13:31 16.06.2022
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի (ՄՕ) սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում (ՍԲՀԿ) տեղի է ունեցել ՀՀ պետական սահմանի անցման կետում Ղրիմ-Կոնգոյի հեմոռագիկ տենդի կասկածելի դեպքերի հայտնաբերման, վարակի տարածման կանխարգելմանն ուղղված ուսումնական վարժանք։ Քննարկվել են Ղրիմ-Կոնգոյի հեմոռագիկ տենդով կասկածելի դեպքերի զննման, հայտնաբերման, ինչպես նաև ջերմող ուղևորների մեկուսացման հետ կապված ընթացակարգային հարցեր։ Քննարկմանը մասնակցել […]
18:34 15.06.2022
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի տվյալներով՝ լաբորատոր հետազոտություններով, Վրաստանում հաստատվել է «Կապիկի ծաղիկ» վիրուսի առաջին դեպքը։ Հաղորդում է Aliq Media-ն; Ըստ կենտրոնի տվյալների՝ պացիենտը վարակվել է Եվրոպայում: «Հիվանդն ունեցել է վիրուսի թեթև ձև և համապատասխան բուժումից հետո դուրս է գրվել բուժհաստատությունից։ Ուսումնասիրվել են նաև շփումները, և ոչ մի դեպքում կլինիկական նշաններ չեն […]
14:11 15.06.2022
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մտադիր է շուտով վերանվանել «Կապիկի ծաղիկ» վիրուսը, հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։ «ԱՀԿ-ն նաև աշխատում է գործընկերների և փորձագետների հետ ամբողջ աշխարհից՝ փոխելու «Կապիկի ծաղիկ» վիրուսի անվանումը: Մենք շուտով կհայտարարենք նոր անուններ»,- ճեպազրույցում ասել է Գեբրեյեսուսը: Ավելի վաղ տարբեր երկրներից ավելի քան 30 գիտնականներ նամակ էին գրել՝ կոչ […]
14:03 15.06.2022
Հունիսի 14-ն աշխարհում նշվում է Արյան դոնորի միջազգային օրը։ Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն են այցելել և դոնորության արշավին միացել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը և քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի ժ/պ Յակով Ասատրյանը: Նպատակն է՝ արյան և դրա արտադրանքների անհրաժեշտության մասին իրազեկումը: Արյան դոնորների շնորհիվ փրկվում են […]
13:41 15.06.2022
Կատարի Պետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Կատարի Պետության առողջապահության նախարար Հանան բինթ Մուհամմադ ալ-Քուվարիի ուղեկցությամբ այցելել է Կատարի «Համադ» (Hamad General Hospital) հիվանդանոց: Նախարարը շրջայց է կատարել բժշկական կենտրոնում, ծանոթացել հաստատության գործունեությանը, մատուցվող բժշկական ծառայություններին, շրջել վերակենդանացման, վնասվածքաբանության և վիրաբուժական բաժանմունքներում: Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ որակյալ և ժամանակակից […]
13:21 15.06.2022
Համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում արյան կամավոր դոնորությունը խրախուսելու նպատակով ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ․ Հ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում կազմակերպված արյունատվության ակցիային մասնակցել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նախարարին է միացել նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Դառնալով արյան անվարձահատույց դոնոր` նախարարը շնորհակալություն է հայտնել արյան կամավոր և անվարձահատույց բոլոր դոնորներին, կանոնավոր արյունատվություն կատարողներին` իրենց արյունը […]
22:24 14.06.2022
Նոբելյան մրցանակակիր, մոլեկուլային կենսաբան Արտեմ Փաթափությանի համար անցնող օրը նույնպես նվիրված է եղել գիտությանն ու մշակույթին․ կեսօրին դասախոսություն է կարդացել Երևանի պետական բժշկական համալսանարում, ապա Նոբելյան մրցանակի կրկնօրինակը նվիրել է Հայաստանի պատմության թանգարանին, երեկոյան էլ Ազգային պատկերասրահում մասնակցել է իրեն նվիրված նամականիշի մարմանը։ Մանրամասները՝ ռեպորտաժում։
19:59 14.06.2022
Հունիսի 14-ին աշխարհը նշում է Արյան դոնորի օրը։ Այս օրը Դոնորի համաշխարհային օրն անցկացնելու նախաձեռնողները չորս միջազգային կազմակերպություններ են, որոնք խրախուսում են արյան կամավոր և անվճար հանձնումը։ Իսկ դոնորի արյունը կարող է կյանքեր նվիրել։ Արյան դոնորի համաշխարհային օրվա առիթով Հայաստանում անցկացվել է արյունատվության արշավ, որին միացել է Գյումրիի արյան փոխներարկման կայանը։ Պահեստավորվող արյան խմբերը առաջին […]
18:58 14.06.2022
Եվրոպական հանձնաժողովը պայմանագիր է կնքել կապիկի ծաղիկի դեմ 110 000 պատվաստանյութի գնման վերաբերյալ, որոնք նախատեսված են ԵՄ երկրների, ինչպես նաև Նորվեգիայի և Իսլանդիայի համար։ Ըստ ԵՀ-ի մամուլի հաղորդագրության. «Առողջապահական արտակարգ պատրաստվածության և արձագանքման գրասենյակը պայմանագիր է կնքել «Bavaria Nordic»-ի հետ՝ գնելու երրորդ սերնդի պատվաստանյութերի 109,090 չափաբաժին՝ կապված կապիկի ծաղիկի ընթացիկ բռնկումների հետ: Քանի որ դեպքերի […]
18:35 14.06.2022
Անցած շաբաթվա ընթացքում (06-12.06.2022) Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 515 նոր դեպք։ Առողջացել է 546 հիվանդ, իսկ 3 պացիենտ մահացել է։ Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։ Փոխանցում է aliq.ge-ն։ Ըստ տվյալների՝ վարակվածների մոտ հիմնականում գերակշռում է «Օմիկրոնի» B.A.2 շտամը։ Մեկ շաբաթվա ընթացքում Վրաստանում 100 հազար 232 թեստավորում է կատարվել: Դրականության […]
18:26 14.06.2022
Հունիսի 11-14-ը Գյումրիում կազմակերպվել են կոտրվածքների ապարատային բուժման պրակտիկ դասընթացներ, որոնք անցկացրել են Ռուսաստանից հրավիրված նեղ բժիշկ-մասնագետները։ Մոսկովյան հիվանդանոցներից մեկի առաջատար օրթոպեդ-վնասվածքաբան Անդրեյ Վոլնան տեղի բժիշկներին ներկայացրել է կոտրված ոսկրերի համար Ելիզարովի ապարատի ճշգրիտ կիրառումը, որը թեև ունիվերսալ, բայց բարդ մեխանիզմ է, վնասվածքների ժամանակ թույլ է տալիս անշարժացնել ոսկորը՝ առանց ներսից իմպլանտ տեղադրելու, այլ դրսից՝ […]
15:59 14.06.2022
Պաշտոնական այցով Կատարում գտնվող հայկական պատվիրակության բարձրաստիճան հանդիպումների շրջանակում երկկողմ ձևաչափով զրուցել են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու Կատարի Պետության առողջապահության նախարար Հանան բինթ Մուհամմադ ալ-Քուվարին: Հանդիպման ընթացքում կողմերը հատկանշել են, որ միջգերատեսչական համագործակցության շնորհիվ կզարգանա համագործակցությունն առողջապահության կազմակերպման, փորձի, գիտելիքի ուսումնասիրման և փոխանակման ուղղությամբ: Բացի դրանից՝ հանդիպումը կնպաստի առողջապահական ու բժշկագիտական հաստատությունների […]
15:47 14.06.2022
ԵՊԲՀ գիտական խորհրդի հանդիսավոր նիստը նվիրված էր 2021 թվականի Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, նյարդակենսաբան, Կալիֆոռնիայում հայտնի Scripps Research հետազոտական ինստիտուտի Դորիս նյարդաբանության կենտրոնի պրոֆեսոր, Հովարդ Հյուզի բժշկական ինստիտուտի (Howard Hughes Medical Institute) հետազոտող Արդեմ Պատապուտյանին։ Շոշափելիքի զգացողության մոլեկուլային հիմունքները բացահայտած և իր ոլորտում մեծագույն հեղինակություն վայելող լիբանանահայ անվանի գիտնականին շնորհվեց ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում։ ԵՊԲՀ […]
12:26 14.06.2022
COVID-19 համաճարակի ընթացքում մնացած բոլոր վարակները կարծես նահանջել են։ Հիմա դրանք վերադառնում են և երբեմն անկանխատեսելի վարքագիծ են դրսևորում։ Կապկի ծաղիկը փոխանցվում է մարդուց մարդուն, ադենովիրուսը, որը նախկինում պարզապես ստամոքսաաղիքային խանգարումներ էր առաջացնում, հանկարծ դարձավ ծանր հեպատիտի պատճառ, իսկ էնտերովիրուսային վեզիկուլյար ստոմատիտը` մանկական հայտնի «կեղտոտ ձեռքերի հիվանդությունը», համաճարակ է դարձել Մալայզիայում: Այն մասին, թե ինչու […]
12:17 14.06.2022
Այսօր Արյան դոնորների համաշխարհային օրն է: Օրվան նվիրված միջոցառումների և քարոզարշավի կարգախոսն է` «Արյան դոնորությունը համերաշխության քայլ է․ դարձե՛ք դոնոր և փրկե՛ք կյանքեր»։ Սա ևս մեկ հնարավորություն է` ✔ շնորհակալություն հայտնել արյան կամավոր և անվարձահատույց դոնորներին՝ իրենց արյունը նվիրաբերելու բազմաթիվ կյանքեր փրկելու համար, ✔ ևս մեկ անգամ շեշտել դոնորների առողջության և խնամքի որակի կարևորությունը, ✔ […]
19:59 13.06.2022
Վարակվածի զուգընկերը վերջերս մեկնել է Եվրոպայի մի քանի երկրներ, որտեղ կան կապիկի ծաղկով վարակման բազմաթիվ դեպքեր։
19:48 13.06.2022
Մեծ Բրիտանիայում վերջին երեք օրվա ընթացքում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի ավելի քան 100 նոր դեպք: Այս մասին երկուշաբթի օրը՝ հունիսի 13-ին, հայտնել է Առողջապահության ազգային գործակալությունը: Հայտնաբերվել է կապիկի ծաղիկի ևս 104 դեպք Անգլիայում։ Հունիսի 12-ի դրությամբ Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասնում է 470-ի։ Ընդհանուր առմամբ Միացյալ Թագավորությունում հաստատվել է 452 դեպք, Շոտլանդիայում՝ […]
18:45 13.06.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Կատարի Պետություն (ԿՊ): Պատվիրակության կազմում է նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ԿՊ առողջապահության նախարար Հանան բինթ Մուհամմադ ալ-Քուվարին ստորագրել են առողջապահության բնագավառում երկու երկրների համագործակցության պայմանագիր: Վերջին շրջանում առողջապահության բնագավառում զգալիորեն ակտիվացել են հարաբերությունները Հայաստանի Հանրապետության և Կատարի […]
16:24 13.06.2022
Առողջապահության նախարարության մասնագիտական խմբի անդամներն այցելել են Սյունիքի մարզ` պետական բյուջեի շրջանակներում վերակառուցվող Սիսիանի բժշկական կենտրոնի շինհրապարակ, ծանոթացել աշխատանքների ընթացքին։ Շինարարությունն իրականացնող կազմակերպության պատասխանատուներին տրվել են հանձնարարականներ՝ աշխատանքները որակով և ժամկետներում ավարտելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
12:16 13.06.2022
Հայաստանում վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով վարակման 38 նոր դեպք է արձանագրվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 423 044-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից: Կատարվել է 10 782 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 67 պացիենտ: Առ այսօր ապաքինվել է 412 668 մարդ, վերջին մեկ շաբաթում՝ 47: Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպք չի արձանագրվել. […]
21:59 12.06.2022
Ամեն տարի ավելի քան 10 միլիոն մարդ ուղեղի տրավմատիկ վնասվածք է ստանում: Դրանց 60%-95%-ը թեթեւ են։ Խոսքն ուղեղի ցնցման մասին է: Ուղեղի միջին և ծանր ցնցման հետևանքները լավ ուսումնասիրված են, և դա զարմանալի չէ, քանի որ նման վնասվածքները հաճախ հանգեցնում են մահվան և առողջության լուրջ հետևանքների: Այնուամենայնիվ, շատ ավելի քիչ է հայտնի ուղեղի ցնցման երկարաժամկետ […]
20:59 12.06.2022
Կալիֆոռնիայի Բաք ինստիտուտի ծերացման հետազոտությունների գիտնականներն առաջին անգամ ճանճերի օրինակով ցույց են տվել կապը սննդակարգի, ցիրկադային ռիթմերի, աչքերի առողջության և երկարակեցության միջև: Այսպիսով, աչքերի առողջությունը, որին նպաստում է առողջ քունը, կարող է իր հերթին նպաստել երկարակեցությանը: Հետազոտության արդյունքները հրապարակված են Nature Communications ամսագրում։ 2016-ին հեղինակները հրապարակեցին բջջային նյութափոխանակության ուսումնասիրության արդյունքները, որոնք ցույց էին տալիս, որ […]
19:48 12.06.2022
Դիետոլոգ Ելենա Սոլոմատինան «Մոսկվա 24»-ին տված հարցազրույցում անվանել է հակաքաղցկեղային հատկություն ունեցող մթերքները։ Նրա խոսքով, մուգ հատապտուղները, ինչպիսիք են հապալասը և մոշը, պարունակում են ռեկորդային քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք օգնում են քաղցկեղի կանխարգելմանը։ Նա նաև խորհուրդ է տվել սննդակարգում ավելացնել բանջարեղեն և մրգեր, որոնք ներառում են լիկոպին և բետա-կարոտին: Դրանք կան ծիրանի, դդումի, գազարի մեջ: Բժիշկը […]
19:17 12.06.2022
Լավատեսությունը՝ այն ակնկալիքը, որ կյանքում ամեն ինչ լավ կդասավորվի, հաճախ կապված է լավ առողջության և, հետևաբար, երկարակեցության հետ: Հետազոտողները ավելի ու ավելի շատ ապացույցներ են գտնում, որ «դրական» հոգեբանական գծերը, կենսուրախությունը, ընկերասիրությունը նվազեցնում են հիվանդություններն և վաղաժամ մահվան ռիսկը: Եվ դա միայն դեպրեսիայի կամ այլ հոգեբանական խնդիրների բացակայությունը չէ: Դրական հատկությունները գործում են որպես անկախ […]
17:59 12.06.2022
Սննդաբան Ելենա Սոլոմատինան զգուշացրել է, որ վաղ ձմերուկը կարող է վտանգավոր լինել օրգանիզմի համար։ Նրա խոսքերը մեջբերում է «Երեկոյան Մոսկվա» հրատարակությունը։ Չնայած նրան, որ ձմերուկի սեզոնը կսկսվի միայն երկու ամիս անց, մեր սուպերմարկետներում դրանք կարելի է գնել նաև հիմա։ Սոլոմատինան կարծում է, որ ավելի լավ է դա հետաձգել։ Նրա խոսքով՝ վաղ ձմերուկը հաճախ հասունանում է […]
17:32 12.06.2022
Սննդաբան Նատալյա Նեֆեդովան ցրել է թթվասերի օգտակարության մասին առասպելները և խոսել դրա թաքնված վտանգների մասին։ Մասնագետի խոսքերը մեջբերում է Sputnik ռադիոն։ Բժիշկը զգուշացրել է, որ թթվասերը շատ կալորիական է, ուստի այն չի կարելի համարել մայոնեզի առողջ այլընտրանք։ «Թթվասերը շատ յուղոտ մթերք է։ Կարևոր է հիշել, որ ճաշատեսակին թթվասեր ավելացնելը լրջորեն մեծացնում է դրա կալորիականությունը։ Հետևաբար, […]
16:59 12.06.2022
Որովայնի ճարպի այրումը կարող է առաջանալ արյան անբավարար մատակարարման պատճառով, մերսումները կօգնեն շտկել իրավիճակը: Այս մեթոդը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում նշել է սննդաբան Նատալյա Գերասիմովան: Մասնագետի խոսքով՝ որովայնի ճարպը հեռացնելու համար պետք է հավատարիմ մնալ նույն արդյունավետ մեթոդներին, որոնք կիրառվում են քաշ կորցնելու համար։ Առաջին հերթին անհրաժեշտ է նվազեցնել սպառված սննդի ընդհանուր կալորիականությունը և ֆիզիկական ակտիվության […]
13:33 12.06.2022
Սննդաբան Ելենա Սոլոմատինան նշել է ծարավը հագեցնելու լավագույն միջոցը։ Նա խորհուրդ է տվել խմել սեղանի ջուր: Նրա խոսքով՝ հաճախ մարդիկ փորձում են այդ խնդիրը լուծել հյութերի կամ գազավորված ըմպելիքների օգնությամբ, բայց դա միայն ծարավ է առաջացնում։ «Ավելի լավ է ծարավը հագեցնել սովորական սեղանի ջրով, որն ունի հանքանյութերի չափավոր առկայություն: Շաքարն ավելի շատ խմելու ցանկություն կառաջացնի»,- […]
12:47 12.06.2022
Կլինիկական հոգեբան, սննդաբան Աննա Իվաշկևիչը բացահայտել է ռուկոլայի օգտակար հատկությունները։ Այս մասին հայտնում է «Аргументы и Факты»ն: Նրա խոսքով՝ այս մթերքը հարուստ բաղադրություն ունի. պարունակում է ֆոլաթթու, մագնեզիում, C և A վիտամիններ, բջջանյութ, ինչպես նաև երկաթ, կալցիում և ֆիտոքիմիկատներ։ Նա նաև ավելացրել է, որ ռուկոլան ցածր կալորիականություն ունի : Իվաշկևիչը խորհուրդ է տվել շաքարախտով տառապող […]