Տիխանովսկայայի գրասենյակը Բելառուսում իշխանափոխության խորհուրդ ձևավորելու գործընթաց է սկսել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+25.09 oC

Տիխանովսկայայի գրասենյակը Բելառուսում իշխանափոխության խորհուրդ ձևավորելու գործընթաց է սկսել

18:30 15.08.2020

Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի ընտրական շտաբը սկսել է երկրում իշխանափոխության խորհուրդ ձևավորել: Այս մասին հայտարարություն է տարածել շտաբի մամուլի ծառայությունը:

«Սա ընդլայնված աշխատանքային խումբ է, որը կազմված է լինելու երկրում հեղինակություն և հարգանք վայելող մարդկանցից: Խորհուրդը պետք է քննարկի  իշխանափոխության անվտանգ և հստակ մեխանիզմներ »,- ասված է հայտարարության մեջ:

Նաև ասվում է, որ Տիխանովսկայայի ընտրական գրասենյակը սկսել է խորհրդի անդամագրման հայտերի ընդունումը: Հայտեր կարող են ներկայացնել բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն: Խորհրդի անդամները պետք է լինեն Բելառուսի քաղաքացիներ և անմիջականորեն մասնակցություն ունենան խորհրդի  գործունեությանը: Եւ ամենակարևոր  պահանջն այն է, որ խորհրդի անդամի թեկնածուները պետք է այն կարծիքին լինեն, որ նախագահական ընտրությունները, մասնավորապես ձայների հաշվարկն , անցել է խախտումներով, ինչը հանգեցրել է  բռնությունների, այդ իսկ պատճառով հասարակությունը պետք է իշխանափոխության մասնակիցը լինի:

 

Իշխանափոխության խորհրդի ձևավորման մասին Տիխանովսկայան նախօրեին էր հայտարարել: Նա նաև կոչ էր արել եվրոպական երկրներին աջակցել Բելառուսի գործող իշխանությունների հետ երկխոսություն սկսելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զինվորականները «Եռաբլուր»-ում կատարել են բարեկարգման և մաքրման աշխատանքներ

16:11 03.05.2025

Զինվորականները «Եռաբլուր»-ում կատարել են բարեկարգման և մաքրման աշխատանքներ

Մայիսի 3-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ՊՆ և ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումների զինծառայողները մասնակցել են համապետական շաբաթօրյակին: Զինվորականները «Եռաբլուր» զինվորական պանթեոն-հուշահամալիրում կատարել են բարեկարգման և մաքրման աշխատանքներ: ...

Ի՞նչ երգեր են լսում մարդիկ. Հեռանկար բանավեճ

16:00 03.05.2025

Ի՞նչ երգեր են լսում մարդիկ. Հեռանկար բանավեճ

Օրեր առաջ Երևանում տեղի ունեցած բազմամարդ համերգից հետո հրապարակված կադրերը բուռն քննարկումների առիթ դարձան: Երաժշտության ու ճաշակի, ինքնության ու ազգային մտածողության մասին տրամագծորեն հակառակ, հաճախ վիրավորանքի հասնող մեկնաբանությունները սոցցանցերի առաջին էջերում էին: Հակառակ ճամբարներում հայտնվեցին ամենատարբեր զբաղմունքի ու մասնագիտության մարդիկ: Բայց ի՞նչն է ձևավորում մարդու երաժշտական ճաշակը, ի՞նչն է վտանգավորը, ի՞նչն՝ օգտակարը: Այս ու այլ […] ...

Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մայիսի 10-ը Կիևում կգա․ Մեդվեդև

15:47 03.05.2025

Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մայիսի 10-ը Կիևում կգա․ Մեդվեդև

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության ժամանակ հրադադարի ռեժիմին չհամաձայնելու մասին հայտարարությանը և այն սադրանք անվանել։ «Հաղթանակի օրն իրական սադրանքի դեպքում ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մայիսի 10-ը Կիևում կգա»,- գրել է Մեդվեդևը Telegram-ում։ Հիշեցնենք՝ Զելենսկին հայտնել էր, որ Կիևը չի կարող երաշխավորել մայիսի 9-ի […] ...

Քարկոփում տեղադրվել է ժամանակավոր ավտոմոբիլային նշանակության մետաղական կամուրջ

15:36 03.05.2025

Քարկոփում տեղադրվել է ժամանակավոր ավտոմոբիլային նշանակության մետաղական կամուրջ

Քարկոփ բնակավայրում ևս տեղադրվել է ժամանակավոր ավտոմոբիլային նշանակության մետաղական կամուրջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...

Հրդեհ Սևան քաղաքում

15:24 03.05.2025

Հրդեհ Սևան քաղաքում

Մայիսի 3-ին` ժամը 11:38-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասի Ազատության փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել Է ժամը 11։57-ին, մարվել` 12։27-ին։ Ցամաքաբերդ թաղամասի Ազատության փողոցի տներից մեկի բակում այրվել է հացատուն […] ...

Մաքուր բնությունը սկսվում է յուրաքանչյուրիս փոքր քայլից. Շրջակա միջավայրի նախարարություն

15:12 03.05.2025

Մաքուր բնությունը սկսվում է յուրաքանչյուրիս փոքր քայլից. Շրջակա միջավայրի նախարարություն

Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմը, ինչպես նաև նախարարության ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչները նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ միացել են համապետական շաբաթօրյակին` նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի` անտառածածկ տարածքների մաքրապատման նախաձեռնությամբ: Նախարարության թիմը մաքրման աշխատանքներ է իրականացրել Երևան-Սևան մայրուղու հարակից անտառածածկ հատվածներում, որտեղ մաքրվել են ծառուղիները, մուտքուղիները և հավաքվել են բնության գիրկը նետված կենցաղային թափոնները։ Շաբաթօրյակի ընթացքում հավաքվել […] ...

BACK_TO_TOP