19:04 27.02.2020
Նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը շարունակում է լարվածության մեջ պահել ողջ մոլորակը: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսն աշխարհում 2804 մարդու կյանք է խլել, նրանց մեծ մասը՝ Չինաստանում: Ավելի քան 82 հազար մարդ հիվանդ է, շուրջ 33 հազար մարդ բուժվել է:
Նոր դեպքերի կտրուկ աճը
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` դեկտեմբերին՝ վիրուսի տարածումից ի վեր առաջին անգամ, մեկ օրում Չինաստանի սահմաններից դուրս ավելի շատ նոր դեպք է գրանցվել, քան Չինաստանի ներսում: Փետրվարի 26-ին Չինաստանը հայտարարել է 412 նոր վարակակրի մասին, իսկ աշխարհի մյուս երկրներում նոր դեպքերի թիվը կազմել է 459:
Հարավային Կորեա
Հարավային Կորեան հիվանդների թվով Չինաստանից հետո երկրորդն է աշխարհում: Այնտեղ կա 1760-ից ավելի վարակակիր, 13 զոհ:
Իրան
Չինաստանից դուրս մահացության ամենամեծ ցուցանիշը հարևան Իրանում է: Իրանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 245-ի, զոհերի թիվը՝ 26-ի: Նոր վարակակիրների շարքում է նաև Իրանի Մեջլիսում Ղոմի ներկայացուցիչ, Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոննուրը:
Նա հայտնել է, որ անհանգստանալու կարիք չկա, և ինքը կարանտինի մեջ է:
Chairman of #Iran’s parliament National Security and Foreign Policy Commission, who is also representative of Qom in the parliament, Mojtaba Zonnour announced that his #CoronaVirus test is positive, stressing he is now in quarantine.#CoronaVirusIran #COVID19 pic.twitter.com/hU1z9jAC2d
— Iran's Today (@Iran) February 27, 2020
Օրեր առաջ կորոնավիրուս էր հաստատվել Իրանի առողջապահության նախարարի մոտ: Իրանի իշխանությունները մարդկանց կոչ են արել չմեկնել Ղոմ, որը հիվանդության տարածման էպիկենտրոնն է երկրում: Իրանում ուսումնական հաստատությունները կշարունակեն փակ մնալ:
Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ կառավարությունն առայժմ չի ծրագրում որևէ քաղաք կարանտինի ենթարկել:
Մերձավոր Արևելքում կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով Սաուդյան Արաբիան ժամանակավորապես արգելել է Մեքքա և Մեդինա այցելող ուխտագնացների մուտքը երկիր:
Իտալիա
Իսկ եվրոպական երկրներից կորոնավիրուսի ամենամեծ օջախը գտնվում է Իտալիայում: Միայն Լոմբարդիա նահանգում ավելի քան 300 վարակակիր կա: Ընդհանուր առմամբ, Իտալիայում արձանագրվել է կորոնավիրուսի 528 դեպք, 14-ը՝ մահվան ելքով: Աշխատանքային օրերին, սովորաբար, բազմամարդ Միլանի կենտրոնը կորոնավիրուսի վախի պատճառով գրեթե դատարկ է, մետրոն և տրամվայները՝ նույնպես:
Իտալական քաղաքներում դատարկվել են նաև սուպերմարկետները:
Ճապոնիա
Ճապոնիայում կորոնավիրուսի գրեթե 190 դեպք է արձանագրվել, 3-ը՝ մահվան ելքով: Այս տվյալները չեն ընդգրկում օրեր առաջ Ճապոնիայի ափերին կարանտինում գտնվող Diamond Princess զբոսանավի վարակակիրներին: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն կոչ է արել մարտի 2-ից մինչև ապրիլ փակել բոլոր դպրոցները:
ԱՄՆ
ԱՄՆ-ում կորոնավիրուսի 60 դեպք է արձանագրվել: Երկրի նախագահ Դոնալդ Թրամփը փոխնախագահ Մայք Փենսին նշանակել է նոր տեսակի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի պատասխանատու: Թրամփի խոսքերով՝ կորոնավիրուսի դեպքերն ԱՄՆ-ում շատ ավելի կլինեին, եթե հիվանդության տարածման հենց սկզբից որոշակի երկրների քաղաքացիների նկատմամբ մուտքի սահմանափակումներ չկիրառվեին:
Առաջին անգամ նոր կորոնավիրուս արձանագրած երկրները
Վերջին 2 օրերին կորոնավիրուսի առաջին դեպքերի մասին են հայտարարել Վրաստանը, Ռումինիան, Դանիան, Շվեյցարիան, Էստոնիան, Նորվեգիան, Հունաստանը, Հյուսիսային Մակեդոնիան, Բրազիլիան:
Կորոնավիրուսը հասել է գրեթե 50 երկիր:
Ներկայացված թվերը, ցավոք, վերջնական չեն: Դրանք ժամ առ ժամ փոխվում են: Այդ փոփոխությունները տեղ են գտնում պարբերաբար թարմացվող այս քարտեզում:
Կորոնավիրուսը կրկնվում է
Ինչ վերաբերում է կորոնավիրուսից բուժված և հիվանդանոցից դուրս գրված ավելի քան 33 հազար հիվանդներին, այս դեպքում էլ ամեն ինչ այդքան միանշանակ չէ: Չինաստանի նահանգներից մեկում բուժվածների 14 տոկոսի մոտ կրկին կորոնավիրուս է արձանագրվել: Նման դեպք է եղել նաև Ճապոնիայում՝ բուժված կինը 3 շաբաթ անց կրկին հիվանդացել է կորոնավիրուսով:
Կորոնավիրուսից պաշտպանվելու համար ոմանք փակվում են տանը, ոմանք փորձում են հեռու մնալ մարդաշատ վայրերից: Չնայած որոշ քաղաքներում դիմակների սղությանը՝ շատերը փորձում են կրել դիմակներ: Սոցցանցերում նույնիսկ այսպիսի լուսանկարներ են տարածվում:
Իսկ Միացյալ Նահանգների հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը մորուք ունեցող տղամարդկանց խորհուրդ է տվել սափրվել:
20:07 16.07.2025
Լյուքսեմբուրգում ստորագրվել է «Հայաստան – Դիմակայուն Սյունիք ծրագիր» ֆինանսական համաձայնագիրըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Եվրոպական ներդրումային բանկի նախագահ Նադիա Կալվինյոի մասնակցությամբ Լյուքսեմբուրգում՝ Եվրոպական ներդրումային բանկի գլխամասային գրասենյակում տեղի է ունեցել «Հայաստան – Դիմակայուն Սյունիք ծրագիր» ֆինանսական համաձայնագրի ստորագրման արարողությունը: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Համաձայնագիրը ստորագրել են Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ԵՆԲ փոխնախագահ Թերեզա Չերվինսկան: 50 մլն եվրո ծավալի վարկային համաձայնագրով նախատեսված ծրագիրը […] ...
19:57 16.07.2025
Յամալը մարզման ժամանակ իր խաբքերով «նյարդայնացրել» է թիմակիցներին«Բարսելոնայի» 18-ամյա հարձակվող Լամին Յամալը մարզման ժամանակ իր խաբքերով «նյարդայնացրել է» թիմակիցներ Գավիին ու Ռոբերտ Լևանդովսկիին: Նրանք ի վերջո բռնել են Յամալի խաղաշապիկից ու խլել գնդակը: 😅 O Lamine Yamal descontrolado, driblando geral no treino. 🔥 pic.twitter.com/AimLKdp5cD — FC Barcelona (@fcbarcelona_br) July 15, 2025 ...
19:53 16.07.2025
Նախագահն ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես ԿարամանուկյանինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) փոխնախագահ Ներսես Կարամանուկյանին: ՀԱԳՄ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեղեկացրել, որ վերջերս անցկացված միության նախագահության նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են երկրի տնտեսության առջև ծառացած հրատապ և մտահոգություն առաջացնող խնդիրներ, որոնց լուծման գործընթացում միությունը պատրաստ է մասնակցել իր փորձագիտական ներուժով: […] ...
19:49 16.07.2025
Կասեցվել է սգո սրահի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Կարինե Ղազարյանին պատկանող հանրային սննդի կետի՝ «Էլկո» սգո սրահի խոհանոցի արտադրական գործունեությունը (Երևան, Հաղթանակ 1-ին փողոց 1/19): Որոշման համար հիմք է հանդիսացել ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության մասնագետների ստուգման արդյունքում ներկայացրած արձանագրությունն այն մասին, որ սննդի այդ օբյեկտում խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին: Մասնավորապես՝ -սննդի […] ...
19:44 16.07.2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներինՊետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԱԶԲ-ի կողմից իրականացվող՝ Քաղաքականության վրա հիմնված վարկավորման ռազմավարական կառավարման ուղղություններին։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է նաև Հարկային […] ...