15:05 14.11.2024
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի ստորագրմանը Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից, որով Լեռնային Ղարաբաղում հրադադար հաստատվեց:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին խոսեց ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանն իր եզրափակիչ ելույթում:
«2020 թվականի նոյեմբերի 9-ին գործընկերներից շատերն այդ ժամանակ իմ աշխատասենյակում ներկա են եղել, ես ասել եմ՝ այս պահին ինձ ոչ մի կարծիք չի հետաքրքրում, ես ինձ վրա եմ վերցնում պատասխանատվությունը և այս թուղթը ստորագրելու եմ: Եվ համարում եմ, որ ճիշտ եմ արել: Թե ինչու եմ արել, դա ուրիշ խնդիր է»:Նա շեշտեց՝ պահեր են գալիս, որ պետք է վերցնել պատասխանատվություն: 2020թ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրվել է Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի ու Ռուսաստանի նախագահի միջև: Փաստաթղթով կանգնեցվել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44–օրյա պատերազմը:
10:35 20.05.2025
Երկրաշարժ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք10:30 20.05.2025
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 74-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել էՄայիսի 14-ին՝ ժամը 17-ի սահմաններում, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհին՝ Ազատավան գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Մայիսի 17-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 74-ամյա ուղևորը մահացել է։ Կատարվում է նախաքննություն: ...
10:22 20.05.2025
Հոլանդի «տխուր» վիճակագրությունը եզրափակիչներումՆորվեգացի հարձակվող Էռլինգ Հոլանդն անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կազմում տարբեր մրցաշարերում անցկացրած բոլոր 8 եզրափակիչներում գոլային գործողություն չի կատարել, հաղորդում է BBC Sport-ը: Նախօրեին «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի գավաթի եզրափակչում 0-1 հաշվով պարտվել էր «Քրիստալ Փելասին», որն իր պատմության մեջ առաջին անգամ տիտղոս է նվաճել: ...
10:12 20.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 431 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 437 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․86 դրամ: ...
10:00 20.05.2025
Մադուրոն ողջունել է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցըՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ողջունել է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը։ Այս մասին հայտարարել է Բոլիվարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Իվան Գիլ Պինտոն։ «Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն ողջունում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի զրույցը, որի ընթացքում նրանք քննարկել են Ուկրաինայում խաղաղության […] ...
09:55 20.05.2025
Հայաստանի Մ17 հավաքականը հաղթել է Սան Մարինոյի թիմինՖուտբոլի Հայաստանի Մ17 հավաքականը Եվրոպայի 2025թ. առաջնության որակավորման երկրորդ փուլի մինի մրցաշարի վերջին` երրորդ տուրում 1-0 հաշվով հաղթել է Սան Մարինոյի թիմին: 83-րդ րոպեին աչքի է ընկել Արսեն Առաքելյանը: Հայաստանի Մ17 հավաքականն առաջին տուրում 0-4 հաշվով պարտվել էր Բելառուսի հասակակիցների թիմին, իսկ երկրորդ խաղում 0-3 հաշվով զիջել էր մրցաշարն ընդունող երկրի` Բոսնիա և Հերցեգովինայի Մ17 […] ...
09:50 20.05.2025
Al Jazeera. Գազայում 43 մարդ է զոհվել Իսրայելի գիշերային հարձակումների հետևանքովԵրեքշաբթի օրը Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածների և գնդակոծությունների հետևանքով առնվազն 43 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելական բանակն իր ամենահզոր հարվածը հասցրեց Գազա քաղաքին եւ պաղեստինյան անկլավի կենտրոնական հատվածին։ Ընդհանուր առմամբ, երկուշաբթի Գազայի հատվածում գնդակոծությունների արդյունքում զոհվել է 126 մարդ, նշում է հեռուստաալիքը։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է […] ...