12:26 06.06.2022
Հայաստանում վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով վարակման 43 նոր դեպք է արձանագրվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 423 006-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից: Կատարվել է 10 329 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 76 պացիենտ: Առ այսօր ապաքինվել է 423 006 մարդ, վերջին մեկ շաբաթում՝ 15: Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպք չի արձանագրվել. […]
10:14 06.06.2022
Պատվաստումային գործընթացը շարունակվում է, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Հունիսի 5-ի դրությամբ կատարվել է՝ ❗️2 203 887 պատվաստում, որից` ✅ առաջին դեղաչափ` 1 135 444, ✅ ամբողջապես պատվաստված` 1 008 404, ✅ բուստեր` 55 855:
23:11 05.06.2022
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաղորդել է աշխարհում կապիկների ջրծաղիկի լաբորատոր հաստատված 780 դեպքի մասին, ասվում է կազմակերպության կայքում շաբաթ օրը՝ հունիսի 4-ին, հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։Այսպիսով, մայիսի 29-ից հաստատված դեպքերի թիվն ավելացել է 523-ով, գրում է ԱՀԿ-ն։ Դրանք գրանցվել են 27 երկրներում, որոնք այս հիվանդության համար էնդեմիկ չեն, նշում է կազմակերպությունը։ Նրանցից շատերում վարակները կապված […]
22:50 05.06.2022
Նա հիմնականում անկողնային ռեժիմում է.փոխներարկում է ստանում: Ինչպես միշտ, նա թույլ է, և ես հաստատ գիտեմ, որ դա երկար չի տևի։ Որքա՞ն ժամանակ կարելի է փոխներարկում անել չուտող մարդուն: Գուցե նրանք պետք է այլ որոշում կայացնեն: Մարդը օգնություն է խնդրում,– լրագրողներին ասել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մայրը՝ Գիուլի Ալասանիան՝ «Վիվամեդ» կլինիկայում Սահակաշվիլիին այցելելուց […]
20:41 05.06.2022
Էնդոկրինոլոգ Զուհրա Պավլովան իր Telegram ալիքում բացատրել է, թե ինչու որոշ մթերքներ քաղցը հագեցնելու փոխարեն ավելի են բացում ախորժակը: Փորձագետը նշել է, որ հայտնի դիետիկ նախուտեստները՝ կեֆիրն ու խնձորը, իրականում չեն հագեցնում քաղցը, այլ հրահրում են այն։ Նրա խոսքով, դրանք անօգուտ են, քանի որ չեն լցնում ստամոքսը իրենց փոքր զանգվածի պատճառով և չեն պարունակում օգտակար […]
20:08 05.06.2022
Սննդաբան, բժշկական գիտությունների դոկտոր Մարգարիտա Կորոլևան խոսել է որոշակի կատեգորիայի մարդկանց, այդ թվում՝ երեխաների համար պաղպաղակի վտանգավորության մասին։ Մոսկվա 24 հեռուստաալիքի լրագրողի հետ զրույցում նա բացատրել է, որ այս քաղցրավենիքը կարող է վնասակար լինել շաքարային դիաբետով և այլ հիվանդություններ ունեցող հիվանդների համար։ Պաղպաղակը պարունակում է մեծ քանակությամբ ճարպեր և շաքար, ուստի, ըստ մասնագետի, ածխաջրերի նյութափոխանակության, […]
19:57 05.06.2022
Աշխարհում առաջին անգամ մարդու լյարդը մինչ փոխպատվաստումը երեք օր պահպանվել է ապարատում, որից հետո հաջողությամբ փոխպատվաստվել է հիվանդին: Հետազոտողներն ասում են, որ այս զարգացումը կարող է կյանքեր փրկել, քանի որ տեխնոլոգիան կարող է ավելացնել փոխպատվաստման համար հասանելի լյարդերի թիվը և թույլ տալ, որ վիրահատությունը նշանակվի օրեր առաջ: Լյարդի փոխպատվաստման ենթարկված հիվանդը արագ առողջացել է,իսկ մեկ […]
19:35 05.06.2022
Ատամնաբույժ, բժշկական ոլորտի փորձագետ Ալեքսեյ Անտիպենկոն խոսել է քաղցրացուցիչներով մաստակի վնասակարության մասին։ Այս մասին նա ասել է Ura.ru-ին տված հարցազրույցում։ Անտիպենկոն հորդորել է հրաժարվել շաքարով մաստակի օգտագործումից։ Փոխարենը խորհուրդ է տվել առանց շաքարի մաստակ օգտագործել և հայտարարել է, որ այն ոչնչացնում է բերանի բակտերիաները: «Բակտերիան քաղցրացուցիչի մոլեկուլն ընկալում է որպես շաքար և փորձում է մարսել […]
19:14 05.06.2022
Քուինսում 3D Bio Therapeutics, բիոտեխնոլոգիական ընկերության ներկայացուցիչները պատմել են, որ առաջին անգամ օգտագործել են 3-D տպագրություն՝ հիվանդի սեփական բջիջներով մարմնի մաս ստանալու համար:Փոխպատվաստումը կատարվել է 20-ամյա մի կնոջ, ով ծնվել է աջ ականջի դեֆորմացիայով: Ականջի իմպլանտը ստացվել է կնոջ սեփական բջիջներից: Անկախ փորձագետներն ասում են, որ այս տեխնոլոգիայով կատարված փոխպատվաստումը կլինիկական ցնցող փորձարկում է և […]
18:35 05.06.2022
Հարվարդի բժշկական դպրոցում մոլեկուլային կենսաբան Դեյվիդ Սինքլերը ծեր մկներին երիտասարդացնում է: Օգտագործելով սպիտակուցներ, Սինքլերը և նրա թիմը մկների ցողունային բջիջի շնորհիվ երիտասարդացրել են ծերացած բջիջները: Այս թիմի առաջին հայտնագործությունը դեռ 2020 թվականին այն էր, որ վերականգնել էին վնասված ցանցաթաղանթով ծեր մկների տեսողությունը: «Դա շարունակական զրոյացում է, մենք կարծում ենք, որ այդ գործընթաց կարող է կիրառվել […]
17:08 05.06.2022
ԱՄՆ-ի ևս մի երկարակյաց բնակիչ 105-րդ ծննդյան տարեադարձն է նշել և բացահայտել իր երկարակեցության գաղտնիքը. Այս մասին հայտնում է WNYT-ը։ Դորոթի Բոգեսը Վաշինգտոնից, նշել է իր կարևոր իրադարձությունը ընտանիքի, ընկերների և հարևանների հետ, ովքեր տոնակատարություն և խնջույք են կազմակերպել 105-ամյա կնոջ համար: Դորոթին ասել է , որ իրեն 17 տարեկան է զգում, իսկ երկարակեցության գաղտնիքն,իր […]
16:12 05.06.2022
Սրտաբան, բժիշկ Հարլան Կրումհոլցը զգուշացրել է կանանց մոտ սրտի կաթվածի արտասովոր ախտանշանների մասին: Նա այդ մասին պատմել է Eat This, Not That-ում: Ըստ Կրումհոլցի՝ կանայք ավելի հաճախ են հիվանդանում սրտային հիվանդություններով՝ կապված դեպրեսիայի, սոցիալական վատ պայմանների և ցածր կենսամակարդակի հետ: Բժիշկը նաև եզրակացրել է, որ կանանց մոտ սրտի հիվանդության զարգացումը նպաստում է հորմոնալ մակարդակի փոփոխությանը. […]
13:35 05.06.2022
Կապիկի ծաղկի համաճարակ հնարավոր է միայն այն դեպքում, եթե վիրուսը մուտացիայի արդյունքում ձեռք բերի օդակաթիլային ճանապարհով փոխանցվելու հատկություն։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է հատկապես վտանգավոր վարակների մասնագետ, իմունոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր՝ Վլադիսլավ Ժեմչուգովը։ Ժեմչուգովի խոսքով՝ համաճարակը կարելի է կանխել, եթե մարդիկ արագ պատվաստվեն՝ համաձայն համաճարակային ցուցումների։ «Մենք պետք է սկսենք մշակել այն պատվաստանյութը, որը մենք […]
12:36 05.06.2022
ԱՄՆ-ի և Կանադայի սննդի իրավվիճակի կարգավորողները հետաքննում են հեպատիտ A-ի բռնկումը, որը կարող է կապված լինել թարմ օրգանական ելակի հետ: Մրգերը վաճառվում էին FreshKampo և H-E-B ֆիրմային անվանումներով: Արտադրանքը հասանելի էր ԱՄՆ-ի տարբեր մանրածախ խանութներում, ներառյալ Aldi, Kroger, Safeway, Walmart և Trader Joe’s, մարտի 5-ից մինչև ապրիլի 25-ը ընկած ժամանակահատվածում: ԱՄՆ-ում 17 մարդ հիվանդացել է՝ […]
12:24 05.06.2022
Ո՞վ չի ցանկանում երկար և առողջ կյանք: Ծերացումը անուսափելի է, սակայն այն կարելի է հետաձգել , ընդ որում ծերանալ, այդուհանդերձ, առողջ մտքով և օրգանիզմով:Լավագույն տարբերակն, իհարկե, այն է, երբ միջին տարիքից ենք սկսում հոգ տանել առողջության մասին:Բայց երբեք ուշ չէ սկսելու համար: Մեզանից յուրաքանչյուրն ունի ժամանակագրական տարիք, որը չափվում է ծննդյան մոմերով: Միևնույն ժամանակ գոյություն […]
11:24 05.06.2022
ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությունը մտահոգություն է հայտնել Novavax Inc-ի COVID-19 պատվաստանյութից սրտի բորբոքման հնարավոր ռիսկի վերաբերյալ, քանի որ ընկերության տվյալները ցույց են տվել, որ այն կարող է հանգեցնել բարդությունների: Novavax-ով պատվաստված մոտ 30,000 հիվանդների փորձարկումներում, որոնք անցկացվել են 2020 թվականի դեկտեմբերից մինչև 2021 թվականի սեպտեմբերը, եղել է սրտի բորբոքման չորս դեպք, որոնք հայտնաբերվել են […]
23:10 04.06.2022
Սննդաբան Ելենա Սոլոմատինան վարունգը, դարչինը, ձուն, կակաոն և սոճու ընկույզն անվանել է ախորժակը նվազեցնող մթերքներ: Նրա խոսքերը մեջբերում է Evening Moscow-ը։ Ելենա Սոլոմատինան նշում է, որ բջջանյութով հարուստ բանջարեղենը նվազեցնում է քաղցը։ «Ջրով և բջջանյութով հարուստ մթերքները, օրինակ, վարունգը բթացնում են ախորժակը։ Դրանք պարունակում են նաև քլորոգենաթթու, որը նպաստում է քաշի կորստին։ Լոլիկը, կանաչ աղցանները, […]
22:42 04.06.2022
Դիետոլոգ Ելենա Սոլոմատինան բացատրել է, թե ինչու են որոշ մարդիկ նիհարում շատ դանդաղ կամ ընդհանրապես չեն նիհարում։ Նրա խոսքով՝ հաճախ մարդիկ իրենց համար սննդակարգ են նշանակում՝ չիմանալով գիրանալու պատճառը։ Բացի այդ, նրանք հաճախ ֆիզիկական ակտիվություն չեն ավելացնում սննդակարգին և չեն հավասարակշռում խմելու ռեժիմը։ Իսկ առանց այս երկու բաղադրիչների, կիլոգրամներ կորցնելն այնպես, որ դրանք ընդմիշտ անհետանան, […]
21:30 04.06.2022
Գաստրոէնտերոլոգ, սննդաբան Նուրիա Դիանովան Ura.ru-ին տված հարցազրույցում անվանել է մայոնեզի հետևանքով առաջացած հիվանդությունները։ «Ավելորդ քաշը, պանկրեատիտը, խոլեցիստիտը հիմնականում այս երեքն են, որոնք բացասաբար են արձագանքում մայոնեզին։ Մայոնեզով համեմված ցանկացած ուտեստի ֆոնին մեծ քանակությամբ ճարպի պատճառով մարսողական համակարգը հանգստանում է, և հաճախակի են դառնում այրոցի նոպաները»,- ընդգծել է նա։ Նրա խոսքով՝ մայոնեզը շատ յուղոտ մթերք է։ […]
20:40 04.06.2022
Սանջայ Գուպտան՝ CNN-ի գլխավոր բժշկական թղթակիցը և պրակտիկ նյարդավիրաբույժը, թվարկում է դեմենցիայի կանխարգելման հինգ եղանակներ իր «Մնա զգոն. կառուցել ավելի լավ ուղեղ ցանկացած տարիքում» գրքում: Նրա խոսքովъ ուղեղի առաջին փոփոխությունները, որոնք հանգեցնում են կոգնիտիվ խանգարումների, կարելի է հայտնաբերել ախտորոշումից 20-30 տարի առաջ։ Սպորտը, առողջ քունը և ճիշտ սնվելը կօգնեն նվազեցնել հիվանդության առաջացման վտանգը։ Նրա խորհուրդները […]
09:14 04.06.2022
Նախօրեին Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ: Ընդհանուր առմամբ, բժշկական կենտրոններ է դիմել 60 անձ, նրանցից 39-ը ոստիկանության ծառայողներ են եղել, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Առավոտյան ժամը 08:30-ի դրությամբ՝ 50 տուժած ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն և դուրս գրվել: Ստացիոնար բուժման մեջ գտնվողների առողջական վիճակը մասնագետները […]
08:57 04.06.2022
Կորոնավիրուսի նոր, ավելի վտանգավոր շտամի առաջանալու վտանգը, որի դեմ գոյություն ունեցող պատվաստանյութերն անզոր կլինեն, միանգամայն իրական է։ Այս մասին Բրատիսլավայում Globsek-2022 անվտանգության հարցերով համաժողովի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։ Նրա ելույթի տեքստը Ժնեւում տարածել է ԱՀԿ-ի մամուլի ծառայությունը: «Գոյություն ունի նոր, ավելի վտանգավոր տարբերակի [SARS-CoV-2 վիրուսի] առաջացման իրական և […]
08:21 04.06.2022
Կապիկի ծաղիկ վիրուսով մարդու վարակման գրեթե 800 դեպք է գրանցվել 28 երկրում, այդ թվում` 20 դեպք ԱՄՆ-ում, հետևում է CDC բժշկական կարգավորիչի տվյալներից: CDC-ն իր կայքում տեղադրել է ինտերակտիվ քարտեզ, որը, հիմնվելով պաշտոնական բաց աղբյուրներից ստացված տեղեկատվության վրա, ցույց է տալիս հիվանդության տարածումն ամբողջ աշխարհում: Աղբյուրի փոխանցմամբ՝ 28 երկրում գրանցվել է վարակման 790 դեպք։ Առաջատարների […]
00:26 04.06.2022
Համալսարանական բժիշկները քիչ առաջ բարեհաջող ավարտեցին տուժած քաղաքացու վիրահատությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը: «Ներկա պահին քաղաքացու վիճակը գնահատվում է կայուն ծանր»,- գրել է Դանիելյանը: ՀՀ ԱՆ-ից ավելի վաղ տեղեկացրել էին, որ ժամը 23:00-ի դրությամբ տարբեր բժշկական կենտրոններ է տեղափոխվել 50 անձ: Նրանցից 34-ը ոստիկանության ծառայողներ են, 16-ը՝ […]
23:28 03.06.2022
Ժամը 23:00-ի դրությամբ տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխվել 50 անձ: Նրանցից 34-ը ոստիկանության ծառայողներ են, 16-ը՝ քաղաքացիական անձինք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Տուժածներից մեկի վիճակը ծանր է, այս պահին վիրահատվում է: Մյուս տուժածները վնասվածքների առաջին վիրաբուժական մշակում են ստացել»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և […]
22:40 03.06.2022
Ժամը 22:30-ի դրությամբ՝ տարբեր բժշկական կենտրոններ է դիմել 42 անձ, նրանցից 22-ը ոստիկանության ծառայողներ են: Բոլորը գտնվում են հետազոտման փուլում: Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նրանց առողջական վիճակի մասին լրացուցիչ կտեղեկացնենք: Այս պահին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը փոխնախարար Արմեն Նազարյանի հետ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում է: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ […]
22:25 03.06.2022
Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի պատճառով տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ, տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից։ «Ժամը 22:20-ի դրությամբ՝ տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխել 35 քաղաքացու: Բոլորը գտնվում են հետազոտման փուլում: Նրանց առողջական վիճակի մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների […]
22:16 03.06.2022
Ժամը 22:00-ի դրությամբ 20 քաղաքացի է գտնվում «Հերացի» համալսարանական հիվանդանոցում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը: «Ներկա պահին բոլորը գտնվում են հետազոտման փուլում»,- գրել է Դանիելյանը: Ավելի վաղ նա հայտնել էր հիվանդանոց տեղափոխված 10 տուժածի մասին, որոնցից յոթը ոստիկանության ծառայողներ են, երեքը` քաղաքացիական անձինք: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ […]
20:12 03.06.2022
Արմավիրի բժշկական կենտրոնի հեմոդիալիզի բաժանմունքը վերաբացվել է: Բաժանմունքը գործում է 2011 թվականից։ Տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանը։ Իրականացրել է շուրջ 30.000 հեմոդիալիզի սեանս։ Բաժանմունքը ծավալված է 5 մահճակալով։ Օրվա ընթացքում սպասարկվում է 15 բուժառու։ Բաժանմունքը ղեկավարում է անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Պավել Սեդրակյանը:
17:16 03.06.2022
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերազինված «Stroke» կենտրոնի բացմանը, որը համալրվել է «ARTIS Icono» անգիոգրաֆիկ համակարգով, ինչը միակն է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում: Այցի ընթացքում նախարարին ներկայացվել են նեյրոանգիոգրաֆիայի տարածաշրջանային կրթական կենտրոնը, ինչպես նաև Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի նոր բաժանմունքը, որը հագեցվել է «SIEMENS VIDA 3T» գերժամանակակից սարքով: Անգիոգրաֆիկ բազմաֆունկցիոնալ սարքի օգնությամբ […]