Նիկոլ Փաշինյանը կդիմի՞ Վճռաբեկ դատարան՝ իր գործը վերաբացելու խնդրով. հարց՝ խոսնակին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+29.09 oC

Նիկոլ Փաշինյանը կդիմի՞ Վճռաբեկ դատարան՝ իր գործը վերաբացելու խնդրով. հարց՝ խոսնակին

14:26 19.09.2019

ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հետևելով Գագիկ Ջհանգիրյանի օրինակին, իր գործը վերաբացելու խնդրով դիմի Վճռաբեկ դատարան:

«Մենք շատ վճռական քայլեր ենք իրականացնում դեպի իրավական պետություն: Կարծում եմ՝ շատ կարևոր իրադարձություն է եղել, և այդ արդարացումը պետք է շարունակաբար լինի: Մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ շատ անարդար են վարվել թե նախկին իշխանությունները, թե կից գործող դատական համակարգը: Սա շատ լավ օրինակ կարող է հանդիսանալ այն մարդկանց՝ նախկին պաշտոնյաների համար, որոնք նախանձախնդիր են և պայքարելու են իրենց իրավունքները վերականգնելու համար»,- ասաց Կարապետյանը:

Վարչապետի խոսնակը նշեց, որ դա նաև մեր պետության շահերից է բխում: Հարցին՝ հնարավո՞ր է Նիկոլ Փաշինյանը ևս դիմի դատարան՝ արդարացման պահանջով, նա պատասխանեց.

«Տեսեք, ինքը շատ այս հարցում կարծես հետ քաշված է և սպասում է, որ այլ օրինակներ լինեն, որպեսզի որևէ ճնշում կամ որևէ առաջնորդություն չդիտարկվի նաև այլ մարդկանց համար, այլ ինքը վերջում կամ ինչ-որ փուլի կմիանա: Ես կարծում եմ՝ արդարացումներն անպայման պիտի լինեն: Դա իմ խորին համոզմունքն է»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համայնքային ոստիկանները ավտոբուսում խուլիգանություն կատարած անձին ձերբակալել են

10:59 19.07.2025

Համայնքային ոստիկանները ավտոբուսում խուլիգանություն կատարած անձին ձերբակալել են

Հուլիսի 18-ին Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ հուլիսի 15-ին՝ ավտոբուսներից մեկում, անհայտ անձը խուլիգանություն է կատարել։ Դեպքի վերաբերյալ համացանցում տարածվել էր նաև տեսանյութ, որը հանրության շրջանում լայն արձագանք էր ստացել։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել էին Քննչական կոմիտե, նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների օպերատիվ գործողությունների արդյունքում ճշտվել է առերևույթ խուլիգանություն […] ...

Հրդեհ Ալավերդի քաղաքում

10:50 19.07.2025

Հրդեհ Ալավերդի քաղաքում

Հուլիսի 19-ին, ժամը 00:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ալավերդի քաղաքի գործարաններից մեկի հանդերձարանում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Օձունի հենակետից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կիրովի փողոցում գտնվող գործարանի երկրորդ հարկի հանդերձարանում (մոտ 12 քմ). […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 19-ին

10:44 19.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 19-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 442 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.92 դրամ:   ...

Թրամփը Բայդենին անվանել է դաժան և ոչ կոմպետենտ

10:17 19.07.2025

Թրամփը Բայդենին անվանել է դաժան և ոչ կոմպետենտ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր նախորդին՝ Ջո Բայդենին, անվանել է դաժան և ոչ կոմպետենտ անձնավորություն։ Նա այս գնահատականը տվել է Սպիտակ տանը կրիպտոարժույթների կարգավորման մասին օրինագծի ստորագրման արարողության ժամանակ։ Թրամփն ասել է, որ ԱՄՆ նախորդ վարչակազմը «պայքարել է կրիպտոարժույթների արդյունաբերության դեմ»։ «Նրանք դաժան մարդիկ են։ Մարդիկ չեն գիտակցում, որ իրենք ոչ կոմպետենտ և դաժան էին։ […] ...

Ռուբիկ Հակոբյանը երկու ամսով կալանավորվեց

09:42 19.07.2025

Ռուբիկ Հակոբյանը երկու ամսով կալանավորվեց

Դատարանը երկու ամսով կալանավորեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուբիկ Հակոբյանը ձերբակալվել է։ Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ Հակոբյանը կասկածվում է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։ ...

Մերցը գնահատել է Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության ժամկետները

09:15 19.07.2025

Մերցը գնահատել է Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության ժամկետները

Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը երկարաժամկետ նպատակ է, որը կարող է իրականացվել միայն ռազմական հակամարտության ավարտից հետո և բազմամյա քայլ առ քայլ գործընթացի արդյունքում, ուրբաթ Բեռլինում Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ «Ուկրաինայի համար անդամակցության գործընթացը բաց է։ Սակայն մենք բոլորս, իհարկե, գիտենք, որ Եվրամիությանն անդամակցությունը կլինի աստիճանական», – […] ...

BACK_TO_TOP