«ՀԿԵ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն է նշանակվել Սերգեյ Վալկոն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+29.09 oC

«ՀԿԵ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն է նշանակվել Սերգեյ Վալկոն

14:35 19.09.2019

«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Միշարինը Հարավկովկասյան երկաթուղու անձնակազմի հետ հանդիպման ընթացքում, որին մասնակցել էր նաև ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ Վլադիմիր Տոկարևը, տեղեկացրեց, որ «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն վերանշանակվել է Սերգեյ Գենադիի Վալկոն:

Ալեքսանդր Միշարինը մասնակիցներին ներկայացրեց ՌԵ-ի ձեռքբերումները՝ ընդգծելով, որ ընկերությունն ապահովում է համաշխարհային երկաթուղային բեռնաշրջանառության 28%-ը, համաշխարհային առաջատարն է այդ ցուցանիշով, իսկ  ուղևորաշրջանառության ցուցանիշով գտնվում է 4-րդ տեղում:

Խոսելով Հարավկովկասյան երկաթուղու գործունեության մասին, Միշարինը նշեց, որ 11 տարիների ընթացքում ընկերությունը կարողացել է բավարարել Հայաստանի տնտեսության փոխադրումների պահանջարկը, իրականացնել երկրի տրանսպորտային համակարգի զարգացմանն ուղղված մի շարք խոշոր ենթակառուցվածքային նախագծեր՝ չնայած երկրի տրանսպորտային շրջափակմանը:

ՌԵ գլխավոր տնօրենի տեղակալն արձանագրեց, որ երկաթուղու դերը Հայաստանում աստիճանաբար աճում է, և ՌԵ-ի համար աշխատանքը հանրապետությունում նույնքան կարևոր է, ինչպես աշխարհի այլ 40 պետություններում, որտեղ ներկայացված է հոլդինգը: Նա հիշեցրեց, որ ՀԿԵ-ն հանդիսանում է Հայաստանի խոշոր գործատուներից մեկը՝ ընկերությունում աշխատում է 3 հազար մարդ:

Նա նաև նշեց, որ միջին աշխատավարձը Հայկական երկաթուղում գերազանցում էր հանրապետությունում աշխատավարձի միջին մակարդակը միայն 9%-ով, իսկ 11 տարիների ընթացքում երկաթուղայինների միջին աշխատավարձն ավելացել է 95%-ով և 29,2%-ով գերազանցում է միջին ցուցանիշը: Աշխատանքի արտադրողականությունը նույնպես ավելացել է՝ 66,2%-ով, 2019 թվականի արդյունքներով նախատեսվում է աճ 6,9%-ով, ինչը արդյունավետ աշխատանքի մասին է վկայում:

Ալեքսանդր Միշարինը նկատեց, որ ենթակառուցվածքի արդիականացմանն ուղղված Հայաստանի երկաթուղայինների աշխատանքի շնորհիվ  տեղամասային արագությունը 22 կմ/ժ-ից ավելացել է մինչև 36 կմ/ժ, տեխնիկականը՝ 27 կմ/ժ-ից մինչև 42 կմ/ժ, իսկ գնացքի միջին քաշը կազմել է 1 514 տոննա՝ 1 101 տոննայի դիմաց:

«2019 թվականին ծրագրվում է փոխադրել 2,9 մլն տոննա բեռ, ինչը 6,5%-ով կգերազանցի 2008 թվականի ցուցանիշը: Երկաթուղու մասնաբաժինը Հայաստանի բեռնափոխադրումների կառուցվածքում կազմում է 23%, ինչը բարձր ցուցանիշ է ցանկացած պետության համար:

2018 թվականին Հարավկովկասյան երկաթուղուն հաջողվել է վերականգնել իր դիրքերը բեռնափոխադրումների շուկայում 2015 թվականի ճգնաժամից հետո: 2019 թվականին բեռնափոխադրումների նախատեսվող աճը ճգնաժամային 2015-ի հետ համեմատ կկազմի 15% կամ 404 հազար տոննա, բեռնման աճը՝ 40,6%, իսկ ուղևորափոխադրումներինը՝ գրեթե 50%:

2019 թվականի ութ ամիսների ընթացքում նկատվում է փոխադրումների դրական միտում. բեռնափոխադրումների ծավալը 2018 թվականի հետ համեմատ ավելացել է 4,2%-ով, բեռնաշրջանառությունը՝ 11,2%-ով, բեռնումը՝ 6,4%-ով:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հարավկովկասյան երկաթուղու աշխատողներին արդյունավետ աշխատանքի համար՝ չնայած ոմանց կողմից հնչող նեգատիվ հայտարարությունների»,- ընդգծեց Ա. Միշարինը:

Հիշեցնելով, որ ՀԿԵ-ն բեռնափոխադրումներ է իրականացնում աշխարհի 75 երկրներ՝ ՌԵ ներկայացուցիչը նշեց Տրանսպորտային ծառայությունների կենտրոնի հաջող աշխատանքը, որը արդյունավետ կիրառում է տարբեր էլեկտրոնային համակարգեր, ինչը հաճախորդներին թույլ է տալիս ոչ միայն ձևակերպել պատվերը և փոխադրման փաստաթղթերը, հետևել անձնական հաշվի վրա միջոցների շարժին, այլև իրականացնել բոլոր անհրաժեշտ գործողություններն առցանց:

Խոսելով ուղևորափոխադրումների ոլորտի մասին՝ Ալեքսանդր Միշարինը կարևորեց ուղևորահոսքի շարունակական աճը 2015 թվականից: Նշված տարում փոխադրվել է 346,2 հազար ուղևոր, իսկ 2019 թվականին նախատեսվում է գերազանցել 418 հազարի շեմը: Միջազգային հաղորդակցությունում աճը շարունակվում է 2008 թվականից, երբ փոխադրվել է 27,5 հազար ուղևոր: 2018-ին ցուցանիշը կազմել էր արդեն 64,1 հազար, իսկ 2019 թվականին ծրագրված ցուցանիշը կազմում է 69,4 հազար ուղևոր:

– Այսպիսով, 2008 թվականի նկատմամբ աճը կկազմի 2.5 անգամ: Ներհանրապետական ուղևորափոխադրումների ոլորտում հիմնական նորամուծություններից է Երևան-Գյումրի-Երևան երթուղում երկու նոր էլեկտրագնացքների շահագործումը: Եվս երկու նոր էլեկտրագնացք ՀԿԵ-ն պիտի ստանար այս տարի, սակայն գործարքը սառեցվել է՝ որոշ հանգամանքներով: Հուսով եմ, որ շուտով բոլոր հարցերը կկարգավորվեն, – նշեց ՌԵ գլխավոր տնօրենի տեղակալը:

Երկաթուղին նաև ակտիվ սոցիալական և բարեգործական քաղաքականություն է վարում՝ այդ նպատակներին ուղղելով 339 մլն դրամ: Բարեգործական նախագծերի թվում են մասնակցությունը տարբեր բարեգործական հիմնադրամներում, օժանդակությունը վետերան-երկաթուղայիններին, մասնակցությունը Մեծ հաղթանակի 70-ամյակի տոնակատարությունների կազմակերպմանը, Սանահինի մանկապարտեզի և Ֆիոլետովո գյուղի դպրոցի վերանորոգումը և աջակցությունը և այլն:

– Երկաթուղին կարգապահորեն վճարում է հարկերը՝ եթե 2007 թվականին Հայկական երկաթուղու վճարված հարկերը կազմել են 1,6 մլրդ դրամ, ապա 2009 թվականից Հարավկովկասյան երկաթուղու տարեկան հարկային վճարները միջինում ավելացել են 2,6 անգամ: 11 տարիների ընթացում երկաթուղին վճարել է 46 մլդր 315 մլն դրամ հարկեր, – արձանագրել է Ա. Միշարինը:

ՌԵ գլխավոր տնօրենի առաջին տեղակալը նաև նշեց ՀԿԵ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի ավանդը Հարավկովկասյան երկաթուղու զարգացման գործում և հայ երկաթուղայիններին մաղթեց նորանոր հաջողություններ:

Իր հերթին ՀԿԵ ղեկավարը շնորհակալություն հայտնեց վստահության համար և հավաստիացրել, որ երկաթուղու աշխատողները կանեն հնարավորը հետագա արդյունավետ աշխատանքի համար:

 

«ՀԿԵ» ՓԲԸն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ Ալավերդի քաղաքում

10:50 19.07.2025

Հրդեհ Ալավերդի քաղաքում

Հուլիսի 19-ին, ժամը 00:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ալավերդի քաղաքի գործարաններից մեկի հանդերձարանում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Օձունի հենակետից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կիրովի փողոցում գտնվող գործարանի երկրորդ հարկի հանդերձարանում (մոտ 12 քմ). […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 19-ին

10:44 19.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 19-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 442 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.92 դրամ:   ...

Թրամփը Բայդենին անվանել է դաժան և ոչ կոմպետենտ

10:17 19.07.2025

Թրամփը Բայդենին անվանել է դաժան և ոչ կոմպետենտ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր նախորդին՝ Ջո Բայդենին, անվանել է դաժան և ոչ կոմպետենտ անձնավորություն։ Նա այս գնահատականը տվել է Սպիտակ տանը կրիպտոարժույթների կարգավորման մասին օրինագծի ստորագրման արարողության ժամանակ։ Թրամփն ասել է, որ ԱՄՆ նախորդ վարչակազմը «պայքարել է կրիպտոարժույթների արդյունաբերության դեմ»։ «Նրանք դաժան մարդիկ են։ Մարդիկ չեն գիտակցում, որ իրենք ոչ կոմպետենտ և դաժան էին։ […] ...

Ռուբիկ Հակոբյանը երկու ամսով կալանավորվեց

09:42 19.07.2025

Ռուբիկ Հակոբյանը երկու ամսով կալանավորվեց

Դատարանը երկու ամսով կալանավորեց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուբիկ Հակոբյանը ձերբակալվել է։ Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ Հակոբյանը կասկածվում է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։ ...

Մերցը գնահատել է Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության ժամկետները

09:15 19.07.2025

Մերցը գնահատել է Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության ժամկետները

Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը երկարաժամկետ նպատակ է, որը կարող է իրականացվել միայն ռազմական հակամարտության ավարտից հետո և բազմամյա քայլ առ քայլ գործընթացի արդյունքում, ուրբաթ Բեռլինում Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ «Ուկրաինայի համար անդամակցության գործընթացը բաց է։ Սակայն մենք բոլորս, իհարկե, գիտենք, որ Եվրամիությանն անդամակցությունը կլինի աստիճանական», – […] ...

Մենք այնտեղ հրաշք ենք գործել, Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղությանը․ Թրամփ

08:51 19.07.2025

Մենք այնտեղ հրաշք ենք գործել, Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղությանը․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը։ «Հայաստան, Ադրբեջան․ մենք այնտեղ հրաշք ենք գործել, և այն (խաղաղության համաձայնագիրը – խմբ.) արդեն մոտ է նպատակին», – ասել է Թրամփը ամերիկացի սենատորների հետ ընթրիքի ժամանակ։ Նրա ելույթը հեռարձակվել է ամերիկյան հեռուստաալիքներով։ ...

BACK_TO_TOP