TIME
Ամսաթիվ
25 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.83
  • 450.86
WEATHER
+26.09 oC

Գլխավոր

Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացու հոգեկան խնդիրների մասին փաստաթղթերը փոխանցվել են Կարմիր խաչին. ԱԳՆ խոսնակ

13:19 16.07.2018

Տավուշի բնակիչ, դեռևս չպարզված հանգամանքներում Ադրբեջանում հայտնված Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանն ունի հոգեկան խնդիրներ և հենց այդ խնդիրների պատճառով չի ծառայել հայկական զինված ուժերում։ Այս մասին տեղեկություններն այսօրվա ասուլիսի ընթացքում վերահաստատեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։ Խոսնակը տեղեկացրեց, որ քաղաքացու խնդիրների մասին փաստաթղթերը փոխանցվել են Կարմիր խաչին, նույն կառույցի հետ մշտական կապ է պահում նաև […]

̰
Կաթողիկոսի տեղաշարժը խոչընդոտելու միջադեպի հետ կապված սկսվել է ծառայողական քննություն

13:12 16.07.2018

Վայոց ձորի մարզում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տեղաշարժը խոչընդոտելու միջադեպի հետ կապված ոստիկանությունում ծառայողական  քննությունն է սկսվել: Այս տեղեկությունը SHANTNEWS-ի հետ զրույցում հաստատեց ոստիկանության՝ ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը: «Ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով Վայոց ձորի մարզում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տեղաշարժը խոչընդոտելու միջադեպի հետ կապված ոստիկանությունում ծառայողական  քննությունն […]

̰
Քայլեր ենք ձեռնարկում Ադրբեջան այցելած բլոգերին սպառնացող վտանգը գնահատելու համար. ԱԳՆ խոսնակ

13:11 16.07.2018

Բելառուսական անձնագրով Ադրբեջան այցելած հայազգի բլոգեր Վլադ Մովսեսովի հետ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մշտական կապի մեջ է։ Հիմա հայկական կողմը քայլեր է ձեռնարկում՝ գնահատելու համար բլոգերին սպառնացող վտանգը Ադրբեջանի կողմից։ Այս մասին այսօրվա ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ԱԳն խոսնակ Տիգրան Բալայանը։ Երևանում ուսումնասիրում են նաև հնարավոր աջակցության տարբերակները, սակայն Բալայանը հիշեցրեց, որ Մովսեսովը Բելառուսի քաղաքացի […]

̰
Երևանի քաղաքապետի ընտրության նիստը չկայացավ

12:01 16.07.2018

Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրության նիստը չկայացավ. քվորում չապահովվեց անգամ հայտարարված 30 րոպե ընդմիջումից հետո: Հիշեցնենք՝ հուլիսի 16-ի նիստին ներկա էին Երևանի ավագանու 5 անդամ: Երևանի ավագանու ՀՀԿ և «Ելք» խմբակցությունները Երևանի քաղաքապետի թեկնածու չէին առաջադրել և նիստին չէին ներկայացել:

̰
Երևանցիների խնդրանքն ու հորդորն է՝ ներկայացված լինել իմ միջոցով. Զարուհի Փոստանջյան

11:38 16.07.2018

Երևանը պետք է ունենա քաղաքապետ: Այս մասին հուլիսի 16-ին՝ Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությանը, նշեց «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար, քաղաքապետի միակ առաջադրված թեկնածու Զարուհի Փոստանջյանը: Նա ասաց, որ պարտավորվում է ի կատար ածել բոլոր այն պարտավորությունները, որ ստանձնել է երևանցիների առջև: Քաղաքապետ ընտրվելու իր հնարավորություններին անդրադառնալով՝ նա ասաց, որ քաղաքացիների գնահատականից է կախված՝ ինչպիսին կլինի Երևանի քաղաքապետը: […]

̰
Խնդրագրերի զգալի մասը չի առնչվում հիմնադրամի առաքելությանը և նպատակներին. «Իմ քայլը» հիմնադրամ

11:24 16.07.2018

Վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի հիմնադրած «Իմ քայլը» հիմնադրամը հայտարարություն է տարածել և նշել, որ հիմնադրման առաջին օրվանից հարյուրավոր նամակներ են ստացել, բայց այդ` խնդրագրերի զգալի մասը կապ չունի նորաստեղծ հիմնադրամի առաքելության հետ. Հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Սիրելի բարեկամներ, «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության մեկնարկի մասին հայտարարելու պահից մենք հարյուրավոր նամակներ ենք ստացել՝ խնդրանքներ, հորդորներ, համագործակցության առաջարկներ: […]

̰
Փաշինյանի և Ալիևի հանդիպման մասին պայմանավորվածություն չի եղել. ԱԳՆ խոսնակ

11:16 16.07.2018

Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հանդիպումների ընթացքի մասին տեղեկություններ եղել են, սակայն իր ճեպազրույցի ընթացքում ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն առանձնացրեց վարչապետի հանդիպումն Աֆղանստանի նախագահի հետ, ապա ներկայացրեց Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը ՀՀ ԶՈւ մասնակցությունը, այս պահին` 121 զինծառայողով։ Հանդիպումների վերաբերյալ առանձնացված մյուս կետը վերաբերում էր Արցախյան հակամարտության կարգավորման բանակցություններին։ Բալայանը հայտնեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման […]

̰
ՀՀ-ի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները հանդիպել են Գարեգին Բ-ի հետ

10:04 16.07.2018

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հանդիպել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Ռուբեն Մելիքյանը: «Երեկ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել ենք Մայր Աթոռ՝ հանդիպելու Գարեգին Բ Վեհափառին՝ կապված նախորդ օրը Գնդեվանքի մերձակայքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի […]

̰
Փաշինյանը «վիրահատական միջամտություն» է խոստացել կոռուպցիայի դեմ անարդյունավետ պայքարող իրավապահ օղակներում

09:38 16.07.2018

Իրավապահ համակարգը պետք է գործի արդյունավետ: Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է շատ ակտիվ շարունակվի ՀՀ-ում, բայց դա պետք է տեղի ունենա օրենքի տառին համապատասխան՝ մարդու իրավունքները պաշտպանելով:  Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացիներին հուզող հարցերին։ Փաշինյանը կարծում է, որ երկրում իրավապահ ոչ բոլոր մարմիններն են, որ կոռուպցիայի դեմ […]

̰
Ֆուտբոլային հաղթանակի տոնակատարությունները Ֆրանսիայում վերածվել են անկարգությունների

07:12 16.07.2018

Հուլիսի 15-ի երեկոյան Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Ֆրանսիայի հաղթանակից հետո տոնակատարությունները վերածվել են անկարգությունների։ Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել զանգվածային անկարգությունների մասնակիցների դեմ։ Այս մասին հայտնում է BFM-ը։ Մի քանի խուլիգաններ քարեր են նետել Ելիսեյան դաշտերում գտնվող խանութների ցուցափեղկերի ուղղությամբ։ Ոստիկանությունը ձերբակալել է 7 մարդու։ Կենտրոնական փողոցից տարհանել են հարյուր հազարավոր երկրպագուների։ Անկարգությունների վայր է […]

̰
Շփման գոտում կուտակումներ կան, ինչպիսիք եղել են Ապրիլյան պատերազմի օրերին. Նիկոլ Փաշինյան

00:12 16.07.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապի ժամանակ հայտարարել է, որ ռազմաքաղաքական իրավիճակը լարված է, ինչը պայմանավորված է Ադրբեջանի՝ օրեցօր ավելացող ագրեսիվ հայտարարություններով։ Փաշինյանը ՀՀ զինված ուժերին հրահանգել է լինել ծայրահեղ զգոն ու պատրաստ Ադրբեջանի ցանկացած սադրանքի․ «Մենք շփման գծի երկայնքով ունենք ադրբեջանական ստորաբաժանումների կուտակումներ, այդպիսի իրավիճակ ունեինք Ապրիլյան պատերազմից առաջ։ Նախիջևանի ուղղությամբ էլ ունենք […]

̰
Եթե չունենք դե յուրե հիմնավորում, Ամուլսարում որևէ գործողություն չենք կարող իրականացնել․ Փաշինյան

23:35 15.07.2018

Ամուլսարի հանքի շահագործման հարցով Բնապահպանական տեսչությունը ստուգումներ է իրականացնում։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով օգտատերերից մեկի այն դիտարկմանը, որ եթե Փաշինյանն ընդդիմադիր լիներ, Ամուլսարի հանքը չէր շահագործվի: «Եթե Ամուլսարի գործընթացը սկսվեր իմ վարչապետ դառնալուց հետո, ես, միանշանակ, դեմ կարտահայտվեի: Ես թույլ չէի տա, որ այդ ծրագիրը սկսվեր ոչ […]

̰
Հայաստանում պետական մակարդակով կադրային բանկ է ստեղծվելու․ վարչապետ

23:17 15.07.2018

Հայաստանում պետական մակարդակով կադրային բանկ է ստեղծվելու։ Այս մասին ֆեյսբուքյան ուղեղ տեսակապով հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացիների հարցերին։ Նրա խոսքով՝ կադրային բանկը կլինի առցանց հարթակ՝ իր ներքին ֆիլտրերով, որտեղ աշխարհի յուրաքանչյուր քաղաքացի կարող է հավակնություններ ներկայացնել պետական կառավարման համակարգում աշխատանքի անցնելուն: «Մենք պետք է կարողանանք առաջիկայում իրագործել կադրային հեղափոխություն, որը նոր ավյուն […]

̰
«Հուսահատության գազելները» դեռ գործում են․ խնդիրը պետք է նոր քաղաքապետի ուշադրության կենտրոնում լինի․ Փաշինյան

23:01 15.07.2018

Հասարակական տրանսպորտի խնդիրները պետք է լինեն Երևանի նոր քաղաքապետի ուշադրության կենտրոնում: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ տեսակապի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացիների հարցերին։ «Ծանր զգացողություններ եմ ունենում, երբ տեսնում եմ Երևանում կռացած երթևեկող մեր հայրենակիցներին: Այդ «հուսահատության գազելները» Երևանում, ցավոք, շարունակում են գործել: Այդ խնդիրը պետք է Երևանի նոր քաղաքապետի ուշադրության կենտրոնում […]

̰
ԱԱ-2018․ Ֆրանսիան դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն

21:04 15.07.2018

Ռուսաստանում ավարտվեց Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Եզրափակչում մրցեցին Ֆրանսիայի և Խորվաթիայի հավաքականները։ Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում կայացած հանդիպման ժամանակ ֆրանսիացիները 4։2 հաշվով հաղթանակ տարան։ Ֆրանսիայի հավաքականը 1998 թվականից հետո երկրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։ Ֆրանսիացիներից գոլերի հեղինակներ դարձան Անտուան Գրիզմանը՝ 38-րդ րոպեին, 11-մետրանոցից, Պոլ Պոգբան՝ 59-րդ, և Կիլիան Մբապպեն՝ 65-րդ րոպեին, խաղի հաշիվը 18-րդ րոպեին բացել էր […]

̰
Հելսինկիում ոսկե «Թրամփը» գումար է պահանջում զբոսաշրջիկներից՝ լուսանկարվելու համար

17:13 15.07.2018

Հելսինկիում հայտնվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «կենդանի արձանը», որը գումար է խնդրում զբոսաշրջիկներից լուսանկարվելու համար։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Մուգ ակնոցներով և նախագահի սանրվածքով ոսկե ֆիգուրը նստած է պալատից 30 մ հեռավորության վրա, որտեղ հուլիսի 16-ին կկայանա իրական Թրամփի և նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Առեղծվածային Թրամփը նախագահի հետ նմանության է […]

̰
Լուսիկ Ագուլեցու հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 16-ին

16:18 15.07.2018

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ստեղծվել է Լուսիկ Ագուլեցու հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով։ Այս մասին հայտնում են ՀՀ Մշակույթի նախարարությունից: Լուսիկ Ագուլեցու հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 15-ին՝ ժամը 19:30-ից սկսած՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։

̰
Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտին նվիրված գալա-համերգին

15:26 15.07.2018

Նախագահ Արմեն Սարգսյանը Մոսկվայի Մեծ թատրոնում ներկա է գտնվել ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտին նվիրված՝ համաշխարհային օպերային աստղերի մասնակցությամբ գալա-համերգին:

̰
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ կարկուտ

13:48 15.07.2018

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը․ Հանրապետության տարածքում` Հուլիսի 15-ի ցերեկը, 19-20-ը առանձին շրջաններում, 16-18-ը շրջանների զգալի մասում գիշերը և կեսօրից հետո սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Հուլիսի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ […]

̰
Կարեն Ղազարյանը Բերդավանի բնակիչ է․ նրա՝ Ադրբեջանի տարածքում հայտնվելու հանգամանքները ճշտվում են․ ոստիկանություն

13:33 15.07.2018

Ադրբեջանական մամուլի տեղեկատվությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանն ու ապատեղեկատվություն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը` անդրադառնալով Բերդավանի բնակիչ Կարեն Ղազարյանի` Ադրբեջանի տարածքում հայտնվելու մասին տեղակատվությանը: «Այսօր ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու […]

̰
Ադրբեջանի պնդմամբ «գերի հայ հետախույզը» չի ծառայել ՀՀ ԶՈւ-ում. Դավիթ Տոնոյանը դիմել է ԿԽՄԿ երևանյան գրասենյակ

13:01 15.07.2018

Ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկար են հրապարակել, պնդում են, որ լուսանկարում գերեվարածը հայ հետախույզ է, որին բռնել են հայ-ադրբեջանական սահմանի Ղազախի հատվածում։ Տվել են նաև անձնական տվյալները՝ 1984 թ. ծնված Կարեն Ղազարյան, բայց անունը կարող է և սխալ լինել։ ՀՀ ՊՆ-ից մեզ հայտնեցին, որ գերին դիվերսանտ չէ, այլ, ամենայն հավանականությամբ, հերթական մոլորված գյուղացին, այս պահին ճշտվում են […]

̰
Կաթողիկոսը հրաժարվում է բաց քննարկման ձևաչափով հանդիպումից. «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնություն

12:45 15.07.2018

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնությունն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ից հանդիպում է խնդրում բաց քննարկման ձևաչափով, բայց կաթողիկոսը հրաժարվում է լրատվամիջոցների ներկայությամբ հանդիպումից: Այս մասին հայտարարություն է տարածել «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնությունը: Նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ գրեթե երկու ամիս է, ինչ կաթողիկոսի հրաժարականի պահանջն է հնչում՝ հրապարակ բերելով ոչ միայն գրավոր, այլև […]

̰
ՀՀԿ-ն քաղաքապետի թեկնածու չի առաջադրի և չի մասնակցի ավագանու նիստին

12:29 15.07.2018

Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցությունը հուլիսի 16-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններին չի առաջադրելու թեկնածու և չի մասնակցելու Երևանի ավագանու համապատասխան նիստին։ Այս մասին ասվում է խմբակցության ֆեյսբուքի էջում. «Հաշվի առնելով երկրում ստեղծված նոր իրողությունը, Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը հուլիսի 16-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններին չի առաջադրելու թեկնածու և չի մասնակցելու Երևանի ավագանու համապատասխան նիստին։ Խորապես համոզված ենք, […]

̰
Երևանում 8-ամյա երեխան սեքսուալ բռնության զոհ է դարձել. կասկածյալը ձերբակալված է

12:03 15.07.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է 67-ամյա տղամարդ՝ Երևանում 8-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն ֆեյսբուքյան էջում։ Դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի մայիս-հունիս ամիսներին՝ կասկածյալի բնակարանում։ Քրեական գործով պարզվել է, թե ինչ պայմաններում է տուժողը ծանոթացել […]

̰
Ռուսաստանը ներառվել է ԵՄ-ի համար գլխավոր սպառնալիքների եռյակում

10:00 15.07.2018

Միջազգային հարաբերությունների հարցերով եվրոպական խորհուրդը (ECFR) կազմել է ԵՄ-ի համար անվտանգության գլխավոր սպառնալիքների վարկանիշը։ Ռուսաստանը հայտնվել է երկրորդ հորիզոնականում։ Առաջին տեղում հայտնվել են արմատական իսլամիստական խմբավորումները, երկրորդ տեղում, Ռուսաստանից բացի, հայտնվել են միջազգային քրեական  կազմակերպությունները։ «Առաջատարների» եռյակը եզրափակել է Հյուսիսային Կորեան։ 2008 թվականին Ռուսաստանը ներառված չի եղել եվրոպացիների գլխավոր վախերի եռյակում։ Վարկանիշը կազմվում է ԵՄ […]

̰
Մեկնարկում ենք «ներՈւԺ» ծրագիրը․ Մխիթար Հայրապետյան

00:54 15.07.2018

Սփյուռքի նախարարությունը FAST և IDEA հիմնադրամների, Դիլիջանի միջազգային դպրոցի (UWC) և Impact Hub Yerevan-ի հետ համատեղ մեկնարկում է «ներՈւԺ» ծրագիրը: Եթե դու սփյուռքում բնակվող 18-35 տարեկան հայ երիտասարդ ես, ունես բիզնես գաղափար, ապա մասնակցի՛ր «ներՈւԺ» ծրագրին, հաղթի՛ր և ստացի՛ր մինչև 15 մլն դրամ աջակցություն՝ Հայաստանում իրականացնելու քո սթարթափ ծրագիրը: Ծրագրի վերաբերյալ մանրամասներին ծանոթանալու, ինչպես նաև […]

̰
Սևանա լճի ափամերձ հատվածում ջուրը կանաչ երանգ է ստացել

22:08 14.07.2018

Շարունակվում են ահազանգեր ստացվել Հայաստանում առկա բնապահպանական խնդիրների մասին: EcoNews.am-ի փոխանցմամբ՝ նախօրեին համացանցում հայտնվել է տեսանյութ, որը միանգամից գրավել է բնասեր և բնապահպան հասարակության ուշադրությունը: Քաղաքացիներից մեկը տեսանկարահանել է, թե ինչպես է Սևանա լճի ափամերձ հատվածում ջուրը կանաչ երանգ  ստացել: Քաղաքացին նշում է, որ դեպքն արձանագրվել է Շողակաթ (Շորժա) համայնքի ափին: Այս երևույթը հաճախ անվանում են […]

̰
Ի՞նչ են քննարկել Հայաստանի վարչապետն ու Աֆղանստանի նախագահը

20:55 14.07.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանն իր ֆեյսբուքյան էջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի լուսանկարն է հրապարակել, որին կից կատարել է նաև հետևյալ գրառումը. «Վարչապետ Նիկոլ Փաշինայնի հետ հանդիպման ժամանակ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հիշել էր Աֆղանստանի արքայազններից մեկի հայկական ծագումնաբանությունը: Խոսքը աֆղանական Թուրքեստանի կառավարիչ սարդար Իսհաղ խանի մասին է […]

̰
Սյունիքի նախկին մարզպետը լքեց ՀՀԿ-ն

20:19 14.07.2018

«Առավոտ»-ը տեղեկացնում է, որ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը այս շաբաթ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ՀՀԿ-ից հեռանալու պատճառն այն է, որ Վահե Հակոբյանն աշխատանքի առաջարկ է ստացել, որի պահանջներից է ապաքաղաքական լինելը, ուստի չի կարող անդամակցել կամ հարել որևէ կուսակցության:

̰
Վեհափառ Հայրապետն արդեն ուղևորվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին. Տեր Վահրամ

19:48 14.07.2018

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն արդեն իսկ ուղևորվում է Մայր Աթոռ: «Վեհափառ Հայրապետն արդեն դուրս բերվեց և կուղևորվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Հակառակ տխրահռչակ նախաձեռնության հայտարարությունների, մեկնաբանությունների և հերքումների՝ նրանց պահվածքը հատել է ողջամտության բոլոր սահմանները»,- նշել է նա: Հիշեցնենք՝ […]

̰
BACK_TO_TOP