14:42 14.11.2024
Հայաստանի Հանրապետությունում կա 754 հազար 431 չաշխատող թոշակառու և նպաստառու, որոնց թոշակ է տրվում ընդամենը 768 հազար 547 աշխատող մարդկանց շնորհիվ։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանն ունեցած եզրափակիչ ելույթի ժամանակ։
Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ բյուջեի ցանկացած քննարկման ժամանակ կարևորագույն հարցերից մեկը կենսաթոշակների հարցն է։
«Պետք է հասկանանք, թե թոշակն ինչպե՞ս է ձևավորվում։ Այսօր ՀՀ-ում կա 754 հազար 431 չաշխատող թոշակառու և նպաստառու։ Այս մարդկանց մենք թոշակ տալիս ենք աշխատող մարդկանց շնորհիվ։ Իսկ Հայաստանում կա ընդամենը 768 հազար 547 աշխատող մարդ»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ մարդկանց թոշակները հնարավոր կլինի ավելացնել միայն այն դեպքում, երբ երկրում աշխատողների թիվը չաշխատողների թվից 60-300 տոկոսով ավելի լինի։
Փաշինյանի դիտարկմամբ՝ Հայաստանում աշխատանքը չի խրախուսվում և անընդհատ պատճառ է փնտրվում՝ հիմնավորելու համար, թե մարդն ինչու պետք է չաշխատի։
«Մենք տասնյակ և հարյուր հազարավոր մարդկանց նպաստ ենք տալիս։ Ասում ենք դու աշխատունակ ես, բայց ոչինչ, մենք քեզ նպաստ կտանք, քո առողջապահության հարցերը կկարգավորենք։ Սա ապապետական մոտեցում է։ Չաշխատող մարդուն մենք ինչո՞ւ ենք փող տալիս», – ասաց վարչապետը՝ այդ հարցը ևս կապելով հասարակության սոցիալ-հոգեբանության հետ։
Վարչապետը կրկնեց, որ մարդկանց թոշակները կարող են բարձրանալ, եթե նրանցից գոնե կրկնակի չափով ավելի մարդ աշխատի։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հաշվարկները ցույց են տալիս, որ եթե վերցնեն միայն պետական կառավարման քաղաքական բլոկի աշխատակիցների աշխատավարձերն ու պարգևավճարները և դնեն թոշակների վրա, ապա թոշակառուների թոշակը կարելի կլինի բարձրացնել ընդամենը 9 հազար դրամով։
«Բայց թոշակառուներն այդ թոշակը չեն ստանա, որովհետև թոշակը հավաքելը և Ա կետից Բ կետ հասցնելը ծախս ունի։ Պետական եկամուտներ չեն հավաքվի, և որքան պետական համակարգը կրճատենք, այնքան ավելի վատ կհավաքվեն թոշակները», – ասաց Փաշինյանը՝ նշելով, որ եթե բոլոր պետական կառույցները կրճատվեն և լուծարվեն, իսկ նրանց աշխատավարձերն ու պարգևավճարներն ուղղվեն թոշակներին, ապա չեն աշխատի ո՛չ դպրոցները, ո՛չ ճանապարհները կկառուցվեն, ո՛չ էլ թոշակառուներն իրենց թոշակը կստանան։ Վարչապետի խոսքով՝ երրորդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ 2023 թվականին նվազագույն թոշակը գերազանցել է պարենային նվազագույն զամբյուղը։
11:12 20.05.2025
Մեկնարկել է Անահիտ Մանասյանի և ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի համատեղ այցը Սյունիքի մարզՄեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի համատեղ այցը Սյունիքի մարզ: Այցին մասնակցում են նաև երկու կառույցների ներկայացուցիչները: Մայիսի 19-ին Պաշտպանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել են ՄԻՊ աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանում: Ստորաբաժանման ղեկավար Անի Մնացականյանը ներկայացրել է այն հարցերի շրջանակը, որոնցով մարդիկ առավել հաճախ են դիմում […] ...
11:04 20.05.2025
Մենք միմյանց մղում էինք ավելի լավը դառնալուն․ Մեսսին՝ Ռոնալդուի հետ մրցակցության մասին«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսսին Ballon d’Or-ի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում վերհիշել է Կրիշտիանու Ռոնալդուի հետ մրցակցության տարիները: «Դա մշտական պայքար էր: Սպորտային առումով շատ գեղեցիկ էր: Մենք միմյանց մղում էինք ավելի լավը դառնալուն, քանի որ երկուսս էլ չափազանց մրցունակ էինք: Նա միշտ ուզում էր հաղթել ամեն ինչում, ես՝ ևս: Դա գեղեցիկ ժամանակ էր […] ...
10:56 20.05.2025
ՊԵԿ-ը հրապարակել է ապրիլի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներըՊետական եկամուտների կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում, հետևել օրենքի պահանջներին՝ ստեղծելով կայուն և վստահելի բիզնես: Իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների նպատակն է նվազեցնել ստվերային տնտեսությունը և ստեղծել առողջ տնտեսական միջավայր բիզնեսի համար։ Միաժամանակ, ՊԵԿ-ը ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, […] ...
10:40 20.05.2025
Խարդախության մեղադրանքով հետախուզվող 40-ամյա կինը հայտնաբերվեց ԱրմավիրումՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, ստացած օպերատիվ տեղեկությունն իրացնելիս, մայիսի 16-ի ժամը 11.20-ին Արմավիրի Բաղրամյան փողոցի մի բնակարանում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել Վարդենիսում հաշվառված 40-ամյա կնոջ: Անցած տարվա մարտից Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից նա հետախուզվում էր խոշոր չափերով խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք: ...
10:35 20.05.2025
Երկրաշարժ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելքՄայիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 10:11-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 06։11-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.08⁰ և արևելյան երկայնության 43․88⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ` 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...
10:30 20.05.2025
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 74-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել էՄայիսի 14-ին՝ ժամը 17-ի սահմաններում, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհին՝ Ազատավան գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Մայիսի 17-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 74-ամյա ուղևորը մահացել է։ Կատարվում է նախաքննություն: ...