16:16 26.04.2021
ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Ռուբին Ռուբինյանը ԱԺ-ում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշել է, որ հայկական պատվիրակությունը՝ անկախ քաղաքական դիրքորոշումներից, միասնական է: Խոսել է նաև Ադրբեջանի ծայրահեղ ապակառուցողական քաղաքականության մասին, նշել, որ վերջինս խախտում է և՛ եռակողմ հայտարարությունը, և՛ միջազգային իրավունքը՝ չվերադարձնելով ռազմագերիներին:
Պատվիրակության անդամ Սոս Ավետիսյանը ասել է.
«Շատ կարևոր է եղել ՄԻԵԴ որոշումը մարտի 16-ի, երբ խոսում ենք ԵԽԽՎ պատվիրակության աշխատանքի մասին, կարևոր է հասկանալ մեր ներկայացուցչի աշխատանքը կառույցի հետ, սրանք տարբեր փաստաթղթեր են, որոնք միմյանց հղում են անում, քաղաքական կոնսենսուսը ապահովելու համար կարևոր կռվան է ոչ միայն Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը, այլև այն, որ կա դատարանի որոշում»:
Վլադիմիր Վարդանյանը կարծիք է հայտնել.
«Այս նստաշրջանի ընթացքում նշվեց այդ բանաձևը, որը հանգում է հետևյալին՝ ոչ մի եթե և ոչ մի բայց, ռազմագերիները պետք է վերադարձվեն, սա այն հեշթեգն է, որով առաջնորդվում է եվրոպական այս կառույցը: Եվրոպական դատարանը քիչ դեպքերում է դիմում նախարարների կոմիտեին, չի ցանկանում համագործակցել Եվրոպական դատարանի հետ, Ադրբեջանի չհամագործակցելու աստիճանը հասել է այն մակարդակին, որ նախարարների կոմիտեին դիմելու կարիք է առաջացել, պետք է հանգի նրան, որ բոլոր լծակները կիրառվեն, որ Ադրբեջանի մոտեցումը դառնա կառուցողական»:
Վարդանյանը հայտնել է, որ լուրջ քննարկում է ծավալվել նաև սարսափելի պուրակի հետ կապված, կարևորել, որ ելույթների մեծ մասում ընդգծվել է ոչ միայն գերիների հարցը, այլև այն, որ Ադրբեջանը չի կարող երաշխավորել ոչ միայն հայ ռազմագերիների, այլ ընդհանրապես էթնիկ հայերի անվտանգ գոյությունը Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող որևէ տարածքում:
«Մեր գործընկերները Իսլանդիայից համապատասխան բանաձևի նախագիծ են ներկայացրել, որը պետք է քննարկվի բյուրոյի կողմից, որը եթե հաջողության հասնի, կարող ենք նաև այս հարցի վերաբերյալ այլ զեկույցներ ունենալ, և շվեդ գործընկերները ևս նման բանաձևեր են փորձում ներկայացնել, հուսանք՝ հաջողությամբ կպսակվի, շատ դեպքերում չենք էլ հասցնում ռեակցիա տալ, որովհետև մեր եվրոպացի գործընկերները արագ քննարկում են, սա չունի քաղաքական ենթատեքստ, կապված են բացառապես մարդու իրավունքների պաշտպանության հետ»:
23:03 12.08.2025
ՏԿԵ նախարարն այցելել է Գեղարքունիքի մարզ՝ հետևելու մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատասխանատուների հետ այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհ: Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: 28 կմ երկարությամբ ճանապարհի վրա այս պահին իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ, որոնց ավարտից հետո կսկսվեն ընդհանուր նորոգված հատվածի գծանշման աշխատանքները։ Այնուհետև այց է կատարվել Հ-29 Սևան-Ծաղկունք-Զովաբեր հանրապետական նշանակության […] ...
22:52 12.08.2025
Ինչու են թուրք գաղափարախոսները կարծում, որ «Թրամփի ուղին» ոչ թե ամերիկյան, այլ իսրայելական նախագիծ էԹուրքիայում ոչ բոլորն են ողջունել ԱՄՆ նախագահի նախաձեռնած «Խաղաղության և բարգավաճման Թրամփի միջազգային երթուղու» գաղափարը: Թուրքական քաղաքական էլիտայում կան մարդիկ, որոնք համարում են, որ սա, ըստ էության, հակաթուրքական նախագիծ է ու Անկարան պետք է փորձի տապալել դրա իրականացումը: Ովքե՞ր են դեմ հանդես եկողներն ու ինչո՞ւ են համարում Թրամփի նախագիծը հակաթուրքական: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է […] ...
22:39 12.08.2025
Ալոնսոն որոշել է «Ռեալի» 11 մետրանոցների հիմնական իրացնողինՄադրիդի «Ռեալի» ընթացիկ առաջնության 11 մետրանոցների հիմնական իրացնող է նշանակվել Կիլիան Մբապեն։ Նա կմնա մադրիդյան ակումբի գլխավոր հարվածային ուժը և հնարավորություն կունենա ավելացնելու իր խփած գոլերի թիվը։ AS-ի տեղեկությունների համաձայն՝ «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն այս պատասխանատու դերը վստահել է 26-ամյա Կիլիան Մբապեին, ով կլինի թիմի առաջատար հարձակվողը։ Անցած մրցաշրջանում ֆրանսիացին ակումբային մակարդակում անցկացրել է […] ...
22:30 12.08.2025
Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենա է այրվելՕգոստոսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվում, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 18 կմ հատվածում՝ Աբովյանի վարչական տարածքում ավտոմեքենա է այրվում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Մինչ հրշեջների ժամանումը՝ […] ...
22:21 12.08.2025
Սփյուռքում մոտավորապես 7 միլիոն հայ է բնակվում․ զրույց Զարեհ Սինանյանի հետՕգոստոսի 5-7-ը ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կազմակերպել էր Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովը: Հայաստան-Սփյուռք համագործակցությունը խորացնելու և կապերն ամրապնդելու նպատակներ է հետապնդում այս միջոցառումը։ Ի՞նչ տվեց այն, և առհասարակ հաջողվո՞ւմ է արդյոք իրականացնել այս նպատակները, նաև որոնք են Հայաստան-Սփյուռք հարաբերություններում ներկայիս խնդիրներն ու խոչընդոտները։ Այս ամենի մասին «Հեռանկարը» զրուցել է ՀՀ Սփյուռքի գործերով գլխավոր […] ...
22:10 12.08.2025
Գազայի հատվածում սովից մահացածների թիվը հասել է 227-իԳազայի հատվածում պարենամթերքի մատակարարման ճգնաժամի ֆոնին թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 227-ի, այդ թվում՝ 103 երեխա, երեքշաբթի օրը հայտնել է պաղեստինյան կիսանկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի առողջապահության նախարարությունը վերջին 24 ժամվա ընթացքում գրանցել է սովից և թերսնումից մահացած հինգ մարդու, այդ թվում՝ երկու երեխայի։ Այսպիսով, սովից մահացածների ընդհանուր թիվը հասցվել է 227-ի», – ասվում է […] ...