TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+26.09 oC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Համավարակով պայմանավորված՝ Շիրակի մարզի բուժհաստատությունների  պետպատվերի բյուջեն ավելացվել է 900 միլիոն դրամով

19:59 31.12.2020

Համավարակի  տարում Շիրակի մարզի  բուժհաստատություններն աշխատել են  գերծանրաբեռնված։Քովիդ-19-ի դեմ պայքարի նպատակով մատուցվող ծառայությունների դիմաց պետական ֆինանսավորումն ավելացել է, բայց պլանային վիրահատություններից ստացվող եկամուտները նվազել են։ «2020 թվականի տարեսկզբին մարզի բուժհաստատություններին տրամադրված պետպատվերի բյուջեն սահմանված էր չորս միլիարդ հինգ հարյուր քսան  միլիոն դրամ,ինչը սեպտեմբերին կատարված վերահաշվարկից հետո կազմել է չորս միլիարդ ութ հարյուր միլիոն:2019 թվականի բյուջեի […]

̰
Չեխիան գերազանցում է COVID- ի տարածման ռեկորդը  նույնիսկ «ինքնամեկուսացման»պայմաններում

19:30 31.12.2020

Չնայած կոշտ սահմանափակումներին ՝ Չեխիայում երկրորդ օրն անընդմեջ գրանցվել է ռեկորդային թվով նոր կորոնավիրուսով վարակվածության դեպքեր ,մեկ օրում վարակվել է 16939 մարդ։ Հայտնում է ՌԻԱ Նովոստին՝վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը: «Կորոնավիրուսով նոր հիվանդների թիվը երկրորդ օրն անընդմեջ աճում է ռեկորդային տենդենցով ՝ 16939 մարդ: Համաճարակի ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է՝ հաշվի առնելով կատարված հետազոտությունների քանակը՝ գրեթե 52%: […]

̰
Շիրակի մարզում  2020-ին նախորդ տարվա համեմատ ծնունդների թիվը նվազել է

18:45 31.12.2020

Տարվա ամփոփների շարքում դրական ցուցանիշի սպասումները միշտ ծնելիությունից են։ Այդպես էր նաև այս տարի, բայց տարեվերջյան տվյալները այլ բան են փաստում։Շիրակի մարզի 6 ծննդատներում ծնվել է 2686 երեխա՝ 13-ով պակաս 2019 թվականից: Մի քանի տարի է նվազման տենդենցը մարզում շարունակվում է։ Աղջիկ թե տղա…սեռով պայմանավորված ծնունդների պլանավորման կարծրատիպը հայկական իրականությունում դեռ չի կոտրվում։ Շիրակի մարզում […]

̰
Անկախ ամեն ինչից Նոր Տարին նոր մեկնարկի սկիզբ է ազդարարում. Սամվել Դանիելյան

18:20 31.12.2020

Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը հանդես է եկել ամանորյա ուղերձով. «2020 թվականը չափազանց բարդ տարի էր: Այն հատկապես ծանր էր Արյունաբանական կենտրոնի բուժանձնակազմի համար՝ covid19 և պատերազմ, 24/7 անդադար ու լարված աշխատանք: Արյունաբանական կենտրոնն արյուն էր մատակարարում հանրապետության բոլոր բուժհաստատություններին, որտեղ կար արյան կարիք: Այս օրերին Արյունաբանական կենտրոնի առջև դրված էր […]

̰
Առողջապահության նախարարությունը գործարկել է COVID շտապօգնության ծառայությունը

13:39 31.12.2020

ՀՀ առողջապահության նախարարությունը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ նախարարությունը գործարկել է COVID շտապօգնության ծառայությունը, որի հեռախոսահամարն է` 8033: «Շտապօգնության ծառայության որակի բարձրացման նպատակով, ինչպես նաև մեր հայրենակիցներին պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու համար հեռախոսահամարը և կենտրոնի շտապօգնության թիմը կաշխատեն շուրջօրյա։ Նշված հեռախոսահամարին կարող են զանգահարել այն քաղաքացիները, ովքեր ունեն ախտորոշված կորոնավիրուսային հիվանդություն և հոսպիտալացման համար անհրաժեշտ […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 531 նոր դեպք, 16 մահ

11:09 31.12.2020

Դեկտեմբերի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 159409 դեպք, որոնցից 142801-ն` առողջացած, 2823-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13101 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 593903 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2855 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 531 նոր դեպք: Ունենք 957 առողջացած և մահվան 16 դեպք: […]

̰
Մաղթում եմ, որ գալիք տարին խաղաղության տարի լինի, մեր կյանք մտնի հանգստությունը և ներդաշնակությունը․ Արսեն Թորոսյան

10:13 31.12.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Սիրելի հայրենակիցներ, Այս տարվա ամանորյա ուղերձը էապես կտարբերվի նախորդներից: Տարին ծանր էր բոլորիս համար ամեն տեսանկյունից: Տեսանք թե՛ արտակարգ և թե՛ ռազմական դրություն: Տարին հատկապես ծանր էր առողջապահական համակարգի և բուժաշխատողների համար: «Անակնկալներից» մեկը ինչպես ամբողջ աշխարհի, այդպես էլ Հայաստանի համար կորոնավիրուսային հիվանդությունն […]

̰
Հայաստանն ու կորոնավիրուսը. իրավիճակը թվերի ու փաստերի լեզվով․ «Հորիզոնի» հատուկ անդրադարձը

22:03 30.12.2020

Երբ գրանցվեց կորոնավիրուսի առաջին դեպքն ու առաջին մահը Հայաստանում: Ինչպիսի ընթացք ունեցավ համաճարակի տարածումը մեր երկրում, ինչ գործոններով էին պայմանավորված տվյալների համեմատական աճն ու նվազումը տարբեր ժամանակահատվածներում: Երբ կհասնի պատվաստանյութի առաջին խմաքանակը Հայաստան և ովքեր են պատվաստվելու: Արդյոք ամեն ինչ արվում է հասարակության պատշաճ իրազեկելու պատվաստման կարևորության մասին: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նոր վերակենդանացման բաժանմունքը պատրաստ է շահագործման

21:41 30.12.2020

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նոր վերակենդանացման բաժանմունքը պատրաստ է շահագործման: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Համավարակի ընթացքում հազարավոր կյանքեր փրկած Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի նոր վերակենդանացման բաժանմունքը պատրաստ է շահագործման։ Վերջին երկու տարիներին և հատկապես վերջին մեկ տարում բժշկական կենտրոնը նորովի է դրսևորել իրեն՝ բարձրորակ բուժօգնությամբ, […]

̰
Հունվարից «Գյումրի» բժշկական կենտրոնը կունենա թթվածնի արտադրության կենտրոն

18:40 30.12.2020

«Գյումրի» բժշկական կենտրոնի թթվածնային արտադրության նոր կայանի կառուցման համար ՀՀ  կառավարությունը հատկացրել է մոտ 100 միլիոն դրամ է: Գերժամանակակից սարքերը  հնարավորություն կտան ամբողջությամբ բավարարել վերակենդանացման ու Քովիդ բաժանմունքների  հիվանդների համար պահանջվող թթվածնի ծավալը: Սարքերի տեղադրումից հետո վերջնական  մոնտաժման ու գործարկման համար մի քանի օրից Գյումրի կայցելի մասնագետների խումբ։ «Գյումրի» ԲԿ-ի թթվածնային բաժանմունքի պատասխանատու մասնագետներից մեծ […]

̰
ԱՀ առողջապահության նախարարի այցերը Արցախի բուժհիմնարկներ

17:52 30.12.2020

Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը շարունակում է այցերը Արցախի բուժհիմնարկներ: Այսօր նախարարը հանդիպել է Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայանի աշխատակիցների հետ, ծանոթացել բուժհիմնարկի շենքային պայմաններին, տեխնիկական և կադրային հագեցվածությանը: Քննարկվել են ավտոտրանսպորտային պարկի համալրման, աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև կադրային քաղաքականության հետ կապված հարցեր: Նախարար Հայրիյանը բարձր է գնահատել Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայանի աշխատողների […]

̰
ԱԱՏՄ-ն ամփոփել է աշխատանքային տարին

17:27 30.12.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տարին ամփոփել է տարեկան հեռավար ժողովով, որին մասնակցել են գլխամասի, ԱԱՏՄ տարածքային 5 կենտրոնների, սահմանային բժշկասանիտարական հսկիչ 7 կետերի շուրջ 234 աշխատողները։ Այս մասին տեղեկացնում է ԱԱՏՄ ֆեյսբուքյան էջը: ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը նկատել է, որ 2020-ը բացառիկ ծանր տարի էր, և այս պայմաններում ԱԱՏՄ թիմը գերծանրաբեռնված իր աշխատանքում […]

̰
ԱՆ խորհուրդներն Ամանորին ընդառաջ

17:08 30.12.2020

Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային թունավորումների առաջացման համար, քանի որ այդ ընթացքում ավելի հաճախ են մարդիկ օգտագործում ոչ պատշաճ պայմաններում և երկար ժամանակ պահված, մի քանի անգամ տաքացրած կերակուր: Բացի դրանից՝ օգտագործվում են միմյանց հետ ոչ համատեղելի մթերքներ, որոնք իրենց հերթին պատճառ են դառնում մարսողական համակարգի տարաբնույթ խանգարումների: Պետք է հիշել, […]

̰
Հայաստանը ձեռք է բերել թթվածին արտադրող 8 մեծ կայան, 400 անհատական թթվածնային կոնցենտրատոր

16:34 30.12.2020

Հայաստանը ձեռք է բերել թթվածին արտադրող 8 մեծ կայան, 400 անհատական թթվածնային կոնցենտրատոր, 100 հազար կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման թեստ, 200 հազար նմուշառման ձողիկ, ինչպես նաև պաշտպանիչ դիմակներ և արտահագուստ, որը ծառայելու է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։ Նշենք, որ թթվածին արտադրող 8 կայանից 2-ը հնարավոր է դարձել “UCLA’s operation Armenia”-ի […]

̰
2020 թվականի ընթացքում ունեցել ենք 7 մայրական մահ, որից 5-ը՝ կորոնավիրուսային հիվանդության պատճառով․ Արտյոմ Սմբատյան

12:49 30.12.2020

ՀՀ առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Մի քանի փաստ 2020 թվականի ընթացքում առողջապահության նախարարության և համակարգի մասին. 1. Պատերազմի ընթացքում վիրավորում ստացած հազարավոր զինվորների (ընդհանուր վիրավորների 76%-ը) բժշկական օգնությունը տրամադրվել է նախարարության կողմից` ամբողջությամբ կամ մասնակի թիկունքային հոսպիտալ ծավալած շուրջ 40 հիվանդանոցներում: Շնորհիվ մեր բժիշկների հերոսական աշխատանքի և բարձր […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 582 նոր դեպք, 10 մահ

11:01 30.12.2020

Դեկտեմբերի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 158878 դեպք, որոնցից 141844-ն` առողջացած, 2807-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13548 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 591048 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3508 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 582 նոր դեպք: Ունենք 902 առողջացած և մահվան 10 դեպք: […]

̰
Սուր շնչառական վիրուսների ակտիվությունը պահպանվում է․ Գյումրիի մանկական հիվանդանոցում հոսպիտալացվածների թիվն ավելանում է

19:58 29.12.2020

Սուր շնչառական վիրուսների ակտիվությունը սեզոնին բնորոշ է, որի թիրախը խոցելի խմբերն են՝ մեծահասակներն ու երեխաները: Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում գրիպի բարդացումներով դեպքերն են շատացել։ Դեկտեմբերի վերջին 10-օրյակում նկատվել է սուր շնչառական ու այլ հիվանդություններով երեխաների դիմելիության աճ։ Մանկական հիվանդանոցի համար սեզոնին բնորոշ ծանրաբեռնված շրջան է հիմա։ Առայժմ թոքաբորբերի բարդացված դեպքեր չունեն, բայց բրոնխիալ […]

̰
ԿԳՄՍ նախարարն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

18:20 29.12.2020

Այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն այցելել են Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն՝ ծանոթանալու կենտրոնի շենքային պայմաններին և զորակցելու բուժում ստացող զինվորներին: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը ներկայացրել են կառույցը, սրահները, որտեղ իրականացվում է զինվորների բուժման ընթացքը, սարքերը, որոնցով վերջին տարիներին համալրվել է կենտրոնը, քննարկվել են առաջիկա անելիքները և լուծում […]

̰
COVID-19- ի պատճառով  Ռիո դե Ժանեյրոն Ամանորին կսահմանափակի մուտքը լողափեր

15:50 29.12.2020

Նոր տարվա նախօրեին փակ կլինի մուտքը Ռիո դե Ժանեյրոյի լողափեր: Այս մասին այսօր հայտարարեց AFP-ն: Բրազիլիայի մայրաքաղաքի իշխանությունները նման միջոցներ են ձեռնարկել կանխելու համար մարդկանց զանգվածային հավաքը։ Գործակալության տվյալներով՝ արգելքը կանդրադառնա նաև ափամերձ գծի երթևեկի վրա, որտեղ դեկտեմբերի 31-ին միլիոնավոր մարդիկ ավանդաբար հավաքվում են Ամանորը նշելու և հրավառություն սկսելու համար: Միայն հարակից տարածքների բնակիչները կկարողանան […]

̰
ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է COVID-19-ի գաղտնի շրջանի ժամանակացույց

15:43 29.12.2020

ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է COVID-19-ի գաղտնի շրջանի ժամանակացույց: «Եղե՛ք զգոն, հետևե՛ք հակահամաճարակային կանոններին»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

̰
ՌԴ-ում բժիշկները քնել են հատակին, որպեսզի ոչ մի վայրկյան մենակ չթողնեն կորոնավիրուսով հիվանդին

15:17 29.12.2020

Lenta.ru-ն ներկայացրել է լուսանկար հիվանդանոցի տեսախցիկներից: Լենինգրադի շրջանի երեք բժիշկներ քնում են հատակին կողք կողքի, որպեսզի ոչ մի վայրկյան հեռու չլինեն կորոնավիրուսով հիվանդից: Գիշերը նրա ինքնազգացողությունը վատացել է, և բժիշկները հերթապահության են մնացել հենց հիվանդասենյակում։ Կա այդպիսի մասնագիտություն՝ կյանքեր փրկել։

̰
COVID-19-ի կանխարգելման նպատակով ոչ աշխատանքային և տոնական օրերին  իրականացվելու է նմուշառման գործընթաց

14:59 29.12.2020

COVID-19-ի կանխարգելման նպատակով ոչ աշխատանքային և տոնական օրերին իրականացվելու է նմուշառման գործընթաց: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը։ «Հարգելի համաքաղաքացիներ Տեղեկացնում ենք, որ նոր կորոնավիրուսային հիվանդության /COVID-19/ հայտնաբերման և կանխարգելման նպատակով՝ 2020 թվականի դեկտեմբերի 31-ից 2021 թվականի հունվարի 7-ը ընկած ոչ աշխատանքային և տոնական օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում իրականացվելու է նաև […]

̰
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 348 նոր դեպք, 22 մահ

11:02 29.12.2020

Դեկտեմբերի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 158296 դեպք, որոնցից 140942-ն` առողջացած, 2797-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13881 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 587540 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2483 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 348 նոր դեպք: Ունենք 1267 առողջացած և մահվան 22 դեպք: […]

̰
Սյունեցիները կարող են համակարգչային տոմոգրաֆիա անցնել ոչ միայն Գորիսի, այլև Կապանի ԲԿ-ում․ Արսեն Թորոսյան

00:30 29.12.2020

Երբ պատերազմի ընթացքում ինձ տեղեկացրեցին, որ ամերիկահայ բժիշկների կողմից մեզ է նվիրաբերվելու համակարգչային տոմոգրաֆիայի սարք, արագ որոշում ընդունեցի, որ այդ սարքի ամենամեծ պահանջարկը Կապանում է, և որոշեցինք այն տեղադրել Կապանի բժշկական կենտրոնում, գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Այսօր արդեն սյունեցիները կարող են համակարգչային տոմոգրաֆիա անցնել ոչ միայն Գորիսի, այլ նաև Կապանի բժշկական կենտրոնում։ […]

̰
Ամանորին ընդառաջ. ինչպե՞ս սնվել COVID-19-ի պայմաններում

15:39 28.12.2020

Կորոնավիրուսային հիվանդության համավարակի պայմաններում շատ կարևոր է պահպանել առողջ սնուցման կանոնները, ինչը շատ կարևոր է օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու և հիվանդություններին դիմակայելու տեսանկյունից։ Բացի դրանից՝ առողջ սնուցումը նվազեցնում է ճարպակալման, սրտանոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի և որոշ տեսակի քաղցկեղների զարգացման ռիսկը։ Ամանորին ընդառաջ, կորոնավիրուսային հիվանդության համավարակի պայմաններում, սնուցումը ճիշտ կազմակերպելու և հնարավոր բարդություններից խուսափելու նպատակով անհրաժեշտ է. […]

̰
Ունենք կորոնավիրուսի 114 նոր դեպք, գրանցվել է 7 մահ

11:01 28.12.2020

Դեկտեմբերի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 157948 դեպք, որոնցից 139675-ն` առողջացած, 2775-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14824 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 585057 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1413 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 114 նոր դեպք: Ունենք 562 առողջացած և 7 մահվան դեպք: […]

̰
Սննդաբանները նշել են, թե օրական քանի կոնֆետ կարող եք տալ ձեր երեխային

22:00 27.12.2020

Նոր տարվա տոներին ալերգիա չունեցող երեխային թույլատրվում է օրական երեք կոնֆետ ուտել, բայց գերադասելի է հիմնական կերակուրից հետո. անհրաժեշտ է չափավորել նաև միրգը և գազավորված ըմպելիքները, իսկ մայոնեզով և ապուխտով աղցաններ ընդհանրապես չպետք է մատուցվեն, РИА Новости-ի փոխանցմամբ, նշել են հարցված սննդաբանները: Քաղցրավենիքի օրական թույլատրելի չափը, առաջին հերթին, կախված է երեխայի մոտ ալերգիայի առկայությունից, մարմնի […]

̰
Նշվել է Նոր տարվա «իդեալական սննդակարգը»

21:37 27.12.2020

Սննդաբան Ալեքսեյ Կովալկովը պատմել է, թե ինչպիսի սննդակարգը կօգնի արդյունավետորեն նիհարել Նոր տարուց առաջ: YouTube- ի իր ալիքում տեղադրված տեսանյութում նա նշել է, որ կարևոր է մթերքի բաղադրությունը, ոչ թե դրա կալորիականությունը: Եթե ​​քիչ ճարպ կա, դա չի նշանակում, որ այդ սննդամթերքն օգտակար է: Փորձագետը բացատրել է, որ նրանք, ովքեր ընդունում են անյուղ սնունդ, տոների […]

̰
Ճնշումը պետք է չափվի երկու ձեռքի վրա

16:50 27.12.2020

Զարկերակային ճնշումը պետք է չափվի ինչպես ձախ, այնպես էլ աջ ձեռքի վրա: Եթե ​​«ձախ» ճնշումը «աջ» ճնշումից տարբերվում է տասը միլիմետր սնդիկի սյունով կամ ավելի, դա ահազանգող նշան է: Դա կարող է ցույց տալ սրտի կաթվածի կամ ինսուլտի վտանգ: Այս եզրակացությունն արվել է գիտնականների միջազգային խմբի կողմից Hypertension ամսագրում հրապարակված գիտական ​​հոդվածում: Ներկայիս բժիշկների համար […]

̰
Հիպերտոնիան սրում է բորբոքումը՝ կապված կորոնավիրուսային վարակի հետ

16:25 27.12.2020

Զարկերակային բարձր ճնշումը կարող է ուղղակիորեն սրել նոր տեսակի կորոնավիրուսի առաջացրած բորբոքումը, ինչպես նաև դանդաղեցնել դրա դուրսբերումն օրգանիզմից: Այս եզրակացությանն են հանգել կենսաբանները, որոնք դիտարկել են, թե ինչպես են հիպերտոնիկ հիվանդները տանում COVID-19- ը: Նրանց դիտարկումների արդյունքներով հոդված է հրապարակվել Nature Biotechnology գիտական ​​ամսագրում: «Մենք հայտնաբերել ենք մոլեկուլային մեխանիզմներ, որոնք բացատրում են, թե ինչու են […]

̰
BACK_TO_TOP