09:09 16.09.2023
Գեղեցկությունն ու ալկոհոլը անհամատեղելի հասկացություններ են, նույնիսկ մինչև ալկոհոլիզմի նշանների արտահայտվելը «թեթև» խմող մարդկանց մոտ առաջանում են այտուցներ, կնճիռներ, մաշկը չորանում է։ Այս մասին Lenta.ru-ի հետ զրույցում ասել է մաշկաբան Լարիսա Մակուշկինան։
Բժշկի խոսքով՝ մաշկը առողջության հայելին է, հետևաբար օրգանիզմի առաջին փոփոխությունները զգուշացնում են ներքին օրգանների աշխատանքի խանգարման մասին։
«Ալկոհոլ օգտագործելիս, նույնիսկ փոքր քանակությամբ, արյունատար անոթները լայնանում են։ Քթին, ճակատին հայտնվում են կարմիր բծեր, որոնք իրենց հերթին խթան են հանդիսանում ռոզացեայի զարգացման համար՝ խրոնիկական հիվանդություն, որն արտահայտվում է մաշկի կարմրությամբ»,- կիսվել է մաշկաբանը։
Բացի այդ, որոշ ալկոհոլային խմիչքների մեջ շաքարի և խմորիչի բարձր պարունակությունը կարող է մաշկի վրա պզուկների առաջացման պատճառ դառնալ, զգուշացրել է նա:
«Երբ համեմատում ենք նույն տարիքի երկու մարդու արտաքինը, որոնցից մեկը խմում է ալկոհոլ, իսկ մյուսը՝ ոչ, առաջինը միշտ իր տարիքից մեծ կթվա։ Այս պրոցեսները պայմանավորված են առաջին հերթին նրանով, որ ալկոհոլ օգտագործելիս նկատվում է վիտամինների (A, B և C) և միկրոէլեմենտների մակարդակի նվազում, որոնք առանցքային դեր են խաղում կոլագենի արտադրության մեջ», – ասել է Մակուշկինան:
18:25 12.05.2025
Քարկոփից Բագրատաշեն ուղղությամբ երթևեկությունը մասնակի կսահմանափակվի. ՏԿԵՆՄայիսի 13-ին՝ ժամը՝ 10։00-14։00-ը, Մ-6, Վանաձոր (Մ-3 հատման կետ)-Ալավերդի-ՀՀ սահման (Բագրատաշեն) միջպետական նշանակության ճանապարհի ՀՀ Տավուշի մարզի տարանցիկ հատվածում (Քարկոփից դեպի Բագրատաշեն ուղղությամբ) տեղի է ունենալու 2025 թվականին անցկացվող «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի դպրոցականների մրցաշարը, ինչով պայմանավորված ճանապարհի նշված հատվածում ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը մասնակի սահմանափակվելու է։ Այս մասին հայտնում են Տարածքային կառավարման և […] ...
18:17 12.05.2025
Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապի հետՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Հռոմի Լևոն 14-րդ պապի հետ և նրան տեղեկացրել իր երկրում տիրող իրավիճակի մասին։ Իր Telegram-յան ալիքում Զելենսկին նշել է, որ շնորհակալություն է հայտնել Հռոմի պապին Ուկրաինային նրա աջակցության համար: Զելենսկին Հռոմի պապի հետ զրույցում ՌԴ-ի հետ բանակցությունների պատրաստակամություն է հայտնել։ «Ես նրան տեղեկացրել եմ Ուկրաինայի և մեր գործընկերների […] ...
18:11 12.05.2025
Գոռ Մինասյանը չի մասնակցի Ասիայի առաջնությանըՕլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, գյումրեցի ծանրորդ Գոռ Մինասյանը Բահրեյնի հավաքականի կազմում չի հայտավորվել Ասիայի առաջնությանը, որը կանցկացվի Չինաստանի Ցզյանշան քաղաքում: Գերծանր քաշային կարգում հանդես եկող 30-ամյա ծանրորդը 2024 թվականի աշխարհի առաջնության ժամանակ վնասվածք էր ստացել: Մինասյանից բացի, գերծանր քաշային կարգում Ասիայի առաջնությանը չեն մասնակցի նաև Իրանի ներկայացուցիչներ Ալիռեզա Յուսեֆին, Ալի Դավուդին, իրաքցի Ալի […] ...
18:06 12.05.2025
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի և գործարար համայնքի ներկայացուցիչներինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 12-ին ընդունել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) և գործարար համայնքի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը։ Քննարկման օրակարգում են եղել ընկերությունների կողմից գների ձևավորման մեխանիզմներն ու զեղչային քաղաքականության կիրառման գործելակարգերը։ Անդրադարձ է կատարվել «Առևտրի և ծառայությունների մասին» և «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքների փաթեթում […] ...
17:55 12.05.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է Վայոց ձորի Զառիթափ խոշորացված համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Վայոց ձորի մարզի Զառիթափ խոշորացված համայնքի նախկին ղեկավար Սիմոն Բաբայանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ Երևան քաղաքում գտնվող 1 անշարժ գույք, Վայոց ձորի մարզում […] ...