18:12 04.06.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր ուժեղացված ռեժիմով իր մշտադիտարկման աշխատանքներն ու ստուգայցերն անցկացրել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։ Ստուգայցերի դիտակետում են հատկապես այն ոլորտների տնտեսավարողները, որոնք, ըստ դիտարկումների ամփոփ պատկերի, առավել հաճախ են խախտում ՀՀ պարետի սահմանած անվտանգության նորմերը կամ որոնց վերաբերյալ ԱԱՏՄ թեժ գծով ստացվել են ահազանգեր։ Այդպիսիք են, օրինակ առևտրի կենտրոնները, դեղատները, գեղեցկության սրահները, ատամնաբուժարանները։ Վերջին երկուսի դեպքում անվտանգության նորմերի չպահպանումն առավել ռիսկային է այն առումով, որ տարածությունը հաճախորդի և աշխատողի միջև խիստ փոքր է, ինչը երկուստեք զգալիորեն մեծացնում է վարակման ռիսկը։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցերի ընթացքում արդեն առաջնորդվում են պարետի նոր որոշմամբ հաստատված հավելվածներով, որոնցով որոշ ոլորտներում գործող տնտեսավարողների համար կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու նպատակով սահմանվել են անվտանգության նոր՝ առավել խիստ կանոններ։
Ստուգայցերի և դրանց արդյունքում արձանագրված խնդիրների ամփոփ պատկերը ցույց է տալիս, որ տնտեսավարողները ներկայում առավել բարեխղճորեն են պահպանում անվտանգության կանոնները։
Եթե օրեր առաջ պարետի կասեցմանն էր ուղարկվում դիտարկված ամեն երկրորդ տնտեսավարողի վերաբերյալ միջնորդություն, ապա ներկայում արդեն կասեցման միջնորդություն ուղարկվում է մոտավորապես ամեն հինգերորդի մասով։ Դա նշանակում է, որ իրազեկման աշխատանքների, ստուգայցերի և կասեցումների ակտիվ ընթացքը ևս հանգեցել է նրան, որ առավել մեծ ուշադրություն է դարձվում սահմանված կանոններին, և մարդիկ առավել տեղեկացված են դրանց հարցում։
Հաճախակի են դեպքերը, երբ տնտեսավարողները, ժամանակավորապես կասեցվելով հանդերձ, գոհունակություն են հայտնում ԱԱՏՄ խորհրդատվության և նորմերը պահպանելու հարցում մասնագիտական ուղղորդման համար։
Թեժ գծով ստացված բոլոր բողոքներին ընթացք է տրվում սահմանված կարգով։
Մշտադիտարկման աշխատանքները և ստուգայցերը զուգակցվել են տասնյակ կասեցումներով՝ մայրաքաղաքում և մարզերում։ Ընդ որում՝ կասեցումներն արդեն առավել երկար ժամանակով են։ Կասեցված տնտեսվարողների շարքում են լայնորեն հայտնի ու խոշոր սուպերմարկետների և դեղատնային ցանցերի մասնաճյուղեր, արտադրություններ, ստոմատոլոգիական կլինիկաներ, որոնց մոտ արձանագրվել են մարդկային կուտակումներ, գծանշումների բացակայություն, իրար չափազանց մոտիկ տեղակայված աշխատասեղաններ, սոցիալական հեռավորություն պահպանելու, ախտահանման, ջերմաչափման և այլ խնդիրներ։
00:00 07.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 06.05.2025
Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասինԱմեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...
23:57 06.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 06.05.2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստՄայիսի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վանաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արամ Ղազարյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևան և Վաղարշապատ համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ ...
23:49 06.05.2025
Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանինԱմեն տարի մայիսին Եվրոպան նշում է Եվրոպայի օրը։ Խաղաղություն ու միասնություն խորհրդանշող տոնական միջոցառումների մեկնարկն այսօր տրվել է Գյումրուց։ Միջոցառմանը ներկա է գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կնոջ հետ։ Այս մասին հայտնել են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետը կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով դիվանագիտական ճակատում կանգնած մարդկանց աշխատանքի կարևորությունն ու դրական, […] ...
23:44 06.05.2025
ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններինՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր ԱՏՁՄ հրավերով այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին։ ««ԻննոԻջևան»-ի «Իրական դպրոցում» ծանոթացա, թե ինչպես է կրթական ծրագիրը կապում դպրոցական ուսուցումը գործնական հմտություններին՝ ձևավորելով ոլորտի պահանջներին համապատասխան երիտասարդ մասնագետներ։ Կարևոր կանգառ էր նաև Իջևանի թիվ 1 դպրոցի «Արմաթ» աշխատանոցը, որտեղ […] ...