TIME
Ամսաթիվ
03 06 2025
  • $
    383.95
  • RUBLE
    4.85
  • 438.24
WEATHER
+19.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հիշում ենք, թե ինչպես էին մարզպետարանները մահակ դարձել գյուղապետարանների վրա. պատգամավոր

11:47 14.02.2019

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանը խորհրդարանում ելույթների ընթացքում անդրադարձել է Կառավարության ծրագրում «Տարածքային կառավարումը և տեղական ինքնակառավարումը» բլոկին: «Այստեղ, ի զարմանս ինձ, բացակայում են տեղական ինքնակառավարման մարմինների ինստիտուտի կայացմանը և զարգացմանը միտված գործողությունները: Այդուհանդերձ, առաջին նախադասությունից սկսում է խոսվել մարզպետարանների դերի բարձրացման և նրանց աշխատանքների կատարելագործման մասին, ինչը ցավալի փաստ է: Մենք […]

̰
Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Մյունխեն

11:46 14.02.2019

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-17-ը կմասնակցի Մյունխենյան անվտանգության համաժողովին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից: Համաժողովի շրջանակներում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ տասնյակ երկրների արտգործնախարարների և այլ գործընկերների հետ:

̰
Եթե ընդդիմադիրների ելույթների չարախնդությունը փոխարինվեր սպորտային չարությամբ, կունենայինք իմ երազած ԱԺ-ն. Աղազարյան

11:33 14.02.2019

Բոլորս ազատ ենք արտահայտելու մեր միտքը կառավարության ծրագրի վերաբերյալ: Այս մասին խորհրդարանում ելույթների ընթացքում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը: «Եթե մենք անընդհատ նշում ենք, թե միևնույն է, մեր ելույթներից, առաջարկություններից կառավարությունը ոչինչ չի փոխելու ծրագրի մեջ, գուցե դա այդպես է, բայց նրանք չեն կարող նշանակություն չունենալ ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ: Կառավարությունը հաշվի կառնի […]

̰
Ծայրահեղ աղքատ չի լինելու, դառնալու է ի՞նչ, աղքա՞տ․ Թանդիլյանը՝ Փաշինյանին

11:26 14.02.2019

Ազգային ժողովում Կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանը խոսեց այդ ծրագրում ցուցանիշների կարևորության մասին, քանի որ դրանց միջոցով է հնարավոր լինելու գնահատել ծրագրի կատարման ընթացքը։ Նա օրինակով բացատրեց, որ հարևան Վրաստանում հեղափոխությունից հետո աղքատության մակարդակը չի նվազել, և կառավարությունը գոնե մեկ տոկոս աղքատության նվազման ցուցանիշ պետք է ասի, ոչ թե անորոշ ձևակերպումներ տա։ […]

̰
Ինչո՞ւ պետք է օտարերկրացի որևէ ներդրող ներդրում կատարի Հայաստանում, այս հարցից է պետք սկսել․ Թանդիլյան

11:22 14.02.2019

Տնտեսության զարգացման երկու տարբերակ կա՝ աստիճանական ու շոկային։ Եվ երկրորդն է, որ համապատասխանում է տնտեսական հեղափոխության չափանիշներին, բայց ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը կարծում է, որ Կառավարության ծրագիրը չի արտահայտում այն չափորոշիչները, որոնք հատուկ են տնտեսական հեղափոխությանը։ Այս մասին այսօրվա ԱԺ նիստում այդ ծրագրի քննարկման ժամանակ ասաց ինքը՝ պատգամավորը։ «Ինչո՞ւ պետք է օտարերկրա որևէ ներդրող ներդրում […]

̰
Նպաստառուներն իրենց կենսամակարդակի բարձրացման ակնկալիք ունեն, և պատճառը միայն նրանց ուղեղում չէ․ Թանդիլյանը՝ Փաշինյանին

11:10 14.02.2019

«Թոշակառուները և նպաստառուներն իրենց կենսամակարդակի կտրուկ բարձրացման ակնկալիք ունեն, և այդ վիճակի պատճառը միայն իրենց ուղեղում չէ։ 30 տարիների ընթացքում անօթևան ապրած քաղաքացիները կարող են սպասել և ակնկալել բարեկեցիկ պայմաններ և լուսավոր բնակարաններ Գյումրիում, և այս սպասումներից լարվել պետք չէ։ Այս սպասումների իրավունքը նրանք ստացել են հեղափոխությունից հետո»։ Ազգային ժողովում Կառավարության ծրագրի քննարկման ընթացքում այսպիսի […]

̰
Բնապահպանության նախարարը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

11:09 14.02.2019

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգին։ Կողմերն արձանագրել են բնապահպանության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության մեծ ներուժի առկայությունը և քննարկել դրա լիարժեք օգտագործմանն ուղղված գործնական քայլերը։ Նախարարը բարձր է գնահատել դեգրադացված հողերում անտառտնկման չինական փորձը և կարևորել Հայաստանում նմանատիպ աշխատանքների փորձնական ծրագրի իրականացումը։ Դեսպան Թիեն Ըրլոնգը […]

̰
Կառավարության հնգամյա ծրագիրը չի պարունակում ռազմավարական որևէ հենք. Բաբաջանյան

10:58 14.02.2019

Խորհրդարանում ելույթի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանն անդրադարձել է Կառավարության ծրագրին և նշել դրա խոցելի կետերը: «Երեկ իշխանական պատգամավորներից մեկն իր ելույթներում ընդդիմությանը մեղադրում էր անընդհատ խոսելու մեջ, թե բա՝ արդեն գործելու ժամանակն է: Մեր գործը խոսելն է, ձեր պատկերացրած գործը պետք է գործադիրն անի, մենք էլ վերահսկենք նրանց աշխատանքը: Այս փաստաթուղթն ապառազմավարական, […]

̰
Ձեր վերաբերմունքից կախված կլինի՝ «Բարգավաճ Հայաստանն» ինչ դիրքորոշում կունենա. Էնֆիաջյան

10:56 14.02.2019

Խորհրդարանում ելույթների ժամանակ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը խմբակցության անունից առաջարկություն արեց: «Մասնավորապես առաջարկում ենք ծրագիրը լրացնել նոր՝ 9-րդ գլխով, որտեղ կամրագրվեն ծրագրի կատարման երաշխիքները, սպասվող ռիսկերը, ծրագրի իրականացման կոնկրետ գործիքակազմը, մեխանիզմները և, ըստ տարիների, պարտականությունները մինչև 2023 թվականը: Ինչպես ենք պատկերացնում. ծրագրում արձանագրվում է պետության կողմից ֆինանսավորվող՝ ըստ պարտականությունների և ըստ […]

̰
Պատասխանատվության ստանձնումը չափահասության խորհրդանիշ է․ Սիմոնյանը կառավարությանը կոչ է անում ստանձնել այն

10:51 14.02.2019

Հայաստանի իշխանությունները պետք է համարձակություն ունենան որոշումներ կայացնել և կրել այդ որոշումների հետևանքները։ Սա անցում է անչափահասությունից չափահասություն։ Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում այս մասին ասաց ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը։ Նրա խոսքերով՝ այսօրվա որոշումները մեծ արձագանք են ունենալու տարիներ ու տասնամյակներ անց, և եթե հիմա այդ հնարավորությունից իշխանությունները չօգտվեն, սահմանադրական մշակույթը չզարգացնեն ցանկալի ուղղությամբ, […]

̰
Ուրիշները մարդ են մեջ գցում, որ հետներս խորհուրդ անեն, ձեզ համար՝ հեչ․ Սիմոնյանը մեջբերեց ֆիլմից

10:35 14.02.2019

Այսօր Ազգային ժողովում վերսկսվել է կառավարության ծրագրի քննարկումը, և հերթական պատգամավորը, որ ելույթ ունեցավ քիչ առաջ, ԼՀԿ խմբակցությունից Տարոն Սիմոնյանն էր։ Նա նշեց, որ հարկատուների միջոցներով աշխատավարձ ստացող ամեն պաշտոնյայի աշխատանքը պետք է գնահատելու տարբերակ լինի։ Եվ կառավարության ծրագրի դեպքում նույնպես գնահատման հնարավորություն պետք է լինի, և ըստ Սիմոնյանի՝ այդ ծրագրի չափելիության ապահովմամբ պետք է […]

̰
Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ԵՄ Արևելյան գործընկերության հարցերով դեսպաններին և հատուկ ներկայացուցիչներին

10:30 14.02.2019

Փետրվարի 13-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԵՄ Արևելյան գործընկերության հարցերով դեսպաններին և հատուկ ներկայացուցիչներին: Ողջունելով հյուրերին` նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը արժևորում է Արևելյան գործընկերությունը՝ որպես ընդհանուր արժեքների և նախանշված նպատակների հիման վրա ձևավոված արդյունավետ հարթակ: Այս համատեքստում նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստան-Եվրոպական Միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը համագործակցության նոր հնարավորություններ է […]

̰
ԱԺ-ն շարունակում է Կառավարության ծրագրի քննարկումը

10:08 14.02.2019

ՀՀ Ազգային ժողովը շարունակում է Կառավարության ծրագրի քննարկումը: Քննարկումների առաջին օրը լայնածավալ ելույթով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այսօր ելույթները կշարունակվեն: Ելույթի համար հերթագրված է 40-ից ավելի պատգամավոր:  

̰
Առաջիկայում Արծվիկ Մինասյանին պաշտոն կառաջարկվի․ «Ժողովուրդ»

09:35 14.02.2019

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է առաջիկայում պաշտոն առաջարկել ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանին, որը թավշյա հեղափոխությունից հետո նրա կառավարության անդամ էր, զբաղեցնում էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնը: Ըստ մեր տեղեկությունների` Փաշինյանն այս քայլին է գնալու՝ հաշվի առնելով Մինասյանի փորձառությունը, նաև սա տեղավորվում է ՀՅԴ-ի հետ համագործակցության […]

̰
ՊԵԿ փոխնախագահի 23-ամյա որդին՝ Երևանի կայազորի զինվորական դատախազ․ «Ժամանակ»

08:47 14.02.2019

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի տակավին երիտասարդ, բայց միլիոնատեր որդին՝ Հարություն Մաշադյանը, օրերս, ավելի կոնկրետ՝ փետրվարի 4-ին, նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազ։ Ավելի վաղ երիտասարդը զբաղեցնում էր Լոռու կայազորի զինվորական դատախազի պաշտոնը։ Ուշագրավ է, որ ընդամենը 23 տարեկան Հարություն Մաշադյանն արդեն միլիոնատեր է՝ այն պարագայում, երբ նրա հայրը […]

̰
Ինեսսա Գաբայանի դեմ կարող է քրգործ հարուցվել․ «Ժամանակ»

08:41 14.02.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին ղեկավար Ինեսսա Գաբայանի դեմ կարող է քրեական գործ հարուցվել, քանի որ այդ ոլորտում իրականացված ուսումնասիրությունները բացահայտել են հավելագրումների ու միջոցների յուրացման աղաղակող դեպքեր: Իշխանությունները չեն ցանկանում դրան հանրային հնչեղություն հաղորդել, քանի որ այդ դեպքում կստացվի, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները զրո կոռուպցիայի մասին, մեղ […]

̰
Հրապարակվել է Պուտինի և Լուկաշենկոյի դահուկասահքի տեսանյութը

01:05 14.02.2019

Հրապարակվել է նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի դահուկասահքի տեսանյութը։ РИА Новости-ի հաղորդմամբ՝ նախագահները հանդիպել են Սոչիում բանակցություններ վարելու համար: Սոչիում երկու նախագահները դահուկ են քշել միասին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Պուտինն ու Լուկաշենկոն ամբողջ օրը միասին են անցկացրել՝ հասցնելով նաև դահուկ քշել։

̰
Հայ-իրանական հարաբերություններում բացթողումներ չկան. Վլադիմիր Կարապետյան

00:50 14.02.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը խոսել է հետհեղափոխական շրջանում հայ-իրանական հարաբերությունների սառեցման վերաբերյալ լուրերի մասին: Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք դա բացթողում չի կարելի համարել բարեկամ երկրների միջև հարաբերություններում՝ Վլադիմիր Կարապետյանն ասել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները միշտ էլ ջերմ են եղել ու այս ընթացքում նախապատրաստական աշխատանքներ են տարվել […]

̰
Մենք սպասում ենք, որ Ադրբեջանի դիրքորոշումն ավելի շատ մոտենա մեր դիրքորոշմանը. Վլադիմիր Կարապետյան

00:37 14.02.2019

Հայ-ադրբեջանական կողմերի միջև առաջիկայում բանակցություններ սկսելու ուղղությամբ ջանքեր գործադրվում են: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը: «Վերջին հայտարարությունը, որ համանախագահներն արեցին արտգործնախարարների հանդիպումից հետո՝ վկայում է, որ ջանքեր են գործադրվում այդ ուղղությամբ (նկատի ունի հայ-ադրբեջանական բանակցությունները-խմբ.): Ես արդեն ասել եմ, որ մենք սպասում ենք, որ Ադրբեջանի […]

̰
Մակրոնը Ֆրանսիայի ամենացածր հեղինակություն ունեցող նախագահներից է. հարցում

00:32 14.02.2019

Ֆրանսիայում հարցում են իրականացրել, որպեսզի հասկանան երկրի՝ ներկա և նախկին քաղաքական գործիչներից ով ինչ վարկանիշ ունի քաղաքացիների շրջանում, հաղորդում է  Le Figaro–ն: Հարցումն անցկացրել է Ifop-Fiducial ընկերությունը: Նշվում է, որ հարցվածների 73%-ը լավ է վերաբերում երկրի էկոլոգիայի նախկին նախարար Նիկոլյա Յուգոյին: Քաղաքացիների 56%-ը վստահություն է հայտնել երկրի նախկին վարչապետ Ալեն Ժյուպենին: Նախարարների շրջանում մեծ հեղինակություն է վայելում […]

̰
Հնարավոր է շախմատը ներառեն օլիմպիական խաղերի ծրագրում

00:16 14.02.2019

Հնարավոր է շախմատը ներառեն 2024 թվականի Փարիզի օլիմպիական խաղերի ծրագրում: Նախաձեռնությանը աջակցող արշավն արդեն սկսվել է՝ շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Արկադի Դվորկովիչի ղեկավարությամբ: Արկադի Դվորկովիչի հետ ակտիվ աշխատում են Ֆրանսիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Բաշար Կոտլին և Ֆրանսիայի վեցակի չեմպիոն և միջազգային վարպետ Սոֆիա Միլիետը:

̰
Կայացել է 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո աղետի գոտում ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքների մասին տեղեկատվության հավաքագրման խմբի առաջին հանդիպումը

00:06 14.02.2019

ՀՀ քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ կայացել է ՀՀ վարչապետի 2018 թվականի դեկտեմբերին համապատասխան որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը: Խումբը ձևավորվել էր 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո աղետի գոտու բնակավայրերում տեղադրված կամ կառուցված ժամանակավոր կացարանների և դրանցում բնակվող ընտանիքների մասին տեղեկատվության հավաքագրման և դրանց հիման վրա համապատասխան առաջարկությունների մշակման նպատակով: Խմբի կազմում ներառված են ինչպես […]

̰
Եվրոպայում բնակվող վրացի ներգաղթյալների հետ Սաակաշվիլիի հերթական հանդիպումը կկայանա Իտալիայում

23:48 13.02.2019

Վրաստանի նախկին նախագահի և Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի հերթական հանդիպոմը Եվրոպայում բնակվող վրացի ներգաղթյալների հետ կկայանա մարտի 3-ին Իտալիայում: Նա գոհ է նախորդ շաբաթ բելգիական Լիեժ քաղաքում  հայրենակիցների հետ կայացած հանդիպումից՝ նշելով, որ տարբեր երկրներից հանդիպմանը մասնակցելու էին եկել 800 ներգաղթյալներ: «Ես զարմացած էի, թե որքան մարդ է եկել Լիեժ: Ինձ ծիծաղելի է թվում, […]

̰
ՆԱՏՕ-ն Թուրքիայի հետ քննարկում է ռուսական Ս-400 համակարգի փոխարեն ֆրանսիական համակարգերի գնման տարբերակը

23:20 13.02.2019

Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Իտալիան ՆԱՏՕ-ի իրենց դաշնակից Թուրքիայի հետ քննարկում են տարբերակ, որ վերջինս հրաժարվի ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերը գնելուց՝ հօգուտ ֆրանսիական նման համակարգեր գնելու։ Այս մասին քիչ առաջ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։ «Խորհրդակցություններ են անցկացվում… այլընտրանքային՝ ֆրանսիական SAMP/T հակաօդային պաշտպանության համակարգերի գնման հարցի […]

̰
Դավիթ Սանասարյանը պատասխանել է Գևորգ Պետրոսյանի հարցադրումներին

23:03 13.02.2019

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հնչեցրած հարցադրումներին։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «ԲՀԿ-ից Գևորգ Պետրոսյանը (խնդրում եմ անուն ազգանունը հնչեցնելը անձնական որևէ բան չառաջացնի, սա ուղղակի ասում եմ, որ իմանաք ԲՀԿ-ի որ պատգամավորի մասին է խոսքը?) այսօր ԱԺ ամբիոնից իր բոցաշունչ ելույթի […]

̰
Մենք զարգացրել ենք ռազմական հզորություն և պատրաստ ենք օրվա իրավիճակին․ Ալիևը ագրեսիվ հռետորաբանություն է կիրառում

22:16 13.02.2019

Ադրբեջանական կողմը Արցախյան հակամարտության հարցում վերադարձել է ագրեսիվ հռետորաբանությանը։ Երկրի նախագահ Իլհամ Ալիևը չի բացառել հակամարտության ռազմական լուծումը և, փաստացի, ռազմական հռետորաբանության է դիմել՝ իրենց ռազմական հնարավորությունների հիշատակումով։ Նա հայտարարել է, որ աշխարհում հիմա առաջին պլան է մղվում հակամարտությունները ռազմական ճանապարհով լուծելու տարբերակը, իսկ իրենք իրենց տնտեսական ու ռազմական հնարավորությունները մեծացրել են հենց այսօրվա իրավիճակի […]

̰
ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետությունում անվտանգության ոլորտի կառավարումը» թեմայով աշխատաժողովը

21:33 13.02.2019

ՀՀ արտաքին գործերի նախարարությունում փետրվարի 13-ին կայացել է ՀՀ ԱԳՆ-ի և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության կազմակերպած «Հայաստանի Հանրապետությունում անվտանգության ոլորտի կառավարումը» թեմայով աշխատաժողովը՝ նվիրված ՀՀ անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ միջև համագործակցության հարցերին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ նախարարությունների և […]

̰
Բաքվից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը

21:13 13.02.2019

Հայաստանի Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին այսօր արձագանքել են Բաքվից։ Փաշինյանի խոսքերը վերաբերում էին նրան, որ Երևանի այն պահանջին, որ Ստեփանակերտը միանա բանակցություններին, Բաքուն չի կարող հակադարձել, այսպես կոչված, «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչներին ներգրավելու պահանջով։ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը, արձագանքելով այս հայտարարությանը, ասել է, որ Փաշինյանը մի կողմից խոսում է խաղաղության հաստատման համար բարենպաստ […]

̰
Պուտինն ու Լուկաշենկոն ամբողջ օրն անցկացրել են միասին՝ հասցնելով նաև դահուկ քշել

20:16 13.02.2019

Ռուսաստանի և Բելառուսի հարաբերությունների վերաբերյալ խոսակցությունը իրարանցում չի սիրում։ Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Երկու ղեկավարների հերթական հանդիպումը նախատեսված է եղել ամբողջ օրվա ծրագրով։ Լուկաշենկոն իր հերթին հայտարարել է, որ որքան էլ բարդություններ լինեն հարաբերություններում, իրենք երբեք վատ օղի ու խորտիկներ չեն արտահանի Ռուսաստան։ Լուկաշենկոյի […]

̰
Ո՞ր հիվանդությունների դեպքում մանկավարժական կամ վարչական գործունեությունը կխոչընդոտվի. ցանկ

19:45 13.02.2019

ՀՀ կառավարության փետրվարի 14-ի նիստի օրակարգային չզեկուցվող հարցերի թվում է «Հանրային ծառայության պաշտոնն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացմանը, ինչպես նաև ուսումնական հաստատություններում մանկավարժական կամ վարչական գործունեությանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1801-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» նախագիծը: «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասին և «Հանրակրթության […]

̰
BACK_TO_TOP