22:43 22.11.2022
Վաղը Երևանում կմեկնարկի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստը: Կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտնել է, որ նիստի ընթացքում նախատեսվում է ընդունել մի քանի կարևոր քաղաքական հայտարարություններ: Բացի դրանից, ըստ Զայնետդինովի, կողմերը հավանություն կտան մի քանի փաստաթղթի, որոնք կդրվեն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հաստատմանը։ Ի՞նչ է […]
22:23 22.11.2022
Թուրքիան ռազմական գործողություն է սկսել Սիրիայի և Իրաքի հյուսիսում գտնվող քրդական խմբավորումների դեմ։ Երբեմն նման սրացումներ լինում են: Ի՞նչ է տեղի ունենում հիմա և որոնք դրա խորքային պատճառները: Այս թեմայի և տարածաշրջանային այլ զարգացումների շուրջ հեռուստամեկնաբան Արտակ Հովհաննիսյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է արաբագետ Սարգիս Գրիգորյանի հետ: «Առիթը ամսի 13-ի Ստամբուլում տեղի ունեցած պայթյունն էր: Այս […]
20:53 22.11.2022
Թունիսի Ջերբա քաղաքում անցկացված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի արդյունքում նոյեմբերի 20-ին ընդունվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ «Ֆրանկոֆոն տիրույթում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ» բանաձևը, որով անդամ երկրներն իրենց աջակցությունն ու համերաշխությունն են հայտնում Հայաստանին։ Ինչպե՞ս են սա մեկնաբանում Բաքվում: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը: […]
20:31 22.11.2022
ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է հայտարարագրի իր եկամուտները։ Գործադիրն իր վերջին նիստում հաստատեց նախագիծը և ուղարկեց խորհրդարան` այն համարելով անհետաձգելի: Ըստ նախագծի` համաընդհանուր հայտարարագրման համակարգը կգործի 2023 թվականից: Թեմայի շուրջ հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի հետ: Այսպիսով՝ ի՞նչ է նշանակում, թե բոլոր քաղաքացիները պետք է հայտարագիր ներկայացնեն, […]
20:29 19.11.2022
Հեռանկարի տաղավարում հեռուստամեկնաբան Քրիստինե Ալագուլյանը զրուցել է Հասարակական գործիչ, Յունեսկոյի բարի կամքի դեսպան, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ. Աբրահամյանը նախ ասել է, թե այս անգամ ինչ առիթով է Երևանում: «Այս անգամ Հայաստան գալու առաջին պատճառն այն է, որ մենք անցկացրել էինք մրցույթ Գիտությունների ազգային ակադեմիայում՝ երիտասարդ գիտնականների հետ միասին: Արդյունքներն ամփոփվել էին, եղավ […]
14:40 19.11.2022
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Հորիզոնի» հետ զրույցում խոսելով տարածաշրջանային, աշխարհաքաղաքական, ներքաղաքական վերջին զարգացումների ու սպասվող իրադարձությունների մասին, անդրադարձել է նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովին: Վարչապետը վերջերս խորհրդարանում նշել էր, թե հույս ունի, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի դիրքորոշումը կպաշտպանի՝ նկատի ունենալով այն, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան օկուպացված տարածքներից, այսինքն պետք է սկզբունքային […]
22:00 18.11.2022
Լիբանանի քաղաքներից մեկում Բաքվի իշխանությունների նախաձեռնությամբ տեղադրվել է ղարաբաղյան երկրորդ պատերազմում հայերի դեմ կռված ադրբեջանցի շեհիդների հուշարձան: Հայ համայնքի շրջանում դա բողոքի ալիք է առաջացրել: Ովքե՞ր են կառուցողները, և ի՞նչ նպատակով է դա արվում: Թեմայի շուրջ մանրամասներ է հայտնել հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը: «Հուշարձանը տեղադրվել է Լիբանանի հյուսիսային Աքար նահանգի փոքր Քուաշար գյուղաքաղաքում, որտեղ բնակվում են […]
21:07 18.11.2022
Ֆրանսիայի Սենատի հայամետ բանաձևի, Եվրախորհրարանում տեղի ունեցած բավականին սուր ելույթների, ԱՄՆ-ի Սենատում Բոբ Մենենդեսի կոշտ քննադատության, ՀԱՊԿ-ի դիրքորոշման, տարածաշրջանային, աշխարհաքաղաքական, ներքաղաքական վերջին զարգացումների և սպասվող իրադարձությունների վերաբերյալ հեռուստամեկնաբան Արտակ Հովհաննիսյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ: «Միանշանակ ողջունելի է Ֆրանսիայի Սենատի որոշումը, և շնորհակալություն Ֆրանսիային, որովհետև առաջին հերթին Ֆրանսիան ապացուցեց, որ […]
22:00 15.11.2022
Ադրբեջանի առաջին տիկին, երկրի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան հայտարարել է, որ հրաժարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի իր կարգավիճակից: Ինչո՞վ է բացատրում Մեհրիբան Ալիևան իր այս որոշումը: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Ըստ էության՝ դա դեմարշ է և մարտահրավեր. դիվանագիտական լեզվով սովորաբար հենց այդպես են խոսում, երբ ասելիք ունեն: Ընդ որում, […]
22:00 14.11.2022
Ադրբեջանի հատուկ ծառայությունները հայտարարել են, որ սկսել են երկրում իրանական գործակալական ցանցի բացահայտումը: Հաղորդվում է, թե Բաքվում Իրանի հետախուզության հետ կապ ունեցող մարդկանց են ձերբակալել: Ինչու՞մ են մեղադրվում ձերբակալվածները, և ինչի՞ մասին են վկայում այս ձերբակալությունները: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը: «Առայժմ տեղեկություն կա 5 ձերբակալված անձանց մասին: 5-ն էլ Ադրբեջանի քաղաքացիներ են և Իրանի […]
20:15 12.11.2022
Օրեր առաջ ավարտվեց Համաշխարհային հայկական համաժողովը: Ի՞նչ խնդիր էր դրված և ի՞նչ արդյունքներ գրանցվեցին. հեռուստամեկնաբան Քրիստինե Ալագուլյանը «Հորիզոնի» տաղավարում թեման ամփոփել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ. Համաշխարհային հայկական համաժողով: Անվանումը ենթադրում է տարածական շրջանակ: Իրականում աշխարհագրական ու ոչ աշխարհագրական ի՞նչ ընդգրկում ուներ: «Շուրջ 50 պետություններ էին ներկայացնում մեր հայրենակիցները: Արդյունքները, կարծում եմ, […]
22:38 11.11.2022
«Եթե Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է համարում, ապա ինչո՞ւ Արցախի ժողովուրդը դա չի զգում, ինչո՞ւ են ադրբեջանական զորքերը դիրքեր զբաղեցրել և կրակում Արցախի ուղղությամբ, ինչո՞ւ Հադրութի ժողովուրդն իր տանը չի ապրում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Նա անդրադարձել է Ադրբեջանի նախագահի՝ միջազգային տարբեր հարթակներում ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելուն, ագրեսոր քաղաքականությանը և […]
21:32 10.11.2022
Հնդկաստանի ու Հայաստանի միջև ստորագրվել է համաձայնագիր` ժամանակակից հրետանային համակարգերի գնման վերաբերյալ: Տեղեկությունն այս մասին տարածում են հնդկական լրատվամիջացները` վկայակոչելով Պաշտպանության նախարարության հավաստի աղբյուրները: Ի՞նչ տեսակի սպառազինության և ի՞նչ գումարի մասին է խոսքը: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը: «Այսօր առավոտյան հնդկական ռազմարդյունաբերական «Հառաթ Ֆոռչ» ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն իր դուստր ընկերություններից մեկը պատվեր […]
21:46 09.11.2022
Չնայած միջազգային հանրության բազմաթիվ հայտարարություններին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը գոյություն ունի, Ադրբեջանը շարունակում է պնդել, թե այդ հակամարտությունը ինքը լուծել է 44-օրյա պատերազմի ժամանակ: Ավելին` օրերս էլ ադրբեջանական զինված ուժերը կրակել էին Խրամորթում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների վրա: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, Ադրբեջանից հնչող հայտարարությունների և Ստեփանակերտ-Բաքու ուղիղ շփումների մասին ընթացող քննարկումների շուրջ «Հորիզոն»-ի հարցերին պատասխանել […]
21:15 09.11.2022
Վերջին տեղեկությունները ԱՄՆ կոնգրեսի ընտրություններից: Այս անգամ ընտրվում էր Ներկայացուցիչների պալատի ողջ կազմն ու սենատի մեկ երրորդը: Պալատում վերահսկողությունն անցնում է հանրապետականներին, իսկ սենատում տեղերը գրեթե հավասար են բաշխվել: Հանրապետականներին, ըստ NBC-ի, հաջողվել է զբաղեցնել 220 տեղ, իսկ դեմոկրատներին՝ 215 տեղ: Արդեն իսկ հայտնի է, որ ազդեցիկ հանրապետականները հաղթել են Ֆլորիդայի, Տեխասի և Ջորջիայի նահանգապետի […]
22:00 08.11.2022
Ադրբեջանի հատուկ ծառայությունները հետաքննություն են սկսել համացանցում տարածվող մի տեսանյութի կապակցությամբ: Տեսանյութի հեղինակները, ըստ Ազգային անվտանգության ծառայության, անջատողականություն են սերմանում`նպակակ ունենալով Նախիջևանի ինքնավարությունում հակապետական շարժումներ հրահրել: Ո՞վ է տարածել այդ սեսանյութը: Թեմայի շուրջ, «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը: «Տեսանյութի հեղինակները ներկայանում են որպես Իրանի նախիջևանյան Ժողովրդական շարժման ներկայացուցիչներ: Տեսանյութում ասվում է, որ […]
20:15 08.11.2022
Միացյալ Նահանգների հանդիպումը տեղի ունեցավ Սոչիից հետո: ԱՄՆ միջնորդությամբ երեկ մի քանի հանդիպում տեղի ունեցավ, այդ թվում՝ երկկողմ. ի՞նչն է գլխավոր եզրակացությունը: Սոչիի հանդիպումն ինչպե՞ս ազդեց Վաշինգտոնի հանդիպման օրակարագի վրա: Ամերիկյան հանդիպումներն ու ընդհանրապես մեր տարածաշրջանում ամերիկյան քաղաքականության առանձնահատկությունների շուրջ հեռուստամեկնաբան Քրիստինե Ալագուլյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ, ով մասնավորապես ասել է. […]
22:00 07.11.2022
Ադրբեջանն առնչություն ունի իրանական Շերազի Շահ Չերաղ սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչության հետ: Այդ մասին է տեղեկացնում իրանական ԻՌՆԱ պետական գործակալությունը: «Հորիզոնի» տաղավարում թեմայի շուրջ մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: «Իրանի Տեղեկատվության և Ազգային անվտանգության նախարարությունն այսօր առավոտյան հաղորդագրություն է տարածել, որից պարզ է դառնում, որ այս ահաբեկչության հետ ուղղակի առնչություն ունի Ադրբեջանը, քանի որ, ինչպես […]
20:45 05.11.2022
Շաբաթվա սկզբին տեղի ունեցավ Փաշինյան- Պուտին- Ալիև հանդիպումը: Առաջիկայում սպասվում է նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ԱՄՆ միջնորդությամբ: Ինչ են նշանակում այս հանդիպումները, և ինչ հնարավորություններ են բացում: Այս ու այլ հարցերի շուրջ հեռուստամեկնաբան Քրիստինե Ալագուլյանը զրուցել է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի հետ: «Սոչիի հանդիպումը մեծ հաշվով, վերջին մեկ տարվա ընթացքում ռուսական միջնորդությամբ տեղի […]
22:48 04.11.2022
Այս օրերին ԱԺ-ում 2023 թվականի բյուջեի նախագիծն է քննարկվում: 2023 թվականի համար կառավարությունը տնտեսական աճի թիրախ է սահմանել 7 տոկոսը: Տնտեսական բնույթի խնդիրների շուրջ հեռուստամեկնաբան Արտակ Հովհաննիսյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ: Հարցին՝ ինչքանո՞վ է իրատեսական թիրախ սահմանված 7 տոկոսը՝ հաշվի առնելով նաև համաշխարհաին տնտեուսության միտումներն ու […]
22:15 04.11.2022
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հանդիպել է Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ Ռաֆայել-Պետրոս 21-րդի հետ: Հանդիպման ընթացքում պատրիարքը պարգևատրել է Հունգարիայի նախագահին եկեղեցու շքանշանով: Այդ ո՞ր արժանիքների համար, չէ որ Հայաստանը խզել էր հարաբերությունները Հունգարիայի հետ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը: «Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Ռաֆայել-Պետրոս Մինասյանը Վիկտոր Օրբանին շնորհել է եկեղեցու բարձրագույն պարգևը՝ Սուրբ […]
22:00 03.11.2022
Ադրբեջանի զինված ուժերը զորավարժություններ են սկսել Իրանի սահմանի հարևանությամբ: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ հայտնել: «Զորավարժություններին մասնակցում են հատուկ ստորաբաժանումները: Այսինքն՝ նպատակը հենց իրենց գործողությունները մշակելն է, և այս զորավարժությունները ղեկավարելու է Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանումների գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հիքմետ Միրզաևը: Նշեմ, որ հենց ինքն է ղեկավարել Հադրութի օկուպացիան: Բայց հատուկ […]
22:21 02.11.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 1-ին այցելեց Իրան ու հանդիպում ունեցավ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: Կարճատև աշխատանքային այցի ընթացքում ի՞նչ հայտարարություններ հնչեցին Իրանում և ո՞րն էր այցի նպատակը: Թեմայի շուրջ հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանը զրուցել է իրանագետ Տիգրան Դավուդյանի հետ: «Բոլորս գիտենք, որ առաջիկա ամիսները կամ առաջիկա օրերը շատ ճակատագրական են լինելու մեր հանրապետության համար, և […]
22:00 02.11.2022
Իլհամ Ալիևը կրկին Ֆրանսիային սադրող հայտարարություններով է հանդես եկել: Այս անգամ Ադրբեջանի նախագահը մեղադրել է ֆրանսիացիներին մարդկության դեմ հանցանքներ կատարելու և ցեղասպանություն գործելու մեջ: Ի՞նչն է Ալիևը մարդկության դեմ հանցանք համարում: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Իլհամ Ալիևը մեկնել է Ալժիր, ուր այսօր իր աշխատանքն է սկսել արաբական երկրների լիգայի 31-րդ […]
22:43 01.11.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյնը երեկ Սոչիում էր, այսօր՝ Թեհրանում: Ի՞նչ տվեց Սոչիի հանդիպումը և ի՞նչ ակնկալել Իրանից: Այս և այլ հարցերի շուրջ հեռուստամեկնաբան Քրիստինե Ալագուլյանը զրուցել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ: Սոչի մեկնելուց առաջ վարչապետը ասաց, որ պատրաստ է պաշտոնապես ընդունել, ստորագրել 15 կետերի հիման վրա համաձայնության հասնելու փաստաթուղթը: Դա բնականաբար […]
22:14 01.11.2022
Սոչի մեկնելուց առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պատրաստ է պաշտոնապես ընդունել, ստորագրել 15 կետերի հիման վրա համաձայնության հասնելու փաստաթուղթը: Ինչո՞ւ չստորագրվեց այդ փաստաթուղթը: Ըստ Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի, անհամաձայնություն է եղել 15 կետերից մեկի շուրջ: «15-րդ կետը Ադրբեջանին որևէ կերպ ձեռնտու չէ, այդտեղ խոսվում է ԼՂ-ի կարգավիճակը հետագայում պարզելու մասին, […]
21:22 01.11.2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Թեհրան կատարած երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվումъ Քաջարանի թունելի կառուցման հարցը։ Կա՞ն հստակ պայմանաորվածություններ Քաջարանի թունելի վերաբերյալ, և ի՞նչ կտա Քաջարանի թունելը: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում […]
22:35 31.10.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը պաշտոնական այցով մեկնելու է Թեհրան: Պաշտոնական տեղեկությունն այս մասին տարածել է Իրանի պետական ԻՌՆԱ գործակալությունը: Ի՞նչ հարցեր են քննարկվելու և Բաքվի ու Թեհրանի միջև առճակատումը նվազելու միտում նկատվո՞ւմ է. թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը: «Հետաքրքիր է, որ հայկական պաշտոնական աղբյուրներն այս պաշտոնական այցի մասին տեղեկություն դեռևս մինչև […]
22:01 31.10.2022
Հոկտեմբերի 30-ին Արցախի Ազգային ժողովն արտահերթ նիստ գումարեց ու ընդունեց հայտարարության տեքստ, որտեղ նշված գլխավոր ուղերձներից մեկն էր` «Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում»։ Հայտարարության տեքստն Արցախի խորհրդարանն ընդունեց միաձայն: Նիստն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվում էր նաև Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ միաժամանակ հրավիրված էր մեծ հանրահավաք: Թեմայի շուրջ հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանը «Հորիզոնի» […]
21:34 31.10.2022
«Հորիզոնին» տված հարցազրույցում Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը պատասխանել է նաև թե ի՞նչ է Արցախն ակնկալում այսօր Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպումից: «Ակնկալիքները չափավոր են, քանի որ մենք էլ հասկանում ենք, որ բավականին մեծ դժվարություններ կան: Առնվազն ակնկալում ենք, որ հետընթաց չի լինելու առկա իրավիճակից, և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և հակամարտության արդարացի կարգավորման, և մեր […]