18:18 27.02.2020
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` փետրվարի 26-ի դրությամբ գլոբալ մակարդակով արձանագրվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 81109 հաստատված դեպք: Չինաստանում արձանագրվել է 78191 դեպք, որից 2718-ը մահվան ելքով: Չինաստանից դուրս 2918 դեպք է արձանագրվել 37 երկրում, որից 43-ը մահվան ելքով:
Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն` փետրվարի 27-ի, ժամը 14:00 դրությամբ Չինաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) հաստատված դեպքերի թիվը կազմել է 78631, հաստատված դեպքերից առողջացածների թիվը՝ 32,654: Գրանցվել է 2747 մահ: Ըստ նույն աղբյուրի` փետրվարի 27-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, աշխարհում արձանագրվել է 82206 հաստատված դեպք: Չինաստանից դուրս աշխարհի 46 երկրում գրանցվել է 3575 դեպք:
Նոր կորոնավիրուսային վարակի (CՕVID-19) դեմ պայքարի համալիր միջոցառումները՝ սահմանային հսկողությունից մինչ լաբորատոր հետազոտություններ շարունակվում են: Իրականացվել է 95 հետազոտություն՝ բացասական արդյունքով:
Հանրապետության բժշկական կազմակերպություններում նոր կորոնավիրուսային վարակի (CՕVID-19) դիմակայումն ապահովելու համար իրականացվում են բուժանձնակազմի պատրաստվածությանն ուղղված միջոցառումներ:
Մշտական կապ է հաստատվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության և տարածաշրջանի գործընկերների հետ՝ վարակի դեմ պայքարի գործում կարողությունների քննարկման նպատակով:
20:07 16.07.2025
Լյուքսեմբուրգում ստորագրվել է «Հայաստան – Դիմակայուն Սյունիք ծրագիր» ֆինանսական համաձայնագիրըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Եվրոպական ներդրումային բանկի նախագահ Նադիա Կալվինյոի մասնակցությամբ Լյուքսեմբուրգում՝ Եվրոպական ներդրումային բանկի գլխամասային գրասենյակում տեղի է ունեցել «Հայաստան – Դիմակայուն Սյունիք ծրագիր» ֆինանսական համաձայնագրի ստորագրման արարողությունը: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Համաձայնագիրը ստորագրել են Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ԵՆԲ փոխնախագահ Թերեզա Չերվինսկան: 50 մլն եվրո ծավալի վարկային համաձայնագրով նախատեսված ծրագիրը […] ...
19:57 16.07.2025
Յամալը մարզման ժամանակ իր խաբքերով «նյարդայնացրել» է թիմակիցներին«Բարսելոնայի» 18-ամյա հարձակվող Լամին Յամալը մարզման ժամանակ իր խաբքերով «նյարդայնացրել է» թիմակիցներ Գավիին ու Ռոբերտ Լևանդովսկիին: Նրանք ի վերջո բռնել են Յամալի խաղաշապիկից ու խլել գնդակը: 😅 O Lamine Yamal descontrolado, driblando geral no treino. 🔥 pic.twitter.com/AimLKdp5cD — FC Barcelona (@fcbarcelona_br) July 15, 2025 ...
19:53 16.07.2025
Նախագահն ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես ԿարամանուկյանինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) փոխնախագահ Ներսես Կարամանուկյանին: ՀԱԳՄ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեղեկացրել, որ վերջերս անցկացված միության նախագահության նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են երկրի տնտեսության առջև ծառացած հրատապ և մտահոգություն առաջացնող խնդիրներ, որոնց լուծման գործընթացում միությունը պատրաստ է մասնակցել իր փորձագիտական ներուժով: […] ...
19:49 16.07.2025
Կասեցվել է սգո սրահի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Կարինե Ղազարյանին պատկանող հանրային սննդի կետի՝ «Էլկո» սգո սրահի խոհանոցի արտադրական գործունեությունը (Երևան, Հաղթանակ 1-ին փողոց 1/19): Որոշման համար հիմք է հանդիսացել ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության մասնագետների ստուգման արդյունքում ներկայացրած արձանագրությունն այն մասին, որ սննդի այդ օբյեկտում խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին: Մասնավորապես՝ -սննդի […] ...
19:44 16.07.2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներինՊետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԱԶԲ-ի կողմից իրականացվող՝ Քաղաքականության վրա հիմնված վարկավորման ռազմավարական կառավարման ուղղություններին։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է նաև Հարկային […] ...