11:59 27.02.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր տեսակի կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդ է տվել ձեռքերը լվանալ և ամեն ինչի չդիպչել: Այդ մասին ԱՄՆ ղեկավարն ասել է Սպիտակ տանը ելույթի ժամանակ:
«Ինչպես, հավանաբար, լսել եք, ես շատ եմ այդպես անում, հարկավոր է ձեռքերը լվանալ, հետևել մաքրությանը: Պարտադիր չէ ձեռք տալ ամեն բազրիքի, եթե դրա անհրաժեշտությունը չկա: Պետք է պահպանել այն կանոնները, որոնք պահպանում են մրսածության դեպքում», – հայտարարել է ԱՄՆ նախագահը:
Известия պարբերականի փոխանցմամբ՝ Թրամփը նաև ասել է, որ մեկ շաբաթ առաջ իրեն մի ծանոթ է մոտեցել, որի հետ վաղուց չէին հանդիպել, վերջինս նրան գրկել է և համբուրել: Երբ նախագահը նրան հարցրել է, թե ինչպես է նա, այդ ընկերը պատասխանել է, որ ջերմություն և մրսածություն ունի: Դրանից հետո Թրամփը ներողություն է խնդրել և գնացել ձեռքերը լվանալու:
Փետրվարի 26-ին Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն նոր տեսակի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին մտադիր է հատկացնել այնքան լրացուցիչ միջոցներ, որքան հարկավոր է:
Իսկ Նյու Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր Մայքլ Բլումբերգը, ով պայքարում է նախագահի թեկնածու դառնալու համար, հայտարարել է, որ ԱՄՆ-ն այս պահին չունի բավարար ռեսուրսներ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Դրանում Բլումբերգը մեղադրել է Թրամփին:
Փետրվարի 24-ին Թրամփի վարչակազմն ԱՄՆ կոնգրեսից լրացուցիչ 2.5 մլրդ դոլար էր խնդրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Դրանից 1.5 մլրդ դոլարը պետք է տրամադրվի համաճարակի դիմակայմանը, իսկ 1 մլրդ դոլարը՝ պատվաստանյութի մշակմանը:
20:07 16.07.2025
Լյուքսեմբուրգում ստորագրվել է «Հայաստան – Դիմակայուն Սյունիք ծրագիր» ֆինանսական համաձայնագիրըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Եվրոպական ներդրումային բանկի նախագահ Նադիա Կալվինյոի մասնակցությամբ Լյուքսեմբուրգում՝ Եվրոպական ներդրումային բանկի գլխամասային գրասենյակում տեղի է ունեցել «Հայաստան – Դիմակայուն Սյունիք ծրագիր» ֆինանսական համաձայնագրի ստորագրման արարողությունը: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Համաձայնագիրը ստորագրել են Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ԵՆԲ փոխնախագահ Թերեզա Չերվինսկան: 50 մլն եվրո ծավալի վարկային համաձայնագրով նախատեսված ծրագիրը […] ...
19:57 16.07.2025
Յամալը մարզման ժամանակ իր խաբքերով «նյարդայնացրել» է թիմակիցներին«Բարսելոնայի» 18-ամյա հարձակվող Լամին Յամալը մարզման ժամանակ իր խաբքերով «նյարդայնացրել է» թիմակիցներ Գավիին ու Ռոբերտ Լևանդովսկիին: Նրանք ի վերջո բռնել են Յամալի խաղաշապիկից ու խլել գնդակը: 😅 O Lamine Yamal descontrolado, driblando geral no treino. 🔥 pic.twitter.com/AimLKdp5cD — FC Barcelona (@fcbarcelona_br) July 15, 2025 ...
19:53 16.07.2025
Նախագահն ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես ԿարամանուկյանինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) փոխնախագահ Ներսես Կարամանուկյանին: ՀԱԳՄ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեղեկացրել, որ վերջերս անցկացված միության նախագահության նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են երկրի տնտեսության առջև ծառացած հրատապ և մտահոգություն առաջացնող խնդիրներ, որոնց լուծման գործընթացում միությունը պատրաստ է մասնակցել իր փորձագիտական ներուժով: […] ...
19:49 16.07.2025
Կասեցվել է սգո սրահի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Կարինե Ղազարյանին պատկանող հանրային սննդի կետի՝ «Էլկո» սգո սրահի խոհանոցի արտադրական գործունեությունը (Երևան, Հաղթանակ 1-ին փողոց 1/19): Որոշման համար հիմք է հանդիսացել ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության մասնագետների ստուգման արդյունքում ներկայացրած արձանագրությունն այն մասին, որ սննդի այդ օբյեկտում խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին: Մասնավորապես՝ -սննդի […] ...
19:44 16.07.2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներինՊետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Ասիական զարգացման բանկի և Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԱԶԲ-ի կողմից իրականացվող՝ Քաղաքականության վրա հիմնված վարկավորման ռազմավարական կառավարման ուղղություններին։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է նաև Հարկային […] ...