TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+13.25 oC

Գլխավոր

Նոր զարգացումներ Երևանի կենդանաբանական այգու շուրջ

18:29 15.06.2018

Կենդանաբանական այգում տարածված վարակի ու կենդանիների անկման պատմությունը շարունակում է քննարկումների առիթ դառնալ: «Էկո-Մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր, լրագրող Նարինե Կիրակոսյանը ձայնագրություն է հրապարակել, որտեղ հարցնում է ՀԳԳԱ ակադեմիկոս Հովհաննես Նաղաշյանին, թե քանի ամիս պետք է կարանտին հայտարարվի տուբերկուլյոզի դեպքում։ «Մինիմում 6 ամիս»,- պատասխանում է ակադեմիկոսը՝ հավելելով, որ շատ վրդովված է, որ չի պահվել, մարդիկ կարող էին […]

̰
ԱՆ-ն հորդորում է ծնողներին զգոն լինել Երևանի կենդանաբանական այգի այցելելիս

17:54 15.06.2018

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյան-Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ առողջապահության նախարարությունը  հորդորում է ծնողներին՝ զգոն լինել երեխաների հետ կենդանաբանական այգում գտնվելիս: «Լրատվամիջոցներով տարածվել է տեղեկատվություն առ այն, որ կենդանաբանական այգում մեծ թվով կենդանիների անկման դեպքեր են գրանցվել։ Հարցի առնչությամբ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ կենդանաբանական այգու […]

̰
Ի՞նչ էր շշնջում Օսիպյանը Փաշինյանի ականջին հեղափոխության օրերին

17:28 15.06.2018

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ պատասխանեց բազմաթիվ օգտատերերի հուզող հարցին, թե ի վերջո թավշյա հեղափոխության օրերին ի՞նչ էր շշնջում Նիկոլ Փաշինյանի ականջին: Քաղաքացիներին հետաքրքրում էր՝ արդյո՞ք այդ ժամանակ ձեռք է բերվել իր պաշտոնավարման համաձայնությունը: «Պարոն Փաշինյանը շատ պարզ անձնավորություն է, այնպես չէ, որ ես փորձեմ հաճոյախոսել, ես դա միշտ ասել եմ: […]

̰
«Ռոսսելխոզնադզորն» արգելք է սահմանել Հայաստանից կենդանիների, թռչունների և ձկների ներմուծման վրա

16:22 15.06.2018

«Ռոսսելխոզնադզորը» տեղեկացնում է, որ հունիսի 14-ից ժամանակավոր արգելք է սահմանել Հայաստանից ներմուծվող բոլոր տեսակի կենդանիների, թռչունների, սողունների, երկկենցաղների և հիդրոբիոնտների համար: Ըստ հայտարարության՝ դա արվել է ՌԴ տարածքը մարդու և կենդանիների համար առավել վտանգավոր վարակներից պաշտպանելու համար: Բացառություն է գործում միայն անձնական օգտագործման նպատակով ՌԴ բերվող կենդանիների դեպքում՝ երկու գլխից ոչ ավելի:

̰
Դեռ վաղ է խոսել ինչ-որ առաջարկների մասին. Պեսկովը՝ Փաշինյանի ու Ալիևի հնարավոր հանդիպման մասին

15:36 15.06.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մոսկվայում առաջին անգամ են ծանոթացել և հետագա հավանական հանդիպումների և շփման մասին խոսելը դեռևս վաղ է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Դեռևս վաղ է այդ ամենի մասին խոսել, դեռևս եղել է նրանց առաջին ծանոթությունը: Այդ իսկ պատճառով դեռ վաղ է խոսել […]

̰
Սեյրան Օհանյանը միակ բարձրաստիճան պաշտոնյան չէ, որ պետք է հարցաքննվի. Դավիթ Անանյան

15:17 15.06.2018

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կառավարության նիստից առաջ, լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ, հաստատել է նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին հարցաքննության կանչելու մասին լուրերը: Նա չի պատասխանել հարցին, թե Սեյրան Օհանյանը զուտ հարցաքննվելո՞ւ է, թե՞ ներգրավվելու է նաև որպես մեղադրյալ՝ նշելով, որ քննություն է ընթանում, և որևէ տեղեկություն բացահայտելը տեղին չէ և օրենսդրությանը հակասում է: Հարցին, թե […]

̰
Աղվան Հովսեփյանն ազատվեց պաշտոնից. կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում

13:10 15.06.2018

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն ազատվեց պաշտոնից: Կառավարությունը քիչ առաջ ընդունեց համապատասխան որոշումը: «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով, 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետով` Հայաստանի Հան­րապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ  է. Աղվան Հովսեփյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ: Թե […]

̰
Գևորգ Կոստանյանը հրաժարական է տվել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից

13:07 15.06.2018

Aysor.am-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Գևորգ Կոստանյանը հայտնել է, որ  հրաժարական է տվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից։ Կոստանյանն ասել է, որ հրաժարականի դիմումը ինքը ներկայացրել է 4 օր առաջ։ «2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձություններից հետո Հայաստանում փոխվել է կառավարությունը, ինչի արդյունքում բնականորեն փոխվել է, կամ կարող է փոխվել կառավարության դիրքորոշումը Եվրոպական […]

̰
Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ճանապարհին երթևեկությունը սահմանափակված է

13:04 15.06.2018

Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ավտոճանապարհը հենապատի փլուզման պատճառով սահմանափակված է երթևեկության համար: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության տեղեկատվական բաժնից քիչ առաջ SHANTNEWS-ին հայտնեցին, որ միջպետական ճանապարհով չեն կարող երթևեկել միայն ծանրաքարշ ավտոմեքենաները, քանի որ հենապատի նոր փլուզման վտանգ կա: Մարդատար ավտոմեքենաների համար ճանապարը բաց է: Ներկա պահին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը ոստիկանության և նախագծողների հետ քննարկում […]

̰
Սամվել Բաբայանն ազատ արձակվեց, քրեական գործը բեկանվեց և ուղարկվեց լրացուցիչ քննության

12:48 15.06.2018

Քիչ առաջ ՀՀ վճռաբեկ դատարանը  բավարարեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և վեց ամբաստանյալների` Արմեն Պողոսյանի,  Անդրանիկ և Կարեն Քոչարյանների, Ժորա  Զաքարյանի, Սանասար Գաբրիելյանի և Դավիթ Հարությունյանի պաշտպանների վճռաբեկ բողոքը` խափանման միջոց կալանքը փոխելու մասին: Ամբաստանյալներն ազատ արձակվեցին:  Բացի այդ, ամբաստանյալների վճռաբեկ բողոքները բավարարվեցին մասնակի` նրանց նկատմամբ կիրառված  Կենտրոն Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր […]

̰
Կառավարությունը մերժեց ՀՀԿ-ականների օրենսդրական նախաձեռնությունը

11:43 15.06.2018

Կառավարությունը մերժեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ՝ Վահրամ Բաղդասարյանի, Խոսրով Հարությունյանի և Գագիկ Մելիքյանի մշակած օրենսդրական նախաձեռնությունները: Նա­խագծերով, մասնավորապես, առաջարկվում է՝ 1.Ուժը կորց­­րած ճանաչել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերում պետական տուրքը ժամանակին չվճա­­րելու համար հաշվարկված տույժի գումարների վճարման պարտավորության հետ կապված դրույթները։ 2. Առանց մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիայի տաքսամոտորային փոխադրումներ իրականացնելու համար նա­խա­տես­ել […]

̰
Հայաստանում այժմ կոռուպցիա չկա. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը RT-ին

23:12 14.06.2018

Հայաստանում այժմ կոռուպցիա չկա: Այս մասին RT գործակալությանն ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հակակոռուպցիոն ոլորտում ձեռքբերումների մասին հարցին: «Այո, այդքան կարճ ժամանակահատվածում: Իհարկե, կարող են լինել որոշակի առանձին դրսևորումներ՝ կոռուպցիոն անցյալի կոռուպցիոն մնացորդներ: Դա ապագայի երաշխիք չէ, բայց ես կարծում եմ, որ այս մթնոլորտն, այս գործընթացը թույլ կտան մեզ երաշխավորել այս իրավիճակի շարունակությունը», – […]

̰
Ոստիկանությունն ավելի քան 1 մլրդ դրամի յուրացման դեպք է բացահայտել

20:56 14.06.2018

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանում գործող «Ավտո սիթի», «Տեխնոման», «ՄՍՀ ավտոզննում», «Տրանս սիստեմ», «Ֆորմատ-ավտոմոնտաժ», «Վիկտորիա Արման», «Մարկ լայֆ» «Ռոբերտ Տարոն», «Դավիթ և Էլինա», «Ուղեգիծ» սահմանափակ պատասխանատվության, «Ավտոռեմե ավտոտեխզննության կենտրոն» փակ բաժնետիրական և «Էլեկտրոմոնտաժ» բաց բաժնետիրական ընկերություններում ապօրինություններ են […]

̰
Էջմիածնում խորհրդանշական ջահ է վառվել

20:40 14.06.2018

Էջմիածնի կենտրոնական հրապարակում շարունակվում է հանրահավաքը քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականի ու արտահերթ ընտրությունների անցկացման պահանջով։ Ելույթների ընթացքում «Մերժիր Սերժին» նախաձեռնության Էջմիածնի ակտիվիստները խորհրդանշական ջահ վառեցին՝ ի նշան հաղթանակի։ Կենտրոնական հրապարակում հավաքվածներն այժմ սպասում են նախաձեռնող «Ազատ քաղաքացի բաց ինստիտուտ» ՀԿ նախագահ Արտակ Սերգոյանին, որը խոստացել է կարևոր հայտարարություն անել։ SHANTNEWS.am-ի հետ զրույցում նա ասել է, […]

̰
Ի՞նչ է կատարվել ու կատարվում Երևանի կենդանաբանական այգում

19:26 14.06.2018

Այսօր մամուլում տեղեկություն տարածվեց, որ Երևանի կենդանաբանական այգում վերջին մի քանի ամիսներին երկու տասնյակից ավելի կենդանիներ, այդ թվում՝ բացառիկ կենդանատեսակներ են սատկել հիվանդության պատճառով, սակայն այդ փաստն այգու տնօրինությունը թաքցրել է։ SHANTNEWS.am-ն այսօր եղել է կենդանաբանական այգում և պարզաբանումներ ստացել Երևանի կենդանաբանական այգու միջազգային կապերի պատասխանատու Արևիկ Մկրտչյանից: Կենդանաբանական այգում չեն հերքել, որ կենդանիների անկման […]

̰
Փրկարարները շարունակում են կորած երեխայի որոնողական աշխատանքները

18:11 14.06.2018

Ժամը 16:00-ի դրությամբ Արմավիրի մարզի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարաները որոնողական աշխատանքներ են իրականացնում Գեղակերտ, Ծաղկալանջ, Արագած, Աղավնատուն, Ամբերդ, Լեռնամերձ, Այգեշատ գյուղերում, իսկ Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ Նոր Խարբերդ գյուղում, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Ավելի վաղ հայտնել էինք, որ Այնթափում կորած երեխան դեռ չի գտնվել: Երեխան տնից դուրս է […]

̰
21-րդ անգամ մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը

18:02 14.06.2018

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում այսօր մեկնարկում է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Հանդիպումները տեղի կունենան 11 քաղաքների 12 մարզադաշտերում: Միլիոնավոր երկրպագուներ երկրագնդի տարբեր ծայրերից արդեն ժամանել են Ռուսաստան՝ մասնակից լինելու ֆուտբոլային ամենասպասված տոնին: Երևանի ժամանակով 18:30-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում  մեկնարկում է Աշխարհի 21-րդ առաջնության հանդիսավոր բացման արարողությունը: Միջոցառմանը մի շարք երկրների ղեկավարների հետ ներկա կլինի նաև Հայաստանի Հանրապետության […]

̰
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել RT-ին, իսկ այս պահին ճաշում է Մարգարիտա Սիմոնյանի հետ

16:35 14.06.2018

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Russia Today հեռուստաալիքին: Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը՝ մեկ լուսանկար հրապարակելով: Հարցազրույցի մանրամասներն ու շոշափվող թեմաներն այս պահին հայտնի չեն: Այն կհեռարձակվի մի քանի օրից Russia Today հեռուստաալիքի եթերում: «Հարցազրույցի բովանդակությունը նրանք կհրապարակեն»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց Արման Եղոյանը: RT […]

̰
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը Հայաստան կատարած այցի վերաբերյալ

16:26 14.06.2018

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները (Իգոր Պոպովը՝ Ռուսաստանից, Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիայից, Էնդրյու Շոֆերը՝ ԱՄՆ-ից)՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ միասին, հունիսի 12-14-ը Երևան կատարած այցի շրջանակներում հանդիպումներ են ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ գրասենյակը: Համանախագահները և […]

̰
Ձերբակալվել են Դավթաշենի թաղապետի տեղակալը և «Երևան» հիմնադրամի տնօրենը. ԱԱԾ

15:45 14.06.2018

Ազգային անվտանգության ծառայության մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը SHANTNEWS.am ի հետ զրույցում հաստատեց այն տեղեկատվությունը, որ ձերբակալվել են Դավթաշենի թաղապետի տեղակալը և «Երևան» հիմնադրամի տնօրենը: Սամսոն Գալստյանը այլ մանրամասներ չհայտնեց՝ ասելով, որ այժմ ընթանում է նախաքննություն: Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն ներխուժել էր Երևանի քաղաքապետարան և առգրավել «Երևան»  հիմնադրամի  որոշ փաստաթղթեր:

̰
100 հազար դրամ բնակարանի վարձավճար կառավարության պաշտոնյաների համար

15:26 14.06.2018

SHANTNEWS.am-ին հայտնի դարձավ, որ կառավարությունը որոշում կընդունի մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված կառավարության անդամին տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցման առավելագույն չափ՝ ամսական 100 հազար դրամ փոխհատուցել։ Նշվում է, որ կառավարության անդամի բնակարանի վարձի փոխհատուցումը տրամադրվելու է իր մշտական բնակության վայրից դուրս կառավարության անդամի պաշտոնավարման ժամանակահատվածի համար: Դրանից բացի՝ այդ փոխհատուցումը տրամադրվելու է այն […]

̰
Ո՞րն է Ադրբեջանի նոր զենքերի վտանգը

14:40 14.06.2018

«Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, որ Ադրբեջանը գնել է Բելառուսից, ունեն մինչև 200 կմ հեռահարություն, իսկ «Լոռա» հրթիռային համակարգերը, որ գնել է Իսրայելից, ունեն 300 կմ հեռահարություն։ Սա նշանակում է, որ Ադրբեջանի համար լիարժեք հասանելի են դարձել Հայաստանի ամենահեռավոր կետերը նույնիսկ Շիրակի մարզում, և սա է այս գնումների հարուցած փոփոխություններից մեկը, բայց ոչ կարևորագույնը (մյուսի […]

̰
«Սասնա ծռեր»-ից ևս մեկի կալանքը փոխելու միջնորդություն է բավարարվել

12:55 14.06.2018

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորք վարչական շրջաների նստավայրում  դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է  ՊՊԾ գնդի գրավման համար մեղադրվող 11 ամբաստանյալների  գործի քննությունը: Նիստի մեկնարկին  «Սասնա ծռեր» խմբի անդամ Արթուր Մելքոնյանի շահերի պաշտպան Մուշեղ Շուշանյանը միջնորդեց փոխել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը՝  չհեռանալու մասին ստորագրությամբ:   Պաշտպանը հիմնավորեց, որ Արթուր Մելքոնյանն իր խնամքին ունի երեք […]

̰
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը

12:31 14.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ չի ստորագրել Մանե Թանդիլյանի՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից ազատվելու հրաժարականի դիմումը: ShantNews.am-ը կապ հաստատեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ, ով նշեց, որ հրաժարականի դիմումը չստորագրելու պատճառներրը միայն տեխնիկական են: «Ինչպես գիտենք,  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այժմ գործնական այցով գտնվում է Մոսկվայում և շատ հավանական է, որ […]

̰
Չավուշօղլուն իրեն համարում է նաև Ադրբեջանի արտգործնախարար

12:25 14.06.2018

Թուրքական DimTV հեռուստաալիքի ուղիղ եթերում այդ երկրի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն պատասխանել է ադրբեջանցի լրագրողների հարցերին: Նա նշել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան եղբայրական երկրներ են: Նրա հարցազրույցից որոշ հատվածներ է ներկայացրել ադրբեջանական minval.az-ը: «Մեր երկրներից մեկի կայունությունն ու բարեկեցությունը նաև մյուս երկրի կայունությունն ու բարեկեցությունն է: Ղարաբաղի խնդիրը միայն Ադրբեջանին չի վերաբերում»,- ասել է նա: […]

̰
ԱԺ-ն ընդունեց «2017 թվականի պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվություն»-ը

10:35 14.06.2018

ԱԺ-ն ավարտեց հերթական նիստերի քառօրյան: Այսօրվա նիստին ներկա էր 89 պատգամավոր: Քվեարկության դրվեց երեկ քննարկված «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվություն»-ը: Կողմ՝ 65, դեմ՝ 23. ձայների այսպիսի հարաբերակցությամբ նախագիծն ընդունվեց: Այսքանով քառօրյայի օրակարգը սպառվեց: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ներկաներին ևս մեկ անգամ հիշեցրեց, որ հաջորդ նիստը հունիսի 19-ին է, այն կլինի արտահերթ: […]

̰
Փրկարարները վերսկսել են կորած երեխայի որոնողական աշխատանքները

21:55 13.06.2018

Հունիսի 13-ին՝ ժամը 09:50-ին, Արմավիրի մարզի Արագած, Այգեշատ, Աղավնատուն, Լեռնամերձ, Ամբերդ համայնքներում և մոտակա դաշտավայրերում որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեպքի վայր են մեկնել Արմավիրի մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը: «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրին հարակից տարածքում որոնողական աշխատանքներ իրականացնելու համար դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 12:02-ին որոնողական աշխատանքներն ավարտվել […]

̰
Այս ամենի մեջ կա քաղաքական հետք. քաղտեխնոլոգը պրանկերների՝ Փաշինյանի անունից զանգեր կատարելու մասին

21:38 13.06.2018

ՌԴ-ն պրանկերների միջոցով խնդիր է լուծում: SHANTNEWS.am-ի հետ զրույցում այս տեսակետն է հայտնել քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ մեկնաբանելով ռուս պրանկերների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հեռախոսազրույցը: «Ամեն դեպքում, այս ամենի մեջ կա քաղաքական հետք: Պրանկերները պարզապես չեն զանգում, «գժվացնում», ինչպես սովորաբար ասում են: Նրանք կոնկրետ խնդիր են լուծում: Առաջին հերթին՝ Ռուսաստանն […]

̰
Հույս ունեմ, որ հայ-ռուսական հարաբերությունները կզարգանան երկու պետությունների շահերի և սուվերենության նկատմամբ հարգանքի հիման վրա. Փաշինյանը Պուտինին

20:58 13.06.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում, Կրեմլում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ ու բազմակողմ ձևաչափով հարաբերությունների օրակարգին և համագործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերն անդրադարձել են տարբեր, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված թեմաների: Զրուցակիցները […]

̰
Հուսով եմ՝ այդ հարաբերությունները կդառնան էլ ավելի առանձնահատուկ. ՀՀ վարչապետը՝ ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին

19:43 13.06.2018

Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ընթացքում անդրադարձ է եղել քաղաքական երկկողմ հարաբերություններին ու տնտեսական գործակցությանը: ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին այցի համար: «Շնորհակալություն, որ Դուք եկել եք. մեզ համար հնարավորություն է ստեղծվել միջազգային մարզական իրադարձության շրջանակում խոսել երկկողմ հարցերի շուրջ»,- ասել է […]

̰
BACK_TO_TOP