Ես իմ տղուն թողել եմ տանը ու գնացել եմ Ամուլսարի պոստեր. Անի Խաչատրյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+23.09 oC

Ես իմ տղուն թողել եմ տանը ու գնացել եմ Ամուլսարի պոստեր. Անի Խաչատրյան

15:00 05.06.2020

Այսօր շարունակվել է «Ջերմուկցիներն ընդդեմ Տիգրան Ավինյանի» քաղաքացիական հայցով գործի քննությունը Դանիել Մխեյանի նախագահությամբ:

Դատարան էր եկել «Հայկական բնապահպանական ճակատի» անդամ, հայցվոր Անի Խաչատրյանը: Նա պատմեց, որ իրենք պայքարել են Ամուլսարը հանքի չվերածելու դեմ, վերջին 2 տարվա ընթացքում այդ պայքարն ավելի ակտիվացել է: Իրենք ֆինանսավորվում են անհատներից և կազմակերպություններից, և իրենք իրենց ծախսերի մասին հաշվետվություն են ներկայացնում «Հայկական բնապհպանական ճակատի» ֆեյսբուքյան էջում:

Պաշտպանի հարցին թե արդյո՞ք ծախսել են այդ  գումարները անձնական նպատակներով, Անի Խաչատրյանն ասաց.

«Եթե ծախսեինք անձնական նպատակներով, մարդիկ այլևս մեզ չէին վստահի և փոխանցումներ չէին անի: Մեզ մոտ ամեն ինչ թափանցիկ է, մենք կամավորներ ենք: Չկա այնպիսի բարձր աշխատավարձ, հանուն որի կանեի այնքան գործ, որքան անում եմ: Օրը 24 ժամ մենք էս գործի մեջ ենք: Ես իմ տղուն թողել եմ տանը ու գնացել եմ Ամուլսարի պոստեր ու օրերով մնացել: Բնությունը պաշտպանելն իմ պարտքն է, որը ես վերադարձնում եմ»:

Նոյեմբերի 25-ին բնապահպաններն ու Ջերմուկի մի քանի բնակիչներ դատական հայց են ներկայացրել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի դեմ՝ պահանջելով հերքել զրպարտություն համարվող տվյալները:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 22-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Թբիլիսիում գտնվելու ընթացքում արել էր մի հայտարարություն, ըստ որի՝ «կան մարդիկ, որոնք ուղղակիորեն կապված են ՀՀ տարածքում հանքարդյունաբերական ոլորտի գործարարների հետ, որոնք բավական լուրջ ֆինանսական միջոցներ էին ներդնում, որպեսզի այս (խմբ.՝ Ամուլսարի) արշավը կազմակերպվի»:

Այս հայտարարությանը հետևել են բնապահպանների և ակտիվիստների կողմից Տիգրան Ավինյանին ուղղված նամակները, թե արդյո՞ք իրենց է նկատի ունեցել իր հայտարարության մեջ:

Նոյեմբերի 25-ին «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամներից երկուսը Ավինյանի գրասենյակից ստացել էին իրենց հարցումների պատասխանները, որտեղ նշված էր, թե փոխվարչապետի կողմից Թբիլիսիում Ամուլսարի պայքարի մասին հնչեցրած մտքերի վերաբերյալ հավելյալ մեկնաբանություններ առկա չեն:

Սրան էլ արդեն հետևել է քաղաքացիների կողմից դատական հայցի ներկայացումը: Փոխվարչապետի դեմ հայց ներկայացրած քաղաքացիները 15-ն են՝ Թեհմինե Ենոքյանը, Անի Խաչատրյանը, Արթուր Գրիգորյանը, Լևոն Գալստյանը, Արկադի Գրիգորյանը, Միհրդատ Ներսիսյանը, Գագիկ Գրիգորյանը, Թեհմինե Հունանյանը, Սուսաննա Մարգարյանը, Հենրի Հարությունյանը, Ասքանազ Հովհաննիսյանը, Բորիս Խաչատրյանը, Գոռ Այվազյանը, Աննա Շահնազարյանը և Միլենա Բաղդասարյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

23:00 26.06.2025

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

22:45 26.06.2025

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

22:31 26.06.2025

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

22:15 26.06.2025

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

Հունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...

SHANTNEWS

22:00 26.06.2025

SHANTNEWS

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

21:57 26.06.2025

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...

BACK_TO_TOP