TIME
Ամսաթիվ
04 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.90
  • 436.91
WEATHER
+18.09 oC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եթե մարդը կյանքում 5000 դոլար չի ունեցել, ասում է՝ 50 միլիոն դոլարի ներդրում եմ ուզում անել, այդտեղ ինչ-որ բան էնպես չի․ Փաշինյան

12:05 15.02.2019

Կառավարության ձեռքի տակ կան բազմաթիվ ներդրումային նախագծեր։ Դրանց մի մասն իրականանալի է, մի մասն անլուրջ է, մի մասի վրա դեռ պետք է աշխատել։ Ընդ որում՝ հնարավոր ներդրողները պետության հետ հարաբերվելու տարբեր մոտեցումներ ունեն։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի սկզբում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ ներդրողների մի մասը նախընտրում է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության […]

̰
Կաթիլային ոռոգում, մսի արտահանում … վարչապետը հանձնարարություններ տվեց կառավարությանը

11:49 15.02.2019

Կառավարության այսօրվա նիստը սկսվեց վարչապետի հանձնարարականներով, որոնք, ըստ էության, վերաբերում էին հայտարարված տնտեսական հեղափոխության միջոցառումների ցանկին։ Դրանց թվում առանձնացան գյուղատնտեսական, տարածքային զարգացման ոլորտների մի քանի միջոցառումներ, որոնց վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը հանձնարարություններ տվեց կառավարությանը: Կաթիլային ոռոգման, հակակարկտային ցանցերի և գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների ներդրման բյուջետային ծրագրերի արդյունավետությունը բարձրացնել այնպես, որ բյուջեով նախատեսված ծրագրերն ամբողջությամբ իրականանան, նախադրյալներ ստեղծել […]

̰
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ է հրավիրել

11:46 15.02.2019

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ է հրավիրել: Օրակարգում ընդամենը մեկ հարց է՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների մասին»  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հաղորդումը: Հիմնական զեկուցողը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն է, իսկ նիստը վարում է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: «Մի կարևոր խնդրի մասին կուզեի անկեղծ կիսվել ձեզ հետ, խնդիրը հատկապես […]

̰
Վերամասնագիտացման ծառայություններ մատուցել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան․ Փաշինյանի հանձնարարությունը կառավարությանը

11:43 15.02.2019

Կառավարությունը պետք է առանձին միջոցառումների ցանկ ունենա տնտեսական հեղափոխության իրականացման համար։ Այդ մասին այսօրվա կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նշեց այդ ցանկի միջոցառումներից մի քանիսը։ Ըստ այդ ցանկի՝ կառավարությունը պետք է աշխատանքը շարունակի վարկերի տոկոսադրույքների նվազեցման ուղղությամբ, իսկ վարկերը պետք է հասանելի լինեն անասնապահության և միկրոբիզնեսի համար։ «Մեծ թափով սկսել վերամասնագիտացման ուսումնական կենտրոնների […]

̰
Մարիա Զախարովան պատասխանել է Բոլթոնի՝ Մադուրոյի համակիրների հասցեին հնչեցրած սպառնալիքներին

11:38 15.02.2019

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի սպառնալիքներին` ուղղված Խուան Գուաիդոյի հակառակորդների հասցեին: Բոլթոնը հայտարարել էր, թե նրանք, որոնք դավեր են նյութում Մադուրոյի հետ  և փորձում են խաթարել ժողովրդավարությունը,  հետագայում խնդիրների կբախվեն: Մինչդեռ, ըստ Զախարովայի, հենց Բոլթոնն ու ամերիկյան վարչակազմն են հարվածում ժողովրդավարությանը Վենեսուելայում: Զախարովան հիշեցրել է […]

̰
Սեզոնային աշխատանքի ընդունվողները չպետք է զրկվեն նպաստից․ Փաշինյանը հանձնարարեց մեխանիզմ ստեղծել

11:32 15.02.2019

Բացվում է սեզոնային աշխատանքի ժամանակաշրջանը, և անհրաժեշտ է մշակել մեխանիզմ, որ սեզոնային, ժամանակավոր աշխատանքի ընդունվելու պարագայում քաղաքացիները չզրկվեն ընտանեկան կամ սոցիալական նպաստից։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ հանձնարարեց Նիկոլ Փաշինյանը։ Մյուս հանձնարարականով Փաշինյանը հրահանգեց հաշվառել հանրապետությունում առկա բոլոր թափուր աշխատատեղերը՝ աշխատավարձով, հասցեով, ընկերություններով։ Մյուս հանձնարարականը վերաբերում էր այն մարդկանց, ովքեր միաժամանակ և՛ նպաստ են […]

̰
Կառավարությունը տնտեսական հեղափոխության միջոցառումների ցանկ է մշակում

11:28 15.02.2019

Կառավարության ծրագրի՝ Ազգային ժողովում հավանության արժանանալուց հետո կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք մշակելու են այդ ծրագրից բխող միջոցառումների ծրագիր, սակայն դրանից զատ կազմվելու է նաև տնտեսական հեղափոխության միջոցառումների ցանկ։ Նիկոլ Փաշինյանը թվարկեց դրանք․ վերանայել բոլոր ներդրումային ծրագրերը, կարգավորումների պարզեցման ճանապարհային քարտեզ մշակել, այդ թվում՝ ջրի, գազի, էլեկտրաէներգիայի կանխատեսելի հասանելիության խնդրի լուծման […]

̰
Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի նախագահին

11:20 15.02.2019

Սերբիայի Հանրապետության ազգային տոնի՝ Պետականության օրվա առթիվ, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչին: Կարևորելով Սերբիայի հետ համագործակցության զարգացումը թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթություններում՝ նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Սերբիայի միջև բարեկամական հարաբերությունները կընդլայնվեն ու կզարգանան` ի շահ երկու ժողովուրդների:

̰
ՀՀ որոշ ավտոճանապարհներին առկա են ձյան տեսքով տեղումներ

11:13 15.02.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց): Դիլիջանի ոլորաններում, Տավուշի մարզի Դիլիջան, Նոյեմբերյան, Լոռու մարզում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին, Գեղարքունիքի մարզի Սևան և Գավառ քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիա և Անի գյուղերում առկա են տեղումներ ձյան տեսքով: Շիրակի մարզի Արթիկ քաղաքի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: Վարորդներին […]

̰
Արևելյան գործընկերության հարցերով հատուկ դեսպանների հետ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

10:40 15.02.2019

Անցած երեք օրերի ԱԺ լիագումար նիստերի գերծանրաբեռնված օրակարգին զուգահեռ՝ փետրվարի 13-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար Մխիթար Հայրապետյանի, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Կարեն Սիմոնյանի, ինչպես նաև՝ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներ Էդմոն Մարուքյանի ու Նորա Առուստամյանի հետ հանդիպում ունեցանք Եվրոպական միության անդամ երկրների` […]

̰
Ինչո՞ւ էր Ծառուկյանը դեմ կառավարության ծրագրին․ «Ժամանակ»

09:01 15.02.2019

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններին ՊԵԿ-ը մոտ 9 մլրդ դրամի հարկային լրացուցիչ պարտավորություն է ներկայացրել: Ըստ էության, դա այն գումարն է, որը գազալցակայանները թաքցրել են պետբյուջեից: Հնարավոր է, որ հենց այս հանգամանքով է բացատրվում Ծառուկյանի բացասական վերաբերմունքը կառավարության ծրագրին»:

̰
ԵԿՄ-ն պատրաստվում է «վերածննդի» համագումարի․ Արա Կետիկյանը կպահպանի փոխնախագահի իր կարգավիճակը․ «Հրապարակ»

08:50 15.02.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ-ում պատրաստվում են աննախադեպ համագումարի, որը ներկայացնելու են իբրև «վերածննդի» համագումար։ Երեկ արդեն ձևավորվել է աշխատանքային խումբ՝ ԵԿՄ փոխնախագահների և մարզային խորհուրդների նախագահների ղեկավարությամբ, որը կզբաղվի առաջիկա վարչության նիստի և համագումարի նախապատրաստմամբ: Համագումարը կհրավիրվի փետրվարի վերջին-մարտի սկզբին։ Սպասվում է նաև ղեկավար կազմի, մասնավորապես փոխնախագահների փոփոխություն։ Թերևս միայն Արա Կետիկյանը կպահպանի փոխնախագահի […]

̰
Մովսես Հակոբյանը հարցաքննվել է․ «Ժամանակ»

08:39 15.02.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի հետ կապված ՀՔԾ-ում հարուցված քրեական գործով հարցաքննվել է ՀՀ ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը: Վերջինս 2008թ. զբաղեցնում էր ԼՂՀ պաշտպանության նախարարի պաշտոնը: Ըստ քրեական գործի նյութերի՝ մարտի 1-ի իրադարձություններին ակտիվ մասնակցություն են ունեցել ԼՂՀ-ից Երևան բերված քաղաքացիական և զինվորական անձինք»:

̰
Կանադայում ՀՀ դեսպանի անունը հայտնի է․ «Հրապարակ»

08:27 15.02.2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` արդեն հայտնի է Կանադայում ՀՀ դեսպանի անունը։ Ազնավուրի մահվանից հետո Շվեյցարիայում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Անահիտ Հարությունյանի ագրեմանը, մեր աղբյուրների փոխանցմամբ, Հայաստան վերադարձից առաջ Կանադայի իշխանություններին է փոխանցել նախկին դեսպանը` Լևոն Մարտիրոսյանը. «Կարծում ենք, նոր նշանակումը ևս արգասաբեր կլինի։ Մարտիրոսյանը կարճ ժամանակում կարողացավ ահագին գործ անել` Թրյուդոյին բերեց Հայաստան, […]

̰
Դուք լավ գիտեք, որ Թուրքիան ու Ադրբեջանը ցանկանում են, որ Հայաստանը չլինի. Արամ Սարգսյան

00:38 15.02.2019

«Հայաստանի դեմոկրատական կուսակցության» նախագահ Արամ Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում անդրադարձել է Արցախյան հիմնահարցին. «Ես չեմ կարող Արցախի հարցի հանդեպ անտարբեր մնալ. իրենց ներկայացրած գլխավոր սկզբունքն է, որ Արցախը դառնա բանակցային սեղանի մասնակից: Արցախը, ընդհանուր առմամբ, մասնակիցն է, քանի որ համանախագահներն անպայման գնում են Ստեփանակերտ և Բակո Սահակյանի և Մասիս Մալյանի հետ բանակցում են: Մենք […]

̰
Բանակը 2008 թ․ մարտիմեկյան իրադարձություններում հայ ժողովրդի անվտանգության երաշխավորն է եղել․ Սեյրան Օհանյան

00:24 15.02.2019

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, 2008 թ.-ին ԶՈւ-ի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան տեսաուղերձով անդրադարձել է մարտիմեկյան իրադարձություններին, ինչպես նաև թիվ 0038 գաղտնի հրամանին։ Մանրամասները՝ տեսանյութում։ 

̰
«Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» կոնվենցիային ՀՀ-ն միացել է դեռևս 1996թ․-ին․ Արծրուն Հովհաննիսյան

23:44 14.02.2019

«Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» կոնվենցիային ՀՀ-ն միացել է դեռևս 1996 թ․-ին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Գրառումը ներկայացնում ենք ստորև. «Մեր գործընկերներին ցանկանում ենք տեղեկացնել, որ ՀՀ առաջին գումարման Ազգային Ժողովի 23.10.1996թ. թիվ Ն-131-I որոշմամբ ՀՀ-ն միացել է «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» կոնվնեցիային։ Միջազգային պայմանագրերի մասին 2000թ. […]

̰
Բոլոր այն պետությունները, որոնք մտել են Համաշխարհային բանկի և Արժութային հիմնադրամի լծի տակ, զարգացում չեն ստացել. Արամ Սարգսյան

23:40 14.02.2019

«Իրենք 3 նախագահների կառավարման պատճառով ստացել են վատ ժառանգություն: Այսօրվա իշխանությունը պետք է հասկանա, որ մարդը, որն իշխանությունը դիտարկում է որպես շարժիչ ուժ, այսօր պատրաստ չէ լինել քաղաքացի ու ասել, որ այսօր առանց պետության վրա հույս դնելու ինքը կստեղծի»,- ասել է «Հայաստանի դեմոկրատական կուսակցության» նախագահ Արամ Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Արամ Սարգսյանի խոսքով՝ այսօրվա […]

̰
Հրդեհից հետո Սարատակի դպրոցում դասերը վերսկսվել են

23:28 14.02.2019

Արթիկի  տարածաշրջանի Սարատակ գյուղի միջնակարգ դպրոցում երեք օր առաջ բռնկված հրդեհի պատճառով դասերը դադարեցվել են: Հրդեհից այրվել է մոտ 50 քմ տարածք, բայց հետևանքները երկհարկանի դպրոցում ավելի մեծ են: Շենքն ամբողջությամբ վնասվել է։ Այժմ դպրոցում մանկավարժների հետ նաև աշակերտներն ու նրանց ծնողները մաքրման աշխատանքներ են կատարում: Պատերից մրոտված ու վնասված ծեփաշերտը գյուղի դպրոցի աշակերտներն ու […]

̰
Արմեն Սարգսյանը Հայդելբերգի քաղաքապետին հրավիրել է Հայաստան՝ կիսվելու քաղաքի կառավարման ոլորտում ունեցած իր փորձառությամբ

23:00 14.02.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ Նախագահի այցի առաջին կանգառը Հայդելբերգում էր, որտեղ նա հանդիպել է քաղաքապետ, պրոֆեսոր Էքարտ Վյուրցների հետ։ Զրույցի ընթացքում կողմերը խոսել են գիտական ոլորտում համագործակցության մեծ ներուժիմասին։ Վյուրցները նշել է, որ Հայդելբերգը Գերմանիայի ամենաարագ աճող քաղաքներից է։ Նա ընդգծել է, որ քաղաքը մեծ ներուժ ունի […]

̰
Հյուսիսային Կորեան իր աջակցությունն է հայտնել Վենեսուելային

22:43 14.02.2019

Վենեսուելայի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Հյուսիսային Կորեան իր աջակցությունն է հայտնում Վենեսուելայի ժողովրդին՝ երկրում հեղափոխություն իրականացնելու փորձերին: «ԱԳՆ-ի փոխղեկավար Ֆելիքս Պլասենսիան գործնական հանդիպում է անցկացրել Հյուսիսային Կորեայի ներկայացուցչի և ՄԱԿ-ի ներկայացուցիչ Կիմ Սոնգի հետ: Հանդիպման ընթացքում վենեսուելացի դիվանագետը ներկայացրել է վերջին քաղաքական իրադարձությունները, որոնցով ստիպված է անցնել կարիբյան ժողովուրդը միջազգային վարկաբեկման, և ԱՄՆ-ի […]

̰
Ֆրանսիան պատրաստակամ է Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում. դեսպան

22:16 14.02.2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին և Զարգացման Ֆրանսիայի գործակալության տարածաշրջանային ղեկավար Գայել Ասայագին: Այս մասին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ Նշելով, որ հանդիպումը կայանում է շատ խորհրդանշական օր, երբ Կառավարության ծրագիրը հաստատվել է Ազգային ժողովի կողմից՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է Ֆրանսիայի հետ համագործակցության զարգացումն ու […]

̰
Երևանի քաղաքապետարանը բացառելու է դեմպինգը շինարարական մրցույթներում

21:49 14.02.2019

Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը հանդիպել է շինարարական աշխատանքների մրցույթներին մասնակցող շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներին: Խոսելով մրցութային գործընթացի մասին՝ Հայկ Սարգսյանը նկատել է, որ չնայած օրենքով հաղթող է ճանաչվում առավել ցածր գին առաջարկած կազմակերպությունը, սակայն նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ հաճախ ընկերություննները դիմել են դեմպինգի՝ առաջարկելով խիստ տարբերվող ցածր գին, […]

̰
Ռուսաստան-Թուրքիա-Իրան եռակողմ հանդիպման ընթացքում քննարկվել են սիրիական հակամարտությանը վերաբերող հարցեր

21:37 14.02.2019

Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Սոչիում Սիրիային նվիրված եռակողմ գագաթնաժողով է հրավիրել Իրանի և Թուրքիայի նախագահների մասնակցությամբ: Ղեկավարները քննարկել են սիրիական հակամարտությանը վերաբերող հարցեր: Տեղի են ունեցել նաև երկկողմ հանդիպումներ, որոնց ժամանակ նախագահները քննարկել են համագործակցության սեփական ձևաչափերը և տարածաշրջանային անվտանգության խնդիրները: Մինչև եռակողմ գագաթնաժողովի մեկնարկը, Սոչիում հանդիպել են […]

̰
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ

21:29 14.02.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի կառավարության ղեկավար Սաադ Հարիրիի հետ: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սաադ Հարիրիին Լիբանանի նոր կառավարության ձևավորման և վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Վարչապետը հաջողություն է մաղթել Սաադ Հարիրիին և նրա թիմակիցներին կարևոր առաքելության մեջ և համոզմունք հայտնել, որ Հարիրիի ղեկավարությամբ նոր կառավարությունը երկիրը կտանի դեպի զարգացում և տնտեսական առաջընթաց: Զրուցակիցները […]

̰
Տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստ, որը վարել է Սերժ Սարգսյանը

21:26 14.02.2019

Փետրվարի 14-ին տեղի է ունեցել  ՀՀԿ ԳՄ նիստ: Նիստը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստի ընթացքում քննարկվել են ներքաղաքական և արտաքին քաղաքական հարցեր: Անդրադարձ է կատարվել կուսակցական բարեփոխումների ընթացքին, ինչպես նաև քննարկվել է ՀՀԿ միջազգային կապերի խորացման ծրագիրը:

̰
Բակո Սահակյանը մասնակցել է նոր զորանոցի բացմանը

21:15 14.02.2019

Փետրվարի 14-ին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ու զինվորականների ուղեկցությամբ, աշխատանքային շրջայց է իրականացրել հարավային ուղղությամբ գործող միավորումներից մեկի ենթակա զորամասերում և առաջնագծում: Գնդապետ Սամվել Սարգսյանի հրամանատարությամբ գործող զորամասի` մարտական հերթապահություն կրող գումարտակներից մեկը, որն ի դեպ, նախորդ տարվա արդյունքներով դասվել է լավագույնների շարքին, […]

̰
Չարաշահումներ են բացահայտվել Վայքի հիմնական դպրոցում

21:02 14.02.2019

Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում պաշտոնատար անձի կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։ Համագործակցելով ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Վայքի բաժնի ծառայողների հետ՝ փետրվարի 4-ին ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում պարզվեց, որ Վայք քաղաքի հիմնական դպրոցի տնօրենը, որ պաշտոնավարում է 2013 թվականից, […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավարին

20:31 14.02.2019

Փետրվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ռոսարիա Պուգլիսիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են մարտի 11-ից 18-ը Երևանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի շաբաթվա ծրագիրը և ՊՆ ներգրավվածությամբ միջոցառումների մանրամասները: Դավիթ Տոնոյանը տեղեկացրել է, որ ՆԱՏՕ-ի շաբաթվա ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ կանցկացվի բարձրաստիճան խորհրդաժողով` բարեվարքության թեմայով: Տիկին Պուգլիսիի խնդրանքով ՀՀ […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Բահաա Դիսուկին քննարկել են հայ-եգիպտական հարաբերությունների զարգացման հեռանկարները

20:14 14.02.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիին: Ողջունելով դեսպանին՝ վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է Եգիպտոսի հետ քաղաքական, տնտեսական և մշակութային փոխգործակցության շարունակական զարգացումը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել երկկողմ քաղաքական հարաբերությունների մակարդակը և անհրաժեշտ համարել տնտեսական համագործակցության համապատասխանեցումը այդ նշաձողին: Մասնավորապես, […]

̰
BACK_TO_TOP