներ: Գերմանական ֆուտբոլի միությունը նույնպես Օզիլին քննադատողների շարքում էր: «Ես գերմանացի եմ, երբ հաղթում ենք, իսկ պարտվելիս՝ ներգաղթյալ»: Չնայած իր հաջողություններին, Օզիլը ասել է, […]

̰
ՀՀԿ-ի վարկանիշը հիմա շատ ցածր է. Կարեն Քոչարյան

11:30 23.07.2018

Հիմա ժամանակը չէ որևէ հարցում հարաբերություններ պարզել Ռուսաստանի հետ,- այսօր նշել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով Փանիկում տեղի ունեցած միջադեպին: «Ռուսները գործել են իրենց ոճով, բարեբախտաբար, ոչ մի լուրջ հետևանք չեղավ: Կոնֆլիկտն այսքանով պետք է սպառված համարել»,- կարծում է քաղտեխնոլոգը:  Կարեն Քոչարյանն անդրադարձել է նաև ներքաղաքական խնդիրներին, մասնավորապես` Երևանի ավագանու և ԱԺ ընտրություններին:   Նրա կարծիքով՝ […]

̰
Ամուլսարում պայթեցումների փոշին հասնում է Ջերմուկ, Կեչուտ և Գնդեվազ․ ՀԲՃ

10:45 23.07.2018

Հայկական բնապահպանական ճակատը Facebook-ի իր էջում գրել է. «Դիտենք Ամուլսարում արված պայթեցումների պատկերները, որ պարզ լինի, թե ինչու էր փոշին հասնում Ջերմուկ, Կեչուտ եւ Գնդեվազ։ Եվ սա դեռ ընդամենը շինարարական աշխատանքներն էին։ Եթե թույլ տայինք բուն հանքի պայթեցումները՝ տեսարաններն ու հետեւանքները շատ ավելի սարսափելի կլինեին։ Այս տեսանյութերը բարի մարդիկ տրամադրել էին Ամուլսարի պաշտպաններից Շիրակ Բունիաթյանին»:

̰
BACK_TO_TOP