22:00 06.03.2023
Թուրքական ընդիմությանը չի հաջողվել պահպանել միասնականությունը և ընդհանուր թեկնածու առաջադրել գալիք նախագահական ընտրություններին: Էրդողանին ընդդիմադիր դաշինքը փլուզվելու եզրին է հայտնվել: Այսօր կայացել է դաշինքը փրկելուն ուղղված փակ բանակցությունների վերջին փուլը: Արդյունքը դեռ հայտնի չէ, բայց Էրդողանի թիմում չեն թաքցնում իրենց գոհունակությունը: Ի՞նչը դարձավ ընդիմության պառակտման պատճառ, և ինչո՞ւ ընդիմությունը գերադասեց Քըլչըդարօղլուին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել […]
21:44 06.03.2023
Արցախի նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը, «Հորիզոն»-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախում ադրբեջանական դիվերսիային, նշել է, որ դա, փաստացի, Ադրբեջանի կողմից պետականորեն ծրագրված հերթական ահաբեկչությունն էր: Ադրբեջանի ներկայացուցիչների հետ վերջին հանդիպումից հետո պաշտոնական Ստեփանակերտը հայտարարեց, թե հանդիպումն առերևույթ կառուցողական էր, և հույս կա, որ արդյունքները երկար սպասեցնել չեն տա: Դիտարկմանը, թե ոչ միայն դրական […]
22:00 02.03.2023
Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել «Չմիավորված պետությունների շարժման կոնտակտային խմբի» գագաթնաժողովին, որն իր աշխատանքը սկսել է այսօր, Բաքվում: Ադրբեջանի նախագահն ամբիոնն օգտագործել է՝ անհեթեթ մեղադրանքներ հնչեցնելու համար ոչ միայն Հայաստանի, այլև Ֆրանսիայի հասցեին: Նա մեղադրել է Ֆրանսիային ոչ ավելի, ոչ պակաս՝ ցեղասպանություն գործելու մեջ: Սա առաջին դեպքը չէ, երբ Ալիևը նման մեղադրանքներ է ուղղում Ֆրանսիայի […]
21:30 28.02.2023
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վերջին երկու օրերին Բաքվում էր: Ի՞նչ էր ամենաուշագրավը Լավրովի խոսքերում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Կարծում եմ՝ ամենակարևորը արձանագրումն է այն փաստի, որ Բերձորի միջանցքում ադրբեջանական ինչ-որ մաքսակետ ստեղծելու մասին խոսք անգամ լինել չի կարող: Լավրովը հաստատեց այն, որ խնդիրը պետք է լուծվի եռակողմ համաձայնագրի հիման վրա, […]
21:30 27.02.2023
Հրապարակվել է Ադրբեջանի քաղբանտարկյալների նորացված ցանկը: Այս անգամ ցանկում 93 անուն կա: Հիշեցնենք` քաղաքական հայացքների համար մարդկանց չհետապնդելը Եվրախորհրդի առջև Ադրբեջանի ստանձնած պարտավորություններից մեկն է: Ովքե՞ր են քաղբանտարկյալները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այդ ցանկը պատրաստել է «Ազատություն ադրբեջանցի քաղբանտարկյալներին» կոչվող ՀԿ-ը՝ 2012թ.-ի հոկտեմբերին ԵԽԽՎ-ի կողմից ընդունված Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին բանաձևի կանոնակարգած մոտեցման […]
23:15 24.02.2023
Արևմուտքի ճնշումը Թուրքիայի վրա տվեց իր արդյունքը: Անկարան համաձայնել է վերսկսել բանակցությունները Շդեդիայի ու Ֆինլանդիայի հետ ՆԱՏO-ին այդ երկրների անդամակցության վերաբերյալ: Հիշեցնեմ`Թուրքիան այդ հարցում օգտվում էր վետոյի իր իրավունքից ու դադարեցրել էր ցանկացած տեսակի բանակցությունները: ՆԱՏO-ի գլխավոր քարտուղար Յեն Ստոլտենբերգը հայատարել է, որ մարտի կեսերին բանակցությունների հերթական փուլն անցկացնելու մասին համաձայնությունը լավատեսություն է ներշնչում: Ինչո՞ւ […]
22:30 21.02.2023
Իրանն առաջարկում է Թեհրանում անցկացնել Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Վրաստանի՝ «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպումը։ Այդ մասին ասել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Որքանո՞վ է մեր շահերից բխում, որ «3+3» ձևաչափը կայանա և որքանո՞վ է հավանական այդ ձևաչափի արդյունավետությունը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այս գաղափարը թարմ չէ, […]
22:15 18.02.2023
Մյունխենի անվտանգության համաժողովը մեզ համար առավել ուշագրավ է նրանով, որ դրա շրջանակներում է Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի միջնորդությամբ: Սա առաջին հանդիպումն է Արցախի շրջափակումից հետո: Միաժամանակ Հարավային Կովկասը բուն համաժողովի պանելային քննարկումներից մեկի առանցքում է: Պանելային քննարկումը կրում է «Շարժե՞լ սարերը. անվտանգության կառուցումը Հարավային Կովկասում» խորագիրը: Մյունխենյան օրակարգն ու շաբաթվա արտաքին […]
22:15 17.02.2023
Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկները: Այս մասին կառավարության վերջին նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Միևնույն ժամանակ փետրվարի 20-ին Եվրոպական միության առաքելությունը կտեղակայվի Հայաստան-Ադրբեջան սահմանին: Այս և այլ հարցերին է «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել «Ազատ քաղաքացի» ՀԿ-ի նախագահ, «Եվրամիության արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի» Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Հովսեփ Խուրշուդյանը: «Ես կարծում […]
22:00 17.02.2023
Հրաժարական է տվել Շոտլանդիայի վարչապետ Նիկոլա Ստերժենը: Հիշեցնենք` նա Մեծ Բրիտանիայի Միավորված թագավորության կազմից շոտլանդական ինքնավարության դուրս գալու գաղափարի գլխավոր ջատագովն էր ու ողջ իր քաղաքական կարիերան այդ գաղափարին էր նվիրել: Հիմա Լոնդոնում ու Էդինբուրգում փորձում են հասկանալ՝ արդո՞ք Ստերժենի հեռանալուց հետո շոտլանդացիների ինքնորոշման հարցը փակվել է, թե անկախության նոր հանրաքվե անցկացնելու պահանջը կրկին առաջ […]
22:00 16.02.2023
Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի թեմաներն այս օրերին ուշադրության կենտրոնում են: Դրանք այն ժամանակ, երբ Արցախը շարունակում է շրջափակված մնալ: Տեղի ունեցողի ողջ համատեքստը վերլուծել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում: Մանրամասները՝ տեսանյութում։
21:27 15.02.2023
«Ակոս» պարբերականի հայալեզու էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում կարևոր է պետությունների տրամադրվածությունը, թե Թուրքիան որքանով է պատրաստ իր կամքով դիվանագիտական և բարիդրացիական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ: «Մենք գիտենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիան ուղղակի կողմ էր, պատերազմի ռազմավարությունը ձևավորողն էր: Այս պահին կշարունակվի Լաչինի միջանցքի փակ լինելու խնդիրը: Այս […]
23:25 14.02.2023
Ի՞նչ ազդեցություն են գործում վերջին շրջանում մեր երկրում ու մեր շուրջը տեղի ունեցող իրադարձությունները մեր հոգեբանության, մեր հոգեկան ներաշխարհի վրա: Ինչպիսի՞ն է մեր արձագանքը այդ իրավիճակներին, ի՞նչն է մտահոգիչ և ի՞նչ է պետք փոխել մարդկային վարքագծում: Թեմայի շուրջ «Հորիզոնը» այսօր հեռավար զրուցել է հոգեբան Իրինա Ծատուրյանի հետ: Նախ հարց է ուղղվել Թուրքիայի երկրշարժի վերաբերյալ: Սոցիալական […]
21:00 13.02.2023
«Հորիզոն»-ը կապ է հաստատել Սիրիա: Այդ երկրի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը նշել է, որ երկրաշարժի զոհերի թիվը ժամ առ ժամ ավելանում է: Պետությունն անտուն և տուժած քաղաքացիներին փորձում է ամեն կերպ օգնել: Մանրամասները՝ ձայնագրությունում:
21:45 11.02.2023
Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի առաջացրած հետևանքները ավելին են, քան միայն մարդկային զոհերն ու վիրավորները կամ փլուզված ենթակառուցվածքները: Հատկապես դա մեծ մարտահրավեր դարձավ ներքաղաքական բուռն գործընթացների մեջ գտնվող Թուրքիայի համար: Այդ հարցերին անդրադարձել է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
21:13 10.02.2023
Կառավարության փետրվարի 2-ի նիստում քննարկվել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը: Ի՞նչ բարեփոխումներ է այն ենթադրում առողջապահության ոլորտում և առհասարակ բնակչության հատկապես սոցիալական խմբերի համար: Թեմայի շուրջ «Հորիզոնն» այսօր զրուցել է հայեցակարգի մշակման աշխատանքային խմբի անդամ Սամվել Խարազյանի հետ: Հյուրը նախ նշել է, թե հիմա ովքեր են օգտվում առողջության ապահովագրության համակարգից, ապա ներկայացրել է հայեցակարգը […]
15:09 06.02.2023
Ի՞նչ իրավիճակ է Սիրիայում. «Հորիզոն»-ին մանրամասներ է հաղորդել Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեյիսյանը: Նա հայտնել է, որ այս պահի դրությամբ զոհերի թվում նաև երկու հայ կա: Մանրամասները՝ տեսանյութում:
21:30 04.02.2023
Շաբաթն աչքի ընկավ ՄԱԿ -ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանին ու Ադրբեջանին առնչվող դատական լսումներով: Միաժամանակ դրանք զուգորդվեցին այլ իրադարձություններով. ԱՄՆ-ն Կովկասում բանակցությունների հարցերով ավագ խորհրդական նշանակեց: Ուշագրավ հայտարարություններ արեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Շաբաթվա կարևոր իրադարձություններն ամփոփել է քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը՝ «Հորիզոնին» տված հարցազրույցում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
22:00 03.02.2023
Երուսաղեմում հակաքրիստոնեական նոր միջադեպեր են գրանցվել: Քաղաքի հայկական թաղամասում հուդայական ծայրահեղականների կազմակերպած սադրանքից հետո հաջորդ թիրախը դարձել է կաթոլիկ եկեղեցին: Երեկ հավատացյալներից մեկը եկեղեցիներից մեկում ջախջախել է Քրիստոսի քանդակը: Ոստիկանությունը ձերբակալել է հանցագործին: Փաստորեն, ոչ միայն հայերի դեմ են ուղղված ծայրահեղական հուդայականների սադրանքները: Թեմային «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այո, իհարկե, հայերից հետո՝ կաթոլիկների […]
20:51 03.02.2023
Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ հաշմանդամության սահմանման համար դիմող քաղաքացիների նկատմամբ կիրականացվի ֆունկցիոնալության գնահատում: Այս համակարգը ներդրվել է փետրվարի 1-ից: Թեմայի շուրջ «Հորիզոնն» այսօր զրուցել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի հետ: Նա նշել է, որ գործող 1-ին, 2-րդ, 3-րդ խմբի հաշմանդամության փոխարեն նոր կարգով սահմանվելու է թեթև, միջին, ծանր և խորը ֆունկցիոնալության […]
22:30 30.01.2023
Ի վերջո, պա՞րզ է արդեն, թե ո՞ր երկրի անօդաչուներն են ներգրավված եղել Իրանի վրա հարձակման մեջ և որտեղի՞ց են դրանք օդ բարձրացել կամ կառավարվել. այս և այլ հարցերի է «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել իրանագետ Գարիկ Միսակյանը: «Պաշտոնական վարկածներ երկու խնդիր վերաբերյալ էլ չկան, ճիշտ է, իրանական կողմը գրեթե բացահայտ մեղադրում է Իսրայելին այդ հարձակումը կազմակերպելու մեջ, […]
22:00 23.01.2023
Ռեջեփ Թաիպ Էրդողանը պաշտոնապես հայտարարել է, որ Թուրքիայում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու: Բուրսայում երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը նա ասել է, որ քվեարկությունը կկայանա մայիսի 14-ին: Մինչդեռ օրենքով ընտրությունները պետք է անցկացվեին հունիսի 18-ին: Ընդամենը 35 օրվա տարբերություն: Ինչի՞ համար: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և «Հորիզոնի» տաղավարում հայտնել մանրամասներ: «Էրդողանի կոալիցիոն […]
22:16 20.01.2023
Էրդողանի վարչակազմը չափազանց կոշտ է արձագանքել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին գլխավոր խորհրդական Ջոն Բոլթոնի խոսքերին այն մասին, որ Թուրքիան պետք է վտարվի ՆԱՏՕ-ից իր ոչ բարեկամական պահվածքի ու մարդու իրավունքները ոտնահարելու համար: Թեմային անրադարձել են և՛ երկրի խորհրդարանում, և՛ նախագահական պալատում: Ինչո՞ւ է այդ հարցը ընդանրապես օրակարգային դարձել, և ինչպիսի՞ն է այս հարցում […]
22:26 19.01.2023
Եվրոպական խորհրդարանում «Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքները» խորագրով երեկ տեղի ունեցած քննարկումների ժամանակ ելույթ են ունեցել մի շարք պատգամավորներ: Քվեարկությունը տեղի է ունեցել այսօր: Ի՞նչ մանրամասներ են հայտնի քվեարկության ընթացքի մասին, և ընդունված փաստաթղթում ի՞նչն է մեզ համար ամենակարևորը: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանն ու «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ հայտնել: «Նախ ասեմ, որ Եվրախորհրդարանն անսպասելի հետևողականություն […]
22:15 18.01.2023
Լավրովն ասել է, թե օրերս կայացած Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք են բերվել ինչ-որ պայմանավորվածություններ, որոնք հույս են ներշնչում, որ շրջափակումը շուտով կվերացվի: Ի՞նչ հանդիպման մասին է խոսում Լավրովը, և արդյո՞ք Լավրովի առաջարկը կապահովի խնդրի կարգավորումը: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և «Հորիզոնի» տաղավարում զրուցել հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանի հետ: «Պաշտոնական որևէ հաղորդում այս […]
22:00 17.01.2023
Եվրամիության ճգնաժամային կառավարման քաղաքացիական կոմիտեն հավանություն է տվել եվրոպական դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին տեղաբաժխելու նախագծին: Այսօր մամուլ են թափանցել այդ առաքելությանը վերաբերող մանրամասներ: Հայտնի՞ է՝ երբ կժամանի դիտորդական խումբը: Ինչո՞ւ է դա մեզ համար այդքան կարևոր: Ինչպե՞ս են Բաքվում մեկնաբանում հայ-ադրբեջանական սահմանին մոնիթորինգ իրականացնելու ԵՄ-ի ցանկությունը՝ այս և այլ հարցերի շուրջ մեկնաբանել է հեռուստամեկնաբան Արտյոմ […]
23:26 10.01.2023
Այսօր կայացել է Իրանի, Ադրբեջանի ու Թուրքիայի խորհրդարանների նախագահների եռակողմ հանդիպումը: Այն կայացել է Անթալյայում՝ Ասիական խորհրդարանական ասսամբլեյայի շրջանակներում: Արդյո՞ք մեզ առնչվող խնդիրներ են այնտեղ քննարկվել. թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ հայտնել: «Կարող ենք ենթադրել, մասնավորապես դա նկատվում է Թուրքիայի խորհրդարանի պաշտոնական մամլո հաղորդագրությունից, որում ասվում է՝ Թուրքիայի մեջլիսի նախագահ Մուստաֆա […]
22:00 09.01.2023
Թուրքիայի նախագահ Էրդողանը Անթալիայում կուսակցական ժողովի ժամանակ կրկին խոսել է գալիք ընտրությունների անցկացման ժամկետը վերանայելու հավանականության մասին: Նա ասել է, որ ընտրությունների օրը որոշելիս պետք է հաշվի առնեն քվեարկությանը չնպաստող սեզոնային գործոնը: Այսպիսով` ընտրությունները հետաձգվելո՞ւ են, թե՝ հակառակը՝ անցկացվելու են նախատեսածից շուտ: Ո՞վ կհաղթեր, եթե ընտրությունները այս կիրակի կայանային: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է հեռուստամեկնաբան […]
21:00 07.01.2023
Լաչինի միջացքի արգելափակման հարցում Թուրքիան ու Ադրբեջանը միասին են գործում: Ավելին՝ դա ռազմավարական այն մեծ պլանի մաս է կազմում, որը Թուրքիան ունի մեր տարածաշրջանում: Այդ մասին «Հորիզոնին» տված հարցազրույցում ասել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: