19:49 16.07.2018
Թուրքիային ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգեր գնելուց հետ պահելու համար Վաշինգտոնը ձեռնարկել է թուրքական կողմին սեփական նմանատիպ համակարգեր վաճառելու նոր գործընթաց։ Reuters-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ պետդեպը բանակցություններ է վարում Անկարայի հետ ամերիկյան Patriot զենիթահրթիռային համակարգեր վաճառելու շուրջ։ Ամերիկյան ու թուրքական պատվիրակությունները մասնակցել են Մեծ Բրիտանիայում անցկացված ավիաշոուին, որտեղ հնարավոր էր նրանց հանդիպումը։ Սակայն գործակալության աղբյուրը հրաժարվել […]
19:37 16.07.2018
Հուլիսի 16-ին՝ ժամը 16:14-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Աշտարակ-Կաքավաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 53-րդ կիլոմետրին բախվել են «ԶԻԼ» մակնիշի (վարորդը՝ Հ. Ե., ծնված 1964 թ.) […]
18:53 16.07.2018
Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Հարություն Հայրապետյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է, որ Արևմտյան Վրաստանի Տղիբուլի քաղաքում գտնվող Մինդելի անվան հանքում տեղի ունեցած փլուզման հետևանքով զոհերի թվում հայեր չկան: Հայրապետյանի հավաստմամբ՝ Տղիբուլի քաղաքը, որտեղ տեղի է ունեցել փլուզումը, ոչ հայաբնակ շրջան է: Հուլիսի 16-ին Արևմտյան Վրաստանի Տղիբուլի քաղաքում գտնվող Մինդելի […]
18:29 16.07.2018
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները հետախուզական ծավալուն միջոցառումներով պարզել են, որ նախորդ տարի Երևանում բնակվող 49-ամյա մի տղամարդու առևանգել են ու ծեծի ենթարկել։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Նախնական տվյալներով՝ տղամարդը ցանկացել է հիմնել գիշերային ակումբ, ուր պետք է այցելեին արտասահմանցի զբոսաշրջիկներ։ Օգոստոսի կեսերին Երևանի բնակիչ Նարեկ […]
18:18 16.07.2018
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է Ֆրանսիայի ազգային հավաքականին Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում հաղթելու համար և իր ֆեյսբուքյան էջում հրապարակել այս լուսանկարը: «Ճանաչեցի՞ք ինձ: Վերադարձ 1998 թվական: Շնորհավորում եմ աշխարհի չեմպիոնին»,- գրել է Հենրիխ Մխիթարյանը:
17:43 16.07.2018
Հայաստանի բնակչության 70 տոկոսը վստահում է Եվրամիությանը: Այս թիվը 5 տոկոսով ավելին է 2017 թվականի ցուցանիշի համեմատությամբ: Վիճակագրական այս տվյալներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարը: Պյոտր Սվիտալսկին անդրադարձել է նաև վարչապետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումներին, Հայաստանի նոր կառավարության հետ համագործակցության հեռանկարներին, Արցախի շուրջ վերջին զարգացումներին: Եվրամիության պատվիրակության ղեկավարը հերթական հանդիպումը լրագրողների […]
17:29 16.07.2018
Այսօր՝ հուլիսի 16-ին, տեղի է ունեցել Երկրապահ կամավորականների միության վարչության նիստ: Երկրապահ կամավորականների միության վարչությունից հայտնում են, որ օրակարգում եղել են ԵԿՄ արտահերթ համագումարի հրավիրման կանոնակարգված կազմակերպումը միության կանոնադրության պահանջով իրավաբանական գործողություններ իրականացնելիս վարչությանը համապատասխանաբար լիազորելը և այլ աշխատանքային հարցեր: Նիստին ներկա են եղել վարչության 127 անդամներ, ԵԿՄ վարչության փոխնախագահներ և վարչության նախագահի թեկնածու Արամ […]
15:27 16.07.2018
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ֆակել Գազ» և «Նախշին» ՍՊ ընկերություններում, ինչպես նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող «Ավոտգազ» ՍՊ ընկերությունների սեփականատերերին, հայտնել է, որ ՊԵԿ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը կանդրադառնա վերջիններիս պատկանելության խնդրին: ՊԵԿ-ից հայտնում են, որ հասարակության մեջ այս կամ այն հայտնի անձնավորության հետ […]
15:05 16.07.2018
Արևմտյան Վրաստանի Տղիբուլի քաղաքում գտնվող Մինդելի անվան հանքում այսօր առավոտյան գրանցվել է հերթական արտակարգ պատահարը, որի հետևանքով զոհվել է հանքի չորս աշխատակից, վեց մարդ ստացել է մարմնական վնասվածքներ: Ինչպես հայտնել են Վրաստանի ՆԳՆ-ից, նախնական տեղեկությամբ Մինդելիի հանքահորի հանքամասերից մեկում մեթանի պայթյունից փլուզվել է թունելի տանիքը: Փաստի առնչությամբ հետաքննություն է սկսվել Վրաստանի ՔՕ 240-րդ հոդվածի երկրորդ մասով: […]
15:03 16.07.2018
Չնայած Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը հայտարարել էր, որ չի մասնակցելու Երևանի քաղաքապետի ընտրություններին, այնուամենայնիվ, այդ խմբակցության շատ անդամներ ավագանու արտահերթ նիստի ընթացքում եղել են քաղաքապետարանի շենքում: Լրագրողները խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանից հետաքրքրվել են, թե ինչու են որոշել թեկնածու չառաջադրել և նիստին էլ չմասնակցել: Խմբակցության ղեկավարի խոսքերով՝ իրենց դիրքորոշումն այն է, որ այս ավագանին պետք է […]
14:58 16.07.2018
ՀՀ ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 16-ին, ժամը 11։13-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 23 շենքը մասամբ փլուզվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փլուզվել էր արդարադատության նախարարությանը պատկանող շենքը, որի մի մասը ծառայում էր փորձագիտական կենտրոնին, իսկ մյուս կեսը՝ պրովացիոն ծառայությանը: SHANTNEWS-ի թղթակիցը հաղորդում է, որ փլուզվել է շենքի […]
14:26 16.07.2018
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը SHANTNEWS-ի հետ զրույցում ասաց, որ այժմ դեռ նոր քաղաքապետի ընտրությունների հետ կապված հարցումներ չեն արվել: «Քանի որ հիմա դեռ ավագանին է ընտրում, մեզ նման պատվեր չի եղել, սակայն հիշում եմ` վերջին ընտրությունների ժամանակ անցկացրած հարցման տվյալների համաձայն՝ երևանցիների 60%-ը գոհ էր քաղաքապետ Տարոն Մարգարյանից: Գալիք ընտրությունների հետ կապված դեռ խմորումները շատ են […]
14:20 16.07.2018
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամում մեկնարկել է թանգարանի հոգաբարձուների խորհրդի նիստը: Նիստի ընթացքում քննարկվում են օրակարգային մի քանի հարցեր, այդ թվում. Հիմնադրամի տնօրենի ընտրության անցկացման ընթացակարգը Ընտրության անցկացման օրը Հիմնադրամի տնօրենի թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ նախապայմանների առկայության հարցը: Ըստ այդմ՝ հիմնադրամի տնօրենի թեկնածություն կարող է ներկայացնել հայագիտության և հումանիտար հասարակագիտության գիտական աստիճան ունեցող, 5 տարվա գիտական […]
14:09 16.07.2018
Հոդվածի հեղինակները ներկայացնում են հայերենի որոշ յուրահատկություններ՝ նշելով, որ անգլիախոսների համար այն սովորելը բավականին հետաքրքիր կլինի՝ չնայած կարող է դժվար թվալ:
13:36 16.07.2018
ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը SHANTNEWS-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ 14-ամյա Հայկի որոնումները շարունակվում են: «Ոստիկանությունը շարունակում է զբաղվել այդ հարցով և դեռ շարունակելու է»,- ասաց Էդգար Ջանոյանը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը SHANTNEWS-ի հետ զրույցում հայտնեց, որ երեխայի հետ կապված վերջին ահազանգը ԱԻՆ եղել է […]
13:19 16.07.2018
Տավուշի բնակիչ, դեռևս չպարզված հանգամանքներում Ադրբեջանում հայտնված Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանն ունի հոգեկան խնդիրներ և հենց այդ խնդիրների պատճառով չի ծառայել հայկական զինված ուժերում։ Այս մասին տեղեկություններն այսօրվա ասուլիսի ընթացքում վերահաստատեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։ Խոսնակը տեղեկացրեց, որ քաղաքացու խնդիրների մասին փաստաթղթերը փոխանցվել են Կարմիր խաչին, նույն կառույցի հետ մշտական կապ է պահում նաև […]
13:12 16.07.2018
Վայոց ձորի մարզում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տեղաշարժը խոչընդոտելու միջադեպի հետ կապված ոստիկանությունում ծառայողական քննությունն է սկսվել: Այս տեղեկությունը SHANTNEWS-ի հետ զրույցում հաստատեց ոստիկանության՝ ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը: «Ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով Վայոց ձորի մարզում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տեղաշարժը խոչընդոտելու միջադեպի հետ կապված ոստիկանությունում ծառայողական քննությունն […]
13:11 16.07.2018
Բելառուսական անձնագրով Ադրբեջան այցելած հայազգի բլոգեր Վլադ Մովսեսովի հետ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մշտական կապի մեջ է։ Հիմա հայկական կողմը քայլեր է ձեռնարկում՝ գնահատելու համար բլոգերին սպառնացող վտանգը Ադրբեջանի կողմից։ Այս մասին այսօրվա ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ԱԳն խոսնակ Տիգրան Բալայանը։ Երևանում ուսումնասիրում են նաև հնարավոր աջակցության տարբերակները, սակայն Բալայանը հիշեցրեց, որ Մովսեսովը Բելառուսի քաղաքացի […]
12:01 16.07.2018
Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրության նիստը չկայացավ. քվորում չապահովվեց անգամ հայտարարված 30 րոպե ընդմիջումից հետո: Հիշեցնենք՝ հուլիսի 16-ի նիստին ներկա էին Երևանի ավագանու 5 անդամ: Երևանի ավագանու ՀՀԿ և «Ելք» խմբակցությունները Երևանի քաղաքապետի թեկնածու չէին առաջադրել և նիստին չէին ներկայացել:
11:38 16.07.2018
Երևանը պետք է ունենա քաղաքապետ: Այս մասին հուլիսի 16-ին՝ Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությանը, նշեց «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար, քաղաքապետի միակ առաջադրված թեկնածու Զարուհի Փոստանջյանը: Նա ասաց, որ պարտավորվում է ի կատար ածել բոլոր այն պարտավորությունները, որ ստանձնել է երևանցիների առջև: Քաղաքապետ ընտրվելու իր հնարավորություններին անդրադառնալով՝ նա ասաց, որ քաղաքացիների գնահատականից է կախված՝ ինչպիսին կլինի Երևանի քաղաքապետը: […]
11:24 16.07.2018
Վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի հիմնադրած «Իմ քայլը» հիմնադրամը հայտարարություն է տարածել և նշել, որ հիմնադրման առաջին օրվանից հարյուրավոր նամակներ են ստացել, բայց այդ` խնդրագրերի զգալի մասը կապ չունի նորաստեղծ հիմնադրամի առաքելության հետ. Հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Սիրելի բարեկամներ, «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության մեկնարկի մասին հայտարարելու պահից մենք հարյուրավոր նամակներ ենք ստացել՝ խնդրանքներ, հորդորներ, համագործակցության առաջարկներ: […]
11:16 16.07.2018
Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հանդիպումների ընթացքի մասին տեղեկություններ եղել են, սակայն իր ճեպազրույցի ընթացքում ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն առանձնացրեց վարչապետի հանդիպումն Աֆղանստանի նախագահի հետ, ապա ներկայացրեց Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը ՀՀ ԶՈւ մասնակցությունը, այս պահին` 121 զինծառայողով։ Հանդիպումների վերաբերյալ առանձնացված մյուս կետը վերաբերում էր Արցախյան հակամարտության կարգավորման բանակցություններին։ Բալայանը հայտնեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման […]
10:04 16.07.2018
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հանդիպել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Ռուբեն Մելիքյանը: «Երեկ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել ենք Մայր Աթոռ՝ հանդիպելու Գարեգին Բ Վեհափառին՝ կապված նախորդ օրը Գնդեվանքի մերձակայքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի […]
09:38 16.07.2018
Իրավապահ համակարգը պետք է գործի արդյունավետ: Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է շատ ակտիվ շարունակվի ՀՀ-ում, բայց դա պետք է տեղի ունենա օրենքի տառին համապատասխան՝ մարդու իրավունքները պաշտպանելով: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացիներին հուզող հարցերին։ Փաշինյանը կարծում է, որ երկրում իրավապահ ոչ բոլոր մարմիններն են, որ կոռուպցիայի դեմ […]
07:12 16.07.2018
Հուլիսի 15-ի երեկոյան Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Ֆրանսիայի հաղթանակից հետո տոնակատարությունները վերածվել են անկարգությունների։ Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել զանգվածային անկարգությունների մասնակիցների դեմ։ Այս մասին հայտնում է BFM-ը։ Մի քանի խուլիգաններ քարեր են նետել Ելիսեյան դաշտերում գտնվող խանութների ցուցափեղկերի ուղղությամբ։ Ոստիկանությունը ձերբակալել է 7 մարդու։ Կենտրոնական փողոցից տարհանել են հարյուր հազարավոր երկրպագուների։ Անկարգությունների վայր է […]
00:12 16.07.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապի ժամանակ հայտարարել է, որ ռազմաքաղաքական իրավիճակը լարված է, ինչը պայմանավորված է Ադրբեջանի՝ օրեցօր ավելացող ագրեսիվ հայտարարություններով։ Փաշինյանը ՀՀ զինված ուժերին հրահանգել է լինել ծայրահեղ զգոն ու պատրաստ Ադրբեջանի ցանկացած սադրանքի․ «Մենք շփման գծի երկայնքով ունենք ադրբեջանական ստորաբաժանումների կուտակումներ, այդպիսի իրավիճակ ունեինք Ապրիլյան պատերազմից առաջ։ Նախիջևանի ուղղությամբ էլ ունենք […]
23:35 15.07.2018
Ամուլսարի հանքի շահագործման հարցով Բնապահպանական տեսչությունը ստուգումներ է իրականացնում։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով օգտատերերից մեկի այն դիտարկմանը, որ եթե Փաշինյանն ընդդիմադիր լիներ, Ամուլսարի հանքը չէր շահագործվի: «Եթե Ամուլսարի գործընթացը սկսվեր իմ վարչապետ դառնալուց հետո, ես, միանշանակ, դեմ կարտահայտվեի: Ես թույլ չէի տա, որ այդ ծրագիրը սկսվեր ոչ […]
23:17 15.07.2018
Հայաստանում պետական մակարդակով կադրային բանկ է ստեղծվելու։ Այս մասին ֆեյսբուքյան ուղեղ տեսակապով հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացիների հարցերին։ Նրա խոսքով՝ կադրային բանկը կլինի առցանց հարթակ՝ իր ներքին ֆիլտրերով, որտեղ աշխարհի յուրաքանչյուր քաղաքացի կարող է հավակնություններ ներկայացնել պետական կառավարման համակարգում աշխատանքի անցնելուն: «Մենք պետք է կարողանանք առաջիկայում իրագործել կադրային հեղափոխություն, որը նոր ավյուն […]
23:01 15.07.2018
Հասարակական տրանսպորտի խնդիրները պետք է լինեն Երևանի նոր քաղաքապետի ուշադրության կենտրոնում: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ տեսակապի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացիների հարցերին։ «Ծանր զգացողություններ եմ ունենում, երբ տեսնում եմ Երևանում կռացած երթևեկող մեր հայրենակիցներին: Այդ «հուսահատության գազելները» Երևանում, ցավոք, շարունակում են գործել: Այդ խնդիրը պետք է Երևանի նոր քաղաքապետի ուշադրության կենտրոնում […]
21:04 15.07.2018
Ռուսաստանում ավարտվեց Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Եզրափակչում մրցեցին Ֆրանսիայի և Խորվաթիայի հավաքականները։ Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում կայացած հանդիպման ժամանակ ֆրանսիացիները 4։2 հաշվով հաղթանակ տարան։ Ֆրանսիայի հավաքականը 1998 թվականից հետո երկրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։ Ֆրանսիացիներից գոլերի հեղինակներ դարձան Անտուան Գրիզմանը՝ 38-րդ րոպեին, 11-մետրանոցից, Պոլ Պոգբան՝ 59-րդ, և Կիլիան Մբապպեն՝ 65-րդ րոպեին, խաղի հաշիվը 18-րդ րոպեին բացել էր […]