ՀԲԸՄ-ն կարևորում է նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նշանակությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

ՀԲԸՄ-ն կարևորում է նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նշանակությունը

15:45 25.04.2021

ՀԲԸՄ-ն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։Հայկական կազմակերպությունը հանդես է եկել հայտարաարությամբ․

«Որպես աշխարհի խոշորագույն շահույթ չհետապնդող հայկական կազմակերպություն, որը մեր ժողովրդին ծառայելու 115-ամյա պատմություն ունի, ՀԲԸՄ-ն վաղուց է գիտակցել 1915 թվականի Հայոց ցեղասպանության աներկբա ճանաչման կարևորությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից: Ամերիկայի նախագահների կողմից բազմաթիվ բաց թողնված հնարավորություններից հետո, մեզնից խուսափած հստակությունն ի վերջո դրսևորվեց  պաշտոնական դիրքորոշման մեջ՝ երեկ՝ 2021 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակության օրը, Նախագահ Բայդենի հայտարարության մեջ տեղ գտած բառերի միջոցով:

 

Օսմանյան Թուրքիայի կառավարության կողմից 1.5 միլիոն անմեղ հայերի սպանությունը կոչելով ցեղասպանություն, Նախագահ Բայդենը հստակ ուղերձ հղեց առ այն, որ ճշմարտությունն ի վերջո կհաղթի այն մարդկանց համաձայնեցված ջանքերին, որոնք հանցագործություններ են կատարել մարդկության դեմ և փորձում են տապալել արդարությունն ի հեճուկս առկա փաստագրված անհերքելի ապացույցների»:

ՀԲԸՄ Նախագահ Պերճ Սեդրակյանը անդրադարձել  վաղեմություն չունեցող համընդհանուր մարդկային իրավունքներն ու սկզբունքները անցողիկ աշխարհաքաղաքական նկատառումներից ու շահերից վեր դասելու նախագահ Բայդենի որոշմանը:

«Այսօր, մեկ բառի արտաբերմամբ վերագծվեց սահմանը պատմական ճշմարտության ու կեղծ պատմությունների միջև, որոնք տասնամյակներ շարունակ կասկածի և խառնաշփոթության սերմեր են նետել համաշխարհային լրատվամիջոցների, գիտական շրջանակների և դիվանագիտական հանրույթի շրջանում: Դա ահռելի վնաս է հասցրել ցեղասպանությունը վերապրածների և նրանց ժառանգների հոգեկան աշխարհի վրա, որոնց վերքերը մնում են չապաքինված Թուրքիայի կառավարության լավ մշակված ու համակարգված խաբեությամբ: Պատմական ռեևիզիոնիզմի փորձերն ու ցեղասպանության ժխտման գործունեությունը, զուգորդված  Միացյալ Նահանգների շահերի դեմ պատասխան քայլեր ձեռնարկելու սպառնալիքներով այժմ արդեն արժեզրկվեցին Ամերիկայի իշխանության և ազդեցության ամենաբարձր մակարդակով»:

 

Սեդրակյանը նշել է, որ Նախագահ Բայդենի հայտարարությունը «քայլ առաջ է» Հայոց հարցը առաջ մղելու ուղղությամբ, ընդ որում, ոչ միայն Թուրքիայի կողմից գործադրված անցյալի, այլև ներկայիս անարդարությունների համատեքստում: «Անցյալ տարի մեզ ողբերգականորեն հիշեցրին հայ ժողովրդի հանդեպ Թուրքիայի շարունակվող թշնամական վերաբերմունքի մասին: Հանդիսանալով 2020 թվականի Արցախյան պատերազմի հիմնական դերակատարն ու ծածուկ ագրեսորը՝ հաջակցություն իր դաշնակից Ադրբեջանի, Թուրքիան բացահայտեց հայերին ու հայ մշակույթը պատմական հողերից արմատախիլ անելու իր անբարո մտադրությունները, ճիշտ այնպես, ինչպես 106 տարի առաջ 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժամանակ»:

 

Նա նաև նշել է. «Եվ թող որ ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը օրինակ ծառայի բոլոր նրանց համար, ովքեր տառապում են անողոք արդարադատությունից խուսափող կեղեքիչների ձեռքերում. ճշմարտությունն ի վերջո պարզվելու է անկախ նրանից, թե դրա համար պայքարը որքան դժվար և տևական կլինի: Մենք սա համարում ենք ոչ միայն պատմական փաստի երկար սպասված ճանաչում, այլև ավելի ազնիվ ու կառուցողական ապագայի կերտման հիմք, քանի որ արդարադատությունը ցանկացած հաշտեցման հիմքերի հիմքն է: Մենք շարունակում ենք հուսալ, որ սրանով ճանապարհ կհարթվի տարածաշրջանային խաղաղության և բարգավաճման համար»,-ասված է ՀԲԸՄ հաղորդագրությունում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP