15:59 14.02.2019
Կառավարությունը, այո՛, իր ծրագրում չի գրել Որոտանի կարմրախայտի մասին, բայց եթե կարմրախայտի մասին գրեր, չէր գրելու սազանի մասին։ Սազանի մասին որ գրվեր, չէր գրվելու «տալստալոբի» մասին, դրա մասին էլ գրվեր, չէր գրվի բեղլուի մասին։ Այս օրինակներով Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում իր եզրափակիչ ելույթի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ակնարկելով, որ բոլոր կոնկրետ ու […]
15:55 14.02.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկումից հետո իր եզրափակիչ ելույթի ժամանակ հայտարարեց՝ վերջին երեք օրվա քննարկումները համարում է խիստ հաջողված, քանի որ իրականում տեղի ունեցավ լուրջ գաղափարական բանավեճ, բախում: «Եթե պատկերավոր ասեմ՝ այստեղ երկու մտածողության բախում էր, երկու խումբ մարդկանց բախում կամ երկու մտածելակերպի բախում, պատկերավոր ասած՝ մի մասն այստեղ ներկայացնում էին այն […]
15:44 14.02.2019
Խորհրդարանում տեղի ունեցավ ՀՀ կառավարության ծրագրի քվեարկություն: Իշխող մեծամասնության՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնեց, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը շեշտեց՝ իրենք չեն ցանկանում, որ Կառավարությունը ձախողի, սակայն ծրագրին կողմ քվեարկելու հավանականությունը կախված է նրանից, թե արդյո՞ք կընդունվեն ծրագրի վերաբերյալ իրենց առաջարկները: «Լուսավոր Հայաստան»-ը հայտնեց, որ […]
15:39 14.02.2019
Խորհրդարանի ամբիոնից «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը քննադատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունը: «Հեղափոխությունից հետո ամենաքննադատված քաղաքականությունը պարոն Փաշինյանի կադրային քաղաքականությունն է: Այստեղ երկրորդ կարծիք չկա: Այս կադրերն ամենօրյա ռեժիմով ազդում են վարչապետի ռեյտինգի վրա: Այդ կադրերով հնարավոր չէ անել տնտեսական հեղափոխություն»,- ասաց Մարուքյանը: Նա ընդգծեց, որ կառավարության կառուցվածքը և կադրային քաղաքականությունը բավարար է, […]
15:34 14.02.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկումից հետո իր եզրափակիչ ելույթի ժամանակ անդրադարձավ ընդդիմության կողմից հնչող դժգոհություններին, թե իշխող մեծամասնությունը մուննաթ է գալիս: «Եթե որևէ մեկը մուննաթ կամ հեգնանք է զգացել, ներողություն եմ խնդրում, համարում եմ, որ նման հարաբերությունները նոր Հայաստանում տեղ չունեն, դա նաև ինչ-որ տեղ սխալ մեկնաբանության արդյունք է, ես սիրում եմ […]
15:32 14.02.2019
Խորհրդարանում SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից, թե ինչ որոշում են կայացրել փակ նիստից հետո՝ պատգամավորներն ազա՞տ են լինելու կառավարության ծրագրին դեմ կամ կողմ քվեարկելու հարցում: «Նախ ճշտեմ նորից՝ նիստ չէ, այլ խորհրդակցություն, որովհետև 15 րոպեում, կամ 10 րոպեում իրականում նիստ չեն անում: Խորհրդակցություն, մտքերի փոխանակություն այն մասին, որ անվերապահ աջակցում ենք […]
15:12 14.02.2019
Խորհրդարանում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին լրագրողները հիշեցրել են ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունն այն մասին, թե չեն պաշտպանում Հայաստանի և ՌԴ միջև համագործակցությունը Սիրիայում: Ինչպե՞ս են արձագանքում Հայաստանում այդ հայտարարությանը: «Ես չեմ կարծում, որ այդ հայտարարությունը չափազանց սուր էր: Ես կարծում եմ, որ մեր ամերիկացի գործընկերները հասկանում են մեր քաղաքականության և մեր դրդապատճառների տրամաբանությունը: […]
15:03 14.02.2019
Կառավարության ծրագրում թվեր են պետք, որպեսզի հետո հնարավոր լինի մշտադիտարկում իրականացնել: Այս մասին խորհրդարանում խոսեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Եթե չկան այդ հնարավորությունները, ուրեմն մշտադիտարկումը չի լինելու: Հիմա ծրագրի մասին. այստեղ շատ է խոսվում նախկին իշխանությունների մասին: Ինձ մոտ մոտեցում կար, որ հեղափոխությունից հետո այդ թեման փակվելու է, էլ չենք շարունակելու խոսել նախկինների […]
14:50 14.02.2019
Խորհրդարանում՝ իր ելույթի ժամանակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանը խոսել է կառավարության ծրագրի, խոստումների և դրանց իրականացման մեխանիզմների մասին: «Մենք թիվ չենք ուզում, ուզում ենք հասկանալ՝ ինչպես են իրականանալու բարի նպատակների բոլոր լավ դրույթները, որոնք ներկայացված են: Ցավոք, պատասխան չկա»,- ասաց Աբովյանը: Նա անդրադարձավ նաև կառավարության կառուցվածքի և օպտիմալացման գործընթացին: «Այո´, պետական ապարատը պետք […]
14:40 14.02.2019
Քիչ առաջ դեժավյու էր մոտս՝ Ազգային ժողովում մի ելույթ լսելիս: Անմիջապես սա հիշեցի, ու կրկին տարակուսեցի՝ ճի՞շտ էինք, որ ժամանակին մեծահոգաբար խիստ գնահատականներ չենք տվել այդ պահվածքին ու զորակցում էինք նրանց ու նրանց թիմակիցներին՝ տապալվածներին։ Բայց ճիշտ էինք, մեծահոգությունը մեր առաքինություններից է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: […]
14:35 14.02.2019
Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը, ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի միջազգային հարցերով կոմիտեի նիստում, հարց է տվել Վենեսուելայում Թրամփի հատուկ ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսին վենեսուելական ճգնաժամի հարցում Թուրքիայի դիրքորոշման և Թրամփի վարչակազմի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման պատրաստակամության մասին: «Մեզ ասում էին, որ Թուրքիան մեր բարեկամն է և դրա համար պետք է աչք փակել պատմության վրա, հայերի ցեղասպանության վրա: Հիմա […]
14:24 14.02.2019
Երևանի քաղաքապետարանի կողմից տրանսպորտի ոլորտում կատարվող փոփոխությունները, մասնավորապես տնօրենի փոփոխությունը, հարուցել է վարորդների դժգոհությունը, ինչի հետևանքով էլ նրանք որոշ ժամանակով դադարեցրել էին իրենց աշխատանքը: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Հակոբ Կարապետյանը: «Քաղաքապետը բավական երկար զրույց է ունեցել անձնակազմի հետ, ներկայացրել է ապագայի պրոյեկտները, հավաստիացրել է, որ գործող աշխատակիցների համար ոչ […]
14:20 14.02.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը խորհրդարանում ելույթ ունենալիս հիշատակել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հարցազրույցը և մեջբերել իրեն վերաբերող հատվածը: «Նախարարն ասում է՝ մենք Էդմոն Մարուքյանի համար չենք աշխատում: Պարո´ն նախարար, ձեր մտերմին նշանակել եք Ագրարային համալսարանի ռեկտոր, որն օպտիմալացում է սկսել այդ համալսարանում և իրեն 855 հազար դրամ […]
14:18 14.02.2019
Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշմամբ անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից ներկայացված՝ հունվարի 18-ի դիմումին և որոշել է վարույթ ընդունել: Այս մասին հայտնում են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբից: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի կողմից ՍԴ ներկայացված դիմումը վերաբերում է Քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված օրենսդրական կարգավորումներին: Դիմումում բարձրացվել էր նաև վճռաբեկ […]
14:05 14.02.2019
ՀՀ Արագածոտնի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել մարզի Ուշի համայնքի պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ: ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություններ են ստացվել Արագածոտնի մարզի Ուշի համայնքում յուրացումներ կատարվելու վերաբերյալ: Այդ առթիվ ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում պարզվել […]
14:03 14.02.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը փետրվարի 14-ին խորհրդարանում ելույթ ունենալիս ընդհանրացրեց ՀՀ կառավարության ծրագրի հասցեին հնչող քննադատական արտահայտությունները: Նա նշեց՝ քննարկման հիմնական թեման հետևյալն էր՝ ծրագիրը հեղափոխակա՞ն է, թե՞ հակահեղափոխական, զգուշավո՞ր է, թե՞ ոչ զգուշավոր, համարձա՞կ է, թե՞ ոչ: «Տպավորություն է, որ կառավարության բերած ծրագիրը փորձում են անվանել «ոչ հեղափոխական», մենք էլ փորձում ենք […]
13:51 14.02.2019
Հռոմի կենտրոնում «Լացիո» և «Սևիլյա» ֆուտբոլային ակումբների երկրպագուների միջև տեղի ունեցած բախումների ընթացքում 4 մարդ է դանակահարվել: Բախումներին մասնակցել է 40 հոգի: Տեղական ԶԼՄ-ները փոխանցում են, որ վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց, նրանցից երկուսն Իսպանիայի քաղաքացի են, մեկը՝ Անգլիայի: Տուժածներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է:
13:49 14.02.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 14-ին խորհրդարանում ելույթի ժամանակ նշեց՝ տպավորություն է, թե մեկ այլ երկրի ծրագիր է քննարկվում: Նրա գնահատմամբ՝ մինչև հեղափոխությունը Հայաստանի քաղաքական կյանքը և ոչ միայն քաղաքական, հասարակական կյանքը բաղկացած էր բազմաթիվ բուտաֆորիաներից, կար կառավարություն, որ բերում էր թվեր, քննարկում էր ռազմավարություններ՝ միջնաժամկետ, երկարաժամկետ, կարճաժամկետ պլաններ, ստեղծում էր մարմիններ, […]
13:48 14.02.2019
«Բոլորս էլ հաշվել գիտենք ու պատկերացնում ենք, որ 88 պատգամավոր ունեցող «Իմ քայլը» քվեարկելու է կողմ ու անցնելու է կառավարության ծրագիրը, ցնցող նորություն չկա»,- ԱԺ-ում ունեցած ելույթի ժամանակ իր վրդովմունքը հայտնեց պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: ԲՀԿ անդամի համար անընդունելի է եղել այն, որ իշխող ուժը, ի դեմս վարչապետի, անհանդուրժողականություն է ցուցաբերել իրենց քննադատությունների նկատմամբ: Հետևաբար, պատգամավորն […]
13:32 14.02.2019
Չեմ կարծում, թե ճիշտ մոտեցում է հեղափոխությունն անընդհատ մարդկանց երեսով տալ: Այս մասին խորհրդարանում խոսեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը: «Փաշինյանը, որը հեղափոխությունը նախաձեռնել, առաջնորդել և ավարտին է հասցրել, այդքան չի խոսում հեղափոխությունից և չի տալիս մարդկանց երեսով, որքան տալիս են այն մարդիկ, որոնք կապ չունեն հեղափոխության հետ: Ուղղակի բախտի քմահաճույքով տեղավորված և դասավորված […]
13:26 14.02.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 14-ին ԱԺ նիստի ժամանակ օգտվեց արտահերթ ելույթի իր իրավունքից: Նա հայտնեց, որ իր ելույթի տեքստը խմբագրել է և այն արդեն վերնագիր ունի՝ «Ջրամբարների, քաղաքացիների և Էդմոն Մարուքյանի մասին»: «Կառավարության ծրագրում գրված է, որ կառավարությունը նախատեսում է կառուցել ջրամբարներ: «Ո՞ւր են ձեր թվերը»,- իրավացիորեն հարցնում են մեր գործընկերները, «Որտե՞ղ, ե՞րբ […]
13:21 14.02.2019
Կառավարության ծրագրի քննարկումն ընթանում է որոշակի անհանդուրժողականության մթնոլորտում: Այս մասին խորհրդարանում՝ ելույթի իր հատվածում, խոսեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Շատ քիչ առաջ ընդդիմությունն իշխանություն դառնալով` ո՞նց է այդքան արագ դառնում ընդդիմության նկատմամբ անհանդուրժողական: Զարմանում եմ՝ այդ կարճ ժամանակահատվածում ո՞նց են մարդիկ սկսում ձեռ առնելով, տարբեր նեյրոլինգվիստիկ բաներով փորձել շեղել քննարկումը կամ ձեռ առնել […]
13:16 14.02.2019
«Մեր դիրքորոշումը եղել է հստակ և այս պահին էլ փոփոխություն չկա: Եթե մեր մոտեցումներն ընդունելի չեն լինի, բնականաբար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեմ կքվեարկի կառավարության ծրագրին»,- փետրվարի 14-ին ԱԺ-ում` լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը: ԲՀԿ խմբակցության անդամը կրկին բարձրաձայնեց խմբակցության մտահոգությունները՝ կապված ԱԺ ներկայացված կառավարության ծրագրի հետ: Խմբակցությունը անհրաժեշտ է համարում կոնկրետ մատնանշել […]
13:07 14.02.2019
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանն իր ելույթում վերհիշեց, թե ինչ էր տեղի ունենում անցած տարի ԱԺ-ում այն ժամանակ, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները սկսել էին իրենց քայլարշավը: Պատգամավորն իր ելույթի սկզբնական հատվածում հիշեցրեց, թե այդ ժամանակ ԱԺ-ում որ պատգամավորն ինչպես էր արձագանքում տեղի ունեցող դեպքերին: Էդգար Առաքելյանը նշեց, որ այսօր փաստացի վարչապետը մեկնարկ է տալիս […]
12:59 14.02.2019
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանը խորհրդարանում նշեց՝ արհամարհական տրամադրություն է նկատում ընդդիմության բարձրացրած խնդիրների նկատմամբ: Նա ընդգծեց՝ իշխանության, կառավարության մշակած ծրագրի ձախողումը ոչ մի կերպ չի կարող լինել ընդդիմության ցնծության առարկա, դա կլինի բոլորի ձախողումը, և ԱԺ դահլիճում որևէ մեկը նման նպատակ չունի: Կոստանյանն ասաց, որ Կառավարության ծրագիրը, խորհրդարանում դրա մասին հնչեցված հարցերն ու […]
12:47 14.02.2019
Ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանը հացադուլ է հայտարարել: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը: Արմեն Տեր-Սահակյանը պահանջում է ազատ արձակել իրեն, վերանայել գործը: «Նա այս պահին գտնվում է հացադուլավորների համար նախատեսված խցում, այս պահին չեմ կարող ասել, թե իրադարձություններն ինչ ընթացք կստանան»,- ասաց Նոնա Նավիկյանը: Արմեն Տեր-Սահակյանն արդեն 23 տարի […]
12:34 14.02.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Կարեն Սիմոնյանը փետրվարի 14-ին խորհրդարանում անդրադարձավ կառավարության ծրագրից դուրս մնացած մի խնդրի՝ ժողովրդագրությանը: Նրա խոսքով՝ պարզ չէ՝ արդյո՞ք կառավարությունը գտնում է, որ կան սպառնալիքներ: «Ես հասկանում եմ, որ ռազմավարություն պետք է չներառեր, բայց պետք էր հասկանալ՝ արդյո՞ք կառավարությունը գտնում է, որ ոլորտում առկա են վտանգներ ու սպառնալիքներ, դրանց դեմ ի՞նչ քայլեր […]
12:16 14.02.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը, փետրվարի 14-ին խորհրդարանում ելույթ ունենալով, նշեց, որ տնտեսական հեղափոխությունը կարևոր կոնցեպտ է, բայց էլ ավելի անհրաժեշտ է մշակութային հեղափոխություն, որովհետև այն, ինչի մասին խոսում են, ժողովրդի ու կառավարության միջև փոխադարձ վստահության առկայությունն իրականում մշակութային հեղափոխություն է: Պատգամավորն ասաց, որ ՀԴՄ կտրոնի ու տատիկի մասին ԱԺ ամբիոնից ասված խոսքերն […]
12:16 14.02.2019
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը միջազգային կառույցների հետ համագործակցության շրջանակում աշխատանքային հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են ՊԵԿ հասարակայանության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Հանդիպման ընթացքում Միքայել Փաշայանը ներկայացրել է կոմիտեի առաքելությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՊԵԿ ձեռքբերումները՝ շեշտադրելով ՀՀ–ում հարկ վճարողների համար կանխատեսելի և համահավասար […]