22:57 28.04.2023
Այսօր մեկնարկել է Թուրքիայի նախագահական ու խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը՝ երկրի սահմաններից դուրս: Ընտրություններն անցկացվում են նախագահ Էրդողանի սրտի կաթվածի մասին տարածվող տեղեկությունների ֆոնին: Մինչև ընտրությունները դեռ 18 օր կա: Ինչո՞ւ է արտերկրում քվեարկությունն այսքան վաղ սկսվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ինչպես մի շարք երկրներում, Թուրքիայում ևս, երկրի սահմաններից դուրս քվեարկությունը տեղի է […]
22:31 26.04.2023
Անկարայում ու Բաքվում արձագանքել են երեկ Երևանում կայացած «Նեմեսիս» գործողության մասնակիցների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի բացմանը: Ադրբեջանի արգործնախարարությունը հատուկ հայտարարությամբ է հանդես եկել: Ի՞նչ է ասվում հայտարարությունում. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ադրբեջանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունը դատապարտում է այդ հուշարձանի տեղադրումը և «Նեմեսիս» գործողության մասնակիցներին անվանում է ահաբեկիչներ: Պնդում են, թե Հայաստանը պետական մակարդակով […]
22:24 25.04.2023
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի քննարկմանն է ներկայացվել բանաձևի նախագիծ, որը ենթադրում է Արցախի անկախության ճանաչումը: Ի՞նչ մանրամասներ են հայտնի, արդյո՞ք համաձայնեցված եղել է իշխանության հետ ու որքանո՞վ է հավանական, որ այն կընդունվի: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Օրինագծի հեղինակը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան հայկական խմբի նախագահի տեղակալ Ադամ Շիֆն է, ով նաև հետախուզության […]
21:53 24.04.2023
Թուրք քաղաքագետներից Աթենքի համալսարանի պրոֆեսոր Ջենգիզ Աքթարը օրերս հայտարարել է, որ Թուրքիայում հայն ընդունվում է որպես թշնամի, դա են, ըստ նրա, ցույց տալիս գրեթե բոլոր հետազոտությունները: Ցեղասպանություն իրականացրած երկրի մոտ ոչ միայն զղջում չկա, այլև մի բան էլ իրենք ունեն թշնամական զգացողություն: Սա ինչի՞ մասին է խոսում` այս և այլ հարցերի «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել է […]
16:12 22.04.2023
Արցախը շրջափակված է ավելի քան 130 օր։ Ներսում սուղ են պայմանները, իսկ տեղաշարժը հնարավոր է միայն ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջնորդությամբ։ Արցախի ու Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին «Հորիզոնի» տաղավարում հեռուստահաղորդավար Քրիստինե Ալագուլյանն առցանց ձևաչափով զրուցել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ։ Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
22:59 19.04.2023
Բաքվում պղծվել է քրիստոնեական գերեզմանատունը: Ռուսներին պատկանող մի քանի տասնյակ գերեզմանաքարեր են կոտրվել: Ի՞նչ մանրամասներ են հայտնի այս միջադեպից: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Պղծվել է Բաքվից ոչ հեռու գտնվող «Բալահանի» կոչվող արվարձանի ռուս ուղղափառ գերեզմանատունը, մի քանի տասնյակ և, որոշ տեղեկությունների համաձայն, անգամ 100-ից ավել ռուսական գերեզմանաքարեր, տապանաքարեր են կոտրվել, մի մասն […]
20:32 17.04.2023
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն այցելել է Պոլսի հայոց պատրիարքարան: Նա հանդիպում է ունեցել պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ: Ի՞նչ առիթով էր հանդիպումը և ինչո՞ւ է հայերին շնորհավորելու եկել ոչ թե ինքը՝ Քլչդարօղլուն, այլ Իմամօղլուն: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն եկել էր պատրիարքություն հայերին Սուրբ Զատկի կապակցությամբ շնորհավորելու համար և […]
22:30 14.04.2023
Յուրահատուկ բանավեճ է ծավալվել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության և Ռուսաստանի արտգործնախարարության միջև: Պատճառը ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի մասնակցությունն է: Դիվանագիտական լարվածությունն այս խնդրի շուրջ, կարծես, շարունակում է աճել: Ինչո՞ւ է այս անգամ Մոսկվայի արձագանքն այդքան սուր: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Հիշեցնեմ՝ անցած շաբաթ Հայաստանի ՊՆ մամլո խոսնակը հաստատել էր տեղեկությունն այն […]
22:38 12.04.2023
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կմասնակցի ԱՄՆ նախագահի ընտրություններին, նույնիսկ, եթե իր դեմ առաջ քաշված մեղադրանքները հաստատվեն ու նա մեղավոր ճանաչվի: «Ես ընտրապայքարից դուրս չեմ գա ոչ մի դեպքում: Դա իմ ոճը չէ», – ասել է նա «Fox News» հեռուստաալիքին տված հարցազրույցում: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: «Թեև նրան առաջադրված մեղադրանքը […]
18:55 11.04.2023
«Հորիզոնն» այսօր զրուցել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի հետ: Անդրադարձ է եղել հնարավոր նոր էսկալացիայի վերաբերյալ տեղեկություններին, սահմանային իրավիճակին՝ հակառակորդի տեղաշարժերին և հայկական կողմի գործողություններին: Ռազմական փորձագետը խոսել է նաև Հայաստանի զինված ուժերի սպառազինության, հնարավոր նոր ձեռքբերումների՝ մասնավորապես Հնդկաստանի հետ ռազմական համագործակցության մասին, ինչի վերաբերյալ հնդկական մամուլում արդեն մի քանի հրապարակումներ են եղել: «Մեր ռազմական […]
21:30 07.04.2023
Պաշտոնական Բաքուն կրկին Հայաստանին է մեղադրել Արցախ ՅՈՒՆԵՍԿO-ի տեսչական այցին խանգարելու մեջ: Ադրբեջանի արտգործնախարարը պնդում է, թե իր երկիրը մոնիթորինգային խմբի այցին դեմ չէ, մինչդեռ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարները բազմիցս հատարարել են, որ հենց Ադրբեջանն է խոչընդոտողը: Ի՞նչ առիթով է կրկին թեման ակտուալ դարձել և ինչո՞ւ էին Բաքվում վստահ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն համաձայնվելու է գործել իրենց թելադրանքով: Թեմային […]
00:44 07.04.2023
Նոր դիվանագիտական սկանդալ Բաքվի ու Թեհրանի միջև. Ադրբեջանը հայտարարել է Իրանի դեսպանության մի քանի աշխատակիցների՝ երկրից արտաքսման մասին: Ի՞նչն է պատճառը և ինչո՞վ կպատասխանի Թեհրանը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին այսօր հրավիրվել է Ադրբեջանի արտգործնախարարություն, ուր իրեն դժգոհություն են հայտնել՝ իբր իրանական դեսպանության աշխատակիցների կողմից հակաադրբեջանական գործունեություն […]
21:30 31.03.2023
Միմյանց ուղղված մեղադրանքներ ու սպառնալիքներ. Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները կարծես թե գնալով ավելի են սրվում: Տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների և այդ զարգացումներին Իրանի դերի ու նշանակության մասին հարցերին «Հորիզոն»-ի տաղավարում պատասխանել է իրանագետ Գարիկ Միսակյանը: «Արցախյան վերջին պատերազմից և, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի մասին բարձրաձայնումից հետո իրանական կողմը ցանկացած սահմանային լարվածության, հատկապես եթե խնդիրը վերաբերում […]
22:45 30.03.2023
Թուրքիայում ավարտվել է նախագահի թեկնածուների գրանցման համար հատկացված ժամանակը: Վերջնականապես հայտնի է դարձել, թե մայիսի 14-ի ընտրություններում ովքեր են լինելու գործող նախագահ Էրդողանի մրցակիցները: Ովքե՞ր են գրանցված թեկնածուները. թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: « Օրենքի համաձայն՝ խորհրդարանում ներկայացրած քաղաքական ուժերը մեխանիկորեն են գրանցում իրենց թեկնածուներին, իսկ մնացածը՝ արտախորհրդարանական քաղաքական ուժերը, թեկնածու առաջադրելու համար […]
21:30 29.03.2023
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև շարժական հեռախոսային կապի ռոումինգը կարող է վերացվել արդեն 1,5 տարի հետո: Մոսկավյան «Վեդոմաստի» թերթին հասանելի է դարձել ներքին մի փաստաթուղթ, որը շրջանառվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անունից: Ըստ այդ փաստաթղթի` բջջային օպերատորների հետ արդեն սկսվել է համապատասխան աշխատանքը: Կոնկրետ ի՞նչ մանրամասներ են հայտնի դարձել և ինչ սպառնալիք կա: Թեմային […]
20:31 28.03.2023
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն մեկնաբանություն է տարածել Արցախի ներկայացուցիչների հետ հանդիպում անցկացնելու Ադրբեջանի առաջարկության վերաբերյալ: «Հանդիպման վայրի և օրակարգի հետ կապված ադրբեջանական կողմի հնչեցրած պայմանները, ինչպես նաև համատեքստը, որում ներկայացվել է տվյալ առաջարկը, վկայում են, որ Ադրբեջանի իշխանությունների նպատակը ոչ թե առկա խնդիրների շուրջ իրական քննարկումն է, այլ հնարավոր երկխոսության խաթարումը կամ հարկադրանքի, շրջափակման, կյանքի անտանելի […]
21:45 27.03.2023
Ադրբեջանի նախագահի վարչակազմը կրկին հաղորդագրություն է տարածել այն մասին, որ առաջարկում է Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների հետ նոր հանդիպում անցկացնել: Որտե՞ղ, ե՞րբ, ի՞նչ օրակարգով, Արցախը արձագանքե՞լ է: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանական մամուլի հաղորդագրություններից դատելով՝ միայն պետք է եզրակացություններ անենք: Որքան հասկանում եմ, առաջարկում են հանդիպում անցկացնել ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում՝ իրենց […]
22:15 24.03.2023
Թուրքիայում նախագահի թեկնածու առաջադրված հայտնի հայատյաց գործիչ Դողու Փերինչեքը հայտարարել է, որ ընտրվելու դեպքում կճանաչի Ղրիմն ու Դոմբասը Ռուսաստանի մաս ու կսկսի Թուրքիայի ինտեգրումը Եվրասիական տնտեսական միությանը: Ի՞նչ շանսեր ունի Փերինչեքը: Այնուամենայնիվ, ունենալով հետևորդների մի ստվար զանգված՝ նա կարո՞ղ է ազդել ընտրությունների արդյունքի վրա: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Նրա այս խոսքերում նորություն […]
22:15 22.03.2023
Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը գալիք նախագահական ընտրություններում սեփական թեկնածու չի առաջադրելու: Այս որոշումը նշանակում է, որ կուսակցությունը սատարելու է միասնական ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին: Հիշեցնենք՝ ընտրությունները կայանալու են մայիսի 19-ին: Ինչպե՞ս այս որոշումը կազդի ընտությունների արդյունքների վրա: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այս որոշումը կարող է արմատական ազդեցություն ունենալ: Դեռևս շաբաթներ առաջ քրդամետ […]
21:45 22.03.2023
Էսկալացիան միայն մեծ պատերազմը չէ, էսկալացիան լարվածությունն է, քանի որ մենք չունենք կայուն խաղաղության իրավիճակ, չունենք խաղաղության պայմանագիր և երբեք չենք ունեցել. այս մասին «Հորիզոն»-ի տաղավարում անդրադառնալով հնարավոր էսկալացիայի վտանգին՝ ասել է «Ողջ մնալու արվեստ» կազմակերպության հիմնադիր ղեկավար Վովա Վարդանովը. «Այդ խաղաղության պայմանագիրն էլ եթե կնքվի, 100 տարի առաջ հիշում ենք տարբեր պայմանագրեր էս կամ […]
22:00 17.03.2023
Կրեմլը պաշտպանել է Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թաիպ Էրդողանին Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրելու գաղափարը: Ռուսաստանը ևս միացե՞լ է Էրդողանին պաշտոնապես առաջադրողների թվին և այդ ո՞ր արժանիքների համար են առաջադրում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Երեկ պաշտոնապես Էրդողանին առաջադրելու մասին հայտարարեց Թուրքմենստանի անունից այդ երկրի նախկին նախագահ, այժմ ժողովրդական խորհրդի նախագահ Կուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Նա այդ […]
15:06 17.03.2023
Ավելի քան երեք ամիս է, ինչ Արցախը շրջափակման մեջ է: Թեև պաշտոնական Բաքուն հայտարարում է, որ պատրաստ է բանակցել Արցախի հետ, բայց անցած զարգացումները ցույց տվեցին, որ Ադրբեջանը ոչ միայն պատրաստ չէ որևէ տեսակի բանակցությունների, այլև ամեն ինչ անում է Արցախը հայաթափելու ուղղությամբ: Արցախի Հանրապետությունն իրեն բռնակցելու մտադրությունը կյանքի կոչելու ճանապարհին Ադրբեջանը չի խորշում հակամարդկային […]
21:30 16.03.2023
Թուրքիայի ազգային արժույթը նոր հակառեկորդ է սահմանել: Լիրայի փոխարժեքը կրկին կտրուկ անկում է արձանագրել: Ֆինանսական շուկայում շարունակվող անկայունությունն արդեն անդրադարձել է ոչ միայն երկրի տնտեսության, այլ նաև քաղաքական գործընթացների վրա: Որքա՞ն է իջել լիրայի փախարժեքն այս անգամ և ինչպե՞ս այս զարգացումը կազդի գալիք ընտրությունների վրա: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այսօր առավոտյան բորսայում […]
22:15 15.03.2023
Որո՞նք էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր շեշտադրումները 4,5 ժամ տևած ասուլիսի ժամանակ և ի՞նչ եզրակացություններ պետք է անել: Այս և այլ հարցերի է «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել քաղաքագետ Հայկ Սուքիասյանը: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանը տեսնում է էսկալացիայի մեծ հավանականություն Հայաստանի սահմանի երկայնքով և Լեռնային Ղարաբաղում: Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի գնահատմամբ Ադրբեջանը արտաքին ճակատում հաջողություններ չունի, մնում […]
22:30 13.03.2023
Թուրքիայում ադրբեջանական լոբբիի առաջնորդը առաջադրվելու է այդ երկրի նախագահի թեկնածու: Խոսքը մեջլիսի նախկին պատգամավոր Սինան Օհանի մասին է: Ու՞մ կողմից է նա առաջադրվելու, ինչպիսի՞ կապեր ունի Սինան Օհանը Ալիևի վարչակազմի հետ և ընտրվելու ի՞նչ շանսեր ունի. թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կիրակի օրը հայտնի դարձավ, որ Թուրքիայում ձևավորվում է նոր նախընտրական դաշինք, որը […]
21:38 09.03.2023
«Հորիզոն»-ն այսօր հյուրընկալել է Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանին: Անդրադարձ է եղել Արցախում տեղի ունեցող զարգացումներին, Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը և Ադրբեջանի կողմից դրա անտեսման հետևանքներին, Վրաստանում ստեղծված լարված վիճակին, Թուրքիայի երկրաշարժին և Հայաստանի՝ այդ երկրին ցուցաբերած օգնությանը: Քաղաքագետն այն կարծիքին է, որ Հայաստանը ճիշտ է արել՝ օգնության ձեռք մեկնելով Թուրքիային: […]
21:30 09.03.2023
Վրաստանում վիճահարույց օրենքը ետ է կանչվել: Սա սպասելի՞ էր: Ինչու է այդքան կարևորվել այդ օրենքը: Ինչպե՞ս են արձագանքել օրենքի հետկանչին Արևմուտքում ու Ռուսաստանում: Խնդիրը կարելի՞է վերջնականապես լուծված համարել, թե ընդդիմությունը դեռ պահանջներ ունի: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը:
22:31 08.03.2023
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը դարձյալ Երևանում է: Նա հյուրընկալվել է «Հեռանկար»-ի տաղավարում և պատասխանել մի շարք հարցերի: Նա պարզաբանել է, որ այս անգամ այցի նպատակը անցած տարվա իրականացրած աշխատանքների ամփոփումն է: «Մենք շարունակում ենք մեր ծրագրերի հետևողականությունը: Տարին վաղուց սկսվել է, մենք պետք է ամփոփեինք, թե մենք ինչ ենք արել անցյալ տարվա մեր […]
21:30 08.03.2023
Անկարգություններ են տեղի ունեցել Թբիլիսիի կենտրոնում իրականացված բողոքի ակցիայի ժամանակ: Հավաքվածները բողոքել են օտարերկրյա գործակալների մասին օրինագծի ընդունման դեմ։ Հատուկջոկատայինները ջրցան մեքենաներ են կիրառել ցույցը ցրելու համար: Ավելին՝ խուլիգանության և ոստիկանությանը անհնազանդության փաստերով բերման է ենթարկվել 66 մարդ։ Ցուցարարների և իրավապահների միջև բախումները, որոնք տևել են մի քանի ժամ, տեղի են ունեցել խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ […]
21:02 07.03.2023
Թուրքական ընդդիմությանը նախագահական ընտրությունների նախաշեմին հաջողվել է վերականգնել միսանականությունը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, կիրակի օրը նախագահի միասնական թեկնածուի շուրջ բանակցությունները փակուղի էին մտել ու ընդդիմադիր դաշինքը պառակտման եզրին էր հայտնվել: Այսօր Էրդողանի ընդդիմադիր քաղաքական ուժերը ի վերջո կարողացան համաձայնության գալ: Նախագահի թեկնածու է առաջադրվել «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն: Ինչի՞ շնորհիվ հաջողվեց խուսափել անխուսափելի թվացող […]