14:43 02.09.2019
Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության օրվա առթիվ.
««Հանուն Արցախի» համազգային շարժման անդամները շնորհավորում են՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման 28-րդ տարեդարձի առթիվ:
Սիրելի՛ հայրենակիցներ
Շնորհավորում ենք մեր նվիրական տոնի` Արցախի Հանրապետության անկախության հռչակման 28-րդ տարեդարձի առթիվ:
1991 թվականին Արցախում, Հայաստանում կամ Սփյուռքում դժվար էր հավատալ, որ շուտով՝ սեպտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղը հռչակելու է իր անկախությունը:
Այսօր՝ այդ պատմական թվականից 28 տարի անց, կարելի է ասել, որ ընտրվեց ճշգրիտ տարբերակը: Ճիշտ է, անցնող 28 տարիների ընթացքում աշխարհի որևէ պետություն, այդ թվում անգամ Հայաստանը, չի ճանաչել Արցախի անկախությունը, սակայն դա չի նշանակում, որ հաշվարկը եղել է սխալ: Անկախության ճանապարհը լի է բազմաթիվ խոչընդոտներով ու խութերով, այդ ճանապարհը կարող է տասնամյակներ տևել: Սակայն եթե ժողովուրդը հավատում է անկախության գաղափարին, ապա այն մի օր դառնում է իրականություն:
1991 թ. դեկտեմբերի 10-ին ԼՂՀ-ում տեղի ունեցավ հանրաքվե, արցախահայությունը բացարձակ մեծամասնությամբ անկախ պետություն կերտելուն «այո» ասաց:
Ճիշտ է, արցախյան շարժումն սկսվել էր Միացումի գաղափարով, սակայն իրողություններն ինչ-որ տեղ պարտադրեցին կատարել այլ ընտրություն, որը, տարիների հեռվից դատելով, կարելի է ասել՝ լավագույն ընտրությունն էր: Լիահույս ենք, որ մի օր գալու է Արցախի դե յուրե ճանաչման և Մայր Հայաստանին վերամիավորվելու օրը: Արցախի ազատագրումը մեր նորագույն պատմության ամենավառ էջերից է: Փայփայենք ու պահենք այն. հասնելու ենք մեր բաղձալի երազանքին՝ միացյալ և հզոր Հայաստանի կերտմանը»:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...