19:43 14.07.2018
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արձագանքել է «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության արարքին: «Խիստ մտահոգիչ եմ համարում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղաշարժը սահմանափակելու և սպառնալիքներ հնչեցնելու մասին տեղեկությունները։ Ոստիկանությունը պարտավոր է շտապ քայլեր ձեռնարկել տեղեկությունները ստուգելու և անհրաժեշտ ընթացք տալու համար»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է նա:
19:33 14.07.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ տեղեկացրել էր, որ այսօր Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց Ձորի թեմ), որտեղ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները, որոնք պահանջում են կաթողիկոսի հրաժարականը, արգելափակել են Վեհափառի տեղաշարժը: Գնդեվանքից վերադարձի ճանապարհը […]
18:52 14.07.2018
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Այսօր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց Ձորի թեմ), որտեղ հայտնի նախաձեռնության անդամներն արգելափակել են Վեհափառ Հայրապետի տեղաշարժը։ Այժմ Նորին Սրբության մեքենան շրջափակված է, Գնդեվանքից վերադարձի ճանապարհը փակ է մեքենաներով և քարերով, նախաձեռնության անդամները սպառալիքներ են […]
17:39 14.07.2018
Այսօր «Շիրակ» կենտրոնում տեղի է ունեցել գեղանկարիչ Սամվել Գալստյանի ու նրա երեք աշակերտների ցուցահանդես-վաճառքը։ Ստեղծագործող երեխաներն ու նրանց ուսուցիչն ապրում են Գյումրիի ծայրամասային թաղամասի՝ Սավոյան փողոցի տնակներում, հայտնում է SHANTNEWS.AM-ի թղթակիցը Գյումրիից: Երեխաները նկարում են իրենց շրջապատող միջավայրը՝ 30 տարի չվերանորոգվող փողոցը, տնակային կյանքը: Գեղանկարչական աշխատանքներում 13-14 տարեկան տղաների պատկերած տնակային պատկերները երբեմն զուգակցվում են […]
17:24 14.07.2018
«Ելք» դաշինքը կարևորում է Երևանի ավագանու ազատ, արդար և թափանցիկ ընտրությունները։ Այս մասին ասված է դաշինքի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Նկատի ունենալով, որ 2017 թվականին կայացած ավագանու ընտրությունները ուղեկցվել են բազմաթիվ խախտումներով և բռնություններով, անհրաժեշտ ենք համարում ներկայիս ավագանու արձակումը և առաջիկայում արտահերթ ընտրությունների անցկացումը։ Հետևաբար՝ հուլիսի 16-ին կայանալիք […]
14:42 14.07.2018
Հուլիսի 11-ին Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) պաշտոնական կայքէջում հրապարակվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հուշագիրը՝ Արցախում և Ադրբեջանում պատմության և մշակույթի հուշարձանների վիճակի վերաբերյալ։ Ավելի վաղ Արցախի ԱԳՆ հուշագիրը՝ որպես պաշտոնական փաստաթուղթ, տարածվել է ՄԱԿ-ում, ինչպես նաև ԵԱՀԿ-ում և Եվրոպայի խորհրդում։ Փաստաթղթում ընդգծվում է, որ Արցախի Հանրապետության տարածքում բոլոր ճարտարապետական հուշարձաններն Արցախի սեփականությունն ու […]
14:25 14.07.2018
Թբիլիսիում դանակահարել են ազգությամբ հայ, 22-ամյա Գևորգ Սարգսյանին: Նա հիվանդանոցում մահացել է: Այս մասին հայտնում է վրացական Rustavi2.ge-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ հայազգի երիտասարդին դանակահարել են հենց իրենց տան մոտ՝ 15 հոգուց կազմված խմբի անդամները: Դանակահարությունից հետո ձեռք են բերվել դեպքի վայրում գտնվող տեսախցիկների արձանագրությունները, որտեղ երևում է, թե ինչպես են մի խումբ մարդիկ երկու մեքենաներով գալիս […]
13:30 14.07.2018
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատասխանել է Երուսաղեմի Հայ Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան Արք. Մանուկյանի նամակին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը: «Նամակում հոգևոր պետերն իրենց մտահոգությունն են հայտնում եկեղեցապատկան կալվածքների վերաբերյալ Քնեսետում շրջանառվող նախագծի մասին, որը շուտով պիտի ուղարկվեր Նախարարների Խորհրդի քննարկման: Նրանք նամակում իրենց հիասթափությունն են հայտնում, […]
12:59 14.07.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ արաբական աշխարհում սուպերմարկետների հսկա ցանցի սեփականատեր ընկերություններից մեկը հետաքրքրված է Հայաստանում սուպերմարկետների ցանցի գնմամբ։ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող ՍԱՍ սուպերմարկետների ցանցը արաբական ընկերության տեսադաշտում է, և չի բացառվում, որ Արտակ Սարգսյանը կորցնելով նախկին իշխանական հովանավորությունը՝ դիտարկի ՍԱՍ-ի ցանցը վաճառելու հնարավորությունը»։
11:40 14.07.2018
Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին: Արմեն Սարգսյանի ուղերձում ասվում է. «Մեծարգո՛ պարոն նախագահ, Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ: Հայաստանի և Ֆրանսիայի միջև դարերի խորքից եկող բարեկամությունը և այսօր մեր պետությունների միջևառանձնաշնորհյալ հարաբերությունները, […]
10:47 14.07.2018
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ ՀՔԾ խուզարկություն կատարելու միջնորդությունը, որի հիման վրա երեկ խուզարկություն է կատարվել Արցախի իշխանությունների կողմից հիմնադրված «Մետաքսկոմբինատ» ՓԲ ընկերությունում գործունեություն ծավալող 11 իրավաբանական ընկերություններում և ոչ միայն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Արթուր Աղաբեկյանը։ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 10.07.2018թ. որոշմամբ բավարարել է […]
08:12 14.07.2018
Ամերիկյան ռեալիթի շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը սոցցանցերում մեկ գրառմամբ աշխատում է ավելի, քան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարում։ Քարդաշյանը կարողանում է զարմացնել ոչ միայն իր բաց հագուստներով, այլև իր եկամուտներով։ Ամերիկյան STAT կայքի տվյալներով՝ Instagram-ի օգտահաշվում մեկ գրառում զետեղելու միջին արժեքը հասել է 500 հազար դոլարի, մինչդեռ ԱՄՆ նախագահի տարեկան աշխատավարձը կազմում է […]
00:23 14.07.2018
Հայաստանը կմնա Ռուսաստանի մոտ դաշնակիցը, ՀԱՊԿ անդամը, սակայն կզարգացնի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ։ Իր արտաքին և ներքին քաղաքական նպատակների մասին Euronews-ի թղթակից Անդրեյ Բեկետովի հետ հարցազրույցում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ինչպես գիտեք՝ Հայաստանը ՆԱՏՕ-ի գործընկեր երկիրն է։ Մենք մասնակցում ենք ՆԱՏՕ-ի երկու առաքելությունների՝ Կոսովոյում և Աֆղանստանում։ Դա մեզ տալիս է միջազգային անվտանգության ապահովմանը մասնակցելու […]
23:39 13.07.2018
Մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լուսիկ Ագուլեցի Սամվելյանը: Այս մասին տեղեկանում ենք ազգագրագետի ֆեյսբուքյան էջից: «Խոր ցավով տեղեկացնում ենք, որ հուլիսի 13-ի երեկոյան կյանքից հեռացավ նկարչուհի, ազգագրագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լուսիկ Ագուլեցի-Սամվելյանը»,- ասված է գրառման մեջ: https://www.facebook.com/LousickAgouletsi/posts/1840318206030793
22:10 13.07.2018
Բրյուսելի օդանավակայանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցի մի հատվածը պարզաբանման կարիք ունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը։ «Բանը եղել է այսպես. ԵՄ գործընկերներից մեկի հետ հանդիպման ժամանակ տարակուսանք հայտնեցի, որ ԵՄ-ն հեղափոխությունից հետո Հայաստանի համար նախատեսվող աջակցության ծավալը չի ավելացնում: ԵՄ մի պաշտոնյա արձագանքեց, թե ինչո՞ւ եք այդպես ասում, 10 միլիոն եվրոյով […]
20:58 13.07.2018
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ցանկանում է երկիրը վերածել «նորմալ երկրի»: Այս մասին հայտնում է Ռենհափ գործակալությունը՝ մեջբերելով Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին: Նա կորեական ճգնաժամի բոլոր կողմերին կոչ է արել ձգտել Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը: «Ես Կիմ Չեն Ընին հանդիպել եմ երկու անգամ: Կիմն իսկապես ցանկանում է վերջ տալ գաղափարական առճակատմանը և Հյուսիսային Կորեան վերածել նորմալ […]
20:39 13.07.2018
Առողջապահության նախարարության դիտարկումները շարունակվում են՝ հոսպիտալացված երեխաների շրջանում ինտենսիվ լաբորատոր հետազոտությունների միջոցով պարզելու հանրապետությունում էնտերովիրուսային վարակների տարածվածությունը: Ըստ այդմ` ներկայումս հանրապետությունում դիտվում է էնտերովիրուսների աշխուժացում: Իրականացված լաբորատոր հետազոտությունների 16,3%-ը կազմում են էնտերովիրուսները։ Նման աշխուժացում է նկատվում նաև Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ տարածում են գտել էնտերովիրուսի այնպիսի տեսակներ, ինչպիսիք են` ECHO 6, Կոկսակի A6 և այլն: Ամռան […]
20:30 13.07.2018
Արցախի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել Բրյուսելում կայացած Մամեդյարով-Մնացականյան հանդիպման գնահատականով: Արցախի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը մեկնաբանություն է տարածել, որում, մասնավորապես, նշվում է. «Դրական ենք գնահատում հուլիսի 11-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ճանաչողական հանդիպումը։ Այն կարևոր է խորհրդակցությունների շարունակականությունը պահպանելու և լիարժեք ձևաչափով բանակցային գործընթացի վերականգնման համար անհրաժեշտ պայմաններ […]
19:44 13.07.2018
Հանրապետական պատգամավոր Նահապետ Գևորգյանը ՀՀԿ-ից և ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին դիմումներ է գրել: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
19:00 13.07.2018
Ազգային անվտանգության ծառայության գործընկերները ասացին, որ «Ժամանակ» թերթի հրապարակումը կեղծիք է և իրականությանը չի համապատասխանում, SHANTNEWS-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Սա կեղծիք է և կարծում եմ, որ հստակ է, թե կեղծիքը որտեղից է գալիս»,- ասել է նա: Նշենք, որ «Ժամանակ» թերթը գրել էր, թե Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան […]
18:34 13.07.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Լարսում վրացական կողմից ճանապարհն ազատ է, տերմինալը՝ նույնպես, իսկ Ռուսաստանից եկող հատվածում առայժմ կան 4-5 կմ երկարությամբ հերթեր, բայց շարժվող հերթ է:
17:17 13.07.2018
«Հաղթանակ» զբոսայգում՝ վանդակի մեջ պահվող Կարմիր գրքում գրանցված գիշատիչ թռչնին՝ բվեճին, այսօր տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի։ Այս մասին տեղեկանում ենք այգու ֆեյսբուքյան էջից: Մասնագետների խոսքերով՝ թռչունը մոտ 40 տարեկան է: Այգում ասել են, որ բվեճը այգի է բերվել 20-22 տարի առաջ վիրավոր վիճակում՝ մեկ աչքը կուրացած, թևը կոտրած: Մանրամասները՝ տեսանյութում.
17:12 13.07.2018
Այսօր՝ հուլիսի 13-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը հրամաններ է ստորագրել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ Վ․ Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է անցել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ ոստիկանության գնդապետ Ռոմիկ Կիրակոսյանը։ Վ․ Օսիպյանի մեկ այլ հրամանով, ոստիկանության գնդապետ Խաչիկ Ավետիսյանը ազատվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալի պաշտոնից։ […]
17:04 13.07.2018
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը և Վահան Հարությունյանը, հուլիսի 12-ին Վարշավայում մասնակցել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների երրորդ գագաթնաժողովին, տեղեկացնում է ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը: «Այս տարին հոբելյանական է շատ երկրների համար: Ինչպես մենք Հայաստանում, այնպես էլ Լեհաստանի […]
16:20 13.07.2018
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը մի շարք հանդիպումներ է ունեցել օտարերկրյա գործարարների հետ, որոնք հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելու և գործարարությամբ զբաղվելու հնարավորությամբ, տեղեկացնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Նախարարը հանդիպումներ է ունեցել եգիպտական EL SEWEDY METERS խմբի զարգացման գծով տնօրեն Լեոն Տեր-Հակոբյանի, նույն խմբի չեխական գործընկեր ZPA Smart […]
15:48 13.07.2018
ՀՀ դատախազությունը շարունակում է իրականացնել այս տարվա հուլիսի 12-ին ՀՀ դատախազության կոլեգիայի նիստի արդյունքներով ընդունված՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու և կալանքի ժամկետը երկարացնելու օրինականության ապահովմանն ուղղված դատախազական հսկողության պրակտիկայի կտրուկ բարեփոխմանը վերաբերող որոշումների կենսագործումը, տեղեկացնում են ՀՀ դատախազությունից: Մասնավորապես քայլեր են ձեռնարկվում, որպեսզի ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների համար մեղադրվող անձանց նկատմամբ կալանավորումը […]
14:06 13.07.2018
«2018-ի առաջին կիսամյակում պետական բյուջեի եկամուտների աճը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, կազմել է 88.2 մլրդ. դրամ կամ 15․6 տոկոս: Այդ թվում՝ հարկային մասով աճը կազմել է 68.9 մլրդ. դրամ կամ 16․1 տոկոս, իսկ մաքսային մասով՝ 19.3 մլրդ. դրամ կամ 14․4 տոկոս»,- հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Ավել հավաքված […]
13:52 13.07.2018
Աշխատանքային այցով Մեծ Բրիտանիա ժամանած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայրաքաղաք Լոնդոնում վայրէջք կատարելուց հետո խոստովանել է, որ «իրեն անկոչ հյուր է զգում»: Daily Mail պարբերականի դիտարկումներով՝ պատճառը մանուկ Թրամփի տեսքով ահռելի փուչիկն է, որն ԱՄՆ նախագահի այցին ընդառաջ օդ է բարձրացվել: «Ես սիրում էի Լոնդոնը, որտեղ երկար ժամանակ չէի եղել: Բայց եթե նրանք ստիպում են ինձ զգալ […]
13:25 13.07.2018
Հայկական ոգու թռիչք ենք ապրել միասին: Այս խոսքերով սկսեց այսօր մամուլի ասուլիսը «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Հովհաննիսյանը տարբեր խնդիրներից խոսեց, այդ թվում ապագա ընտրությունների մասին: Հովհաննիսյանը գտնում է, որ խորհրդարանական ըտրությունների անցողիկ շեմը պետք է իջնի: Նա նաև նշեց, որ Նիկոլ Փաշինյանին միասնական ցուցակով ընտրություններին գնալու առաջարկություն է արել, քանի որ գտնում է, թե […]