19:29 13.06.2018
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ հրաժարական է տալիս: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Կվիրիկաշվիլին Վրաստանի կառավարությունը գլխավորում էր 2013 թվականի հուլիսից: «Ես ջանում էի լինել յուրաքանչյուր քաղաքացու վարչապետը… Ես եղել և մնում եմ թիմային խաղացող: Ելնելով դրանից՝ ես նկատում եմ թիմի տրամադրությունները ու կայացնում եմ որոշում, որը իմ վիճակում պետք է կայացնի […]
19:20 13.06.2018
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքել է Պետական եկամուտների կոմիտեի տարածած տեղեկատվությունն այն մասին, որ նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաների շարքում նաև ինքն է կանչվել հարցաքննության Պաշտպանության նախարարությունում 2014-2017թթ-ի ընթացքում գնումների և բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների վերաբերյալ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործով: «Ես չգիտեմ ՊԵԿ-ը ինչ է տարածել, ես, […]
17:20 13.06.2018
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է ՊՆ պաշտոնյայի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք. մեղադրանք է առաջադրվել երկու անձի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 1961 թ. ծնված Մ.Խալաթյանը, դեռևս 1999 թվականից ընդգրկված լինելով ՀՀ […]
17:15 13.06.2018
ԱԻՆ-ը դադարեցրել է 14-ամյա Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքները: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Արմավիրի մարզի ԱԻՆ փրկարարական վարչության պետ Հովհաննես Մարգարյանը: «Որոնողական աշխատանքները դադարեցված են, մինչև իրական տեղեկություն կստանանք: Երեկ Արագածոտնի մարզն էլ է մեզ հետ աշխատանքներ իրականացրել, սարերն անցել ենք, եկել ու հասել ենք իրար, ոչ մի հետք չենք գտել: Ապատեղեկատվություն էր տարածվել, […]
15:18 13.06.2018
Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարեց պաշտպաններ Տիգրան Եգորյանի և Տիգրան Հայրապետյանի բողոքը Ժիրայր Սեֆիլյանի դատավճռի վերաբերյալ և մեղմացրեց նրա դատավճիռը՝ որպես պատժաչափ սահմանելով 5 տարի 5 ամսվա ազատազրկում: Դատարանը հաշվի առնելով մի խումբ պատգամավորների երաշխավորությունները՝ նրան նաև ազատեց կալանքից։ Դատարանը մեղմացրեց նաև մյուս ամբաստանյալների դատավճիռները։ Հիշեցնենք՝ Ժիրայր Սեֆիլյանը Աջափնյակ-Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի […]
12:59 13.06.2018
Ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է ստացվել ՀՀ քաղաքացիներ Վ.Գ.-ից և Ա.Խ.-ից այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձևակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի […]
21:50 12.06.2018
Հունիսի 12-ին` ժամը 14:27-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արագած գյուղի մոտակայքում, Այնթապ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի բնակչի՝ Հ. Հ.-ի (ծնված 2004 թ.) որոնողական աշխատանքներին մասնակցելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը: Փրկարարները […]
21:30 12.06.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենին՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. մայիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի դիմումն առ այն, որ ապրիլի 6-ին Հայաստանի երիտասարդական […]
21:17 12.06.2018
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հրաժարականի մասին լուրերը ևս ապատեղեկատվություն են: Նախարարի մամուլի քարտուղար Մարինե Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում շրջանառվող լուրերը հերքել է . «Հարգելի՛ գործընկերներ, Հայտնում եմ, որ տարածված լուրերը՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հրաժարականի մասին, չեն համապատասխանում իրականությանը: Նախարարը շարունակում է աշխատանքը սովորական ՝ ծանր աշխատանքային գրաֆիկով»: […]
20:35 12.06.2018
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի արդեն նախկին նախարար Մանե Թանդիլյանն «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին՝ ինչո՞վ է զբաղվելու այսուհետ, նշեց. «Թույլ տվեք այսօր այդ մասին չխոսել, զբաղվելու շատ բան կա և շատ կարևոր բաներ կան, բացի քաղաքականությունից ու նախարար աշխատելուց»: Լրագրողի խնդրանքով, արձագանքելով ՀՀ վարչապետի՝ կառավարության վերջին նիստում արտահայտած տեսակետին, թե կառավարությունում դեմ […]
20:31 12.06.2018
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ հերքելով իր սպասվելիք պաշտոնանկության շուրջ շրջանառվող լուրերը: «Սիրելի՛ ընկերներ, Զանգվածային լրատվության միջոցներով տարածվող տեղեկությունը, թե հրաժարականի դիմում եմ ներկայացրել, իրականությանը չի համապատասխանում: Ես մեծ պատասխանատվությամբ և բարեփոխումներ իրականացնելու վճռականությամբ շարունակում եմ կատարել արդարադատության նախարարի պարտականությունները»,- գրել է նա: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=225319961398203&id=100017606020589
19:45 12.06.2018
Վերջին շրջանում ադրբեջանական կողմը նկատելի ակտիվություն է դրսևորում տեղեկատվական դաշտում, ինչն արտահայտվում է տարաբնույթ ապատեղեկատվական հոսքերի և քարոզչական տեսանյութերի առատությամբ, հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է, որ «հիմնական նպատակ ունենալով ներքին ու արտաքին լսարանում «հավուր պատշաճի» ներկայացնել սեփական զինուժի «ձեռքբերումները», պաշտոնական Բաքուն օրերս, նախ, շրջանառության մեջ դրեց նախիջևանյան հատվածում իբր […]
19:40 12.06.2018
«Ազատություն» ռադիոկայանի կողմից նախապես պլանավորված ասուլիսից րոպեներ առաջ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հրաժարական է ներկայացրել: Պատճառների մասին խոսելիս նա նշել է, որ հրաժարականի հիմք է դարձել իր և կառավարության տեսլականների տարբերությունը կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառման հարցում: «Կառավարության նիստում, որին բոլորդ հետևում էիք, ըստ էության, այնպիսի որոշում կայացվեց, որը հակասում էր […]
18:47 12.06.2018
Քիչ առաջ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որտեղ հայտնում է իր լիազորությունները դադարեցնելու մասին: «Սիրելի հայրենակիցներ, ես դեմ եմ եղել պարտադիր կուտակային համակարգին, իմ համախոհների հետ միասին այդ համակարգի դեմ կազմակերպել եմ ցույցեր, և հիմա էլ գտնում եմ, որ կուտակային համակարգը պետք է առանցքում ունենա ազատ կամահայտնության և […]
18:46 12.06.2018
Այսօր՝ հունիսի 12-ին, տեղացած հորդառատ անձրևից հետո Գյումրու գրեթե բոլոր փողոցները ջրածածկ են եղել։ Քաղաքի կենտրոնում ջրահեռացման համակարգի բացակայության պատճառով կուտակված անձրևաջրերը խցանումներ են առաջացրել, երկրորդական փողոցները նույնպես դժվարանացանելի են դարձել։
18:41 12.06.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց՝ Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Արմեն Իսագուլովը, անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալներ Վիկտոր Քոչարյանը և Ռոբերտ Շաֆերյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից՝ իրենց դիմումների համաձայն: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքից:
18:36 12.06.2018
«Լիդիան Արմենիա» ընկերությունը պրիմիտիվ ապատեղեկատվություն է համարում լուրերն այն մասին, թե իբր պատրաստվում է հայց ներկայացնել Լոնդոնի արբիտրաժային դատարան՝ Հայաստանի իշխանություններից պահանջելով 2 մլրդ դոլար։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ընկերության փոխնախագահ Արմեն Ստեփանյանը: «Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Դա պարզապես շատ պրիմիտիվ ապատեղեկատվություն է, որն իրականության հետ կապ չունի»,- նշեց նա: Ըստ տարածված լուրերի՝ «Լիդիանի» հայցի հիմքում […]
16:59 12.06.2018
ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը համոզված է, որ երբ խոսվում է Արցախի շուրջ բանակցային պրոցեսին Հայաստանի մասնակցության մասին, ապա խնդիրը պետք է վերաբերի ռազմական գործողությունների վերսկսման կանխարգելմանը, իսկ բազմաթիվ մյուս հարցերում Հայաստանը չի կարող Արցախի փոխարեն բանակցային կողմ հանդիսանալ: «Հայաստանը միայն իր փոխարեն կարող է բանակցել, ակնհայտ է: Չի կարող Հայաստանը բանակցել Արցախի փոխարեն: Բանակցությունների […]
16:46 12.06.2018
Հունիսի 14-ին Ռուսաստանում կմեկնարկի ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությունը: Ռուսաստանն Արևելյան Եվրոպայում աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին կազմակերպիչ երկիրն է լինելու։ Որակավորման փուլը հաղթահարած հավաքականները մրցելու են Ռուսաստանի 11 քաղաքի 12 մարզադաշտերում։ Պատմության մեջ առաջին անգամ որակավորմանը մասնակցել են 209 ՖԻՖԱ անդամներ, չհաշված Ռուսաստանի հավաքականը, որը որակավորվեց ավտոմատ՝ որպես ընդունող երկիր: Որակավորման փուլը չանցած նշանավոր հավաքականներից են քառակի […]
16:12 12.06.2018
Հունիսի 12-ին՝ ժամը 14:27-ին, «911» ծառայությունը տեղեկացնում է, որ Արմավիրի մարզի Արագած գյուղի մոտակայքում Այնթապ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի բնակչի՝ Հ. Հ.-ի (ծնված 2004 թ.) որոնողական աշխատանքներին մասնակցելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը: Հիշեցնենք, որ ավելի վաղ SHANTNEWS.am-ը տեղեկացրել է, […]
15:28 12.06.2018
SHANTNEWS.am-ը E-draft տեղեկատվական կայքէջից տեղեկացավ, որ ՀՀ արդարադատության նախարարությունը օրենսդրական նոր նախաձեռնությամբ է հանդես գալու, որը ենթադրում է համատիրությունների լուծարում: «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու և «Համատիրության մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է նախատեսել առավել մասնագիտացված կառավարման մոդել, այն է` կառավարումը իրավաբանական անձ հանդիսացող կառավարչի միջոցով: Համաձայն […]
14:49 12.06.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հատուկ քննչական ծառայության աշխատակիցներին է ներկայացրել գերատեսչության նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին: Ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշել է, որ ուրախ է նրանց տեսնելու համար, չնայած, ըստ Փաշինյանի, նրանց հանդիպելիս սովորաբար չեն ուրախանում: Վարչապետը նշել՝ օրենքի առաջ պետք է հավասար լինեն բոլորը: Փաշինյանն ընդգծել է, որ ՀՔԾ-ն, ամենակարևոր գործերից մեկը, որ պետք է անի, […]
13:02 12.06.2018
Այնթափում կորած երեխան դեռ չի գտնվել: SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ աուտիզմով տառապող տղային դեռ շարունակում են փնտրել: Ինչպես արդեն հայտնել էինք՝ երեխան տնից դուրս է եկել հունիսի 8-ին` ժամը 17.00-ի սահմաններում: Հագին եղել է կանաչ շապիկ, կիսաանդրավարտիք (շորտ): Երեխայի մազերը կարճ են, ինչպես պատկերված է նկարում։ Երեխան եղել է ոտաբոբիկ : Երեխային տեսնողներին կամ գտնողներին խնդրում ենք շտապ […]
09:50 12.06.2018
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը համացանցում հրապարակել է ադրբեջանցիների՝ Գյուննութի գերեզմաններ այցի տեսանյութը։ «Նկարահանված է հայկական դիրքերից, այն դիրքից, որը լիարժեք վերահսկողություն ունի գյուղի ավերակների նկատմամբ»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանն ֆեյսբուքյան իր էջում: Ավելի վաղ ՊՆ մամուլի խոսնակը հայտնել էր, որ հունիսի 6-ին և 7-ին ադրբեջանական կողմը դիմել է ՀՀ ԶՈւ հրամանատարությանը՝ խնդրելով թույլատրել […]
21:26 11.06.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը պաշտոնապես հայտարարել է 2020թ. կայանալիք Արցախի նախագահի համաժողովրդական ընտրություններին իր թեկնածությունը չառաջադրելու մասին: Բակո Սահակյանը նման հայտարարությամբ է հանդես եկել Արցախի և Հայաստանի հանրային հեռուստաընկերություններին տված հարցազրույցում: Բակո Սահակյանը խոսել է Արցախում ստեղծված ներքաղաքական իրավիճակի և վերջին զարգացումների մասին: Ստորև ներկայացնենք հարցազրույցն ամբողջությամբ. – Պարոն Նախագահ, բնական է, որ ներկա […]
20:27 11.06.2018
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Բ-ի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսների, հայաստանյան թեմերի առաջնորդների և առաջնորդական տեղապահների ժողով: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ ժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել հունիսի 10-ին Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում տեղի ունեցած միջադեպին: «Մեր ցավն ու վրդովմունքն ենք արտահայտում Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում […]
19:32 11.06.2018
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ: Թարմացված ցուցակները հրապարակվել են գերատեսչության կայքում: Պատժամիջոցներ են սահմանվել երեք ռուսի և երեք ռուսական ընկերությունների՝ Digital Security, «Дайвтехносервис», «Քվանտ» նկատմամբ: Նշվում է, որ պատժամիջոցները կիրառվում են նաև Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային ռեժիմի ուժեղացման վերաբերյալ մեկ տարի առաջ ընդունված օրենքի հիման վրա: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը […]
19:12 11.06.2018
«Կուտակային կենսաթոշակի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի շուրջ քննարկման ընթացքում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ եթե ինքը կողմ քվեարկի, կստացվի, թե ինքը դեմ է իր համոզմունքներին, քանի որ ԱԺ-ում դեմ է արտահայտվել այս նախագծին: Այդուամենայնիվ, ըստ Մինասյանի, ինքը գիտակցում է, որ այս պահին լուծման այդ տարբերակն […]