20:02 19.04.2021
Սիրիայի Ազգային Խորհրդի՝ Խորհրդարանի խոսնակ Համմուդ Սաբագը հայտնել է 2 թեկնածուի անուն, ովքեր ցանկանում են առաջադրվել մայիսի 26-ի նախագահական ընտրություններում: Նա նշել է որ Սահմանադրական դատարանը ստացել է Հալեպի քաղաքացի, 1956 թվականին ծնված Աբդալլահ Սալյումի և 1966 թվականին Դամասկոսում ծնված Մուհամմադ Ֆիրասի դիմումները: Նրանք դիմել են Օրենսդիր մարմին՝ իրենց թեկնածությունը պաշտպանելու խնդրանքով: Որևէ նախընտրական ծրագիր թեկնածուները չեն ներկայացրել:
Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանը երկուշաբթի օրվանից սկսել է թեկնածուների առաջադրումների դիմումների ընդունումը: Գրանցումը կշարունակվի 10 օր: Սահմանադրության համաձայն թեկնածուն պետք է լինի 40 տարեկանից բարձր,վերջին 10 տարում հայրենիքում բնակվող և չունենա այլ երկրի հպատակություն: Թեկնածուների կանայք ևս պետք է լինեն Սիրիայի քաղաքացի: Թեկնածուները պետք է ներկայացնեն նաև Խորհրդարանի 35 պատգամավորի գրավոր աջակցությունը:
Հիշեցնենք՝ Սիրիայում նախորդ նախագահական ընտրությունները անցկացվել են 2014 թվականին՝ այլընտանքային տարբերակով: Քվեարկությանը մասնակցել է Սիրիայի բնակիչների 73.5 տոկոսը: 88.7 տոկոսով հաղթել էր Արաբական սոցիալիստական վերածննդի առաջնորդ Բաշար Ասադը:
12:30 06.05.2025
Մեծամոր համայնքի Եղեգնուտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 7-ին Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Եղեգնուտ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում՝ ժամը 12։00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
12:22 06.05.2025
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.75 տոկոսՄայիսի 6-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ Անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 %,Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %: ...
12:17 06.05.2025
Ձերբակալված օտարերկրացու խուզարկությամբ հայտնաբերվել է փաթեթներով մարիխուանա․ Արաբկիրի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներն ապրիլի 30-ին, թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, մայրաքաղաքի Կիևյան փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևանում բնակվող 36-ամյա մի օտարերկրացու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 14 գրամ բուսական զանգվածով 2 փաթեթ: Տղամարդը հայտնել է, որ փաթեթներում մարիխուանա է: Նա կազմված փաստաղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին, ապա տեղափոխվել […] ...
12:12 06.05.2025
Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչություններն ամփոփում են մարտ և ապրիլ ամիսներըՆԳՆ փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումների կողմից մարտ և ապրիլ ամիսների ընթացքում հանրապետության բոլոր մարզերում կազմակերպվել և անց են կացվել մի շարք դասընթացներ և ուսումնավարժանքներ՝ ուղղված տարբեր արտակարգ իրավիճակներում բնակչության պատրաստվածության բարձրացմանը: Մարտ ամիսը հատկապես նշանավորվել է քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումներով, բայց միևնույն ժամանակ երկու ամիսների ընթացքում ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների ենթակա ստորաբաժանումների կողմից շուրջ […] ...
12:05 06.05.2025
Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը. քննարկվել է ԲԴԽ անդամի ընտրության հարցըԱզգային ժողովը մայիսի 6-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 6-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: ԱԺ որոշմամբ հերթական նիստերի օրակարգում ընդգրկված որոշ հարցերի քննարկումը կիրականացվի հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում: Խորհրդարանը […] ...